ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 օգոստոսի 2005 թ. |
N 35-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեգ գյուղի տարածքում 105.2 ՄՀց, Վեդի քաղաքի տարածքում 104.6 ՄՀց, Եղեգնաձոր քաղաքի տարածքում 107.3 ՄՀց, Զովաշենի տարածքում 106.8 ՄՀց, Վանաձոր քաղաքի տարածքում 107.2 ՄՀց, Գյումրի քաղաքի տարածքում 103.6 ՄՀց, Վայք քաղաքի տարածքում 103.9 ՄՀց, Ֆանտանի տարածքում 104.4 ՄՀց, Սևանի լեռնանցքի տարածքում 103.2 ՄՀց հաճախություններով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 21.03.2005 թ. թիվ 15-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը ճանաչել Արեգ գյուղի տարածքում 105.2 ՄՀց, Վեդի քաղաքի տարածքում 104.6 ՄՀց, Եղեգնաձոր քաղաքի տարածքում 107.3 ՄՀց, Զովաշենի տարածքում 106.8 ՄՀց, Վանաձոր քաղաքի տարածքում 107.2 ՄՀց, Գյումրի քաղաքի տարածքում 103.6 ՄՀց, Վայք քաղաքի տարածքում 103.9 ՄՀց, Ֆանտանի տարածքում 104.4 ՄՀց, Սևանի լեռնանցքի տարածքում 103.2 ՄՀց հաճախություններով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող։
2. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա։
Նախագահի պաշտոնակատար |
Շ. Աղաբեկյան |