Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2007 թվականի N 805-Ա

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքից` սեփականության իրավունքով իրեն պատկանող 296.8 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքի` 159.49 քառ. մետր մակերես ու 37839468 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մասով, և ձախակողմյան ճակատի կողմից` 173.3 քառ. մետր մակերեսով ու 14697700 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված` Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքից 296.8 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքից 159.49 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով, իսկ ձախակողմյան ճակատի կողմից` 173.3 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 159.49 քառ. մետր մակերեսով տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` թույլատրելով այն իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

6. Երևանի քաղաքապետին` «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված` Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքի ձախակողմյան ճակատի կողմից` 173.3 քառ. մետր մակերեսով տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

7. Սույն որոշման 6-րդ կետում նշված` Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքի ձախակողմյան ճակատի կողմից` 173.3 քառ. մետր մակերեսով տարածքը նվիրաբերել Երևանի Կենտրոն թաղային համայնքին` այնտեղ տեղակայված մանկապարտեզի գործունեությունն ապահովելու պայմանով:

8. Երևանի քաղաքապետին` Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված տարածքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով այն իրականացնել նշված համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան