Գլխավոր տեղեկություն
Համար
N 392/01
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2006-13.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.31/16(22) Հոդ.174
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.09.2001
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.2007

601.392/01.28.09.01

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60101175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 սեպտեմբերի 2001 թ.
ք. Երևան 

N 392/01

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Ելնելով Հանձնաժողովի կողմից ընդհանուր նորմատիվ իրավական ակտերը (կանոնները) կոդիֆիկացնելու և համակարգելու նպատակից, և

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը»

2. «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» հաստատման պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հետևյալ որոշումները և նրանցով հաստատված կանոնները`

ա) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» N 7 որոշումը:

բ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշումը:

գ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտական որակավորման մասին» N 9 որոշումը:

դ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշումը:

ե) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի ընդհանուր դրույթները հաստատելու մասին» N 11 որոշումը:

զ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 12 որոշումը:

է) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 8-ի N 8 և 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 10 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 13 որոշումը:

ը) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 12-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի II և III գլուխներով պահանջվող արժեթղթերի գրանցման հայտարարագրի և Հանձնաժողովում հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման կանոնները հաստատելու մասին» N 18 որոշումը:

թ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 7, 8 և 10 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 007/01 որոշումը:

3. Չեղյալ համարել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հետևյալ որոշումները և դրանցով հաստատված կանոնները`

ա) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 6-ի «Բրոքերային (դիլերային) գործարքները վերնագրի կանոնները հաստատելու մասին» N 056/01 որոշումը:

բ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Բրոքերային ծառայությունների պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջները վերնագրի կանոնները հաստատելու մասին» N 057/01 որոշումը:

գ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Բրոքերային ընկերության հաճախորդներին տրամադրվող ֆինանսական հաշվետվությունները վերնագրի կանոնները հաստատելու մասին» N 058/01 որոշումը:

դ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի «Գործարքների վերաբերյալ հաճախորդներին տրամադրվող հաշվետվությունները վերնագրի կանոնները հաստատելու մասին» N 059/01 որոշումը:

ե) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 7-ի «Արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 092/01 որոշումը:

զ) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի հունվարի 30-ի «Բրոքերային (դիլերային) ընկերություններին թույլատրվող լրացուցիչ գործունեության տեսակները վերնագրի կանոնները հաստատելու մասին» N 010/01 որոշումը:

է) ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 8-ի «Լրացուցիչ պահանջներ վերնագրի կանոնը հաստատելու մասին» N 177/01 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք

 

Բաժին Ա. Ընդհանուր դրույթներ

Բաժին Բ. Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ

Բաժին Գ. Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր

Բաժին Դ. Մասնագիտացված անձինք

Բաժին Ե. Ինքնակարգավորվող կազմակերպություններ

Բաժին Զ. Վարչական պատասխանատվություն

Բաժին Ա. Ընդհանուր դրույթներ
(1) Ընդհանուր դրույթներ
Կանոն 1. Կանոնագիրքը: Անվանումը
Կանոն 2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները
Կանոն 3. Օրենսդրությունը: Նպատակն ու մեկնաբանությունը
(4) Հասկացություններ և սահմանումներ
Կանոն 4. Ընդհանուր հասկացություններ
Կանոն 4-1. Հավատարմագրված ներդրող
Կանոն 4-2. Զուտ ակտիվների սահմանային մեծություն
Կանոն 4-3. Տեղաբաշխող չհամարվող անձինք
Բաժին Բ. Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ
(9) Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիր
Առարկան
Աղբյուրը
Կանոն 9.1-1. Արժեթղթերի գրանցման հայտարարագրի ձևն ու կառուցվածքը
Կանոն 9.1-2. Կենտրոնական բանկին տրամադրվող փաստաթղթերի ներկայացման պահանջները
Կանոն 10.1-1. Ազդագրի կառուցվածքը և դրանցում ներառվող տեղեկությունները
Կանոն 10.1ա-1. Թողարկողի մասին ընդհանուր տեղեկություններ
Կանոն 10.1ա-2. Թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք
Կանոն 10.1ա-3. Թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ խոշոր, սեփականատերերի մասին տեղեկությունները
Կանոն 10.1ա-4. Թողարկողի հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ
Կանոն 10.1բ-1. Տեղեկություններ թողարկված արժեթղթերի վերաբերյալ
Կանոն 10.1գ-1. Թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները
Կանոն 10.1դ-1. Տեղեկություններ թողարկողի գործունեության վերաբերյալ
Կանոն 10.1դ-2. Տեղեկություններ թողարկողի նախատեսվող գործունեության մասին
Կանոն 10.1ե-1. Թողարկվող (առաջարկվող) արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները
(18.3) Արժեթղթերի տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունները
Առարկան
Աղբյուրը
Կանոն 18.3-1. Ընթացիկ հաշվետվություն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին
Կանոն 18.3-2. Ամփոփ հաշվետվություն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին
(20.1) Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը Կենտրոնական բանկ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 20.1-1. Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը Կենտրոնական բանկ

(20.2) Արժեթղթի գրանցման հայտարարագիր
Առարկան
Աղբյուրը
Կանոն 20.2-1. Արժեթղթի գրանցման հայտարարագրում ներառվող տեղեկությունները
Կանոն 20.3-1. Գրանցման հայտարարագրին և դրան կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները
(21.1) Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթի գրանցման և հետագա ցուցակման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման մասին
Առարկան
Աղբյուրը
Կանոն 21.1-1. Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթի գրանցման և հետագա ցուցակման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման ձև
(23.2) Հաշվետու թողարկողի արժեթղթի գրանցումը Կենտրոնական բանկում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 23.2-1. Կենտրոնական բանկում թողարկողի արժեթղթերի գրանցման կարգը

(27) Ռեեստրի վարման հանձնումը Կենտրոնական դեպոզիտարիային
Առարկան
Աղբյուրը
Կանոն 27-1. Ռեեստրի վարման հանձնում
Կանոն 27-2. Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվող փաստաթղթերը
Կանոն 27-3. Ռեեստրի վարման օրինականության ստուգում
(31.1) Հաշվետու թողարկողների հաշվետվությունները
Առարկան
Աղբյուրը
Կանոն 31.1ա-1. Ընթացիկ հաշվետվություն
Կանոն 31.1ա-2. Եռամսյակային հաշվետվություն
Կանոն 31.1ա-3. Տարեկան հաշվետվություն
Կանոն 31.1բ. Ֆինանսական հաշվետվություն
Բաժին Գ. Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր
(42.1) Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 42.1-1. Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակումները
Կանոն 42.1-2. Բացառություն կազմող արժեթղթերի տեսակները
(47.4) Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 47.4-1. Ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների մասին տեղեկատվության տրամադրում
(51) Արժեթղթերի պարտադիր ցուցակում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 51-1. Պարտադիր ցուցակման պահանջը
Կանոն 51-2. Պարտադիր ցուցակման պահանջի դադարումը
Բաժին Դ. Մասնագիտացված անձինք
(58.1) Մասնագիտական որակավորում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 58.1-1. Հասկացություններ
Կանոն 58.1-2. Մասնագիտական որակավորման տեսակները
Կանոն 58.1-3. Քննության դիմում
Կանոն 58.1-4. Քննության նախապատրաստում ու անցկացում
Կանոն 58.1-5. Հարցաշար և քննական թեսթեր
Կանոն 58.1-6. Քննության արդյունքներ և մասնագիտական որակավորման շնորհում
Կանոն 58.1-7. Քննության արդյունքների բողոքարկում
Կանոն 58.1-8. Մասնագիտական որակավորման հավաստագիր
(61.5) Լիցենզիայի ձևը
Առարկան
Աղբյուրը
Կանոն 61.5-1. Լիցենզիայի վավերապայմաններն ու ձևաթուղթը
(62.1) Լիցենզիայի դիմում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 62.1-1. Հասկացություններ
Կանոն 62.1-2. Լիցենզիայի դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը
Կանոն 62.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը
Կանոն 62.1բ-1. Դիմորդի ղեկավարները
Կանոն 62.1բ-2. Դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերն ու խորհրդատուները
Կանոն 62.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում
Կանոն 62.1դ -1. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք
Կանոն 62.1ե-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշերը
Կանոն 62.1զ-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը
Կանոն 63.3-1. (63.3-1 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
(65.1Ա) Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողություն
Առարկան
Աղբյուրը
Կանոն 65.1Ա-1. Հասկացություններ
Կանոն 65.1Ա-2. Ներքին վերահսկողության կանոնները
Կանոն 65.1Ա-3. Ներքին վերահսկողության նպատակներն ու խնդիրները
Կանոն 65.1Ա-4. Վերահսկող ծառայությունը և անդամները
Կանոն 65.1Ա-5. Վերահսկող ծառայության գործառույթները
Կանոն 65.1Ա-6. Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման մասին հաշվետվություններ
Կանոն 65.1Ա-7. Տարեկան հաշվետվություն
(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվություններ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 66.3-1. Հասկացություններ
Կանոն 66.3-2. Ընդհանուր պահանջներ
Կանոն 66.3-3. Հաշվետվության տիտղոսաթերթը
Կանոն 66.3-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը
Կանոն 66.3-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը
Կանոն 66.3-6. Հաշվետվության ներկայացման ժամկետները
Կանոն 66.3-7. Մասնագիտացված անձի կողմից բացատրագրերի և տեղեկանքների ներկայացումը
Կանոն 66.3-8. Մասնագիտացված անձի գործունեության լիցենզիայի կասեցման, ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքերում հաշվետվության ներկայացումը
(66.3) (66.3 վերնագիրը հանվել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-1. (66.3-1 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-2. (66.3-2 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-3. (66.3-3 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-4. (66.3-4 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-5. (66.3-5 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
Կանոն 66.3-6. (66.3-6 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)
(75.5) Բրոքերային (դիլերային) ընկերություններին թույլատրվող լրացուցիչ գործունեության տեսակները
Առարկան
Աղբյուրը
Կանոն 75.5-1. Հասկացություններ
Կանոն 75.5-2. Արժութային դիլերի գործունեության իրականացում
(76.2Ա) Բրոքերային (դիլերային) գործարքները
Առարկան

Աղբյուրը
Կանոն 76.2Ա-1. Հասկացություններ

Կանոն 76.2Ա-2. Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոնները
Կանոն 76.2Ա-3. Հանձնարարականում և գործարքի վավերագրում ներառվող տեղեկությունները
(76.6) Լրացուցիչ պահանջներ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 76.6-1. Ֆոնդային բորսային և Կենտրոնական դեպոզիտարիային պարտադիր անդամակցությունը
(78.1) Բրոքերային ծառայությունների պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 78.1-1. Հասկացություններ
Կանոն 78.1-2. Մինչև պայմանագրի կնքումը տրամադրվող տեղեկատվությունը
(79.1) Բրոքերային ընկերության հաճախորդներին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 79.1-1. Հասկացություններ
Կանոն 79.1-2. Հաճախորդին ֆինանսական հաշվետվությունների ներկայացում
(79.2) Գործարքների և հաշիվների շարժի վերաբերյալ հաճախորդներին տրամադրվող հաշվետվություններ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 79.2-1. Հասկացություններ
Կանոն 79.2-2. Գործարքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ
Կանոն 79.2-3. Գործարքների և հաշիվների շարժի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ
Կանոն 79.2-4. Հաշվետվությունների ներկայացման կարգը
(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը
Առարկան
Աղբյուրը
Կանոն 84.3-1. Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը
(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը
Առարկան
Աղբյուրը
Կանոն 86.3բ-1. Հասկացություններ
Կանոն 86.3բ-2. Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը
Բաժին Ե. Ինքնակարգավորվող կազմակերպություններ
(97.1) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 97.1-1. Հասկացություններ
Կանոն 97.1-2. Գրանցման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը
Կանոն 97.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը
Կանոն 97.1բ-1. Դիմորդի անդամները
Կանոն 97.1բ-2. Դիմորդի ղեկավարները
Կանոն 97.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում
Կանոն 97.1դ-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշերը
Կանոն 97.1ե-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը
Կանոն 97.1զ-1. Լրացուցիչ փաստաթղթեր
Կանոն 98.4-1. Լրացումներ դիմումում
(102.2) Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության որոշումներ և գործողություններ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 102.2-1. Հասկացությունները
Կանոն 102.2-2. Ներկայացվող որոշումներն ու գործողությունները
Կանոն 102.2-3. Որոշումների և գործողությունների ներկայացման կարգը
(104.2) Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ
Առարկան
Աղբյուրը
Կանոն 104.2-1. Հասկացություններ
Կանոն 104.2-2. Ընդհանուր պահանջներ
Կանոն 104.2-3. Հաշվետվության տիտղոսաթերթը
Կանոն 104.2-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը
Կանոն 104.2-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը
Կանոն 104.2-6. Հաշվետվությունների ներկայացման ժամկետները
Կանոն 104.2-7. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից բացատրագրերի և տեղեկանքների ներկայացումը
(112.1բ) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 112.1բ-1. Հասկացություններ
Կանոն 112.1բ-2. Ռեեստրի վարում
Կանոն 112.1բ-3. Տեղեկություններ թողարկողի մասին
Կանոն 112.1բ-4. Տեղեկություններ թողարկողի արժեթղթերի մասին
Կանոն 112.1բ-5. Անձնական հաշիվներ
Կանոն 112.1բ-6. Փաստաթղթերի հաշվառման մատյան
Կանոն 112.1բ-7. Գործառնությունների գրանցամատյան
Կանոն 112.1բ-8. Արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյան

Կանոն 112.1բ-9. Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և լիազորված ներկայացուցչի քարտեր
Կանոն 112.1բ-10. Ռեեստրից տեղեկությունների տրամադրում
Կանոն 112.1բ-11. Ռեեստրի կորուստ
Կանոն 112.1բ-12. Ռեեստրում կատարվող գործառնություններ
Կանոն 112.1բ-13. Անձնական հաշվի բացում
Կանոն 112.1բ-14. Անձնական հաշվի տեղեկությունների փոփոխություն
Կանոն 112.1բ-15. Արժեթղթերի փոխանցում
Կանոն 112.1բ-16. Արժեթղթերի փոխանցման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Կանոն 112.1բ-17. Փոխանցման հանձնարարագիր
Կանոն 112.1բ-18. Փոխանցման հանձնարարագրի ստորագրման կարգը
Կանոն 112.1բ-19. Ստորագրության վավերացում
Կանոն 112.1բ-20. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթերի ստացում
Կանոն 112.1բ-21. Արժեթղթերի փոխանցման մասին ռեեստրում գրառումներ կատարելու պայմանները
Կանոն 112.1բ-22. Արժեթղթերի փոխանցման գրանցման ժամկետները
Կանոն 112.1բ-23. Արժեթղթերի արգելադրում
Կանոն 112.1բ-24. Արժեթղթերի արգելադրման դադարեցում
Կանոն 112.1բ-25. Արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնություններ
Կանոն 112.1բ-26. Ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների տրամադրում
Կանոն 112.1բ-27. Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ
Կանոն 112.1բ-28. Թողարկողի կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնություններ
Կանոն 112.1բ-29. Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրում
Կանոն 112.1բ-30. Կենտրոնական դեպոզիտարիայի և փոխանցող գործակալի փոխհարաբերությունները
Կանոն 112.1բ-31. Կենտրոնական դեպոզիտարիայից թողարկողին ռեեստրի փոխանցման կարգը

Կանոն 112.1բ-32. Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող պահանջներ

Կանոն 112.1բ-33. Ներքին փաստաթղթերին ներկայացվող պահանջներ
Կանոն 112.1բ-34. Ներքին հաշվետվություններ
Կանոն 112.1բ-35. Տարածքին ներկայացվող պահանջներ
(115.1) Արժեթղթերի ապանյութականացում
Առարկան
Աղբյուրը
Կանոն 115.1-1. Արժեթղթերի ապանյութականացումը
Կանոն 115.1-2. Ապանյութականացված արժեթղթերի թղթային կրիչները
Բաժին Զ. Վարչական պատասխանատվություն
(138.1) Ընդհանուր վարչական պատասխանատվությունը
Առարկան
Աղբյուրը
Կանոն 138.1-1. Ընդհանուր դրույթներ
Կանոն 138.1-2. Արժեթղթերի վաճառքին ներկայացվող պահանջի խախտումը
Կանոն 138.1-3. Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցմանը ներկայացվող պահանջների խախտումը
Կանոն 138.1-4. Հաշվետվություններին, հաշվառմանը և հայտարարագրմանը ներկայացվող պահանջները խախտելը
Կանոն 138.1-5. Արժեթղթերի հրապարակային առևտրին ներկայացվող պահանջները խախտելը
Կանոն 138.1-6. Քվեաթերթիկների և արժեթղթերը հանձնելու առաջարկի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը
Կանոն 138.1-7. Մասնագիտացված գործունեությանը ներկայացվող պահանջները խախտելը
Կանոն 138.1-8. Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջների խախտումը
Կանոն 138.1-9. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքների պահանջների խախտումը
Հավելվածներ

(Կանոնագիրքը լրաց. 16.10.01 N 416/01, 08.02.02 N 036/02, 02.04.02 N 085/02-Ն, 13.09.02 N 334/02-Ն, փոփ., լրաց. 05.11.02 N 395/02-Ն, խմբ. 23.12.03 N469/03-Ն, լրաց. 10.12.04. N 334/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Բ ա ժ ի ն  Ա

Ընդհանուր դրույթներ

 

(1) Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 1. Կանոնագիրքը: Անվանումը

 

(ա) Սույն Կանոնագիրքը ներառում է Կենտրոնական բանկի կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակով սահմանված Կանոնները` դրանց կոդիֆիկացիայի նպատակով:

(բ) Սույն Կանոնագրքի անվանումն է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք», իսկ կրճատ անվանումը` «Արժեթղթերի Կանոնագիրք» կամ «ԱՇԿ»:

(1-ին կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները

 

(ա) Սույն Կանոնագիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից` Բաժին Ա` «Ընդհանուր դրույթներ», Բաժին Բ` «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ», Բաժին Գ` «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր», Բաժին Դ` «Մասնագիտացված անձինք», Բաժին Ե` «Ինքնակարգավորվող կազմակերպություններ», Բաժին Զ` «Վարչական պատասխանատվություն» և Հավելվածից: Յուրաքանչյուր Բաժինը բաղկացած է Վերնագրերից: Հավելվածը ներառում է կանոններով պահանջվող ձևերը և աղյուսակները:

(բ) Վերնագրերը միավորում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված Կանոններն ըստ կարգավորման առարկայի: Կանոնագրքի օգտագործման պարզության նպատակով Վերնագրերը համարակալվում են: Համարակալումը սովորաբար կատարվում է Վերնագրում ներառված Կանոնների մեծամասնության կամ առաջին կանոնի համարի սկզբունքով: Վերնագրի անվանումը համառոտ բնորոշում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան: Յուրաքանչյուր վերնագրից հետո սահմանվում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան («Առարկա») և Օրենքի այն դրույթները, որոնց ուժով Կենտրոնական բանկը սահմանել է տվյալ Վերնագրի կանոնները («Աղբյուրը»):

(գ) Օգտագործման հարմարության և պարզության համար Կանոնագրքի կառուցվածքը և Կանոնների հերթականությունն ու համարակալումը հետևում է Օրենքի կառուցվածքի և հոդվածների հերթականության տրամաբանությանը:

(դ) Կանոնները սովորաբար համարակալվում են Օրենքի այն հիմնական հոդվածի, դրա կետի և ենթակետի համարով, որից բխում է տվյալ կանոնը: Տվյալ համարին «գծիկից» հետո հետևում է Կանոնի հերթական համարը (Օրինակ` «Կանոն 61.1ա-3»` Օրենքի 61 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետից բխող` կարգավորման նույն առարկային վերաբերվող երրորդ կանոնն է): Եթե Օրենքի նույն հոդվածի հիմքով մեկից ավելի կարգավորման առարկա ունեցող Կանոններ են սահմանվում, ապա դրանք միմյանցից տարբերվում են գծիկից առաջ դրված հայերեն մեծատառերով (Օրինակ` «Կանոն 62.1Ա-1» և «Կանոն 62.1Բ-1»` Օրենքի նույն հոդվածի նույն կետից բխող, սակայն կարգավորման տարբեր առարկա ունեցող կանոններ են): Նման կանոնները տարբեր Վերնագրերի ներքո են միավորվում: Օգտագործման հարմարության համար կանոնները վերնագրվում են:

(ե) Կանոնն ունի հետևյալ կառուցվածքը`

(1 Կանոնը բաղկացած է Ենթականոններից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն փոքրատառերով (օրինակ` (ա), (բ) և այլն).

(2) Ենթականոնը բաղկացած է Կետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող արաբական թվերով (օրինակ` (2)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (ii)), և

(3) Կետը բաղկացած է Ենթակետերից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն մեծատառերով (օրինակ` (Բ)) կամ, եթե շարադրանքը առանձին տողերով չէ` հռոմեական փոքր թվերով (օրինակ` (ii)):

(զ) Սույն Կանոնագրքում Հղումները կատարվում են հետևյալ կանոններով`

(1) Վերնագրին հղումը կատարվում է Վերնագրի համարի նշմամբ և ենթադրում է տվյալ վերնագրի բոլոր Կանոնները.

(2) Այլ Կանոնի Ենթականոնին, Կետին կամ Ենթակետին հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «61.1ա-3(բ)(5)(Ա) Կանոնի համաձայն» հղումը նշանակում է «61.1ա-3 Կանոնի (բ) Ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն».

(3) Եթե հղում է կատարվում նույն Կանոնի Ենթականոնին, Կետին կամ Ենթակետին, կամ նույն Ենթականոնի Կետին կամ Ենթակետին, կամ նույն Կետի Ենթակետին, ապա հղելիս նշվում է առավել խոշոր միավորի անունը: Օրինակ` «(բ)(5)(Ա) ենթականոնի համաձայն» հղումը նշանակում է «սույն Կանոնի (բ) Ենթականոնի 5-րդ Կետի (Ա) ենթակետի համաձայն».

(4) Սույն Կանոնագրքի որևէ Վերնագրի (Կանոնի, Ենթականոնի, Կետի և այլն) հղում կատարվում է առանց «սույն Կանոնագրքի» բառերի օգտագործման: Համապատասխանաբար, եթե հղում է կատարվում որևէ ենթակետի առանց կետը նշելու, ապա հղումը համարվում է կատարված տվյալ կետի ենթակետին.

(5) Որևէ ձևին կամ աղյուսակին հղում ենթադրում է Կանոնագրքի Հավելվածում ներառված տվյալ ձևը կամ աղյուսակը:

(2-րդ կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 3. Օրենսդրությունը: Նպատակն ու մեկնաբանությունը

 

(ա) Սույն Կանոնագրքի Կանոնները և դրանցով սահմանված Ձևերը նորմատիվ իրավական ակտեր են և արժեթղթերի շուկայի մասին օրենսդրության մաս են կազմում:

(բ) Սույն Կանոնագրքի Կանոնները սահմանված են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակներից, Օրենքով Կենտրոնական բանկին վերապահված նորմաստեղծ իրավասության սահմաններում և ի կատարումն Կենտրոնական բանկի` Օրենքով ամրագրված խնդիրների:

(գ) Սույն Կանոնագրքի Կանոնները մեկնաբանվում են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների առավել լիարժեք իրագործման տեսանկյունից: Կենտրոնական բանկի կողմից ընդունված` Կանոնների պաշտոնական մեկնաբանությունը պարտադիր ուժ ունի:

(դ) Մեկից ավելի պայմանների թվարկման դեպքում «և» կապը մեկնաբանվում է որպես դրանով կապված բոլոր պայմանների պարտադիր առկայությունը պահանջող, իսկ «կամ» կապը` որպես դրանով կապված պայմաններից թեկուզ մեկի առկայությունը պահանջող դրույթ: Ընդ որում, նման կապը որպես կանոն դրվում է թվարկվող նախավերջին պայմանից հետո, իսկ մնացած պայմանները միմյանցից տարանջատվում են միջակետով կամ ստորակետով: Պայմանների թվարկման դեպքում հիշյալ կապերից որևէ մեկի բացակայությունը մեկնաբանվում է որպես «և» կապի առկայություն, եթե կոնտեքստից ակնհայտորեն այլ բան չի բխում:

(3-րդ կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(4) Հասկացություններ եվ սահմանումներ

 

Կանոն 4. Ընդհանուր հասկացություններ

 

(ա) Եթե Կանոններով այլ բան սահմանված չէ, ապա` Կանոններում օգտագործվող հասկացություններն ունեն այն նշանակությունը, որը սահմանված է Օրենքով:

(բ) Սույն Կանոնագրքի մեջ օգտագործված հետևյալ հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը, եթե դրանց օգտագործման ենթատեքստից այլ բան չի բխում`

(1) «Ամսաթիվ» բառը ներառում է ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը.

(2) «Արժեթղթերի նշանակալից փաթեթ» նշանակում է նույն դասի արժեթղթերի 10 և ավելի տոկոսը.

(3) «Արժեթղթերի խոշոր փաթեթ» նշանակում է նույն դասի արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

(4) «Արժեթղթերի հսկիչ փաթեթ» նշանակում է արժեթղթերի այնպիսի խոշոր փաթեթ, որը դրա տիրապետողին հնարավորություն է ընձեռում կանխորոշել տվյալ թողարկողի գործունեությունը կամ դրա առանձին կողմերը կամ հատվածները.

(5) «Օրենք» նշանակում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

(6) «Կենտրոնական բանկ» նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

(7) «Հավատարմագրված աուդիտոր» նշանակում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված Կանոններին համապատասխան հավատարմագրված աուդիտոր կամ աուդիտորական կազմակերպություն.

(8) «Հավատարմագրված ներդրող» նշանակում է անձ, որի 4-1(գ) Ենթականոնով նախատեսված հավատարմագրման հայտարարագրի գրանցումն ուժի մեջ է.

(9) «ՀՀՍ» նշանակում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ, իսկ եթե ուղեկցվում է թվով (օրինակ` ՀՀՍ 19), ապա նշանակում է միայն տվյալ համարի ստանդարտը.

(10) «Զուտ ակտիվ» նշանակում է տվյալ անձի` ՀՀՍ համապատասխան կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն որոշված սեփական կապիտալը.

(11) «Մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձ» նշանակում է այն անձը, որը Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում ունի և դրան համապատասխան գործում է մասնագիտացված անձի անունից կամ կազմում.

(12) «Թողարկողի կառավարման մարմինը» օրենքով, այլ իրավական ակտերով և թողարկողի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված կամ նշանակված մարմինն է (տնօրենների խորհուրդը, գործադիր մարմինը, վերստուգող Կենտրոնական բանկը և այլն).

(13) «Կառավարմանը մասնակցող անձը» թողարկողի կառավարման մարմիններում ընդգրկված կամ կառավարմանը մասնակցող անձն է, գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություն կատարող անձը, ինչպես նաև ցանկացած այլ անձը, որն ընդգրկված է թողարկողի գործունեության մեջ և ղեկավարում է վերջինիս գործունեությանը վերաբերող որևէ նախագիծ, ծրագիր, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն.

(14) «Փաստաթղթային արժեթուղթ» նշանակում է Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ցանկացած արժեթուղթ, որը թղթային կրիչ ունի, եթե նման կրիչը ներկայացնելով հնարավոր է փոխանցել տվյալ արժեթուղթը, դրանով ամրագրված իրավունքների մի մասը կամ կատարում պահանջել նման արժեթղթով, բացառությամբ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից տրված քաղվածքի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անձնական կամ նման այլ հաշվից տրված քաղվածքի, որոնք ընդամենը վկայում են, որ պահառուի և ռեեստրավարի կողմից տվյալ քաղվածքը պատրաստելու պահին տվյալ անձի կամ անձանց անունով գրանցված է որոշակի արժեթղթի որոշակի քանակություն:

(գ) Կանոններում եզակի թվով օգտագործված բառերը ունեն նույն նշանակությունը, որը կունենային հոգնակի թվով օգտագործվելու դեպքում, եթե դրանց օգտագործման կոնտեքստից այլ բան չի բխում: Կանոնագրքում օգտագործված բառերի հոդի (որոշակի կամ անորոշ) փոփոխությունը բառի նշանակությունը չի փոփոխում:

(4-րդ կանոնը խմբ., փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 4-1. Հավատարմագրված ներդրող

 

(ա) Օրենքով նախատեսված «Ինստիտուցիոնալ ներդրող» հասկացության «բ» կետի համաձայն ինստիտուցիոնալ ներդրող է համարվում նաև հավատարմագրված ներդրողը (հասկացությունը տես` Կանոն 4(բ)):

(բ) Անձը կարող է հավատարմագրվել` Կենտրոնական բանկին հավատարմագրման հայտարարագիր ներկայացնելով: Հավատարմագրման հայտարարագիրը իրավաբանական անձի կողմից ներկայացվում է 4-1բ-1 ձևին, իսկ ֆիզիկական անձի կողմից` 4-1բ-2 ձևին համապատասխան: Հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը դրա մասն են կազմում: Հայտարարագիրը և դրան կից ներկայացվող փաստաթղթերի յուրաքանչյուր էջը պետք է ստորագրի ներդրողը: Իրավաբանական անձի պարագայում հայտարարագիրը (կից փաստաթղթերով) պետք է լինի կարված, էջերը համարակալված, ստորագրված և կնքած գործադիր տնօրենի կամ լիազորված այլ անձի կողմից` ներկայացնելով լիազորության բավարար ապացույցը (լիազորագիր, կանոնադրություն, որոշում և այլն` եթե դրանք ներառված չեն հայտարարագրում):

(գ) Ներդրողի հավատարմագրման հայտարարագրի գրանցումն ուժի մեջ է մտնում` տվյալ հայտարարագիրը սահմանված ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու 10-րդ աշխատանքային օրը կամ դրան նախորդող այն օրը, երբ Կենտրոնական բանկը հայտարարագիրը գրանցված կհամարի, բացառությամբ (դ) ենթականոնով նախատեսված դեպքերի: Եթե մինչև հավատարմագրման հայտարարագիրն ուժի մեջ մտնելու օրը դիմումում որևէ լրացում է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա հայտարարագիրը ներկայացված է համարվում լրացումը ներկայացնելու օրվանից:

(դ) Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, մերժում է հավատարմագրման հայտարարագիրը կամ դադարեցնում է դրա ուժը, եթե գտնում է, որ տվյալ անձը չի համապատասխանում (ե) կամ (զ) ենթականոնով սահմանված չափանիշերին:

(ե) Իրավաբանական անձի հավատարմագրման հայտարարագիրը չի մերժվում, եթե`

(1) դրա զուտ ակտիվները` տվյալ տարվանը նախորդող տարվա, հավատարմագրված աուդիտորի կողմից վերստուգված ֆինանսական հաշվետվություններին համաձայն գերազանցել են երկու հարյուր միլիոն դրամ մեծությունը, իսկ ընդհանուր ակտիվների առնվազն 15 տոկոսը կազմել են հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը, կամ

(2) դրա զուտ ակտիվները` տվյալ տարվանը նախորդող տարվա հավատարմագրված աուդիտորի կողմից վերստուգված ֆինանսական հաշվետվություններին համաձայն գերազանցել են մեկ միլիարդ դրամ մեծությունը:

(զ) Ֆիզիկական անձի հավատարմագրման հայտարարագիրը չի մերժվում, եթե նրա` տվյալ տարվանը նախորդող տարվա ընթացքում ստացված եկամուտը գերազանցում է հարյուր միլիոն դրամը: Տվյալ անձի եկամուտներին է դասվում նաև նրա ընտանիքի անդամների (եթե համատեղ են բնակվում) եկամուտները:

(է) Անկախ սույն կանոնի դրույթներից, ներդրողի հավատարմագրման հայտարարագիրն ուժը կորցնում է` ուժի մեջ մտնելու 360-րդ օրը, եթե տվյալ ժամանակահատվածում հավատարմագրման նոր հայտարարագիր չի ներկայացվում: Եթե սույն ենթականոնով սահմանված ժամկետում հավատարմագրման նոր հայտարարագիր է ներկայացվում, ապա նախկին հայտարարագիրը պահպանում է իր ուժը մինչև նոր հայտարարագրի գրանցումը կամ մերժումը:

(4-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 4-2.

Զուտ ակտիվների սահմանային մեծություն

 

(ա) Օրենքով նախատեսված «Հաշվետու թողարկող» հասկացության «բ» կետի համաձայն հաշվետու թողարկող որակելու նպատակով «զուտ ակտիվների» մեծության չափը սահմանվում է`

(1) մինչև 2001 թ. հունիսի 1-ը` հիսուն միլիոն դրամ.

(2) 2001 թ. հունիսի 1-ից մինչև 2002 թ. ապրիլի 1-ը` քսանհինգ միլիոն դրամ.

(3) 2002 թ. ապրիլի 1-ից հետո` հինգ միլիոն դրամ:

(բ) Զուտ ակտիվների մեծությունը հաշվարկվում է տվյալ տարվանը նախորդող տարվա ՀՀՍ համաձայն կազմված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: Եթե ֆինանսական հաշվետվությունները ՀՀՍ համաձայն կազմված չեն, ապա տվյալ թողարկողին հաշվետու որակելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի որպես զուտ ակտիվների մեծության կանխավարկած հիմք ընդունել հետևյալ երկու ցուցանիշերից առավելագույնը`

(1) տվյալ թողարկողի ֆինանսական հաշվետվություններում ֆիքսված զուտ ակտիվների մեծությունը, կամ

(2) տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալի մեծությունը:

(գ) Եթե տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը Կենտրոնական բանկին հայտնի չէ, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի առաջնորդվել այն կանխավարկածով, որ տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը հավասար կամ գերազանցում է տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալի այն մեծությունը, որն ամրագրված է դրա գրանցված կանոնադրությամբ: Հակառակն ապացուցելու պարտականությունը կրում է տվյալ թողարկողը:

(4-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 4-3. Տեղաբաշխող չհամարվող անձինք

 

(ա) Օրենքի 4 հոդվածի իմաստով անձը տվյալ արժեթղթերի տեղաբաշխող չի համարվում, եթե`

(1) դրանք ձեռք է բերել ներդրման նպատակով.

(2) ձեռք բերելուց հետո անընդհատ հանդիսացել է դրանց սեփականատեր` առնվազն 720 օրվա ընթացքում.

(3) ցանկացած տասներկու ամիսների ընթացքում մեկ կամ ավելի գործարքների արդյունքում չի օտարում կամ չի առաջարկում օտարել տվյալ դասի արժեթղթերի նշանակալից փաթեթը:

(բ) Անձի կողմից արժեթղթի ձեռքբերումը համարվում է «ներդրման նպատակով», եթե նա ձեռքբերման պահին վճարել կամ խոստացել է վճարել տվյալ արժեթղթի համար, ստանձնել է թողարկողի ձեռնարկատիրական գործունեության ռիսկը` վերջինիս ձեռնարկատիրական գործունեության արդյունքներով եկամուտ ստանալու նպատակով (ինչը չի ներառում տվյալ թողարկողի արժեթղթերով գործարքների արդյունքում ստացվող եկամուտը): Ընդ որում, ձեռքբերման նպատակի հիմնավորման պարտականությունը տվյալ անձինն է: Այն կարող է հիմնավորվել գործարքի հանգամանքներով, ինչպես նաև այլ ապացույցներով:

 

Բ ա ժ ի ն  Բ

 

Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ

 

(9) Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիր

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի II Գլխի համաձայն, այդ թվում` գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, տեղեկությունների ներկայացման ձևերը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են օրենքի 9 հոդվածի 1-ին, 10 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 121 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(9-րդ կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 9.1-1. Արժեթղթերի գրանցման հայտարարագրի ձևն ու կառուցվածքը

 

(ա) Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը կազմված է գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթից, ազդագրից (հայտարարագրում պահանջվող տեղեկություններից) և գրանցման հայտարարագրին կից ներկայացվող այլ փաստաթղթերից:

(բ) Գրանցման հայտարարագրի տիտղոսաթերթը պետք է ներառի թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, արժեթղթերի դասը (տեսակը), ձևը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում), թողարկողի գործունեության հիմնական տեսակը, թողարկման մասին որոշումն ընդունող իրավասու մարմնի անվանումը և որոշման ընդունման ամսաթիվը, թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները, դրույթ. «Մենք հավաստիացնում ենք, որ սույն հայտարարագրում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում ենք, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել հայտարարագրի գրանցման մերժմանը և (կամ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:», ինչպես նաև գրանցման հայտարարագիրը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրման ամսաթիվը, դրույթ. «Ստորագրությունները վավերացնում եմ.», ստորագրությունները վավերացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:

(գ) Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) կողմից: Ստորագրությունները պետք է վավերացվի թողարկողի տնօրենների խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից: Վավերացումը պետք է հաստատվի թողարկողի կնիքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձի կնիքով:

(դ) Ազդագրում տեղեկությունները ներառվում են 10.1-1 կանոնին և դրանով սահմանված հերթականությանը համապատասխան, եթե այլ կանոններով այլ բան նախատեսված չէ:

(ե) Գրանցման հայտարարագրի մասն են կազմում և ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

(1) տվյալ արժեթղթերի թողարկմանն առնչվող առավելագույնը երեք տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները` այդ թվում.

(Ա) թողարկողի կանոնադրության բնօրինակը կամ դրա պատճենը.

(Բ) թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

(Գ) արժեթղթերի թողարկման մասին որոշման արձանագրության բնօրինակը կամ դրա պատճենը.

(Դ) թողարկողի արժեթղթերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի բնօրինակը կամ դրա պատճենը.

(Ե) արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող անձի հետ (առկայության դեպքում) կնքված պայմանագրի բնօրինակը կամ դրա պատճենը.

(Զ) աուդիտի եզրակացության պատճենը.

(Է) թողարկողի գործունեության համար անհրաժեշտ հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) պատճենները (առկայության դեպքում).

(Ը) այն պայմանագրերի (հրամանների, որոշումների) բնօրինակները կամ պատճենները, որոնց համաձայն անձինք հանդիսանում են կառավարմանը մասնակցող անձ (տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամներ, գործադիր և վերստուգող մարմինների անդամներ, գլխավոր հաշվապահ կամ նման պարտականություն իրականացնող անձ, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որն ընդգրկված է թողարկողի գործունեության մեջ և ղեկավարում է վերջինիս գործունեությանը վերաբերող որևէ նախագիծ, ծրագիր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն).

(Թ) այն պայմանագրերի բնօրինակները կամ դրանց պատճենները, որոնք թողարկողը կնքել է արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձի (այդ թվում Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ.

(2) հաշվետու թողարկող չհանդիսացող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունն իրենց մասին տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու մասին.

(3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ծախսերի նախահաշիվը (թողարկվող արժեթղթերի համար).

(4) հայտարարագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը:

(զ) Հայտարարագրում ներառվող որևէ տեղեկության (այդ թվում` գաղտնիք հանդիսացող տեղեկության), համաձայնության կամ ստորագրության բացակայությունը պետք է պատշաճ հիմնավորվի, եթե կանոններով այլ բան նախատեսված չէ:

(է) Ֆիզիկական անձինք հայտարարագրում տեղեկությունները ներառում են իրավաբանական անձանց համար սահմանված պահանջներին համապատասխան` ելնելով դրանց համարժեքության և կիրառելիության սկզբունքից (օրինակ, իրավաբանական անձանց անվանման փոխարեն ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անուն, ազգանունը), եթե կանոններով այլ բան նախատեսված չէ:

(9.1-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 9.1-2. Կենտրոնական բանկին տրամադրվող փաստաթղթերի ներկայացման պահանջները

 

(ա) Հայտարարագիրը ներկայացվում է երեք օրինակից:

(բ) Հայտարարագրի տիտղոսաթերթը պետք է ներառի 9.1-1(բ) Կանոնով սահմանված տեղեկությունները և կազմված լինի 9.1-1 ձևին համապատասխան:

(գ) Հայտարարագիրը` ներառող բոլոր փաստաթղթերով հանդերձ (այսուհետ` Հայտարարագիր), պետք է ներկայացվի համաձայն հետևյալ պահանջների`

(1) հայտարարագիրը պետք է լինի հեշտ ընթեռնելի, գրական հայերենով և լրացված տպագրական եղանակով.

(2) հայտարարագրի առնվազն երկու օրինակը պետք է կարված և վավերացված լինի թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձի կնիքով.

(3) հայտարարագրի թերթերը պետք է համարակալված լինեն.

(4) եթե անհնար է հայտարարագրում ներառվող որևէ փաստաթղթի ներկայացումը (գ)(1) ենթականոնի դրույթներին համապատասխան, անհրաժեշտ է հայտարարագրում ներառել դրա վերաշարադրված տարբերակը` «Իսկականի հետ ճիշտ է» նշագրումով և այդ փաստաթղթի պատճենը:

(դ) Որպես լրացում ներկայացվող հայտարարագրերը (լրացումները) պետք է.

(1) ներկայացվեն գրանցման հայտարարագրի ձևին, կառուցվածքին և ներկայացման պահանջներին համապատասխան.

(2) պարունակեն գրանցման հայտարարագրում ներառման ենթակա բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը (բացառությամբ հայտարարագրով նախկինում պատշաճ ներկայացված կից փաստաթղթերի):

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 10.1-1. Ազդագրի կառուցվածքը և դրանցում ներառվող տեղեկությունները

 

(ա) Ազդագրի տիտղոսաթերթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

(1) փաստաթղթի անվանումը` «Արժեթղթերի ազդագիր».

(2) թողարկողի ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը.

(3) տեղաբաշխվող արժեթղթերի դասը (տեսակը), ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), քանակը և առկայության դեպքում` նաև տեղաբաշխվող արժեթղթերի անվանական արժեքը.

(4) թավշյա, մեծատառ և աչքի ընկնող տառատեսակով արտահայտված դրույթ`

(Ա) «ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ: ԱԶԴԱԳՐՈՎ ԱՐԺԵԹՈՒՂԹ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ ԵՎ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՆՈՐԴԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ»:

Այս դրույթը պարտադիր է, եթե ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը գրանցված չէ:

(Բ) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ»:

(5) տեղաբաշխողի (երաշխավորի) և (կամ) երկու և ավելի անձանց միջև տեղաբաշխման նպատակով կնքված համաձայնության առկայության դեպքում` տիտղոսաթերթի ստորին ձախ անկյունում նշվում են անվանումը` իրավաբանական անձանց համար և (կամ) անուն, ազգանունը` ֆիզիկական անձանց համար.

(6) այն դեպքում, երբ արժեթղթերն առաջարկվում են դրամական վճարման պայմանով, ապա ներկայացվում են տեղեկություններ հանրությանն առաջարկվող գնի (կամ դրա որոշման կարգի), թողարկողի հասույթների, ինչպես նաև բաժնային արժեթղթերի այն սեփականատերերին պատկանող արժեթղթերի և դրանց վաճառքից ստացվող հասույթների մասին, որոնք առաջարկում են իրենց պատկանող արժեթղթերի վաճառքը: Սույն տեղեկությունը կարող է ներկայացվել աղյուսակի կամ այլ նպատակահարմար ձևով.

(7) ազդագրում ներառված տեղեկությունների ցանկը.

(8) ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց հետո թողարկողը`

(Ա) պարտավոր է հանել (ա)(4)(Ա) ենթականոնով սահմանված դրույթը.

(Բ) կարող է ազատ շարադրել (ա)(5) ենթականոնի դրույթները և հայտարարագրի գրանցման ամսաթիվը:

(բ) «Տեղեկությունների ամփոփ նկարագիր» բաժինը պետք է ազդագիրն օգտագործող անձանց համար հնարավորություն ընձեռի ամփոփ պատկերացում կազմել ազդագրի հրապարակման նպատակների, ինչպես նաև թողարկողի և նրա գործունեության (այդ թվում` ֆինանսական) վերաբերյալ:

(գ) «Ռիսկային գործոններ» բաժնում ներկայացվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված է այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում թողարկողի իրականացված գործունեության, վերջին շրջանում կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

(դ) «Թողարկողի մասին ընդհանուր տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1ա-1. կանոնի:

(ե) «Թողարկողի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1ա-2. կանոնի:

(զ) «Թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ խոշոր, սեփականատերերի մասին տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1ա-3. կանոնի:

(է) «Թողարկողի հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1ա-4. կանոնի:

(ը) «Թողարկված արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1բ-1. կանոնի:

(թ) «Թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1գ-1. կանոնի:

(ժ) «Թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1դ-1. կանոնի:

(ժա) «Թողարկողի նախատեսվող գործունեության մասին տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1դ-2. կանոնի:

(ժբ) «Թողարկվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ» բաժինը ներկայացվում է համաձայն 10.1ե-1. կանոնի:

(ժգ) Բացի սույն կանոնով սահմանված տեղեկություններից, տեղեկություններ ներկայացնող անձը (այդ թվում` թողարկողը) կարող է ընդգրկել նաև այլ տեղեկություններ, քարտեզներ, սխեմաներ, լուսանկարներ և այլն, որոնք` իր կարծիքով, ավելի ամբողջական կդարձնեն թողարկողի մասին տեղեկությունների բացահայտումը:

(10.1-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 10.1ա-1. Թողարկողի մասին ընդհանուր տեղեկություններ

 

(ա) Ներկայացնել թողարկողի ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան: Եթե թողարկողի կանոնադրության մեջ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, ապա նշվում են նաև դրանք: Եթե թողարկողի ֆիրմային անվանումը նման է այլ կազմակերպության անվանմանը, ապա պետք է տրվեն անհրաժեշտ բացատրություններ` հավանական թյուրիմացություններից խուսափելու համար:

(բ) Ներկայացնել թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը և ամսաթիվը: Եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը, դրանց փոփոխման պատճառները, ինչպես նաև դրանք փոփոխելու ամսաթվերը:

(գ) Ներկայացնել թողարկողի առաջին և վերջին (առկայության դեպքում) պետական գրանցման ամսաթվերը և գրանցման համարը` ըստ վկայականի կամ թողարկողի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի:

(դ) Ներկայացնել տեղեկություններ թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) վերաբերյալ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, հատուկ թույլտվությունների (լիցենզիաների) համարները, տրման ամսաթվերը, գործողությունների ժամկետները, ինչպես նաև լիցենզավորող մարմնի անվանումը:

(ե) Նշել թողարկողին հարկային մարմինների կողմից հատկացված հարկատու անձի հաշվառման համարը:

(զ) Ներկայացնել այն բանկերի անվանումները, որտեղ թողարկողի համար բացված են հաշվարկային և այլ հաշիվներ:

(է) Ներկայացնել թողարկողի բոլոր մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների անվանումները, դրանց ստեղծման ամսաթվերը, գտնվելու վայրերը, ինչպես դրանք նշված են թողարկողի կանոնադրությունում, թողարկողի բոլոր մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ղեկավար անձանց ազգանունները, անունները, ինչպես նաև թողարկողի կողմից նրանց տրված լիազորությունների գործողության ժամկետները:

(ը) Ներկայացնել այն (անձի) անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր է` նշելով անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, թողարկողին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը:

(թ) Ժամանակագրական կարգով ներկայացնել այն անձանց անվանումները (անուն, ազգանունները), գտնվելու վայրերը և կապի միջոցները, որոնք վերջին երեք տարիների ընթացքում.

(1) իրականացրել են թողարկողի աուդիտը.

(2) հանդիսացել են թողարկողի փորձագետը կամ խորհրդատուն և որոնց կարծիքն օգտագործվել է հայտարարագրում (առկայության դեպքում):

(ժ) Ներկայացնել այն արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի, հոլդինգների, կոնցեռնների և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որտեղ թողարկողը մասնակցություն ունի: Նկարագրել այդ կազմակերպություններում թողարկողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

(ժա) Ներկայացնել թողարկողի աշխատակիցների ընդհանուր քանակը, առանձին նշելով վարչական ապարատում ընդգրկված անձանց` եթե այդպիսիք կան, ինչպես նաև հարկադիր պարապուրդում գտնվող անձանց քանակը:

(ժբ) Ներկայացնել թողարկողի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսներով):

(ժգ) Ներկայացնել թողարկողի բաժնային արժեթղթերի սեփականատերերի քանակը` ըստ նրանց պատկանող արժեթղթերի տեսակների և դասերի:

(ժդ) Նկարագրել Ընկերության գույքը (շենքերի, շինությունների, հողատարածքի, տեխնիկայի և այլն)` շեշտը դնելով արտադրության (ծառայության) մեջ ներգրավված գույքի (կարևոր սարքավորումների, հոսքագծերի և այլն) հնարավորությունների և պիտանիության (այդ թվում մաշվածքի) վրա, ինչպես նաև դրանց գտնվելու վայրերը: Եթե որևէ գույք ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է, ապա համառոտ ներկայացվում են այդ գույքի օգտագործման պայմանները և (կամ) սահմանափակումների բնույթը:

(ժե) Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները և արդյունահանման կամ վերամշակման պայմանների համառոտ նկարագրությունը:

 

Կանոն 10.1ա-2. Թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք

 

(ա) Ներկայացնել թողարկողի կառավարման մարմինների կառուցվածքի, դրանց իրավասությունների և պարտականությունների ամբողջական նկարագրությունը` թողարկողի կանոնադրությանը համապատասխան:

(բ) Ներկայացնել թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, փոստային հասցեն (գտնվելու վայրը), անձնագրի սերիան և համարը (պետական գրանցման համարը), ծննդյան (ստեղծման) տարեթիվը, քաղաքացիությունը (գրանցող երկրի անվանումը), մասնագիտությունը (գործունեության ոլորտը) վերջին 3 տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնները (իրականացվող գործունեությունը), այդ թվում համատեղությամբ, ժամանակագրական կարգով` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում), թողարկողի կողմից տվյալ անձին հայտարարագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող երեք ավարտված ֆինանսական տարիների ընթացքում տրված վարձատրությունները (առանձին նշելով տարին, վճարման հիմքերը և գումարները), տվյալ անձին պատկանող թողարկողի արժեթղթերի քանակը, տվյալ անձի նշանակալից մասնակցությունն այլ (ոչ ռեզիդենտների համար` ՀՀ-ում գրանցված կամ գործող թողարկողների) բաժնային արժեթղթերում (առանձին նշելով արժեթղթերի տեսակները, դրանք թողարկողների անվանումները և արժեթղթերի քանակները): Համառոտ նկարագրել բոլոր պայմանագրերը (համաձայնագրերը) կամ որոշումները, որոնց համաձայն տվյալ անձը հանդիսանում է թողարկողի կառավարմանը մասնակցող անձ, նրա գործողությունների լիազորության ժամկետները:

(գ) Նկարագրել վերջին երեք տարիների ընթացքում կառավարմանը մասնակցող անձի դեմ (կամ այն կազմակերպության դեմ, որտեղ այդ անձը նշված ժամանակաշրջանում կառավարմանը մասնակցող անձ է կամ եղել է) կամ իր կողմից սնանկացման (անվճարունակության) միջնորդությունների ներկայացման, ինչպես նաև դատարանի որոշման (դատավճռի) հիման վրա կամ պետական որևէ մարմնի կողմից նրա (կամ այն կազմակերպության դեմ, որտեղ այդ անձը նշված ժամանակաշրջանում կառավարմանը մասնակցող անձ է կամ եղել է) նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը (պատճառները) և հետևանքները:

(դ) Նկարագրել կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապի բնույթը (ընտանիքի անդամներ, անձի կամ նրա ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր կամ նրանց ամուսիններ):

(ե) Ներկայացնել թողարկողի ներկա կամ ապագա գործունեության վրա էական ազդեցություն ունեցող, սակայն կառավարման մարմինների կազմում չընդգրկված, աշխատակիցների (օրինակ` արտադրության պետի, գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող աշխատակցի, հաշվապահի և այլն) մասին տեղեկություններն ըստ (բ) ենթականոնի:

 

Կանոն 10.1ա-3 Թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ խոշոր, սեփականատերերի մասին տեղեկությունները

 

(ա) Ներկայացնել թողարկողի նշանակալից սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, վերջին 3 տարիների ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները, այդ թվում համատեղությամբ, ժամանակագրական կարգով` նշելով գործունեության ոլորտը, այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը:

(բ) Ներկայացնել թողարկողի նշանակալից սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տվյալ իրավաբանական անձի գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) այն անդամների անունները, ազգանունները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում պաշտոն են զբաղեցրել (զբաղեցնում են) կամ թողարկողի բաժնային արժեթղթերում մասնակցություն են ունեցել (ունեն)` ժամանակագրական կարգով նշելով զբաղեցրած բոլոր պաշտոնները և այդ անձանց պատկանող թողարկողի և (կամ) տվյալ իրավաբանական անձի բաժնային արժեթղթերի քանակները:

 

Կանոն 10.1ա-4. Թողարկողի հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ

 

(ա) Սույն կանոնում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) թողարկողի հետ փոխկապակցված է համարվում ցանկացած անձը (անձինք), եթե`

(Ա) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.

(Բ) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների), տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

(Գ) նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի, նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.

(Դ) նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

(բ) Ազդագրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

(1) եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Ա) ենթականոնի համաձայն, ապա նշվում են տվյալ անձի վերաբերյալ 10.1ա-3 կանոնով պահանջվող տեղեկությունները.

(2) եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Բ) ենթականոնի համաձայն, ապա նշվում են տվյալ անձի վերաբերյալ 10.1ա-3 կանոնով պահանջվող տեղեկությունները, և փոխկապակցված անձի կառավարմանը մասնակցող անձանց, ինչպես նաև այդ անձանց և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապերի բնույթը` 10.1ա-2(դ) կանոնի համաձայն.

(3) եթե անձը փոխկապակցված անձ է դարձել (ա)(1)(Գ) կամ (ա)(1)(Դ) ենթականոնների համաձայն, ապա նշվում են տվյալ անձի վերաբերյալ 10.1ա-3 կանոնով պահանջվող տեղեկությունները, ինչպես նաև համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը:

 

Կանոն 10.1բ-1. Տեղեկություններ թողարկված արժեթղթերի վերաբերյալ

 

(ա) Թողարկված արժեթղթերի մասին տեղեկությունները ներառում են.

(1) արժեթղթի դասը (տեսակը) և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

(2) յուրաքանչյուր ձևի, դասի (տեսակի) արժեթղթերի գրանցման համարները, տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում) և դրա շնորհման ամսաթիվը.

(3) յուրաքանչյուր թողարկման արժեթղթերի գրանցումն իրականացնող մարմնի անվանումը.

(4) արժեթղթերի յուրաքանչյուր տեղաբաշխման սկզբի և ավարտի ամսաթվերը.

(5) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում).

(6) յուրաքանչյուր թողարկման (վաճառքի հանված արժեթղթերի) ընդհանուր ծավալը (արժեթղթերի քանակը).

(7) տեղաբաշխված (վաճառված) արժեթղթերի քանակը յուրաքանչյուր թողարկման դեպքում.

(8) մեկ արժեթղթի անվանական արժեքը` առկայության դեպքում.

(9) տվյալ դասի (տեսակի) և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները.

(10) գրանցվող (գրանցված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի (տեսակի) համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը` ավարտված վերջին երեք ֆինանսական տարիների համար կամ յուրաքանչյուր ավարտված ֆինանսական տարվա համար ստեղծման պահից ի վեր, եթե այդ ժամկետն երեք տարուց պակաս է: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

(Ա) շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները.

(Բ) միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել:

(11) արժեթղթերի մասին շուկայական տեղեկություններ.

(Ա) եթե թողարկողի արժեթղթերի վաճառքը կատարվում է ֆոնդային բորսայում, ապա նշվում են թողարկողին հայտնի դրանց վաճառքի ամենաբարձր և ամենացածր գները` վերջին երկու ֆինանսական տարիների համար.

(Բ) եթե տվյալ արժեթղթերը չեն վաճառվում բորսայում, ապա անհրաժեշտ է անդրադառնալ թողարկողին հայտնի արժեթղթերի արտաբորսայական ամենաբարձր և ամենացածր գներին (տվյալները ներկայացվում են ավարտված վերջին ֆինանսական տարվա և ընթացիկ տարվա վերջին եռամսյակի դրությամբ):

(բ) Համառոտ նկարագրել թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման և (կամ) մարման դեպքերը և պատճառները, ժամկետները, ինչպես նաև դրանց արդյունքները:

 

Կանոն 10.1գ-1. Թողարկողի ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները

 

(ա) Ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ բանկերի) ֆինանսական հաշվետվությունները` կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թվականի թիվ 319 հրամանով հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին, ՀՀ Ֆինանսների նախարարության 20.12.1999 թվականի թիվ 433 հրամանով հաստատված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան: Բանկերի ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կանոնին համապատասխան:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվություններում թողարկողը կարող է չներառել այն հոդվածները (տողերը), որոնցում տեղեկություններ կամ մնացորդներ չկան` պահպանելով հոդվածների (տողերի) սահմանված հերթականությունը և համարակալումը:

(գ) Թողարկողները (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով`

(1) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2001 թվականին, դրանում ներառում են նախորդ տարվա տարեկան (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ.

(2) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2002 թվականին, դրանում ներառում են նախորդ 2 տարիների (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ.

(3) այն թողարկողները, որոնք հայտարարագիրը ներկայացնում են 2003 թվականին և հետո, դրանում ներառում են նախորդ 3 տարիների (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և տվյալ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները.

(4) այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը` հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, պակաս է սույն կանոնի նախորդ համապատասխան ենթականոնով սահմանված հաշվետու ժամանակահատվածներից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են ելնելով տվյալ ենթականոնի դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից:

(դ) Հայտարարագրի այս մասում ներառվում են ստորև նշված տեղեկությունները, եթե դրանք բացակայում են (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվություններում կամ ազդագրում`

(1) թողարկողի կառավարմանը մասնակցող առնվազն երկու անձի վերլուծությունները թողարկողի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին, որոնք ներկայացվում են (ե) ենթականոնով սահմանված պահանջներին համապատասխան.

(2) աուդիտորների հետ հաշվապահական հաշվառման և ֆինանսական տեղեկատվության բացահայտման հետ կապված փոփոխություններն ու անհամաձայնությունները, որոնք ներկայացվում են (զ) ենթականոնով սահմանված պահանջներին համապատասխան:

(ե) Թողարկողի ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին թողարկողի կառավարմանը մասնակցող առնվազն երկու անձի վերլուծությունները վերաբերում են.

(1) ֆինանսական տարվա արդյունքներին` ներկայացնելով տեղեկատվություն թողարկողի ակտիվների իրացվելիության (լիկվիդայնության), կապիտալ բնույթի ծախսումների և գործունեության արդյունքների վերաբերյալ`

(Ա) ներկայացնել թողարկողի հիմնական միջոցների և շրջանառու ակտիվների (այդ թվում դեբիտորական պարտքերի) կառուցվածքի համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը և տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվների կառուցվածքում: Ներկայացնել նաև դրանց հաշվեկշռային և հնարավոր առաջարկի և պահանջարկի հիման վրա ձևավորվող շուկայական արժեքների միջև եղած տարբերությունը.

(Բ) ընթացիկ ակտիվների իրացվելիությունը` ներկայացնելով ցանկացած միտում, պատճառ, իրադարձություն, պայմանավորվածություն, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ ընթացիկ ակտիվների աճի կամ նվազման համար: Եթե առկա է էական նվազման պատճառ, ապա պետք է ներկայացնել թողարկողի այն գործողությունները, որոնք նա իրականացրել է, կամ առաջարկում է իրականացնել ակտիվների նվազումը կանխելու համար: Անհրաժեշտ է ներկայացնել նաև իրացվելի ակտիվների սեփական կամ փոխառու լինելը.

(Գ) ներկայացվում են թողարկողի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը.

(Դ) նկարագրել գրանցման տարվա համար թողարկողի կողմից պլանավորված կապիտալ ծրագրերը և դրանց իրագործման համար անհրաժեշտ ծախսումները և ֆինանսավորման աղբյուրները: Ներկայացնել նաև սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները: Այս առնչությամբ հաշվի առնել սեփական կապիտալի և պարտավորությունների միջև տեղի ունեցած կամ տեղի ունենալիք փոփոխությունները.

(Ե) գործունեության արդյունքները` նկարագրելով թողարկողի բնականոն գործունեության շրջանակներից դուրս այն իրադարձությունները, գործարքները, կարևոր տնտեսական փոփոխությունները, որոնք էականորեն ազդել են ներկայացված (ստացված) եկամտի վրա.

(Զ) եթե ֆինանսական հաշվետվությունները բացահայտում են եկամտի էական աճ կամ նվազում, ապա համառոտ ներկայացնել, թե նման աճը (նվազումը) ինչ չափով է պայմանավորված գների աճով կամ նվազումով, վաճառված ապրանքների կամ ծառայությունների ծավալով կամ քանակով, նոր ծառայությունների մատուցմամբ կամ նոր ապրանքների վաճառքով.

(Է) ներկայացնել այն ազդեցությունը, որ ունեցել են սղաճը և գների փոփոխությունը թողարկողի հասույթի ու եկամտի վրա նրա գործունեության վերջին երեք տարիների ընթացքում կամ ավելի կարճ ժամանակահատվածում, եթե թողարկողը գործում է երեք տարուց պակաս.

(2) եթե թողարկողը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ միջանկյալ ժամանակահատվածների համար, ապա ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների մասին վերլուծությունը պետք է ներառի (ե)(1) ենթականոնում նշված տեղեկությունների էական փոփոխությունների վերաբերյալ տվյալներ, բացառությամբ սղաճի և գների փոփոխության մասին տվյալների:

(զ) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական տեղեկատվության բացահայտման հետ կապված փոփոխություններն ու անհամաձայնությունները աուդիտորների հետ ներկայացվում են հետևյալ դեպքերում`

(1) եթե թողարկողի վերջին երկու հաշվետու տարիների ընթացքում կամ հաջորդող միջանկյալ որևէ ժամանակահատվածում որևէ անկախ աուդիտոր (որը նախկինում եղել է թողարկողի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մեջ ներգրավված հիմնական աուդիտոր, կամ որը նախկինում ներգրավված է եղել թողարկողի դուստր ընկերության ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մեջ և հիմնական աուդիտորը (գլխավոր հաշվապահը) իր հաշվետվության մեջ հիմնվել է նրա եզրակացության վրա) հրաժարվել է աուդիտից (կամ տվյալ աուդիտի ավարտից հետո չի մասնակցելու հետագա վերընտրությանը) կամ հեռացվել է աուդիտի աշխատանքներից, ապա թողարկողը պետք է նշի`

(Ա) աուդիտորի հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու կամ աուդիտորական աշխատանքներից հեռացվելու մասին` ներկայացնելով համապատասխան ամսաթիվը.

(Բ) վերջին երկու տարիների համար ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ ներկայացված հիմնական աուդիտորի եզրակացության մեջ ոչ բարենպաստ, հրաժարման կամ որևէ անորոշության, աուդիտի խորության կամ հաշվապահական հաշվառման սկզբունքների խախտման մասին կարծիքի առկայությունը և դրա էությունը.

(Գ) աուդիտորին փոխելու մասին որոշումը ներկայացնող և հաստատող մարմնի անվանումը (օրինակ` որևէ աուդիտորի, թողարկողի աուդիտորական Կենտրոնական բանկի կամ ընկերության խորհրդի կողմից).

(Դ) աուդիտորի հրաժարականին, հեռացմանը կամ վերընտրությանը չմասնակցելու որոշմանը նախորդող հաշվետու երկու տարիների և դրան հաջորդող միջանկյալ ժամանակահատվածների ընթացքում հաշվապահական հաշվառման սկզբունքների կամ վարման, ֆինանսական հաշվետվությունների բացահայտման կամ աուդիտի խորության կամ գործընթացների վերաբերյալ աուդիտորի հետ անհամաձայնության առկայությունը` նկարագրելով անհամաձայնության էությունը:

(10.1գ-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 10.1դ-1. Տեղեկություններ թողարկողի գործունեության վերաբերյալ

 

(ա) Թողարկողի գործունեության նկարագրությունը.

(1) ներկայացնել թողարկողի գործունեության ամբողջական նկարագիրը` հակիրճ արտացոլելով նաև թողարկողի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները և դրանց զարգացման ընդհանուր միտումները: Ներկայացնել համեմատական տվյալներ, որոնք արտացոլում են գործունեության տվյալ ոլորտում թողարկողի գրաված դիրքը.

(2) ներկայացնել թողարկողի արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) շուկաների ընդհանուր բնութագիրը, դրանց զարգացման ներկայիս միտումները, ներմուծվող և տեղական արտադրանքի տոկոսային հարաբերակցությունը ներքին շուկայում, արտահանման հիմնական շուկաները, հիմնական սպառողների և մրցակիցների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք թողարկողի տեսակետից էական նշանակություն ունեն թողարկողի գործունեության շուկան բնութագրելու համար.

(3) ներկայացնել արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) հնարավոր նոր շուկաներում թողարկողի մասնակցության հնարավորությունների ուսումնասիրությունը, նոր արտադրանքների (ծառայությունների, աշխատանքների) ներդրման կամ ժամանակակից մոդելների նախագծման հնարավորությունների ուսումնասիրությունը, դրանց շուկաների ընդհանուր բնութագիրը.

4) համառոտ նկարագրել արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) այն տեսակները և դրանց սպառման ծավալները (դրամական արտահայտությամբ), որոնք արժեթղթերը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 3 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում ապահովել են թողարկողի եկամտի 10 տոկոսից ավելին: Ժամանակագրական նույն կարգով ներկայացնել նաև արտահանվող արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) բոլոր տեսակները և դրանց սպառման ծավալները: Նշել թողարկողի սեզոնային բնույթ ունեցող գործունեության տեսակները և դրանցից ստացվող եկամտի բաժինն ընդհանուր եկամուտներում: Նշել թողարկողի համար գերիշխող կամ առաջնային նշանակություն ունեցող գործունեության տեսակները, եթե թողարկողի գործունեությունից ստացված եկամտի հիմնական մասը ձևավորվել է երկրորդային նշանակություն ունեցող գործունեության տեսակներից` նկարագրելով դրա պատճառները.

(5) ներկայացնել թողարկողի արտադրանքի իրացման հիմնական մեթոդները և ուղիները, միջնորդ կազմակերպություններին (առկայության դեպքում) և նրանց բաժինը իրացման ընդհանուր ծավալում: Նկարագրել թողարկողի արտադրանքի (ծառայությունների, աշխատանքների) արտահանման հիմնական տրանսպորտային (կոմունիկացիոն) սխեմաները (առկայության դեպքում).

(6) տալ թողարկողի արտադրանքը (ծառայությունները, աշխատանքները) սպառողների հիմնական բնութագրերը (ֆիզիկական անձանց դեպքում` նկարագրելով նրանց սոցիալական այս կամ այն խմբին պատկանելիությունը, տարիքային դասակարգումը, տարեկան եկամուտները, սպառողական նախասիրությունները և այլն): Նշել այն սպառողների անվանումները, որոնց բաժին է ընկնում թողարկողի արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված տարեկան ընդհանուր հասույթի 10 տոկոսից ավելին, նրանց բաժիններն իրացման ընդհանուր ծավալում և այս ցուցանիշի զարգացման միտումները վերջին 3 տարիների ընթացքում.

(7) նշել թողարկողի հիմնական մրցակիցների անվանումները, նրանց բաժինը շուկայում ըստ գործունեության առանձին տեսակների (տեղեկության առկայության դեպքում): Նկարագրել տվյալ թողարկողի և նրա մրցակիցների կողմից կիրառվող մրցակցության հիմնական մեթոդները (գին, սպասարկում, երաշխիք, որակ և այլն).

(8) նշվում են թողարկողի այն մատակարարների անվանումները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների (դրամական արտահայտությամբ) բոլոր մատակարարումների 10 տոկոսից ավելին, ինչպես նաև նրանց բաժինը մատակարարումների ընդհանուր ծավալում: Առանձին նշվում է, թե թողարկողի մատակարարումների որ մասն է կազմում ներմուծումը: Տրվում են ապագայում այդ աղբյուրների մատչելիությանն առնչվող կանխատեսումներ.

(9) նկարագրել գործունեության տեսակը, որտեղ պետությունը կարող է էական ազդեցություն ունենալ (պայմանագրերի կնքում, փոփոխություն, չեղյալ համարում, վարկային քաղաքականության փոփոխություն և այլն).

(10) արժեթղթերի գրանցման հայտարարագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 3 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար թողարկողի կողմից հարկային պարտավորությունների դիմաց վճարված (հաշվարկված) ընդհանուր գումարը` առանձին նշելով յուրաքանչյուր հարկատեսակի բաժինը.

(11) համառոտ նկարագրել նաև օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով վերապահված հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը, կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ թողարկողի համար:

(բ) Տեղեկություններ արժեթղթերը գրանցման ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում թողարկողի նկատմամբ դատարանի, պետական իշխանության լիազորություններ իրականացնող մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիա-իրավական (նյութական), քրեական) մասին: Նշվում են պատասխանատվության կոնկրետ միջոցի կիրառման ամսաթիվը պատասխանատվության ենթարկող մարմինը, թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև արժեթղթերի գրանցման հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Նշվում է նաև արժեթղթերը գրանցման ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում թողարկողի` դատավարություններին մասնակցության մասին, այդ թվում շարունակվող բոլոր այն դատավարություններին թողարկողի մասնակցության հիմքերի (պատճառների) և դրանց արդյունքում թողարկողի հնարավոր պարտավորությունների առաջացման մասին, որոնք կարող են ազդել վերջինիս գործունեության վրա (Օրինակ` նշվում է թողարկողի և այլ անձի միջև կնքված պայմանագրով նախատեսված տույժի գումարի մասին, որը թողարկողը կպարտավորվի վճարել դատարանի կողմից համապատասխան վճիռ կայացնելու դեպքում):

(գ) Ներկայացնել տեղեկություններ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված նորմերի պահպանման ազդեցությունը թողարկողի կապիտալ ներդրումների, ստացվող շահույթի և մրցակցության վրա:

(դ) Այն գործարքների նկարագիրը (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անուն, ազգանունը)), որոնց միջոցով կատարվել է (նախատեսվում է) ակտիվների ձեռքբերում, վաճառք կամ օգտագործման իրավունքի փոխանցում, երբ կողմերից մեկը`

(1) թողարկողի կառավարմանը մասնակցող անձն է, կամ նրա ընտանիքի անդամը.

(2) բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է.

(3) թողարկողի հետ փոխկապակցված անձ է:

(ե) Յուրաքանչյուր գործարքի նկարագրությունը, որը պետք է իրականացվի կամ կատարվի արժեթղթերի գրանցման ներկայացնելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում, երբ այդ գործարքի գումարը գերազանցում է թողարկողի ակտիվների արժեքի 10 տոկոսը:

(զ) Այն պատվերների ծավալների նշումը, որոնք չեն կարող կատարվել արժեթղթերի գրանցման ներկայացնելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում` նշելով դրանց պատճառները:

 

Կանոն 10.1դ-2. Տեղեկություններ թողարկողի նախատեսվող գործունեության մասին

 

(ա) Թողարկողի ապագա գործունեության ծրագրերի վերաբերյալ տեղեկությունները ներառում են.

(1) թողարկողի ապագա գործունեության և նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափը և նկարագիրը, ներառյալ նոր արտադրության կազմակերպման, արտադրության ընդլայնման կամ կրճատման, նոր արտադրատեսակների մշակման, հիմնական միջոցների արդիականացման և վերակառուցման, գործունեության ուղղվածության հնարավոր փոփոխության հետ կապված ծրագրերը.

(2) այն հնարավոր բացասական գործոնների նկարագիրը, որոնք կարող են ազդել թողարկողի կողմից իր արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացման վրա:

(բ) Նկարագրել թողարկողի ապագայում հնարավոր այն պարտավորությունները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ թողարկողի գործունեության վրա:

(գ) Նկարագրել թողարկողի գործունեության մրցակցային պայմանները, նշելով այն շուկաները, որոնց ուղղությամբ թողարկողն իրականացնում է կամ մտադիր է իրականացնել գործունեություն: Նկարագրել նաև թողարկողի ենթադրյալ հիմնական մրցակիցներին:

(դ) Նկարագրել նախատեսվող գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները, նոր ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման ու կատարելագործման հետ կապված աշխատանքները:

 

Կանոն 10.1ե-1. Թողարկվող (առաջարկվող) արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները

 

(ա) Արժեթղթերի թողարկման (տեղաբաշխման) մասին տեղեկությունները ներառում են`

(1) արժեթղթերի դասը (տեսակը) և ձևը.

(2) արժեթղթերի պահպանման հաշվառման կարգը.

(3) թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը.

(4) տեղաբաշխվող (վաճառվող) արժեթղթերի քանակը.

(5) արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում).

(6) արժեթղթերով հավաստվող իրավունքները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ: Նախատեսված այլ իրավունքներ, ինչպես նաև իրավունքն իրականացնելու կարգի մասին անհրաժեշտ պարզաբանումներ.

(7) փոխարկելի արժեթղթերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող արժեթղթերը, ինչպես նաև փոխարկման կարգն ու պայմանները.

(8) արժեթղթերի մարման ժամկետները, պայմանները և կարգը (մարման ենթակա արժեթղթերի համար).

(9) տվյալներ արժեթղթերի թողարկման մասին (առկայության դեպքում)`

(Ա) արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և արժեթղթերի թողարկման մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

(Բ) արժեթղթերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը, իսկ եթե արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշումն ընդունող թողարկողի մարմինը այլ է, ապա նաև վերջինիս անվանումը.

(Գ) արժեթղթերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման մասին որոշմամբ, ինչպես նաև արժեթղթերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները.

(10) այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը.

(11) արժեթղթերի տեղաբաշխման սկիզբը կամ դրա որոշման կարգը.

(12) արժեթղթերի տեղաբաշխման ավարտը կամ դրա որոշման կարգը.

(13) արժեթղթերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովող միջոցները (առկայության դեպքում) (օրինակ` նշվում են գրավով կամ այլ միջոցով ապահովման մասին համաձայնության պայմանները, իսկ եթե ապահովումը սահմանված է երրորդ անձի կողմից, նշվում է նաև այդ անձի անվանումը (անուն, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը և փոստային հասցեն).

(14) տեղեկություններ արժեթղթերի արժեքային և հաշվարկային հետևյալ պայմանների վերաբերյալ`

(Ա) արժեթղթի տեղաբաշխման գինը (գները) ըստ արժեթղթերի տեսակների կամ դրա (դրանց) որոշման ընդհանուր պայմանները.

(Բ) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի (այդ թվում` բաժնետոմսերի) և դրանց փոխարկվող արժեթղթերի դիմաց դրամական վճարմամբ բաց բաժանորդագրության միջոցով տեղաբաշխման դեպքում` նշվում է նաև գինը, որով դրանք տեղաբաշխվում են ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի (այդ թվում` բաժնետոմսերի) սեփականատեր այն անձանց միջև, որոնք օգտվում են դրանց ձեռքբերման առաջնային կամ նախապատվության իրավունքից (եթե միայն բաժնետերերի ընդհանուր ժողովն այդ իրավունքի չկիրառման վերաբերյալ որոշում չի ընդունել).

(Գ) արժեթղթերի դիմաց վճարման պայմանները և կարգը (այդ թվում վճարումների չափը և պարբերականությունը, վճարումների և հաշվարկների ձևը, այն հաշիվները և բանկի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն և (կամ) կուտակվեն արժեթղթերի դիմաց վճարվող միջոցները և այլն): Եթե նախատեսվում է արժեթղթերի դիմաց կատարել վճարում ոչ դրամական ձևով, ապա նշվում են նաև գույքի գնահատման կարգը, պայմանները, ինչպես նաև գույքի ընդունման վայրը.

(15) տեղեկություններ արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցող անձանց և նրանց մասնակցության չափի վերաբերյալ`

(Ա) թողարկողի կողմից վաճառվող արժեթղթերի քանակը, գինը և այլ էական պայմանները.

(Բ) պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի արժեթղթերը տեղաբաշխողի (անդերռայթերի) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները (անուն, ազգանուն), գտնվելու (բնակության) վայրը, փոստային հասցեները և կապի միջոցները, տեղաբաշխման եղանակները, թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող արժեթղթերի քանակը և գինը.

(Գ) բաժնային արժեթղթերի կամ նախապատվության իրավունք տվող արժեթղթերի սեփականատերերի (այդ թվում` օպցիոնների կամ այլ իրավունքի սեփականատերերի) կողմից բաժանորդագրված արժեթղթերի քանակը, ձեռք բերվող արժեթղթերի գինը և այլ էական պայմաններ, որոնք կարող են ազդել առաջարկվող արժեթղթերի գնի վրա.

(16) տեղեկություններ թողարկողի բաժնային արժեթղթերի այն նշանակալից սեփականատերերի, փոխկապակցված անձանց և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ, որոնք սույն ազդագրի օգտագործմամբ պատրաստվում են գնել կամ վաճառել թողարկողի արժեթղթերը: Այդ դեպքում նշել`

(Ա) անուն, ազգանունը (անվանումը).

(Բ) հայտարարագիրը գրանցման ներկայացնելու պահի դրությամբ անձին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը թողարկողի կանոնադրական կապիտալում.

(Գ) նրանց կողմից նախատեսված գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը.

(Դ) տեղաբաշխման ավարտից հետո անձի հնարավոր մասնակցության չափը թողարկողի կանոնադրական կապիտալում և արժեթղթերի քանակը.

(17) արժեթղթերի տեղաբաշխումից ստացվող եկամտի չափը` հանած արժեթղթերի թողարկմանն առնչվող ծախսերի չափը, նպատակները, որոնց համար ենթադրվում է օգտագործել արժեթղթերի տեղաբաշխումից ստացված միջոցները, ինչպես նաև յուրաքանչյուր նպատակի համար նախատեսված կոնկրետ գումարները,

(18) արժեթղթերի սեփականատերերին արժեթղթերի դիմաց վճարվող եկամտի չափը կամ դրա որոշման կարգը և վճարման պայմանները (օրինակ, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը, պարտատոմսերից ստացվող եկամուտների բոլոր ձևերը (տոկոսները, դիսկոնտ), դրանց չափը և վճարման պարբերականությունը, ինչպես նաև այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ արժեթղթերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց հասանելիք եկամուտներն ու մարել արժեթղթերը, այդ թվում ունեցվածքային համարժեքի ստացման եղանակով և այլն),

(19) տեղաբաշխված (տեղաբաշխվող) արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը.

(20) արժեթղթերի երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության սահմանափակումների ամբողջական և մանրամասն նկարագիրը,

(21) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման կարգը,

(22) տվյալ արժեթղթերով կատարվող գործառնությունների և դրանց հետևանքների առանձնահատկություններն օտարերկրյա ներդրողների համար:

(23) թավշյա, մեծատառ և աչքի ընկնող տառատեսակով արտահայտված դրույթ (միայն ազդագրում ներառման համար).

«ՆԵՐԴՐՈՂԸ` ԾԱՆՈԹԱՆԱԼՈՎ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐԻՆ, ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԻ ՏՎՅԱԼ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԻՍԿԸ` ՄԻՆՉԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ:»

 

(18.3) Արժեթղթերի տեղաբաշխման ընթացքի եվ արդյունքների մասին հաշվետվությունները

 

Առարկան

Օրենքի II գլխի համաձայն թողարկողների կողմից արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին ներկայացվող հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) կառուցվածքը, ձևերը, հաշվետվություններում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 18 հոդվածի 3-րդ կետով և 121 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(18.3 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 18.3-1 Ընթացիկ հաշվետվություն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին

 

(ա) Հաշվետվությունում պետք է ներառվեն.

(1) հաշվետվության անվանումը` «Ընթացիկ հաշվետվություն».

(2) թողարկողի ֆիրմային անվանումը.

(3) կազմակերպական-իրավական ձևը.

(4) թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները, փոստային հասցեն.

(5) արժեթղթերի դասը (տեսակը).

(6) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և ավարտի ամսաթիվը.

(7) հաշվետու ժամանակաշրջանում վաճառված արժեթղթերի քանակը` ըստ դրանց դիմաց վճարումների ձևերի (ՀՀ արժույթով, արտարժույթով, գույքով` այդ թվում արժեթղթերով) և ժամկետների (միանվագ, տարաժամկետ), գումարի չափը, հրապարակային տեղաբաշխման գինը, արժեթղթերի վաճառքի միջին գինը, արժույթը.

(8) հաշվետվությունը ստորագրող անձի անունը, ազգանունը.

(9) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը: 

(բ) Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մեկ օրինակից, որը պետք է լինի կնքված (առկայության դեպքում) և ստորագրված թողարկողի կամ նրա լիազորված անձի կողմից:

(գ) Հաշվետվությունը ներկայացվում է 18.3-1 ձևին համապատասխան:

(18.3-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 18.3-2. Ամփոփ հաշվետվություն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին

 

(ա) Հաշվետվությունում պետք է ներառվեն.

(1) հաշվետվության անվանումը` «Ամփոփ հաշվետվություն».

(2) թողարկողի ֆիրմային անվանումը.

(3) կազմակերպական-իրավական ձևը.

(4) թողարկողի գտնվելու վայրը, կապի միջոցները, փոստային հասցեն.

(5) արժեթղթերի դասը (տեսակը).

(6) տեղաբաշխման ժամկետները` սկզբի և ավարտի ամսաթիվը.

(7) վաճառված արժեթղթերի քանակը` ըստ դրանց դիմաց վճարումների ձևերի (ՀՀ արժույթով, արտարժույթով, գույքով` այդ թվում արժեթղթերով) և ժամկետների (միանվագ, տարաժամկետ), գումարը, հրապարակային տեղաբաշխման գինը, արժեթղթերի վաճառքի միջին գինը, արժույթը.

(8) հաշվետվությունը ստորագրող անձի անունը, ազգանունը.

(9) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը:

(բ) Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում մեկ օրինակից, որը պետք է լինի կնքված (առկայության դեպքում) և ստորագրված թողարկողի կամ նրա լիազորված անձի անձի կողմից:

(գ) Հաշվետվությունը ներկայացվում է 18.3-2 ձևին համապատասխան:

(18.3-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(20.1) Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 

 

Առարկան

Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացման կարգը Կենտրոնական բանկ:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 20 հոդվածի 1-ին կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(20.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 20.1-1. Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը Կենտրոնական բանկ

 

(ա) Ֆոնդային բորսային առձեռն եղանակով արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացման օրը, թողարկողը պարտավոր է դրա մեկ օրինակը միաժամանակ ներկայացնել Կենտրոնական բանկ: Արժեթղթի գրանցման հայտարարագիրը պետք է Կենտրոնական բանկին ներկայացվի կից գրությամբ, որը պետք է նշում պարունակի այն մասին, որ հայտարարագիրն ընդունվել է բորսայի կողմից:

(բ) Ֆոնդային բորսային փոստի միջոցով արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացման օրը, թողարկողը պարտավոր է դրա մեկ օրինակը միաժամանակ ներկայացնել Կենտրոնական բանկ:

(գ) Սույն կանոնի (բ) և (գ) ենթականոններով սահմանված կարգով արժեթղթի գրանցման հայտարարագիր ներկայացնելիս, թողարկողը պարտավոր է այն Կենտրոնական բանկին ներկայացնել կից գրությամբ, որում պետք է նշված լինի հայտարարագիրը բորսային ներկայացնելու ամսաթիվը:

(դ) Որպես լրացում ներկայացվող հայտարարագիր (լրացում) ներկայացնելու դեպքում, թողարկողը պարտավոր է լրացման մեկ օրինակը (ա) կամ (բ) ենթականոնով սահմանված ձևով ներկայացնել Կենտրոնական բանկ:

(ե) Սույն կանոնի (ա)-(դ) ենթականոններով սահմանված պահանջները չեն կիրառվում, եթե թողարկողը ֆոնդային բորսա գրանցման է ներկայացնում Կենտրոնական բանկում արդեն իսկ գրանցված արժեթուղթ:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(20.1-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(20.2) Արժեթղթի գրանցման հայտարարագիր

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի III Գլխի համաձայն, այդ թվում` գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, տեղեկությունների ներկայացման ձևերը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են օրենքի 20 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և 121 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասություններով և դրանց համապատասխան:

(20.2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 20.2-1. Արժեթղթի գրանցման հայտարարագրում ներառվող տեղեկությունները

 

(ա) «Տեղեկություններ թողարկողի կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-1, 10.1դ-1 և 10.1դ-2. կանոններով սահմանված տեղեկությունները:

(բ) «Տեղեկություններ թողարկողի հետ փոխկապակցված անձանց կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-4. կանոնով սահմանված տեղեկությունները:

(գ) «Տեղեկություններ թողարկողի արժեթղթով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորած անձանց կազմակերպական հարցերի և գործունեության տեսակի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ա-4(բ)(3) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

(դ) «Տեղեկություններ թողարկողի նախկինում թողարկած արժեթղթերի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1բ-1 կանոնով սահմանված տեղեկությունները:

(ե) «Տեղեկություններ թողարկվող արժեթղթերի վերաբերյալ» բաժինը ներառում է 10.1ե-1 կանոնով սահմանված տեղեկությունները:

(զ) «Տեղեկություններ թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, տեղաբաշխողների, բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի մասին» բաժինը ներառում է 10.1ա-2, 10.1ա-3 կանոններով և 10.1ե(15)(Բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

(է) «Տեղեկություններ այն անձանց մասին, որոնց` թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը» բաժինը ներառում է տեղեկություններ այն անձանց մասին, որոնց` հայտարարագրի ներկայացման պահին նախորդող վերջին երեք ավարտված ֆինանսական տարիների ընթացքում, թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Նշվում են այդ անձանց անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը, վճարված աշխատավարձի, պարգևատրումների ինչպես նաև այլ վճարումների չափը (առանձին նշելով կոնկրետ վճարման գծով գումարի չափը) և ընդհանուր գումարը: Տեղեկությունները կարող են ներկայացվել աղյուսակի տեսքով:

(ը) «Տեղեկություններ թողարկողի կողմից սահմանված պարգևավճարների, շահույթի բաշխման համաձայնությունների վերաբերյալ» բաժինը ներառում է տեղեկություններ հայտարարագրի ներկայացման պահին նախորդող վերջին երեք ավարտված ֆինանսական տարիների ընթացքում թողարկողի կողմից սահմանված պարգևավճարների, շահույթի բաշխման համաձայնությունների վերաբերյալ: Նշվում են այդ անձանց անունը, ազգանունը (անվանումը), պարգևավճարների և շահույթի բաշխման համաձայնության չափը (առանձին նշվում է կոնկրետ վճարման գծով գումարի չափը) և ընդհանուր գումարը: Տեղեկությունները կարող են ներկայացվել աղյուսակի տեսքով:

(թ) «Տեղեկություններ թողարկողի կնքած այն պայմանագրերի վերաբերյալ, որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը» բաժինը ներառում է տեղեկություններ գործողության մեջ գտնվող, ինչպես նաև հայտարարագրի ներկայացման պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում թողարկողի կնքած այն պայմանագրերի վերաբերյալ, որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Նշվում են այն անձանց անվանումը (անունը, ազգանունը), ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը: Տեղեկությունները կարող են ներկայացվել աղյուսակի տեսքով:

(ժ) «Տեղեկություններ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ» բաժինը ներառում է տեղեկություններ թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ: Նշվում են պայմանագրի (օպցիոնի) կողմերի անվանումը (անունը, ազգանունը), պայմանագրի կնքման ամսաթիվը, մարման ամսաթիվը, առարկան (արժեթղթերի տեսակը), պայմանագրի գինը: Տեղեկությունները կարող են ներկայացվել աղյուսակի տեսքով:

(ժա) «Թողարկողի ֆինանսական վիճակին վերաբերող տեղեկություններ» բաժինը ներառում է թողարկողի արժեթղթի գրանցման տարվանը նախորդող երեք ֆինանսական տարիների (անկախ աուդիտորի եզրակացության առկայությամբ) և գրանցման տարվա եռամսյակային հաշվապահական հաշվեկշիռները, ֆինանսական արդյունքների մասին, սեփական կապիտալում փոփոխությունների մասին և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև 10.1գ-1(դ) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

 

Կանոն 20.3-1. Գրանցման հայտարարագրին և դրան կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

(ա) Հայտարարագիրը պետք է կազմված լինի 9.1-1 կանոնի (բացառությամբ 9.1-1(դ) կանոնի) պահանջներին համապատասխան: Ի լրումն 9.1-1(բ) կանոնի պահանջների, ֆոնդային բորսայի կանոններով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:

(բ) Տեղեկությունները հայտարարագրում ներառվում են 20.2-1 կանոնին և դրանով սահմանված հերթականությանը համապատասխան:

(գ) Հայտարարագիրը և կից փաստաթղթերը ներկայացվում են 9.1-2 կանոնի պահանջների համաձայն: Եթե (ա) ենթականոնին համապատասխան սահմանված են նաև այլ պահանջներ, ապա հայտարարագրի տիտղոսաթերթը ֆոնդային բորսա ներկայացվում է ֆոնդային բորսայի կանոններով սահմանված ձևին համապատասխան:

 

(21.1) Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթի գրանցման եվ հետագա ցուցակման մասին ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿին տեղեկացման մասին

 

Առարկան

Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթի գրանցման և հետագա ցուցակման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման ձևը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 21 հոդվածի 1-ին կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(21.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 21.1-1. Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթի գրանցման և հետագա ցուցակման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման ձև

 

(ա) Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում արժեթղթի գրանցման մասին որոշում կայացնելու դեպքում բորսան գրավոր տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին` սույն կանոններով սահմանված տեղեկությունները ներառող ձևին (այսուհետ` ձև) համապատասխան:

(բ) Կենտրոնական բանկին ներկայացվող ձևը պետք է ներառի`

(1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին» նշումը` փաստաթղթի վերևի աջ անկյունում,

(2) ֆոնդային բորսայի (այսուհետ` բորսա) անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները,

(3) Կենտրոնական բանկին արժեթղթի գրանցման և հետագա ցուցակման մասին տեղեկացման համարը և ամսաթիվը,

(4) գրանցման (ցուցակման) ենթակա արժեթղթի դասը (տեսակը),

(5) թողարկողի անվանումը, որի թողարկած արժեթուղթը ենթակա է գրանցման,

(6) գրանցման ենթակա արժեթղթի քանակը,

(7) գրանցման ենթակա արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում),

(8) արժեթղթի գրանցման համարը,

(9) արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը,

(10) արժեթղթի գրանցման հայտարարագրի` բորսային ներկայացման ամսաթիվը,

(11) արժեթղթի գրանցման հայտարարագրի լրացումների` բորսային ներկայացման ամսաթիվը,

(12) արժեթղթի գրանցման մասին բորսայի կառավարման իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման ընդունման ամսաթիվը և համարը,

(13) արժեթղթի գրանցման մասին բորսայի կառավարման իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման եզրափակիչ մասը,

(14) բորսայի իրավասու մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

(գ) Ձևը պետք է ստորագրված լինի բորսայի իրավասու մարմնի ղեկավարի կողմից և կնքված լինի բորսայի կնիքով:

(դ) Ձևը ներկայացվում է 21-1 ձևին համապատասխան:

(ե) Կենտրոնական բանկը չի առարկում ֆոնդային բորսայում տվյալ թողարկողի այն արժեթղթի գրանցմանը, որն արդեն իսկ գրանցված է Կենտրոնական բանկում: Սույն դրույթի ուժով արժեթուղթը գրանցված է համարվում ֆոնդային բորսայում` տվյալ արժեթուղթը գրանցման և հետագա ցուցակման ընդունելու մասին ֆոնդային բորսայի տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ստանալու օրը:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(21.1-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(23.2) Հաշվետու թողարկողի արժեթղթի գրանցումը ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿում

 

Առարկան

Արժեթղթերի գրանցումը Օրենքի III գլխի համաձայն:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնը սահմանված է Օրենքի 23 հոդվածի 2-րդ կետով և 121 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(23.2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 23.2-1. Կենտրոնական բանկում թողարկողի արժեթղթերի գրանցման կարգը

 

(ա) Արժեթղթերի գրանցման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

(1) գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացումը Կենտրոնական բանկ.

(2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի քննարկումը.

(3) արժեթղթերի գրանցումը կամ գրանցման մերժումը:

(բ) Թողարկողներն արժեթղթերի գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում (20.2) վերնագրի կանոններով սահմանված գրանցման հայտարարագիր:

(գ) Այն արժեթղթերի գրանցման համար, որոնց ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը գրանցված է, գրանցումը կասեցված կամ դադարեցված չէ, թողարկողը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) դիմում` արժեթղթերի գրանցման համար, նշելով թողարկողի անվանումը, արժեթղթերի տեսակը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում), սեփականատերերի թիվը և զուտ ակտիվների չափը գրանցման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ.

(2) Դիմումում ներկայացվող տվյալների վաղեմության ժամկետը պետք է մեկ ամսից ավելի չլինի.

(3) արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումն արժեթղթերի գրանցման մասին,

(4) հրապարակված ազդագրի տպագիր տարբերակը.

(5) քաղվածք արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից` գրանցված սեփականատերերի քանակի վերաբերյալ.

(6) արժեթղթի գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունների այն փոփոխությունները, որոնք դիմումի ներկայացման օրվա դրությամբ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել.

(7) այն բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք պահանջվում են 20.2-1 կանոնով և որոնք ներառված չեն ազդագրում.

(8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

(9) Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն 9.1-2(գ) կանոնի պահանջներին համապատասխան:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(23.2-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(27) Ռեեստրի վարման հանձնումը Կենտրոնական դեպոզիտարիային

 

Առարկան

Հաշվետու թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նկատմամբ ներկայացվող պահանջները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 27 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(27-րդ կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 27-1. Ռեեստրի վարման հանձնում

 

(ա) Հաշվետու թողարկողը (այսուհետ` Թողարկող) պարտավոր է մինչև արժեթղթի գրանցման հայտարարագրի ներկայացումը Կենտրոնական բանկ կամ ֆոնդային բորսա տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային:

(բ) Ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնված է համարվում ռեեստրի վարման պայմանագրի կնքման պահից: Կենտրոնական դեպոզիտարիան Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումն սկսում է ռեեստրի վարման պայմանագրի կնքմանը հաջորդող աշխատանքային օրը:

(27-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 27-2. Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվող փաստաթղթերը

 

(ա) Թողարկողը, ի լրումն 112.1բ-2(դ) կանոնով սահմանված փաստաթղթերի, ինչպես նաև 112.1բ-3 և 112.1բ-4 կանոններով սահմանված տեղեկությունների, պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցել հետևյալ փաստաթղթերը.

(1) եթե Թողարկողի մոտ ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության 09.06.99 թ. թիվ 127 հրամանով հաստատված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման/կոնսոլիդացման կարգին» (գրանցված 24.06.99 թ. ՀՀ արդարադատության նախարարությունում, գրանցման համար` 329990102) համապատասխան իրականացվել է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի համախմբում, ապա`

(Ա) ռեեստրի համախմբման արդյունքներով կազմված արժեթղթերի սեփականատերերի ցուցակը` նշելով նրանց պատկանող արժեթղթերի քանակը.

(Բ) ռեեստրի համախմբման աշխատանքների ավարտից հետո (Ա) ենթակետում նշված ցուցակում կատարված փոփոխությունների համար հիմք հանդիսացած` ՀՀ կառավարության 31.06.1996 թ. թիվ 351 որոշմամբ սահմանված փաստաթղթերը.

(2) եթե Թողարկողի մոտ ռեեստրի համախմբման աշխատանքներ չեն իրականացվել, ապա`

(Ա) մասնավորեցմանը մասնակցած անձանց ցուցակը` ըստ արժեթղթերի քանակի, գումարի և մասնավորեցման առանձին ձևերի, այդ թվում` մասնակի անհատույց սեփականաշնորհման, փակ և բաց բաժանորդագրության արդյունքներով (մասնավորեցման արդյունքում ստեղծված բաժնետիրական ընկերությունների համար).

(Բ) արժեթղթերի գրանցման համար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն կամ ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն ներկայացված` արժեթղթերի սեփականատերերի ցուցակը (առկայության դեպքում), եթե արժեթղթերը գրանցվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կամ ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունում.

(Գ) ռեեստրում գրանցումների կատարման համար հիմք հանդիսացած` ՀՀ կառավարության 31.06.1996 թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» թիվ 351 որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնում նշված փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվում են ընդունման-հանձնման ակտով, որը ստորագրվում է Կենտրոնական դեպոզիտարիայի և Թողարկողի լիազորված ներկայացուցիչների կողմից: Ընդունման-հանձնման ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է Թողարկողին, իսկ մյուսը մնում է Կենտրոնական դեպոզիտարիայում:

 

Կանոն 27-3. Ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրում

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիային 27-2 կանոնով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ստանալու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է (բ) ենթականոնին համապատասխան ստեղծված ռեեստրների ուսումնասիրող խմբին:

(բ) Կենտրոնական բանկը Թողարկողների գրանցման ենթակա արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար Կենտրոնական բանկի և Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցներից կազմավորում է ռեեստրների ստուգման խումբ (այսուհետ` Խումբ), որի աշխատանքներին ընդգրկվում է նաև համապատասխան Թողարկողի ռեեստրի վարման համար պատասխանատու անձը:

(գ) Խումբը (ա) ենթականոնով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է.

(1) ռեեստրի վարման և պահպանման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և բացահայտում է խախտումներն ու բացթողումները.

(2) ռեեստրի գրանցամատյաններում նշված տվյալների ամբողջականությունը, հավաստիությունը և արձանագրում անհամապատասխանությունները:

(դ) Ուսումնասիրության արդյունքում խախտումների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում Խմբի կողմից կազմվում է (արձանագրություն) երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է Թողարկողին:

(ե) Սույն կանոնի (դ) ենթականոնում նշված արձանագրությունը ստորագրվում է տվյալ ռեեստրի ուսումնասիրմանը մասնակցած Խմբի անդամների և Թողարկողի պաշտոնատար անձի` տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) նախագահի կամ գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) կողմից: Արձանագրության մեկ օրինակը ստանալիս Թողարկողի համապատասխան պաշտոնատար անձը արձանագրության մյուս օրինակի վրա նշում է կատարում արձանագրության մեկ օրինակը ստանալու վերաբերյալ և ստորագրում է:

(զ) Խումբը լրացնում կամ ճշգրտում է ռեեստրի թերի կամ սխալ տեղեկությունները, մասնավորապես` ռեեստրի տվյալների համաձայն արժեթղթերի սեփականատերերին պատկանող արժեթղթերի քանակը, ինչպես նաև արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, բնակության վայրը և փոստային հասցեն (ֆիզիկական անձանց համար).

(2) անվանումը, պետական գրանցման համարը, գրանցման ամսաթիվը և գտնվելու վայրը (իրավաբանական անձանց համար):

(է) Արժեթղթերի սեփականատերերի բնակության վայրի (գտնվելու վայրի) փոփոխության դեպքում նշվում է բնակության (գտնվելու) նոր վայրը, այդ թվում` վարչական միավորի, քաղաքի, գյուղի կամ այլ բնակավայրի և փողոցի նոր պաշտոնական անվանումները:

(ը) Ռեեստրի լրացված կամ ճշգրտված տեղեկությունների հիման վրա Խմբի կողմից կազմվում է Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ցուցակ երկու օրինակից, որոնք ստորագրվում են տվյալ ռեեստրի ուսումնասիրմանը մասնակցած Խմբի անդամների, Թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի), ինչպես նաև ռեեստրի վարման համար պատասխանատու անձի կողմից և վավերացվում է Թողարկողի կնիքով:

(թ) Խումբը (ը) ենթականոնում նշված ցուցակի մեկ օրինակը տալիս է Թողարկողին, իսկ մյուսը փոխանցում է Կենտրոնական դեպոզիտարիային, որից հետո Կենտրոնական դեպոզիտարիան Թողարկողի հետ կնքում է ռեեստրի վարման պայմանագիր:

(27-3 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(31.1) Հաշվետու թողարկողների հաշվետվությունները

 

Առարկան

Օրենքի IV գլխի համաձայն հաշվետու թողարկողների կողմից ներկայացվող հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություն) կառուցվածքը, ձևերը, Կենտրոնական բանկին ներկայացնելու կարգը և հաշվետվություններում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 31 հոդվածի 1-ին կետի ա) և բ) ենթակետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(31.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 31.1ա-1. Ընթացիկ հաշվետվություն

 

(ա) Հաշվետու թողարկողները Կենտրոնական բանկին են ներկայացնում հաշվետվություններ (ժ) ենթականոնում նկարագրվող դեպքերի ի հայտ գալուց հետո` 10 օրվա ընթացքում:

(բ) Եթե (ժ) ենթականոնում նկարագրվող դեպքերից ոչ մեկը տեղի չի ունեցել, սույն կանոնի համաձայն հաշվետվության ներկայացումը պարտադիր չէ:

(գ) Հաշվետվությունում բացի այն դեպքերի վերաբերյալ տեղեկություններից, որոնցով պայմանավորված է հաշվետվության ներկայացումը, այլ տեղեկությունների ներառումը պարտադիր չէ:

(դ) Հաշվետու թողարկողները ներկայացվող հաշվետվությունները, ներառյալ բոլոր հավելվածներն ու կից փաստաթղթերը, Կենտրոնական բանկին են ներկայացնում երեք օրինակից:

(ե) Հաշվետվության առնվազն մեկ օրինակ պետք է ստորագրված լինի հաշվետու թողարկողի լիազորված պաշտոնատար անձի, գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի կողմից:

(զ) Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այն ներկայացվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

(է) Սույն կանոնի համաձայն ներկայացվող հաշվետվությունը կազմվում է 9.1-2(գ) (1),(2) և (3) կանոնների պահանջներին համապատասխան:

(ը) Եթե հաշվետու թողարկողը հրապարակել է որևէ փաստաթուղթ, որը պարունակել է (ժ) ենթականոնում նկարագրվող դեպքերի կամ դրանց մի մասի վերաբերյալ տեղեկություններ, ապա տեղեկությունները կարող են ներկայացվել` հղում կատարելով այդ փաստաթղթերին` դրանց պատճենները կցելով ներկայացվող հաշվետվությանը` որպես հավելված:

(թ) Ընթացիկ հաշվետվությունների տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) հաշվետվության անվանումը` «Ընթացիկ հաշվետվություն».

(2) հաշվետու թողարկողի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.

(3) կազմակերպական-իրավական ձևը.

(4) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(5) պետական գրանցման ամսաթիվը.

(6) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության համարն ու ամսաթիվը.

(7) հաշվետվությունը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրության ամսաթիվը.

(8) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Մենք հավաստիացնում ենք, որ սույն հաշվետվությունում ներառված տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում ենք, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրում կամ բացթողում կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(ժ) Հաշվետվություններում պետք է ներառվեն արժեթղթի գրանցման ժամանակ ներկայացված հետևյալ տեղեկություններում փոփոխությունները (եթե կան).

(1) հաշվետու թողարկողի անվան վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(ա) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(2) այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր է, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(ը) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(3) հաշվետու թողարկողի աուդիտն իրականացնող անձի վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(թ)(1) և 10.1գ-1(դ)(2) կանոններով պահանջվող տեղեկությունները.

(4) հաշվետու թողարկողի կառավարման մարմինների և կառավարմանը մասնակցող անձանց վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-2(ա), (բ), (գ) և (դ) կանոններով պահանջվող տեղեկությունները.

(5) հաշվետու թողարկողի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(ժբ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(6) հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատերերի վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-3 կանոնով պահանջվող տեղեկությունները.

(7) հաշվետու թողարկողի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-4 կանոնով պահանջվող տեղեկությունները.

(8) հաշվետու թողարկողն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել նաև այլ տեղեկություններ, որոնք չեն պահանջվում սույն ենթականոնի մյուս կետերով, սակայն թողարկողի կարծիքով սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

(31.1ա-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 31.1ա-2. Եռամսյակային հաշվետվություն

 

(ա) Հաշվետու թողարկողները Կենտրոնական բանկին են ներկայացնում հաշվետվություններ ֆինանսական տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 45 օրվա ընթացքում:

(բ) Հաշվետվություններ ներկայացվում են ֆինանսական տարվա առաջին երեք եռամսյակների համար, չորրորդ եռամսյակի համար հաշվետվություն չի պահանջվում:

(գ) Հաշվետու թողարկողները ներկայացվող հաշվետվությունները, ներառյալ բոլոր հավելվածներն ու կից փաստաթղթերը, Կենտրոնական բանկին են ներկայացնում երեք օրինակից:

(դ) Սույն կանոնի համաձայն հաշվետվություն ներկայացնելիս հիմք են ընդունվում 9.1-2(գ)(1), (2) և (3) կանոնների պահանջները:

(ե) Եթե թողարկողը հաշվետու ժամանակաշրջանում իր բաժնային արժեթղթերի սեփականատերերին է տրամադրել կամ հրապարակել է որոշակի տվյալներ պարունակող որևէ փաստաթուղթ, ապա այդ փաստաթղթին կարող է հղում կատարվել, պայմանով, որ այդ փաստաթուղթը կցվի եռամսյակային հաշվետվությանը որպես հավելված:

(զ) Հաշվետվության առնվազն մեկ օրինակ պետք է ստորագրված լինի թողարկողի լիազորված պաշտոնատար անձի, գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի կողմից:

(է) Եռամսյակային հաշվետվությունների տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) հաշվետվության անվանումը` «Եռամսյակային հաշվետվություն».

(2) հաշվետու թողարկողի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.

(3) կազմակերպական-իրավական ձևը.

(4) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(5) նախկին անվանումն ու գտնվելու վայրը (վայրերը), փոստային հասցեն (հասցեները), եթե դրանք փոփոխվել են վերջին հաշվետվությունից հետո.

(6) պետական գրանցման ամսաթիվը.

(7) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության համարն ու ամսաթիվը.

(8) եթե վերջին հինգ տարիների ընթացքում թողարկողը սնանկ է ճանաչվել, ապա նշել` թողարկողը դատարանի որոշմամբ հաստատված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված բոլոր հաշվետվությունները ներկայացրել է, թե` ոչ.

(9) նշել վերջին հնարավոր ամսաթվի դրությամբ տեղաբաշխված բաժնային արժեթղթերի քանակը.

(10) նշել սույն հաշվետվության բովանդակությունը և այն փաստաթղթերի ցանկը, որոնց հղում է կատարված.

(11) հաշվետվությունը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրության ամսաթիվը.

(12) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Մենք հավաստիացնում ենք, որ սույն հաշվետվությունում ներառված տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում ենք, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրում կամ բացթողում կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(ը) Հաշվետվություններում պետք է ներառվեն արժեթղթի գրանցման ժամանակ ներկայացված հետևյալ տեղեկություններում փոփոխությունները (եթե կան).

(1) հաշվետու թողարկողի հատուկ թույլտվության (լիցենզիայի) վերաբերյալ (նորի ստացում, գործողության ժամանակավոր դադարեցում, չեղյալ համարում և այլն), որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(դ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(2) հաշվետու թողարկողի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-1(է) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(3) հաշվետու թողարկողի` արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերին, հոլդինգներին, կոնցեռններին և այլ միություններին մասնակցության վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-1(ժ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(4) հաշվետու թողարկողի աշխատակիցների (այդ թվում վարչական ապարատում ընդգրկվածների) քանակի վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-1(ժա) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(5) հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի սեփականատերերի (ըստ արժեթղթերի տեսակների և դասերի) վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-1(ժգ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(6) հաշվետու թողարկողի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1.բ-1(ա)(9) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(7) հաշվետու թողարկողի յուրաքանչյուր դասի և տեսակի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1.բ-1(ա)(10) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(8) հաշվետու թողարկողի արժեթղթերի մասին շուկայական տեղեկությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1.բ-1(ա)(11) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(9) հաշվետու թողարկողի նկատմամբ դատարանի, պետական իշխանության լիազորություններ իրականացնող մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների և թողարկողի` քաղաքացիական դատավարությանը որպես պատասխանող մասնակցության վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-1(բ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(10) շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված խնդիրների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-1(գ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(11) այն գործարքների վերաբերյալ, որոնց միջոցով կատարվել է (նախատեսվում է) ակտիվների ձեռքբերում կամ վաճառք, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-1(դ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(12) հաշվետու թողարկողի ակտիվների 10 տոկոսը գերազանցող գործարքների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-1(ե) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(13) ներկայացնել եռամսյակային (միջանկյալ) ֆինանսական հաշվետվություն` համաձայն 31.1բ կանոնի.

(14) հաշվետու թողարկողը իր հայեցողությամբ կարող է ներկայացնել նաև այլ տեղեկություններ, որոնք չեն պահանջվում սույն ենթականոնի մյուս կետերով, սակայն թողարկողի կարծիքով սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

(թ) Թողարկողը, սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված ժամկետում, սույն կանոնով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում է`

(1) եթե այդ հաշվետվություններն Օրենքով և սույն կանոնագրքով սահմանված պահանջներին համապատասխան պետք է ներկայացվեն գրանցված և գործող ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունների արդիականությունը պահպանելու համար,

(2) եթե թողարկողի արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում և վերջինիս կանոններով սահմանված կարգով ցուցակված են այնպիսի հարթակում, որով պահանջվում է թողարկողի կողմից եռամսյակային հաշվետվությունների ներկայացման պահանջ,

(3) եթե սույն կանոնով նախատեսված հաշվետվությունում պահանջվող որևէ տեղեկության հրապարակումը պարտադիր է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության հրապարակումը (ներկայացումը) կատարվում է թողարկողի ցանկությամբ:

(ժ) Բացառությամբ (թ) ենթականոնով սահմանված դեպքերի, հաշվետու թողարկողը ներկայացնում է`

(1) 2002 թվականին` միայն առաջին և երկրորդ եռամսյակների (առաջին կիսամյակի) տեղեկություններն ամփոփող եռամսյակային հաշվետվություն` երկրորդ եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում.

(2) 2003 թվականին` միայն առաջին և երկրորդ եռամսյակների (առաջին կիսամյակի) տեղեկություններն ամփոփող եռամսյակային հաշվետվություն` երկրորդ եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում.

(3) 2003 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների հաշվետվությունները` տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում:

(31.1ա-2 կանոնը լրաց. 17.05.02 N 113/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 31.1ա-3. Տարեկան հաշվետվություն

 

(ա) Հաշվետու թողարկողները Կենտրոնական բանկին են ներկայացնում հաշվետվություններ ֆինանսական տարվա ավարտից հետո 120 օրվա ընթացքում:

(բ) Ներկայացվող հաշվետվությունը կազմվում է հիմնվելով 9.1-2(գ) (1), (2) և (3) կանոնների պահանջների վրա:

(գ) Հաշվետու թողարկողները հաշվետվությունները Կենտրոնական բանկին են ներկայացնում երեք օրինակից, ներառյալ բոլոր հավելվածները:

(դ) Հաշվետվության առնվազն մեկ օրինակ պետք է ստորագրված լինի հաշվետու թողարկողի լիազորված պաշտոնատար անձի, գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի կողմից:

(ե) Հաշվետվություն ներկայացնելիս, թողարկողի հայեցողությամբ, կարող են հղումներ կատարվել թողարկողի կողմից մինչ այդ հրապարակված այլ փաստաթղթերին` նշելով այդ փաստաթղթերը և դրանց համապատասխան մասը:

(զ) Թողարկողի հայեցողությամբ, կարող են ներկայացվել լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնք կօժանդակեն տեղեկատվության համակարգված ու ամբողջական ներկայացմանը:

(է) Տարեկան հաշվետվությունների տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) հաշվետվության անվանումը` «Տարեկան հաշվետվություն».

(2) հաշվետու թողարկողի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.

(3) կազմակերպական-իրավական ձևը.

(4) պետական գրանցման ամսաթիվը.

(5) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(6) նախկին անվանումն ու գտնվելու վայրը (վայրերը), փոստային հասցեն (հասցեները), եթե դրանք փոփոխվել են վերջին հաշվետվությունից հետո.

(7) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության համարն ու ամսաթիվը.

(8) եթե վերջին հինգ տարիների ընթացքում թողարկողը սնանկ է ճանաչվել, ապա նշել` թողարկողը դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված բոլոր հաշվետվությունները ներկայացրել է, թե` ոչ.

(9) նշել վերջին հնարավոր ամսաթվի դրությամբ տեղաբաշխված արժեթղթերի քանակն ըստ տեսակների.

(10) հաշվետվությունը ստորագրող անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ստորագրությունները և յուրաքանչյուր ստորագրության ամսաթիվը.

(11) նշել սույն հաշվետվության բովանդակությունը և այն փաստաթղթերի ցանկը, որոնց հղում է կատարված.

(12) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Մենք հավաստիացնում ենք, որ սույն հաշվետվությունում ներառված տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում ենք, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրում կամ բացթողում կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(ը) Հաշվետվություններում պետք է ներառվեն արժեթղթի գրանցման ժամանակ ներկայացված հետևյալ տեղեկություններում փոփոխությունները (եթե կան).

(1) չորրորդ եռամսյակի համար ներկայացնել կանոն 31.1ա-2-ով և 31.1բ-ով պահանջվող տեղեկությունները.

(2) հաշվետու թողարկողի գույքի վերաբերյալ, որը ներկայացվում է` հիմք ընդունելով 10.1ա-1(ժդ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(3) հաշվետու թողարկողի բնական ռեսուրսների արդյունահանման կամ վերամշակման գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-1(ժե) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(4) հաշվետու թողարկողի վրա էական ազդեցություն ունեցող, սակայն կառավարման մարմիններում չընդգրկված աշխատակիցների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1ա-2(ե) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(5) հաշվետու թողարկողի գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-1(ա) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(6) հաշվետու թողարկողի նախատեսվող գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 10.1դ-2 կանոնով պահանջվող տեղեկությունները.

(7) այն անձանց վերաբերյալ, որոնց` թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը` հիմք ընդունելով 20.2-1(է) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(8) թողարկողի կողմից սահմանված պարգևավճարների, շահույթի բաշխման համաձայնությունների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 20.2-1(ը) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(9) թողարկողի կնքած պայմանագրերի (որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը) վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 20.2-1(թ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(10) թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ, որոնք ներկայացվում են` հիմք ընդունելով 20.2-1(ժ) կանոնով պահանջվող տեղեկությունները.

(11) ներկայացնել տարեկան ֆինանսական հաշվետվություն` համաձայն 31.1բ կանոնի.

(12) ներկայացվող հաշվետվությանը կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ փաստաթղթեր, այդ թվում ընկերության համար էական նշանակություն ունեցող գրավոր գործարքները (պայմանագրերը), վերակազմավորման, առանձնացման, միացման (այլ անձի իրեն միանալու դեպքում), լուծարման ընթացակարգի վերաբերյալ կամ համանման այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվետու թողարկողի գործունեությանը և կօժանդակեն ներկայացված տեղեկատվության մատչելիությանն ու ամբողջականությանը:

(31.1ա-3 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 31.1բ. Ֆինանսական հաշվետվություն

 

(ա) Հաշվետու թողարկողները, բացառությամբ հաշվետու թողարկող հանդիսացող բանկերից, ինչպես նաև Օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ ինստիտուցիոնալ ներդրող համարվող կազմակերպություններից, ներկայացնում են ֆինանսական հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգի և սույն կանոնի պահանջներին համապատասխան:

(բ) Հաշվետու թողարկող հանդիսացող բանկերը, ինչպես նաև Օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ ինստիտուցիոնալ ներդրող համարվող կազմակերպությունները, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են համապատասխան լիազորված պետական մարմնի կողմից սահմանված և հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների ձևերի, այդ ձևերը լրացնելու հրահանգների և սույն կանոնի պահանջներին համապատասխան:

(գ) Ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները պետք է վավերացված լինեն աուդիտորի կնիքով ու ստորագրությամբ, որոնց կից պետք է ներկայացվեն նաև 10.1գ-1(դ) կանոնով սահմանված տեղեկությունները:

(31.1բ կանոնը խմբ. 17.05.02 N 113/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Բ ա ժ ի ն  Գ

 

(42.1) Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակում

 

Առարկան

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանափակում են փաստաթղթային ձև ունեցող արժեթղթերի շրջանառությունը և հաստատում արժեթղթերի ապանյութականացման հիմքերը, ինչն ուղղակի բխում է ներդրողների պաշտպանության և արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցման նպատակներից:

 

Աղբյուրը

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանվում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 42 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(42.1 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 42.1-1.

Փաստաթղթային արժեթղթերի սահմանափակումները

 

 (ա) Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականի հունվարի 1-ից արգելվում է.

 (1) փաստաթղթային արժեթուղթ թողարկել կամ թողարկման նպատակով այն առաքել, փաստաթղթային արժեթղթի թողարկման կամ թողարկման շրջանակներում վաճառքի առաջարկություն անել, թողարկումը կամ առաջարկը գովազդել կամ այլ կերպ տարածելն ու հրապարակելը, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել, ինչպես նաև փաստաթղթային արժեթուղթ վաճառել կամ վաճառքի նպատակով այն առաքել, վաճառելու կամ գնելու առաջարկ անել, նման առաջարկություն գովազդել կամ այլ կերպ տարածել կամ հրապարակել նման առաջարկը, կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավեր անել, նման արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցել` բացառությամբ 42.1-2 կանոնով նախատեսված արժեթղթերի,

(2) ֆոնդային բորսայում որևէ փաստաթղթային արժեթուղթ գրանցել և ցուցակել կամ այլ կերպ թույլատրել տվյալ ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ նման արժեթղթերով գործարքներ իրականացնել, ինչպես նաև նման գործարք գրանցել,

(3) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթի տիրապետող գրանցել, պահել, նման արժեթղթերի ռեեստր վարել կամ նման արժեթղթերով հաշվարկներ իրականացնել:

(42.1-1 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01)

 

Կանոն 42.1-2.

Բացառություն կազմող արժեթղթերի տեսակները

 

(ա) Սույն վերնագրի 42.1-1(ա)(1) կանոնի սահմանափակումները չեն տարածվում փաստաթղթային այն արժեթղթերի վրա, որոնք`

(1) հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն.

(2) հրապարակայնորեն վաճառվող են համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն:

(բ) Սույն վերնագրի 42.1-1(ա)(3) կանոնի սահմանափակումը չի տարածվում այն արժեթղթերի վրա, որոնք հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն:

Առարկան

Բրոքերային (դիլերային) ընկերության կողմից ֆոնդային բորսայում շրջանառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների մասին տեղեկատվության տրամադրման կարգը և ձևը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(42.1-2 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(47.4) Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրում

 

Կանոն 47.4-1. Ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների մասին տեղեկատվության տրամադրում

 

(ա) Բրոքերային (դիլերային) ընկերությունը ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս որևէ գործարք (ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարք) կատարելիս, պարտավոր է գործարքի կնքումից հետո, ֆոնդային բորսայի կողմից սահմանված ժամկետում, տեղեկատվություն ներկայացնել ֆոնդային բորսային:

(բ) Ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառի.

(1) թողարկողի անվանումը.

(2) արժեթղթի դասը.

(3) գործարքի տեսակը (առք, վաճառք).

(4) գործարքի առարկա հանդիսացած արժեթղթերի քանակը, մեկ արժեթղթի գինը և գործարքի ընդհանուր գումարը.

(5) գործարքի կնքման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի):

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են համաձայն 47.4-1(բ) ձևի, եթե հաշվետվության այլ ձև ֆոնդային բորսայի կողմից չի սահմանված:

(դ) Սույն կանոնին համապատասխան ֆոնդային բորսա ներկայացվող տեղեկատվությունը պետք է.

(1) ներառի տեղեկատվության ներկայացման ամսաթիվը.

(2) բրոքերային (դիլերային) ընկերության անվանումը և կազմակերպական իրավական ձևը.

(3) դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Սույնով ես հայտնում եմ ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարած գործարքների մասին և հավաստիացնում եմ, որ սույն ներկայացվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար գիտակցում եմ, որ որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(4) ներկայացված լինի բրոքերի/դիլերի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով):

 

(51) Արժեթղթերի պարտադիր ցուցակում

 

Առարկան

 

Սույն վերնագրի կանոններով սահմանված պայմաններին և չափանիշերին բավարարող թողարկողների արժեթղթերին ներկայացվող Ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակելու պահանջը և դրա դադարումը:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանվում են Օրենքի 51 հոդվածով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(51-րդ կանոնը լրաց. 08.02.02 N 036/02, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 51-1.

Պարտադիր ցուցակման պահանջը

 

(ա) Ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակման է ենթակա (այսուհետ նաև` պարտադիր ցուցակման ենթակա)`

(1) որևէ թողարկողի այն արժեթուղթը, որը գրանցված է Օրենքի II և/կամ III գլխին համապատասխան, և որոնց գրանցված սեփականատերերի թիվը հարյուր և ավելի է, բացի (2) կետով նախատեսված թողարկողների արժեթղթերի, ինչպես նաև մասնավորեցման նպատակով Օրենքի II գլխի համաձայն գրանցված արժեթղթերի: Ընդ որում, տվյալ արժեթղթի գրանցված սեփականատեր է համարվում նաև նման արժեթղթում մասնակցություն ունեցող անձը, իսկ տվյալ արժեթղթի ֆրակցիան (մասը) համարվում է տվյալ արժեթղթի դասի արժեթուղթ.

(2) որևէ բանկի, ապահովագրական ընկերության կամ ներդրումային հիմնադրամի այն արժեթուղթը, որը գրանցված է Օրենքի II և/կամ III գլխին համապատասխան:

(բ) Պարտադիր ցուցակման ենթակա արժեթղթի թողարկողը պարտավոր է այդ արժեթուղթը, ֆոնդային բորսայում ցուցակելու համար ձեռնարկել տվյալ ֆոնդային բորսայի կանոններով սահմանված բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ ֆոնդային բորսան պարտավոր է ցուցակել տվյալ արժեթուղթը` տվյալ արժեթուղթը պարտադիր ցուցակման ենթակա դառնալու օրվանից սկսած 20 օրվա ընթացքում` անկախ այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթի գրանցված սեփականատերերի թվի փոփոխման հանգամանքից:

(51-1 կանոնը լրաց. 08.02.02 N 036/02)

 

Կանոն 51-2.

Պարտադիր ցուցակման պահանջի դադարումը

 

(ա) 51-1(ա)(1) կանոնի հիմքով ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը (բ), (գ) և (դ) ենթականոններով սահմանված կարգով դադարում է պարտադիր ցուցակման ենթակա լինելուց և կարող է տվյալ ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով դադարեցնել ցուցակումը (այսուհետ նաև` ապացուցակվել), եթե ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո որևէ օրից սկսած մինչև (դ) ենթականոնի համաձայն պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու մասին դիմումը ներկայացնելու օրը առնվազն 183 օր տևողությամբ անընդհատ ժամանակահատվածի ընթացքում 51-1(ա)(1) կանոնով սահմանված արժեթղթի գրանցված սեփականատերերի թիվը շարունակ պակաս է եղել հարյուրից:

(բ) Թողարկողը, որը ցանկանում է իր կողմից թողարկված արժեթուղթը ապացուցակել (ա) ենթականոնի հիմքով, պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել Կենտրոնական բանկին և այն ֆոնդային բորսային, որտեղ տվյալ արժեթուղթը ցուցակված է: Կենտրոնական բանկի կողմից դիմումը ստանալու քառասուներորդ օրվանից թողարկողի տվյալ արժեթուղթը դադարում է պարտադիր ցուցակման ենթակա լինելուց և կարող է ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ապացուցակվել, եթե մինչև այդ օրը Կենտրոնական բանկը նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ չի մերժում տվյալ դիմումը:

(գ) Կենտրոնական բանկը մերժում է (դ) ենթականոնին համապատասխան ստացված դիմումը.

(1) եթե պարզում է, որ խախտվել է 51-2(ա) կանոնով սահմանված պահանջը.

(2) եթե 51-1(ա)(1) կանոնով սահմանված նույն դասի արժեթղթերի գրանցված սեփականատերերի թիվը դիմումը ներկայացնելու օրվանից մինչև 35-րդ օրը ընկած ժամանակահատվածում թեկուզև մեկ օր ավել է եղել հարյուրից:

(դ) Դիմումը (բ) ենթականոնի իմաստով ստացված է համարվում, եթե այն ներկայացվել է 51-2 ձևին («Պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու դիմում») համապատասխան և դրան կից ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված տեղեկանքը` որով հաստատվում է (ա) ենթականոնով նախատեսված դեպքի առկայությունը:

(ե) Թողարկողը, որը ներկայացրել է իր արժեթղթի պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու դիմումը, իրավունք ունի (բ) ենթականոնով սահմանված ժամկետում հետ կանչել Կենտրոնական բանկ և ֆոնդային բորսա ներկայացված դիմումները: Այս դեպքում տվյալ արժեթուղթը շարունակում է համարվել պարտադիր ցուցակման ենթակա արժեթուղթ:

(51-2 կանոնը լրաց. 08.02.02 N 036/02, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Բ ա ժ ի ն  Դ

 

Մասնագիտացված անձինք

 

(58.1) Մասնագիտական որակավորում

 

Առարկան

 

Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության անցկացման ընթացակարգը և որակավորման հավաստագրի տրամադրման կարգը՝ սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 58 հոդվածի 1 և 2 կետերով՝ Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(58.1 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 58.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Քննություն անցկացնող անձ». Կենտրոնական բանկ կամ ինքնակարգավորվող կազմակերպություն, որին պատվիրակվել է մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման, անցկացման և որակավորման շնորհման իրավասությունը.

(2) «Քննության դիմում». մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար ֆիզիկական անձի կողմից քննություն անցկացնող անձին ներկայացվող հայտ.

(3) «Դիմորդ». մասնագիտական որակավորում ստանալու նպատակով քննության դիմում ներկայացրած անձ.

(4) «Քննության պատասխանատու անձ». մասնագիտական որակավորման քննության նախապատրաստման և անցկացման համար Կենտրոնական բանկի որոշմամբ նշանակված պատասխանատու անձ.

(5) «Դիտորդ». մասնագիտական որակավորման քննության ընթացքի օրինականությանը հետևելու համար Կենտրոնական բանկի որոշմամբ նշանակված անձ:

(58.1-1 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 58.1-2. Մասնագիտական որակավորման տեսակները

 

(ա) Քննություն անցկացնող անձը մասնագիտական որակավորման քննության (այսուհետ` քննություն) անցկացման միջոցով ֆիզիկական անձին կարող է շնորհել մասնագիտական որակավորման հետևյալ տեսակները.

(1) ընդհանուր մասնագիտական որակավորում.

(2) բրոքերի (դիլերի) որակավորում.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորում.

(4) պահառուի մասնագետի որակավորում:

(բ) Ֆիզիկական անձին արգելվում է.

(1) առանց ընդհանուր մասնագիտական որակավորում ունենալու հանդես գալ որպես`

(Ա) մասնագիտացված անձի գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ.

(Բ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի անդամ (այդ թվում՝ նախագահ), վարչության անդամ կամ գործադիր տնօրեն, վերահսկիչ ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(2) առանց բրոքերի (դիլերի) որակավորում ունենալու հանդես գալ որպես բրոքեր (դիլեր) կամ բրոքերային (դիլերային) ընկերության ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(3) առանց հավատարմագրային կառավարչի որակավորում ունենալու հանդես գալ որպես արժեթղթերի հավատարմագրային կառավարման որևէ գործառույթ իրականացնող աշխատակից կամ հավատարմագրային կառավարչի ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից.

(4) առանց պահառուի մասնագետի որակավորում ունենալու հանդես գալ որպես արժեթղթերի պահառության որևէ ծառայություն մատուցող աշխատակից կամ պահառուի ներքին վերահսկող ծառայության ղեկավար, անդամ կամ աշխատակից:

(գ) Ընդհանուր մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձն իրավունք ունի իրականացնել (բ)(2), (բ)(3) և (բ)(4) ենթականոններով սահմանված որևէ տեսակի մասնագիտական որակավորում պահանջող համապատասխան մասնագիտացված գործունեություն կամ գործառույթ:

(58.1-2 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն)

 

Կանոն 58.1-3. Քննության դիմում

 

(ա) Քննության դիմումը քննություն անցկացնող անձին է ներկայացվում 58.1-3(ա) ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) դիմումի անվանումը՝ «Մասնագիտական որակավորման քննության դիմում».

(2) դրույթ հետևյալ բովանդակությամբ՝ «Խնդրում եմ թույլատրել մասնակցելու մասնագիտական որակավորման քննությանը».

(3) դիմորդի կողմից հայցվող մասնագիտական որակավորման տեսակը.

(4) դիմորդի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները.

(5) դրույթ հետևյալ բովանդակությամբ՝ «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը».

(6) դիմումի ներկայացման ամսաթիվը:

(բ) Քննության դիմումը պետք է վավերացված լինի դիմորդի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և լրացված լինի Ա4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը՝ 8-10 չափով:

(գ) Դիմորդը քննության դիմումին կից ներկայացնում է քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը: Հայցվող յուրաքանչյուր տեսակի մասնագիտական որակավորման համար դիմորդը պետք է ներկայացնի օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող առանձին անդորրագիր:

(դ) Քննության դիմումը (հետագա լրացումները) ներկայացված է համարվում քննություն անցկացնող անձի կողմից այն ստանալու պահից, սակայն պետական անդորրագիրը (անդորրագրերը) ստանալու օրվանից ոչ շուտ: Եթե քննության դիմումի որևէ լրացում է ներկայացվում քննություն անցկացնող անձին, ապա քննության դիմումը ներկայացված է համարվում այդ լրացումը քննություն անցկացնող անձի կողմից ստանալու օրվանից:

(ե) Եթե ներկայացված քննության դիմումում ներառված տեղեկությունները լիարժեք չեն կամ էական փաստ է խեղաթյուրվել (բաց թողնվել) կամ քննության դիմումը չի համապատասխանում (ա) կամ (բ) ենթականոնով սահմանված որևէ պահանջին, ապա քննություն անցկացնող անձը քննության դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է դիմորդին:

(զ) Քննության դիմումը համարվում է թերության հիմքով մերժված, եթե (ե) ենթականոնով սահմանված ծանուցումը քննություն անցկացնող անձի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմորդը չի ներկայացնում համապատասխան լրացում կամ վերջինիս ներկայացմամբ չեն վերանում ծանուցված թերությունները:

(է) Եթե ներկայացված քննության դիմումը համապատասխանում է (ա) և (բ) ենթականոններով սահմանված պահանջներին, ապա քննություն անցկացնող անձը քննության դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմորդին պատշաճ ծանուցում է քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին:

(58.1-3 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն)

 

Կանոն 58.1-4. Քննության նախապատրաստում ու անցկացում

 

(ա) Քննություն անցկացնող անձը ներկայացված դիմումի (դիմումների) հիման վրա կազմում է հերթական քննության մասնակիցների ցուցակը: Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվում են այն դիմորդները, որոնք քննություն անցկացնող անձի կողմից քննության անցկացման պահից առնվազն 7 օր առաջ 58.1-3(է) կանոնի համաձայն պատշաճ ծանուցվել են: Նման դիմորդների բացակայության դեպքում քննության մասնակիցների ցուցակ չի կազմվում: Քննության մասնակիցների ցուցակը վավերացվում է քննության պատասխանատու անձի ստորագրությամբ:

(բ) Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին չորեքշաբթի օրը` բացառությամբ այն դեպքի, երբ քննության մասնակիցների ցուցակ չի կազմվել: Եթե քննության անցկացման օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա քննությունն անցկացվում է նշված ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը: Քննության սկիզբը ժամը 10.00-ն է:

(գ) Քննությանը իրավունք ունի մասնակցել այն դիմորդը, որն ընգրկվել է տվյալ քննության մասնակցիների ցուցակում: Քննության մասնակիցների ցուցակում ընդգրկված դիմորդը քննության է ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Առանց անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացած դիմորդը համարվում է քննությանը չներկայացած:

(դ) Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության մասնակիցների ցուցակում: Քննությանը երեք անգամ չներկայացած դիմորդը հանվում է քննության մասնակիցների ցուցակից և հետագայում քննությանը կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով:

(ե) Քննությունն անց է կացվում թեսթային եղանակով՝ համակարգչի միջոցով: Մինչև քննության սկսվելը՝ քննության պատասխանատու անձը դիմորդին ծանոթացնում է քննության հանձնման ընդհանուր կանոններին: Դիմորդը քննության ընթացքում կարող է օգտվել միայն հաշվիչից:

(զ) Քննության պատասխանատու անձը և դիտորդները հետևում են որակավորման քննության ընթացքին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցառումներ՝ քննության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Այն իրավիճակներում, երբ հնարավոր չէ ապահովել քննության բնականոն ընթացքը, քննության պատասխանատու անձի կողմից դադարեցվում է քննությունը և կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում է քննության դադարեցման պատճառները և քննության վերսկսման հնարավոր ժամկետները:

(է) Քննությունը համարվում է չկայացած, եթե.

(1) քննությանը չի ներկայացել քննության պատասխանատու անձը.

(2) քննությանը չի ներկայացել դիտորդներից ոչ մեկը.

(3) քննության պատասխանատու անձի կողմից (զ) ենթականոնով սահմանված դեպքում քննությունը դադարեցվելու և քննությունը տվյալ օրվա ընթացքում չվերսկսելու դեպքում:

(ը) Չկայացած քննության դեպքում ներկայացած, սակայն քննության չմասնակցած դիմորդները ընդգրկվում են հերթական քննության ցուցակում և չեն համարվում չներկայացած:

(58.1-4 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն)

 

Կանոն 58.1-5. Հարցաշար և քննական թեսթեր

 

(ա) Քննական հարցերը պարունակող հարցաշարը (այսուհետ` Հարցաշար) կազմվում և հաստատվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցաշարը Կենտրոնական բանկի կողմից ենթակա է հրապարկման:

(բ) Հարցաշարում ընդգրկվում են հարցեր արժեթղթերի շուկայի տեսությունից և նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև խնդիրներ: Հարցաշարում խնդիրները ներկայացվում են ըստ տեսակների կազմված տիպային օրինակների:

(գ) Քննություն անցկացնող անձը ցանկացած ֆիզիկական անձին, նրա առաջին իսկ պահանջով, տրամադրում է Հարցաշարը և անհրաժեշտ գրականության ցանկը` տվյալ անձի կողմից տրված էլեկտրոնային կրիչի միջոցով:

(դ) Քննության ընթացքում դիմորդին առաջադրվող քննական թեսթերում ընդգրկվող հարցերը համակարգչի միջոցով ընտրվում են Հարցաշարից, ըստ դիմորդի կողմից հայցվող մասնագիտական որակավորման տեսակի: Քննական թեսթերը բաղկացած են`

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար` 80 հարցից.

(2) բրոքերի (դիլերի) որակավորման համար` 50 հարցից.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար` 50 հարցից.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար` 50 հարցից:

(ե) Դիմորդին քննական թեսթը պատասխանելու համար տրվում է`

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար` 120 րոպե ժամանակ.

(2) բրոքերի (դիլերի) որակավորման համար` 75 րոպե ժամանակ.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար` 75 րոպե ժամանակ.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար` 75 րոպե ժամանակ:

(58.1-5 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 58.1-6. Քննության արդյունքներ և մասնագիտական որակավորման շնորհում

 

(ա) Դիմորդի ներկայությամբ քննության պատասխանատու անձը տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքների մասին հաշվետվությունը՝ երկու օրինակից, որոնք ստորագրվում են քննության պատասխանատու անձի և դիմորդի կողմից: Քննության արդյունքների մասին հաշվետվության մեկ օրինակը տրվում է դիմորդին:

(բ) Դիմորդը քննության արդյունքներով համարվում է բավարար գնահատված, եթե ճիշտ է պատասխանել քննական տեստում ընդգրկված հարցերի ընդհանուր քանակի առնվազն 90%-ին, մասնավորապես.

(1) ընդհանուր մասնագիտական որակավորման համար՝ առնվազն 72 հարցի.

(2) բրոքերի(դիլերի) որակավորման համար՝ առնվազն 45 հարցի.

(3) հավատարմագրային կառավարչի որակավորման համար՝ առնվազն 45 հարցի.

(4) պահառուի մասնագետի որակավորման համար՝ առնվազն 45 հարցի:

(գ) Քննության արդյունքների մասին հաշվետվությունների հիման վրա քննության պատասխանատու անձը քննությանը ներկա դիտորդների հետ համատեղ կազմում է քննության արդյունքների մասին արձանագրություն: Քննության արդյունքների մասին արձանագրություն է կազմվում նաև մասնագիտական որակավորման քննության չկայացման դեպքում, որտեղ արձանագրվում են քննության չկայացման հիմքերը:

(դ) Քննության արդյունքների մասին արձանագրությունը ստորագրվում է քննության պատասխանատու անձի և ներկա դիտորդների կողմից: Եթե դիտորդն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվում է, ապա արձանագրությանը կից ներկայացնում է արձանագրության հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր գրավոր առարկությունները: Առարկություններով կից արձանագրությունը ներկայացվում է Կենտրոնական բանկ 58.1-7 կանոնով սահմանված կարգով:

(ե) Քննության արդյունքների մասին արձանագրության հիման վրա քննություն անցկացնող անձի կողմից (եթե վերջինս ինքնակարգավորվող կազմակերպություն է, ապա նրա դիտորդ խորհրդի կողմից) քննությանը բավարար գնահատված դիմորդին շնորհվում է համապատասխան տեսակի մասնագիտական որակավորում:

(զ) Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է ընդհանուր հիմունքներով մասնակցել հետագա կազմակերպվող քննություններին:

(58.1-6 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 58.1-7. Քննության արդյունքների բողոքարկում

 

(ա) Քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում, դիմորդն իրավունք ունի մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 13.00-ը Կենտրոնական բանկ ներկայացնել քննության արդյունքների վերաբերյալ գրավոր դիմում-բողոք: Ներկայացված դիմում-բողոքում դիմորդի կողմից պետք է մանրամասն նշվեն բողոքարկման հիմքերը:

(բ) Քննության արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքը քննարկվում է լսումների միջոցով: Լսումների միջոցով դիմում-բողոքի քննարկումը կազմակերպում է Կենտրոնական բանկը կամ Կենտրոնական բանկի որոշմամբ լիազորված անձինք:

(գ) Դիմում-բողոքը (բ) ենթականոնով սահմանված կարգով բավարարվելու արդյունքում քննություն անցկացնող անձի կողմից դիմորդին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում, եթե դիմորդը դառնում է 58.1-6(բ) կանոնի համաձայն քննության արդյունքներով բավարար գնահատված:

(58.1-7 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 58.1-8. Մասնագիտական որակավորման հավաստագիր

 

(ա) Մասնագիտական որակավորում շնորհված անձին քննություն անցկացնող անձի կողմից տրվում է մասնագիտական որակավորման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր): Յուրաքանչյուր տեսակի մասնագիտական որակավորման համար տրվում է համապատասխան տեսակի առանձին հավաստագիր:

(բ) Հավաստագիրը պատրաստվում է համակարգչի միջոցով և տպագրվում ջրանիշ պարունակող, Ա4 չափսի թղթի վրա: Հավաստագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր վավերապայմանները.

(1) քննություն անցկացնող անձի լրիվ անվանումը.

(2) «Մասնագիտական որակավորման հավաստագիր» արտահայտությունը.

(3) մասնագիտական որակավորման տեսակը.

(4) մասնագիտական որակավորում ստացած անձի անունը, ազգանունը.

(5) հավաստագրի սերիան և համարը.

(6) տրման ամսաթիվը.

(7) հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

(գ) Հավաստագիրը վավերացվում է քննություն անցկացնող անձի ղեկավարի ստորագրությամբ և կնքվում քննություն անցկացնող անձի կնիքով: Հավաստագիրը տրվում է մասնագիտական որակավորում ստացած անձին մասնագիտական որակավորման շնորհումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(դ) Քննություն անցկացնող անձը վարում է հավաստագրերի գրանցամատյան, որում ներառվում են որակավորում ստացած անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հավաստագրի տրման ամսաթիվը, սերիան և համարը:

(ե) Հավաստագիրը կորցնելու դեպքում այն վերականգնվում է նույն վավերապայմաններով: Հավաստագրի կորուստն այլ հետևանքներ չի առաջացնում:

(58.1-8 կանոնը խմբ. 23.12.03 N 469/03-Ն)

 

(61.5) Լիցենզիայի ձեվը

 

Առարկան

Մասնագիտացված գործունեության լիցենզիայի վավերապայմանները և ձևաթուղթը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 61 հոդվածի 5-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(61.5 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 61.5-1. Լիցենզիայի վավերապայմաններն ու ձևաթուղթը

 

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պարունակում է հետևյալ վավերապայմանները.

(1) լիցենզիայի կենտրոնական հատվածի վերևի մասում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերը.

(2) լիցենզիայի կենտրոնական հատվածում` «Լիցենզիա» բառը.

(3) լիցենզիայի սերիան (հանդիսանում է մասնագիտացված գործունեության տեսակի առաջին տառերից կազմված հապավում) և հերթական համարը.

(4) լիցենզիայով հավաստվող մասնագիտացված գործունեության տեսակը.

(5) մասնագիտացված անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը.

(6) լիցենզիայի տրման ամսաթիվը.

(7) լիցենզավորվող անձին ներկայացվող հատուկ պահանջները (անհրաժեշտության դեպքում):

(բ) Մասնագիտացված գործունեության լիցենզիան վավերացվում է Կենտրոնական բանկի նախագահի ստորագրությամբ և Կենտրոնական բանկի կնիքով:

(գ) Մասնագիտացված գործունեության լիցենզիան պատրաստվում է ջրանիշ պարունակող, «A4» չափսի թղթի վրա` համակարգչային տպիչ սարքով տպագրման եղանակով:

(61.5-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(62.1) Լիցենզիայի դիմում

 

Առարկան

Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի (այսուհետ` նաև դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 61 հոդվածի 1 և կետերով, 62 հոդվածի 1 կետով և 63 հոդվածի 3 կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(62.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 62.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Տնօրենների խորհուրդ (նման այլ մարմին)». ըստ կազմակերպական-իրավական ձևի առանձնահատկության` դիմորդի կանոնադրությամբ նախատեսված կառավարման իրավասու մարմինը (օրինակ` լիակատար ընկերակցության համար` մասնակիցների ժողով կամ խորհուրդ, վստահության վրա հիմնված ընկերակցության համար` լիակատար ընկերների ժողով կամ խորհուրդ, կոոպերատիվների համար` դիտորդ խորհուրդ և այլն).

(2) «Դիմորդի ղեկավար». դիմորդի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամ, գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ), վերստուգիչ մարմնի անդամ, ներքին վերահսկող ծառայության անդամ, այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար).

(3) «Այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար)». դիմորդի ներքին կանոններով հաստատված գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` բաժնի պետ, վարչության պետ և այլն).

(4) «Խորհրդատու». անձ, որի կողմից բանավոր կամ գրավոր ձևով տրված փորձագիտական կարծիքը հաշվի է առնվում դիմորդի կողմից` հիմնական գործունեության մասով որոշումներ կայացնելիս.

(5) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում

 

Կանոն 62.1-2. Լիցենզիայի դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթից և ձևերից:

(բ) Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում 7 օրինակից (1 բնօրինակ, 6 պատճեն): Կենտրոնական բանկ ներկայացվող դիմումի բնօրինակի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը.

(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.

(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).

(4) լրացված լինի «A4» չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

(գ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը` «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմում».

(2) դիմորդի լրիվ անվանումը.

(3) հայցվող մասնագիտացված գործունեության տեսակը.

(4) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

(5) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը.

(6) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(դ) Սույն կանոնի (գ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1-2(գ) ձևին համապատասխան:

(62.1-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 62.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(3) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(4) դիմորդի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը և արժեթղթերի դասը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1ա-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1բ-1. Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամների, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերստուգիչ մարմնի անդամների, ներքին վերահսկող ծառայության անդամների, այլ ղեկավար անձանց (ստորաբաժանման ղեկավար) վերաբերյալ.

(1) 3 x 4 չափի լուսանկար.

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(3) սեռը.

(4) ծննդյան ամսաթիվը` թվերով.

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).

(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ.

(7) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(8) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) եթե այդպիսիք կան, անունն ու ազգանունը, անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(9) բնակության վայրը (մշտական և բնակության` տվյալ պահին), փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(10) դիմորդի կազմում զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.

(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (երկիր, քաղաք), ուսման ժամկետը (տարեթվերով) և ուսման արդյունքում ստացված որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան.

(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը.

(13) աշխատանքային փորձը (այդ թվում` ընտրովի պաշտոններում) վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը, աշխատանքի ժամկետները (ամիս/տարի), աշխատանքից ազատվելու պատճառները (առկայության դեպքում).

(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության մասին (առկայության դեպքում).

(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).

(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).

(19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ).

(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ).

(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1բ-2. Դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերն ու խորհրդատուները

 

(ա) Դիմումում ներառվում են 62.1բ-1(ա) կանոնով սահմանված տեղեկությունները, 62.1բ-1 ձևին համապատասխան, այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու: Սույն ենթականոնի համաձայն, 62.1բ-1 ձևի (10) կետում ներկայացվում են դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերի կամ խորհրդատուների իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը:

(բ) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը և/կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը.

(6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ):

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-2 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդին.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1գ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1դ-1. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք

 

(ա) Դիմումում ներառվում են 62.1բ-1(ա) կանոնով սահմանված տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1ե-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշերը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ.

(Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010).

(Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020).

(Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040).

(Դ) ոչ ընթացիկ ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120).

(Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230).

(Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240).

(Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250).

(Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270).

(2) պասիվների վերաբերյալ.

(Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը (III բաժին, տող 290).

(Բ) սեփական կապիտալի չափը (III բաժնի հանրագումար, տող 350).

(Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IV բաժին, տող 360).

(Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IV բաժին, տող 370).

(Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IV բաժնի հանրագումար, տող 400).

(Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (V բաժին, տող 410).

(Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (V բաժին, տող 420).

(Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (V բաժին, տող 500).

(Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510).

(Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (V բաժնի հանրագումար, տող 540):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 29.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1ե-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1զ-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն վայրը (վայրերը), որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը, աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերեսը).

(2) աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1զ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 63.3-1. Լրացումներ դիմումում

 

(63.3-1 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

(65.1Ա) Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողություն

 

Առարկան

Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև մասնագիտացված անձանց ներքին վերահսկող ծառայության գործառույթները կարգավորվում են սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 65 հոդվածի 1 կետով, 76 հոդվածի և 3 կետերով, 81 հոդվածի 1 և 2 կետերով և 86 հոդվածի 1 և 2 կետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(65.1Ա կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Ներքին վերահսկողություն». մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իրականացվող մասնագիտացված գործունեության համապատասխանությունն Օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին, որի անդամ է մասնագիտացված անձը (այսուհետ` ԻԿԿ), ինչպես նաև մասնագիտացված անձի կանոններին պարզելու նպատակով վերահսկող ծառայության կողմից իրականացվող գործառույթների (մոնիտորինգ, ստուգում, ծառայողական քննություն, համալիր ստուգում) համախումբ.

(2) «Մոնիտորինգ». վերահսկող ծառայության կողմից իրականացվող ընթացիկ անընդհատ գործառույթ.

(3) «Ստուգում». վերահսկող ծառայության կողմից իրականացվող պարբերական գործառույթ` մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններով սահմանված պարբերականությամբ և ժամանակացույցին համապատասխան.

(4) «Ծառայողական քննություն». մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իրականացվող մասնագիտացված գործունեության Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների խախտում, հավանական խախտում կամ դրա մանրամասներ բացահայտելու կասկածանքով, ինչպես նաև հնարավոր խախտման որևէ փաստի տեղեկանալու հետևանքով վերահսկող ծառայության կողմից հարուցվող և վարվող գործընթաց.

(5) «Համալիր ստուգում». յուրաքանչյուր եռամսյակի համար վերահսկող ծառայության կողմից իրականացվող գործառույթ` մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից Օրենքով սահմանված հաշվետվությունների հավաստիության և պատշաճ ներկայացման, ներքին հաշվառման փաստաթղթերի վարման և պահպանման, ինչպես նաև վերահսկող ծառայության կողմից սահմանված մասնագիտացված գործունեության հետ կապված այլ հանգամանքների համապատասխանությունն Օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոններին պարզելու նպատակով.

(6) «Ներքին հաշվառում». մասնագիտացված անձի կողմից իրականացվող գործարքների (այդ թվում` հաճախորդների հանձնարարականների), մասնագիտացված անձի և նրա հաճախորդների դրամական միջոցների և արժեթղթերի հաշվառում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

(7) «Եռամսյակ». օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին եռամսյակ է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը.

(8) «Իրավասու մարմին». մասնագիտացված անձի մասնակիցների ընդհանուր ժողով կամ տնօրենների խորհուրդ:

(65.1Ա-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-2. Ներքին վերահսկողության կանոնները

 

(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է ունենալ սույն կանոնի պահանջներին համապատասխան ներքին վերահսկողության կանոններ, որոնք պետք է ապահովեն մասնագիտացված անձի գործունեության ներքին վերահսկողության անընդհատությունն ու լիարժեքությունը և սահմանեն.

(1) վերահսկող ծառայության իրավասությունները, նրա գործառույթները, վերահսկող ծառայության անդամների իրավունքները և պարտականությունները.

(2) մասնագիտացված գործունեության վերաբերյալ ստացված բողոքների քննարկումների կարգն ու ժամկետները.

(3) մասնագիտացված անձի իրավասու մարմնին, Կենտրոնական բանկին և ԻԿԿ-ին հաշվետվությունների ներկայացման ժամկետը և խախտումների հայտնաբերման մասին տեղեկատվության ներկայացման կարգը.

(4) ստուգման անցկացման պարբերականությունը և ժամանակացույցը.

(5) վերահսկող ծառայության գործունեության ընթացքում վերահսկող ծառայության կողմից թույլ տրված խախտումների համար վերջինիս նկատմամբ մասնագիտացված անձի իրավասու մարմնի կողմից կիրառվող կարգապահական կամ այլ պատասխանատվության միջոցները:

(բ) Մասնագիտացված անձը մասնագիտացված գործունեության լիցենզիա ստանալուց հետո 15-օրյա ժամկետում պարտավոր է իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին վերահսկողության կանոնները` յոթ օրինակից, ներկայացնել Կենտրոնական բանկ:

(գ) Մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները դրանց հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ:

(65.1Ա-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-3. Ներքին վերահսկողության նպատակներն ու խնդիրները

 

(ա) Ներքին վերահսկողության նպատակն է` (i) ապահովել մասնագիտացված անձի կողմից մասնագիտացված գործունեության իրականացման ընթացքում Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոններով սահմանված պահանջների պահպանումը, (ii) ապահովել մասնագիտացված անձի հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

(բ) Ներքին վերահսկողության իրականացման խնդիրը մասնագիտացված անձի կողմից մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում թույլ տրված ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների, ինչպես նաև իր հաճախորդների իրավունքների և օրինական շահերի խախտումների բացահայտումն է:

 

Կանոն 65.1Ա-4. Վերահսկող ծառայությունը և անդամները

 

(ա) Ներքին վերահսկողության իրականացման համար պատասխանատու է մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը, որի անդամները նշանակվում են մասնագիտացված անձի իրավասու մարմնի կողմից: Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ:

(բ) Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է մասնագիտացված անձի իրավասու մարմնին, ԻԿԿ-ին և Կենտրոնական բանկին:

(գ) Այն անձը կամ անձինք, որոնք ընդգրկված են վերահսկող ծառայության կազմում, պետք է ունենան արժեթղթերի շուկայում գործունեության համապատասխան մասնագիտական որակավորում:

(դ) Վերահսկող ծառայության անդամները չեն կարող ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ.

(1) մասնագիտացված անձի իրավասու մարմինը գրավոր հիմնավորմամբ գտնում է, որ վերահսկող ծառայության տվյալ անդամը թերացել է իր պաշտոնական պարտականությունների կատարման հարցում.

(2) առկա է պաշտոնից ազատվելու մասին վերահսկող ծառայության անդամի դիմումը.

(3) լրացել է վերահսկող ծառայության անդամի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:

(ե) Վերահսկող ծառայության անդամին զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում, մասնագիտացված անձի իրավասու մարմնի ղեկավարը (նախագահը) պարտավոր է ազատման որոշումը կայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում այդ մասին սահմանված կարգով ծանուցել ԻԿԿ-ի վերահսկիչ ծառայությանն ու Կենտրոնական բանկին` ծանուցմանը կցելով իրավասու մարմնի որոշման կամ արձանագրության (եթե երկուսն էլ առկա են, ապա դրանց երկուսի) պատճենը, ուր անհրաժեշտ մանրամասնությամբ նկարագրվում են ազատման հիմքերը, ինչպես նաև պաշտոնից ազատվող անդամի առարկություններն ու բացատրությունները (բացառությամբ` վերահսկող ծառայության անդամի դիմումի կամ նրա հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հետևանքով ազատման դեպքերի):

(զ) Վերահսկող ծառայության անդամն իր գործառույթներն իրականացնելիս պարտավոր է գործել բարեխղճորեն և բացահայտել տվյալ մասնագիտացված անձի, նրա կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:

(65.1Ա-4 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-5. Վերահսկող ծառայության գործառույթները

  

(ա) Վերահսկող ծառայությունը պարտավոր է իրականացնել (գ)-(ժգ) ենթականոններով սահմանված գործառույթները, իսկ մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձինք ու աշխատակիցները պարտավոր են աջակցել դրան և վերահսկող ծառայությանը տրամադրել այն բոլոր փաստերը, տեղեկություններն ու փաստաթղթերը (անկախ կրիչի ձևից), որոնք անհրաժեշտ են սույն կանոնով սահմանված գործառույթները լիարժեք իրականացնելու համար: Վերահսկող ծառայության գործառույթներն իրականացվում են ելնելով ներքին վերահսկողության նպատակներից ու խնդիրներից և վերջիններիս իրագործման նպատակով:

(բ) Վերահսկող ծառայությանը պետք է մատչելի լինեն մասնագիտացված գործունեությանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող բոլոր նյութերը (անկախ կրիչի ձևից): Համակարգչային, հեռակապի կամ այլ էլեկտրոնային համակարգերի կամ ցանցերի կիրառման դեպքում վերահսկող ծառայությունը պետք է անսահմանափակ մուտք ունենա նման համակարգում տեղադրված մասնագիտացված գործունեության հետ կապված ցանկացած տեղեկությանը կամ նման համակարգի միջոցով իրականացվող ցանկացած գործարքի բոլոր հասանելի մանրամասներին:

(գ) Վերահսկող ծառայությունը մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց մասնագիտացված գործունեության մոնիտորինգի նպատակով կարող է կիրառել հնարավոր խախտումները հայտնաբերելու օրենքով չարգելվող ցանկացած միջոց կամ համակարգ:

(դ) Վերահսկող ծառայությունը մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց մասնագիտացված գործունեության ստուգման կամ ծառայողական քննության մասին կարող է նախապես չտեղեկացնել մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և այլ աշխատակիցներին:

(ե) Ծառայողական քննության ընթացքում վերահսկող ծառայությունն իրավասու է մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանցից կամ աշխատակիցներից քննության համար անհրաժեշտ ցանկացած փաստաթուղթ (անկախ կրիչի ձևից), տեղեկություն կամ բանավոր (արձանագրելով դրանք) կամ գրավոր բացատրություն պահանջել և ստանալ:

(զ) Ծառայողական քննության հարուցման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է գրավոր ծանուցել ԻԿԿ-ին ու Կենտրոնական բանկին` հարուցման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում: Նման ծանուցման մեջ նկարագրվում է.

(1) ծառայողական քննության հարուցման ամսաթիվը.

(2) հարուցվող գործի նկարագիրը և այն անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը, որոնց նկատմամբ հարուցվում է քննությունը.

(3) ծառայողական քննության հարուցման համար հիմք հանդիսացած փաստերն ու հանգամանքները.

(4) վերահսկող ծառայության կողմից սահմանված այլ տեղեկություններ:

(է) Սույն կանոնի (զ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են 65.1Ա-5(զ) ձևին համապատասխան:

(ը) Վերահսկող ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը անցկացնում է համալիր ստուգում:

(թ) Վերահսկող ծառայությունը ստուգում է մասնագիտացված անձի ֆինանսական հաշվետվությունները և դրանց մասին տարեկան մեկ անգամ համառոտ կարծիք է տալիս իրավասու մարմնին, բայց ոչ ուշ, քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:

(ժ) Վերահսկող ծառայությունը պարզում է մասնագիտացված անձի կողմից հրապարակման ենթակա, ինչպես նաև ԻԿԿ-ին և/կամ Կենտրոնական բանկին ներկայացման ենթակա ցանկացած հաշվետվության, տեղեկանքի կամ այլ տեղեկության կամ փաստաթղթի հավաստիությունը` մինչև դրանք հրապարակելը կամ հասցեատիրոջը ներկայացնելը: Նման հաշվետվության, տեղեկանքի, տեղեկության կամ փաստաթղթի հավաստիությունը վերահսկող ծառայության կողմից հաստատվում է հաշվետվության, տեղեկանքի կամ այլ տեղեկության կամ փաստաթղթի կրկնօրինակի վրա ծառայության ղեկավարի կողմից իր համաձայնությունը գրավոր հայտնելու և ստորագրելու միջոցով: Վերահսկող ծառայության ղեկավարի կողմից ստորագրված կրկնօրինակը կարվում է մասնագիտացված անձի ներքին կանոններով սահմանված համապատասխան թղթապանակում (փաստաթղթերի գործերին):

(ժա) Վերահսկող ծառայությունն ինքնուրույն կամ մասնագիտացված անձի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ համատեղ 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է մասնագիտացված անձի գործունեության վերաբերյալ ստացված բողոքները և առարկությունները` հետևելով դրանց լուծմանը: Նշված պարագայում վերահսկող ծառայությունը կարող է ծառայողական քննություն հարուցել և վարել:

(ժբ) Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման արդյունքներով ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների (անդամի) կողմից երկու օրինակից կազմվում է տեղեկանք, խախտումներ և թերություններ հայտնաբերելու դեպքում` ակտ: Տեղեկանքում նշվում է այն կազմելու ամսաթիվը և տեղը, վերահսկող ծառայության կողմից ուսումնասիրված նյութերը (փաստաթղթերը), ստուգման, ծառայողական քննության և համալիր ստուգման իրականացման նպատակը և ժամկետները, դրան մասնակցած ծառայության անդամների կազմը, այն անձի անունը (անվանումը), որի գործունեության նկատմամբ իրականացվել է ստուգումը, ծառայողական քննությունը կամ համալիր ստուգումը և արդյունքները, ակտի դեպքում` նաև տվյալ անձի (ներկայացուցչի) բացատրությունները, օրինակների քանակը և հերթական համարը: Ակտում պետք է արձանագրվեն հայտնի դարձած խախտումները, Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի, ինչպես նաև մասնագիտացված անձի կանոնների այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվել և խախտման կատարման կոնկրետ ժամանակը: Կազմված ակտը ստորագրվում է ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների (անդամի) և մասնագիտացված անձի գործադիր տնօրենի, այն ստորաբաժանման ղեկավարի կամ այն անձի կողմից, որի գործունեության նկատմամբ իրականացվել է ստուգումը կամ հարուցվել և վարվել է ծառայողական քննությունը (համալիր ստուգման վերաբերյալ ակտը ստորագրվում է մասնագիտացված անձի գործադիր տնօրենի կողմից): Կազմված ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տվյալ անձը ակտին կից ներկայացնում Է ակտի հետ համաձայն չլինելու վերաբերյալ իր ունեցած առարկությունները: Ակտի մեկ օրինակը տրվում է ակտը ստորագրող անձին:

(ժգ) Ներքին վերահսկողության ընթացքում բացահայտված ցանկացած խախտման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է բացահայտման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել ԻԿԿ-ին ու Կենտրոնական բանկին: Նման ծանուցման մեջ նկարագրվում է.

(1) խախտման բնույթը.

(2) խախտումը կատարելու ամսաթիվը կամ ժամանակահատվածը.

(3) խախտումը կատարած կամ դրանում կասկածվող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.

(4) խախտման կապակցությամբ ձեռնարկված միջոցները, այդ թվում նաև կիրառված պատժամիջոցները (եթե կիրառվել են).

(5) խախտման մանրամասն փաստերն ու հանգամանքները.

(6) վերահսկող ծառայության կողմից սահմանված այլ տեղեկություններ:

(ժդ) Սույն կանոնի (ժգ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են 65.1Ա-5(ժգ) ձևին համապատասխան:

(65.1Ա-5 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-6. Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման մասին հաշվետվություններ

 

(ա) Վերահսկող ծառայությունը ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման ավարտից հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոններով սահմանված ավելի կարճ ժամկետում, 65.Ա-5(ժբ) կանոնի համաձայն կազմված ակտի կամ տեղեկանքի հիման վրա գրավոր հաշվետվություն է ներկայացնում իրավասու մարմնին:

(բ) Ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներառի.

(1) վերահսկող ծառայության կողմից ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման իրականացման ժամկետը.

(2) ստուգված ժամանակահատվածը` ամսաթվերով.

(3) ստուգմանը, ծառայողական քննությանը կամ համալիր ստուգմանը մասնակցած վերահսկող ծառայության անդամների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները.

(4) ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման ընթացքում ուսումնասիրված (ստուգված) փաստաթղթերի ցանկը.

(5) ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության, Կենտրոնական բանկի որոշումների, ինչպես նաև ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների խախտման դեպքում` խախտումների իրավական հիմքերի և բնույթի մանրամասն նկարագրությունը.

(6) նախորդ ստուգման արդյունքում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը.

(7) մասնագիտացված անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և աշխատակիցների կողմից ծառայողական և ներքին տեղեկությունների անօրինական օգտագործման դեպքում ծառայողական և/կամ ներքին տեղեկություններն օգտագործած անձանց և տեղեկությունների օգտագործման բնույթի նկարագրությունը.

(8) արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման ընթացքում մասնագիտացված անձի և նրա հաճախորդների միջև առաջացած շահերի բախման դեպքերի և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը:

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են 65.1Ա-6(բ) ձևին համապատասխան:

(դ) Հաշվետվությունը կարող է ներառել նաև այլ տեղեկություններ, այդ թվում` մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, ինչպես նաև ներքին վերահսկողությունը բարելավելու առաջարկություններ:

(ե) Հաշվետվության մեկական օրինակ տրամադրվում է մասնագիտացված անձի իրավասու մարմնի բոլոր անդամներին, (ա) ենթականոնով սահմանված ժամկետում` Կենտրոնական բանկին և ԻԿԿ-ին, իսկ մեկ օրինակը մնում է վերահսկող ծառայությունում:

(65.1Ա-6 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 65.1Ա-7. Տարեկան հաշվետվություն

 

(ա) Ներքին վերահսկողության կանոններով պետք է նախատեսվի տարեկան հաշվետվության ներկայացում` նախորդ ֆինանսական տարվա ընթացքում վերահսկող ծառայության կողմից իրականացրած գործունեության վերաբերյալ: Տարեկան հաշվետվության ներկայացման նկատմամբ կիրառվում են 65.1Ա-6(ե) կանոնի պահանջները:

(բ) Տարեկան հաշվետվության մեջ ներառվում են ընդհանրացված տեղեկություններ.

(1) իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերման մասին` նշելով դրանց բնույթը և քանակը.

(2) նշված խախտումների կապակցությամբ ձեռնարկված միջոցների արդյունավետության մասին.

(3) մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց որակավորման բարձրացման ուղղությամբ անցկացված միջոցառումների արդյունավետության մասին:

(գ) Տարեկան հաշվետվությունը կարող է ներառել նաև մասնագիտացված անձի աշխատանքների բարելավման մասին առաջարկություններ:

 

(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվություններ

 

Առարկան

 

Մասնագիտացված անձանց կողմից ընթացիկ, ինչպես նաև եռամսյակային և անկախ աուդիտորի կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը, ժամկետները և ձևերը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 65 հոդվածի 2-րդ, 66 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ, 121 հոդվածի 4-րդ և 133 հոդվածի 1-ին կետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(66.3 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-1. Հասկացություններ

 

Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաշվետու տարի». հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու տարի է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ` ընկած ժամանակաշրջանը:

(2) «Հաշվետու եռամսյակ». հաշվետու տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու եռամսյակ է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը.

(3) «Հաշվետու ամիս». հաշվետու տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու ամիս է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը.

(4) «Հաշվետու ժամանակաշրջան». հաշվետու տարի, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու ամիս.

(5) «Ընթացիկ հաշվետվություն». հաշվետու ժամանակաշրջանի համար սույն վերնագրի 66.3-4 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(6) «Ֆինանսական հաշվետվություն». հաշվետու եռամսյակի և տարվա համար սույն վերնագրի 66.3-5 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(66.3-1 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-2. Ընդհանուր պահանջներ

 

(ա) Մասնագիտացված անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից: Հաշվետվության յուրաքանչյուր էջը (բացառությամբ` ֆինանսական հաշվետվության ձևերի) պետք է.

(1) վավերացված լինի մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավարի և գլխավոր հաշվապահի (նման իրավասություն ունեցող անձի) ստորագրություններով (բացառությամբ` այն ձևերի, որտեղ գլխավոր հաշվապահի ստորագրությունը չի պահանջվում) և մասնագիտացված անձի կնիքով (ստորագրությունները կապույտ գրող գրչով),

(2) ներառի (ա)(1) ենթականոնում նշված անձանց կողմից ստորագրման ամսաթվերը,

(3) նշում պարունակի հաշվետվության մեջ տվյալ էջի հերթական համարի վերաբերյալ,

(4) լրացված լինի «Ա4» չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 8-10 չափով:

(բ) Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

(1) թղթային կրիչով, և

(2) էլեկտրոնային կրիչով: Էլեկտրոնային կրիչով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված օրինակելի նմուշին համապատասխան` «Մս Վորդ» կամ «Մս Էքսել» համակարգչային ծրագրերի միջոցով: Էլեկտրոնային կրիչը ենթակա է հետ վերադարձման և Կենտրոնական բանկի նշված ստորաբաժանման կողմից տրամադրվում է մասնագիտացված անձին` նրա առաջին իսկ պահանջով:

(գ) Հաշվետվությունը համարվում է Կենտրոնական բանկ ներկայացված սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկում դրանց ստացման պահից:

(դ) Մասնագիտացված անձը պարտավոր է հաշվետվության թղթային կրիչով բնօրինակը պահպանել Կենտրոնական բանկի կողմից դրանց ստացման պահից 3 տարի ժամկետով, որից հետո դրանք կարող են ոչնչացվել օրենքով սահմանված կարգով:

(ե) Եթե մասնագիտացված անձն իրականացնում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ, ապա այդ մասնագիտացված անձը հաշվետվության կրկնվող ձևերը Կենտրոնական բանկ է ներկայացնում մեկ օրինակից:

(զ) Հաշվետվության մեջ սույն վերնագրի կանոններին համապատասխան ներառվելիք տեղեկությունները պետք է լինեն ստույգ` առանց որևէ էական փաստի խեղաթյուրման և/կամ բացթողման:

(է) Եթե արդեն իսկ Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության մեջ մասնագիտացված անձը հայտնաբերում է անճշտություն և/կամ բացթողում, ապա նշված մասնագիտացված անձը կարող է կից գրությամբ Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան ճշգրտված ձևը, որի աջ վերևի անկյունում համակարգչային եղանակով պետք է տպագրված լինի «Լրացում» արտահայտությունը:

(66.3-2 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-3. Հաշվետվության տիտղոսաթերթը

 

Հաշվետվության տիտղոսաթերթը Կենտրոնական բանկ է ներկայացվում 66.4-1ՄԱ ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) մասնագիտացված անձի լրիվ հայերեն անվանումը,

(2) կանոնը, որի համաձայն ներկայացվում են հաշվետվության ձևերը,

(3) նշում մասնագիտացված գործունեության լիցենզիայի տեսակի վերաբերյալ,

(4) տեղեկություններ ներկայացվող ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության յուրաքանչյուր ձևի, դրա էջերի քանակի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ,

(5) տեղեկություններ ընթացիկ հաշվետվության չներկայացվող յուրաքանչյուր ձևի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ,

(6) մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը:

(66.3-3 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը

 

(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվության 66.4-2ՄԱ, 66.4-3ՄԱ, 66.4-4ՄԱ, 66.4-5ՄԱ ձևերը:

(բ) Բրոքերային ընկերությունը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 66.4-1ԲԳ, 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ և 66.4-2 ԲԳ/ԴԳ ձևերը:

(գ) Դիլերային ընկերությունը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ և 66.4-2ԲԳ/ԴԳ ձևերը:

(դ) Արժեթղթերի հավատարմագրային կառավարիչը, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ, 66.4-1ՀԿԳ, 66.4-2ՀԿԳ և 66.4-3ՀԿԳ ձևերը:

(ե) Մասնագիտացված անձը ներկայացնում է ընթացիկ հաշվետվության ձևերը յուրաքանչյուր հաշվետու ամսվա և տարվա համար, բացառությամբ (ա) ենթականոնով սահմանված ընթացիկ հաշվետվության ձևերի, որոնք հաշվետու տարվա համար չեն ներկայացվում:

(զ) Մասնագիտացված անձը կարող է հաշվետու ժամանակաշրջանի համար Կենտրոնական բանկ չներկայացնել ընթացիկ հաշվետվության որևէ ձև (բացառությամբ 66.4-1ԲԳ, 66.4-1ԴԳ, 66.4-2ԲԳ/ԴԳ և 66.4-2ՀԿԳ ձևերի).

(1) եթե այդ ձևում ներառվելիք տեղեկությունները չեն փոփոխվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ կամ պահանջվող տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի համար բացակայում են, և

(2) եթե (1) կետի հիմքով համապատասխան նշում է կատարել հաշվետվության տիտղոսաթերթում:

(66.3-4 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, 14.12.04 N 340/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը

 

(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների N 1, 2, 3, 4 և 5 ձևերը: Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերում պարունակվող տեղեկությունները պետք է բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) համաձայն:

(բ) Մասնագիտացված անձը ֆինանսական հաշվետվության N 5 ձևի 5.3.2 կետի («Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրություններ») «Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի ՀՀ-1 և ՀՀ-2 աղյուսակներով, իսկ 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում` ՖԱ-1 աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

(գ) Ֆինանսական հաշվետվության ձևերը կազմվում են հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգի համաձայն:

(դ) Մասնագիտացված անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում անկախ աուդիտորի եզրակացությամբ:

(66.3-5 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-6. Հաշվետվության ներկայացման ժամկետները

 

(ա) Տարեկան ընթացիկ հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը ներառյալ.

(բ) Ամսական ընթացիկ հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ.

(գ) Տարեկան ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ.

(դ) Եռամսյակային ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, ընդ որում ֆինանսական հաշվետվության ձևերը հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար կարող են չներկայացվել.

(ե) Եթե (ա), (բ), (գ) և (դ) ենթականոններում սահմանված որևէ օր հանդիսանում է ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման վերջին օր է համարվում նշված ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

(66.3-6 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-7. Մասնագիտացված անձի կողմից բացատրագրերի և տեղեկանքների ներկայացումը

 

(ա) Կենտրոնական բանկը (Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումը) իրավունք ունի մասնագիտացված անձի պաշտոնատար անձանցից պահանջել մասնագիտացված անձի, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձի գործունեության վերաբերյալ բացատրագիր և/կամ տեղեկանք, որն անհրաժեշտ է մասնագիտացված անձի գործունեության հաշվետվական վերահսկողությունն իրականացնելու համար:

(բ) Մասնագիտացված անձի համապատասխան պաշտոնատար անձը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը և/կամ տեղեկանքը:

(66.3-7 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 66.3-8.

Մասնագիտացված անձի գործունեության լիցենզիայի կասեցման, ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքերում հաշվետվության ներկայացումը

 

(ա) Օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնագիտացված անձի լիցենզիայի կասեցումը հիմք չէ հաշվետվությունը, բացատրագրերը և տեղեկանքները սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ չներկայացնելու համար:

(բ) Օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնագիտացված գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքում Կենտրոնական բանկի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջին հաշվետու ամսվա համար.

(1) բրոքերային ընկերությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի ընթացիկ հաշվետվության 66.4-1ԲԳ, 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ և 66.4-2ԲԳ/ԴԳ ձևերը.

(2) դիլերային ընկերությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի ընթացիկ հաշվետվության 66.4-1ԴԳ, 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ և 66.4-2ԲԳ/ԴԳ ձևերը.

(3) արժեթղթերի հավատարմագրային կառավարիչը պետք է ներկայացնի ընթացիկ հաշվետվության 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ, 66.4-1ՀԿԳ, 66.4-2ՀԿԳ և 66.4-3ՀԿԳ ձևերը:

(գ) Մասնագիտացված անձանց համար վերջին հաշվետու ամիս է համարվում մասնագիտացված գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու ամսվա սկզբից մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

(66.3-8 կանոնը լրաց. 05.11.02 N 395/02-Ն, 14.12.04 N 340/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(66.3) (66.3 վերնագիրը հանվել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-1. Հասկացություններ

 

(66.3-1 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-2. Մասնագիտացված անձի կողմից հաշվետվությունների ներկայացումը

 

(66.3-2 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-3. Ընթացիկ հաշվետվություններ

 

(66.3-3 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-4. Ֆինանսական հաշվետվություններ

 

(66.3-4 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-5. Հաշվետվությունները լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքում

 

(66.3-5 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

Կանոն 66.3-6. Մասնագիտացված գործունեությունների համատեղում

 

(66.3-6 կանոնն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

 

(75.5) Բրոքերային (դիլերային) ընկերություններին թույլատրվող լրացուցիչ գործունեության տեսակները

 

Առարկան

Բրոքերային (դիլերային) ընկերությունների կողմից բրոքերային (դիլերային) գործունեության հետ առնչվող լրացուցիչ գործունեության տեսակների կարգավորումը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 75-րդ հոդվածի 5-րդ կետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(75.5 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 75.5-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Արժութային դիլեր». իրավաբանական անձ, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով ստացել է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա:

 

Կանոն 75.5-2. Արժութային դիլերի գործունեության իրականացում

 

(ա) Բրոքերային (դիլերային) ընկերությունները կարող են իրականացնել արժութային դիլերի գործունեություն` արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի առկայության դեպքում:

(բ) Բրոքերային (դիլերային) ընկերությունն արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալուց հետո 15 օրվա ընթացքում լիցենզիայի պատճենը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

(գ) Այն դեպքում, երբ բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում արժութային դիլերը, ապա արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի պատճենը:

(դ) Բրոքերային (դիլերային) ընկերության արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, բրոքերային (դիլերային) ընկերությունը տեղեկացնում է Կենտրոնական բանկին այդ մասին տեղեկանալու օրվանից 15 օրվա ընթացքում:

(75.5-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(76.2Ա) Բրոքերային (դիլերային) գործարքները կարգավորող կանոններ

 

Առարկան

Մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործարքների (այսուհետ` գործարք) իրականացման նկատմամբ պահանջները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(76.2Ա կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 76.2Ա-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաճախորդ». անձ, որի հետ բրոքերային ընկերությունն ունի բրոքերային ծառայությունների մատուցման գործող պայմանագիր.

(2) «Հանձնարարական». հաճախորդի կողմից բրոքերային ընկերությանը տրվող` հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով բրոքերային ընկերության կողմից գործարքների կնքման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ.

(3) «Պատվեր». հանձնարարականում նշվող տեղեկությունների համախումբ, որը ներառում է հանձնարարականի հիման վրա գործարքի կնքման համար անհրաժեշտ գնային, ծավալային և ժամանակային պայմանները.

(4) «Գործառնական բաժին». բրոքերային (դիլերային) ընկերության ստորաբաժանում, որն իրականացնում է գործարքների, հաճախորդների հանձնարարականների, գործարքների վավերագրերի, ինչպես նաև հաճախորդների արժեթղթերի և/կամ դրամական միջոցների հաշվառում.

(5) «Գործարքի վավերագիր». գործարքը կնքող բրոքերի (դիլերի) կողմից կազմվող, գործարքի կնքումը հավաստող և գործառնական բաժին ներկայացվող փաստաթուղթ.

(6) «Բորսայական գործարք». ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայում կնքված գործարք.

(7) «Արտաբորսայական գործարք». ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարք:

 

Կանոն 76.2Ա-2. Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոնները

 

(ա) Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է ունենալ գործարքները կարգավորող կանոններ, որոնք պետք է սահմանեն.

(1) իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում` հաճախորդի կողմից ներդրումային ռիսկերը կրելու ցանկության և կարողության աստիճանը պարզելու նպատակով բրոքերային ընկերության կողմից հաճախորդից պահանջվող տեղեկատվության կազմը և դրա ներկայացման ձևը.

(2) հանձնարարականի ձևը, դրանում ներառվող տեղեկությունները (այդ թվում` պատվերների տեսակները) հանձնարարականի ներկայացման, ինչպես նաև հանձնարարականում փոփոխությունների կատարման կարգը.

(3) գործարքների կնքման և կատարման կարգը.

(4) գործարքի վավերագրի ձևը, դրանում ներառվող տեղեկությունները և գործառնական բաժին դրա ներկայացման կարգը.

(5) ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով արտաբորսայական գործարքների վերաբերյալ ֆոնդային բորսային տեղեկությունների ներկայացման կարգը.

(6) հաճախորդին հանձնարարականի կատարման արդյունքների և հաճախորդի արժեթղթերի ու դրամական միջոցների մասին տեղեկությունների ներկայացման կարգը և ձևը:

(բ) Դիլերային գործարքները կարգավորող կանոններով պետք է սահմանվեն (ա) ենթականոնի (3), (4) և (5) կետերով նախատեսված ձևերը, տեղեկությունները և կարգերը:

(գ) Բրոքերային (դիլերային) ընկերությունը պետք է սահմանի գործառնական բաժնի, ինչպես նաև գործարքների կնքման և կատարման հետ առնչվող այլ ստորաբաժանումների, դրանց ղեկավարների և աշխատակիցների գործառույթները և դրանց իրականացման կարգը:

(դ) Բրոքերային (դիլերային) ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված գործարքները կարգավորող կանոնները (1 բնօրինակ և 6 պատճեն) ներկայացվում են Կենտրոնական բանկ` սույն վերնագրի կանոններն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

(ե) Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ներկայացվում են Կենտրոնական բանկ` իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում:

(զ) Բրոքերային (դիլերային) ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված գործարքները կարգավորող կանոնները (1 բնօրինակ և 6 պատճեն) ներկայացվում են Կենտրոնական բանկ` բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

(76.2Ա-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 76.2Ա-3. Հանձնարարականում և գործարքի վավերագրում ներառվող տեղեկությունները

 

(ա) Հանձնարարականը պետք է ներառի.

(1) հանձնարարականի համարը` ըստ հանձնարարականների գրանցամատյանի.

(2) հանձնարարականի տրման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի).

(3) հաճախորդի հետ կնքված պայմանագրի համարը և ամսաթիվը.

(4) թողարկողի անվանումը.

(5) արժեթղթերի դասը.

(6) գործարքի տիպը (բորսայական/արտաբորսայական).

(7) գործարքի տեսակը (առք, վաճառք).

(8) պատվերի տեսակը.

(9) հաճախորդի ստորագրությունը.

(10) հանձնարարականն ընդունող գործառնական բաժնի համապատասխան աշխատակցի ստորագրությունը.

(11) պայմանագրով նախատեսված այլ տեղեկություններ` սահմանված բրոքերային ընկերության և հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ:

(բ) Գործարքը կնքող բրոքերի կողմից հանձնարարականի համաձայն կնքված գործարքի վավերագիրը պետք է ներառի.

(1) վավերագրի հերթական (անհատական) համարը.

(2) վավերագրի լրացման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի).

(3) համապատասխան հանձնարարականի համարը.

(4) թողարկողի անվանումը.

(5) արժեթղթի դասը.

(6) գործարքի կնքման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի).

(7) գործարքի տիպը (բորսայական/արտաբորսայական).

(8) գործարքի տեսակը (առք, վաճառք).

(9) գործարքի առարկա հանդիսացած արժեթղթերի քանակը, մեկ արժեթղթի գինը և գործարքի ընդհանուր գումարը.

(10) արտաբորսայական գործարքների դեպքում` գործարքի հանդիպակաց կողմ հանդիսացող` (I) բրոքերային (դիլերային) ընկերության անվանումը, (II) այլ անձի հետ կնքված գործարքի համար հիմք հանդիսացած փաստաթղթի համարը և ամսաթիվը.

(11) գործարքի կատարման (վերջնահաշվարկի) պայմանները.

(12) գործարքը կնքող բրոքերի (դիլերի) անունը, ազգանունը և ստորագրությունը:

(գ) Դիլերային գործունեության դեպքում` դիլերի կողմից լրացված գործարքի վավերագիրը ներառում է (բ)(1),(2),(4)-(12) ենթականոնով պահանջվող տեղեկությունները:

 

(76.6) Բրոքերային գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Առարկան

Սույն վերնագրի կանոնով սահմանվում է ինքնակարգավորվող կազմակերպություններին բրոքերային (դիլերային) ընկերությունների պարտադիր անդամակցության պահանջը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնը սահմանվում է Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(76.6 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 76.6-1. Ֆոնդային բորսային և Կենտրոնական դեպոզիտարիային պարտադիր անդամակցությունը

 

(ա) Բրոքերային (դիլերային) ընկերությունները պարտավոր են արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալուց հետո 30-օրյա ժամկետում անդամակցել Օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկում գրանցված որևէ ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիային` համապատասխան ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով:

(բ) Մինչև սույն կանոնի ուժի մեջ մտնելը բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստացած անձինք, որոնք չեն հանդիսանում (ա) ենթականոնում նշված ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամ, պարտավոր են սույն կանոնն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում անդամակցել այդ ինքնակարգավորվող կազմակերպություններին:

(76.6-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(78.1) Բրոքերային ծառայությունների պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ

 

Առարկան

Բրոքերային ընկերության կողմից հաճախորդի հետ կնքվող բրոքերային ծառայությունների պայմանագրին ներկայացվող պահանջները սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 78 հոդվածի 1-ին կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(78.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 78.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաճախորդ». անձ, որի հետ բրոքերային ընկերությունն ունի բրոքերային ծառայությունների մատուցման գործող պայմանագիր.

(2) «Հանձնարարական». հաճախորդի կողմից բրոքերային ընկերությանը տրվող` հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով բրոքերային ընկերության կողմից գործարքների կնքման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ.

(3) «Պատվեր». հանձնարարականում նշվող տեղեկությունների համախումբ, որը ներառում է հանձնարարականի հիման վրա գործարքի կնքման համար անհրաժեշտ գնային, ծավալային և ժամանակային պայմանները.

(4) «Արժութային դիլեր». իրավաբանական անձ, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով ստացել է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա:

 

Կանոն 78.1-2. Պայմանագրին ներկայացվող պահանջներ

 

(ա) Բրոքերային ընկերությունը հանձնարարականների կատարման արդյունավետության և լիարժեքության ապահովման նպատակով մինչև հաճախորդի հետ պայմանագրի կնքումը պարտավոր է գրավոր ձևով նշված անձին տեղեկացնել պատվերների տեսակների և դրանց առանձնահատկությունների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված տեղեկատվությունը ներառվում է պայմանագրում:

(բ) Պայմանագիրը, բացի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր վավերապայմաններից, մասնավորապես, պետք է ներառի նաև.

(1) արժեթղթերի հաշվառման և փոխանցման կարգը, ինչպես նաև արժեթղթերի դիմաց վճարման ժամկետները և կարգը.

(2) հանձնարարականների ներկայացման կարգը.

(3) գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարի հաշվարկման և վճարման կարգը.

(4) կողմերի միջև կապի իրականացման կարգը.

(5) հաճախորդներին 79.1-2, 79.2-2 և 79.2-3 կանոնների համաձայն հաշվետվությունների ներկայացման կարգը.

(6) դրույթ առ այն, որ բրոքերային ընկերությունը պարտավոր է առնվազն 5 տարվա ընթացքում պահպանել պայմանագիրը և դրա հիման վրա արժեթղթերով կատարված գործարքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը և հաճախորդի առաջին իսկ պահանջով նրան տրամադրել դրանց պատճենները` վավերացված բրոքերային ընկերության կնիքով և «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ:

(գ) Այն դեպքում, երբ նախատեսվում է հաճախորդի արժեթղթերը և/կամ դրամական միջոցները փոխառությամբ տրամադրել բրոքերային ընկերությանը, և եթե փոխառության վերաբերյալ պայմանագրի կնքում չի նախատեսվում, ապա բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է ներառի հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով փոխառության տրամադրման կարգը, ժամկետները և փոխառության հետ կապված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

(դ) Բրոքերային ընկերությանը հաճախորդի կողմից փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և/կամ դրամական միջոցները բրոքերային ընկերության կողմից կարող են օգտագործվել բացառապես.

(1) բրոքերային ընկերության կողմից իր անունից իր հաշվին արժեթղթերով գործարքների կատարման համար,

(2) բրոքերային ընկերության հաճախորդներին տվյալ բրոքերային ընկերության միջոցով արժեթղթերով գործարքների կատարման նպատակով փոխառությունների տրամադրման համար,

(3) բրոքերային ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային դիլերի գործառույթներ իրականացնելու համար:

 

(79.1) Բրոքերային ընկերության հաճախորդներին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացում

 

Առարկան

Բրոքերային ընկերության կողմից հաճախորդներին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(79.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 79.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաճախորդ». անձ, որի հետ բրոքերային ընկերությունն ունի բրոքերային ծառայությունների մատուցման գործող պայմանագիր:

 

Կանոն 79.1-2. Հաճախորդին ֆինանսական հաշվետվությունների ներկայացում

 

(ա) Պայմանագիր կնքելու նպատակով բրոքերային ընկերությանը դիմող ցանկացած անձի առաջին իսկ պահանջով բրոքերային ընկերությունը պարտավոր է այդ անձին բրոքերային ընկերության կողմից սահմանված կարգով տրամադրել անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

(բ) Բրոքերային ընկերությունը պարտավոր է անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատճենը` վավերացված բրոքերային ընկերության կնիքով և «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ, անկախ աուդիտորի կողմից հաստատվելուց հետո` 60 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել (առաքել փոստով, հանձնել, փոխանցել առձեռն) իր հաճախորդներին` վերջիններիս հետ կնքված պայմանագրերով նախատեսված կարգով:

 

(79.2) Գործարքների եվ հաշիվների շարժի վերաբերյալ հաճախորդներին տրամադրվող հաշվետվություններ

 

Առարկան

Բրոքերային ընկերության կողմից հաճախորդներին գործարքների, հաճախորդների արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով հաշիվների շարժի վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունները, դրանց տրամադրման ձևերը և կարգը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(79.2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 79.2-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաճախորդ». անձ, որի հետ բրոքերային ընկերությունն ունի բրոքերային ծառայությունների մատուցման գործող պայմանագիր.

(2) «Հանձնարարական». հաճախորդի կողմից բրոքերային ընկերությանը տրվող` հաճախորդի արժեթղթերով և/կամ դրամական միջոցներով բրոքերային ընկերության կողմից գործարքների կնքման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ.

(3) «Բորսայական գործարք». ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայում կնքված գործարք.

(4) «Արտաբորսայական գործարք». ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարք:

 

Կանոն 79.2-2. Գործարքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ

 

(ա) Հանձնարարականի հիման վրա արժեթղթերի գնման կամ վաճառքի յուրաքանչյուր գործարքը կնքելուց հետո բրոքերային ընկերությունը պարտավոր է մինչև գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, պայմանագրով նախատեսված կարգով, գործարքի կնքման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել հաճախորդին (ընթացիկ հաշվետվություն):

(բ) Գործարքի կնքման վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը պետք է ներառի.

(1) գործարքի կնքման ժամանակը (րոպե/ժամ/օր/ամիս/տարի) և գործարքի տիպը (բորսայական/արտաբորսայական).

(2) համապատասխան հանձնարարականի համարը և տրման ժամանակը (րոպե/ժամ/օր/ ամիս/ տարի).

(3) գործարքի տեսակը (առք, վաճառք).

(4) թողարկողի անվանումը.

(5) արժեթղթերի դասը.

(6) գործարքի առարկա հանդիսացած արժեթղթերի քանակը, մեկ արժեթղթի գինը և գործարքի ընդհանուր գումարը.

(7) գանձվող միջնորդավճարի մեծությունը.

(8) գործարքի կատարման (վերջնահաշվարկի) պայմանները.

(9) բրոքերային ընկերության կողմից սահմանված այլ տեղեկություններ: (գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են համաձայն 79.2-2(բ) ձևի, եթե հաշվետվության այլ ձև բրոքերային ընկերության կողմից չի սահմանված:

 

Կանոն 79.2-3. Գործարքների և հաշիվների շարժի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ

 

(ա) Բրոքերային ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսին հաջորդող ամսվա 15-ը, պայմանագրով նախատեսված կարգով, իր հաճախորդին տրամադրել վերջինիս հանձնարարականների հիման վրա կատարված գործարքների և արժեթղթերով ու դրամական միջոցներով հաշիվների շարժի վերաբերյալ հաշվետվություններ (պարբերական հաշվետվություններ):

(բ) Հաճախորդի հանձնարարականների հիման վրա կատարված գործարքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունը` ըստ կնքված յուրաքանչյուր գործարքի, պետք է ներառի.

(1) գործարքի տեսակը (առք, վաճառք).

(2) թողարկողի անվանումը.

(3) արժեթղթերի դասը.

(4) գործարքի առարկա հանդիսացած արժեթղթերի քանակը, մեկ արժեթղթի գինը և գործարքի ընդհանուր գումարը.

(5) գործարքի կնքման ամսաթիվը.

(6) գործարքի կատարման (վերջնահաշվարկի) պայմանները.

(7) գանձվող միջնորդավճարի մեծությունը.

(8) բրոքերային ընկերության կողմից սահմանված այլ տեղեկություններ:

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են համաձայն 79.2-3(բ) ձևի, եթե հաշվետվության այլ ձև բրոքերային ընկերության կողմից չի սամանված:

(դ) Հաճախորդի արժեթղթերով և դրամական միջոցներով հաշիվների շարժի վերաբերյալ պարբերական հաշվետվությունը` ըստ կնքված յուրաքանչյուր գործարքի, պետք է ներառի.

(1) հաճախորդի հաշվի տեսակը (արժեթղթերի, դրամական միջոցների) և համարը.

(2) ամսաթիվը.

(3) գործարքի, որի հիման վրա կատարվել է արժեթղթերի և/կամ դրամական միջոցների շարժը, հերթական համարը գործարքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունում.

(4) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մուտքերը.

(5) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ելքերը.

(6) հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվի մնացորդը.

(7) բրոքերային ընկերության կողմից սահմանված այլ տեղեկություններ:

(ե) Սույն կանոնի (դ) ենթականոնով սահմանված տեղեկությունները ներկայացվում են համաձայն 79.2-3(դ) ձևի, եթե հաշվետվության այլ ձև բրոքերային ընկերության կողմից չի սահմանված:

 

Կանոն 79.2-4. Հաշվետվությունների ներկայացման կարգը

 

 

(ա) Սույն վերնագրի 79.2-2 և 79.2-3 կանոնների համաձայն հաճախորդին ներկայացվող հաշվետվությունը պետք է.

(1) ներառի հաշվետվության ներկայացման ամսաթիվը.

(2) վավերացված լինի բրոքերային ընկերության գործադիր տնօրենի ստորագրությամբ և բրոքերային ընկերության կնիքով:

(բ) Սույն վերնագրի 79.2-2(գ), 79.2-3(գ) և 79.2-3(ե) կանոններով սահմանված հաշվետվությունների ձևերը պետք է պարզ և ընկալելի լինեն մասնագիտական որակավորում չունեցող անձանց համար:

 

(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի
կարգավիճակի բացառումը

 

Առարկան

 

Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը` սահմանված սույն վերնագրի կանոնով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնը սահմանված է Օրենքի 84 հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(84.3 կանոնը լրաց. 10.12.04 N 334/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 84.3-1. Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը

 

(ա) Յուրաքանչյուր անձ, որն իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառության գործունեություն, չի համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու:

(84.3-1 կանոնը լրաց. 10.12.04 N 334/04-Ն)

 

(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը

Առարկան

 

Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին պահառուի միջոցների համակցման բացառումը` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 86 հոդվածի 3-րդ մասի (բ) կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(86.3բ կանոնը լրաց. 10.12.04 N 334/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 86.3բ-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

(1) «Գործակալ». ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 3 հունիսի 2004 թվականի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության, բացառությամբ բանկերի.

(2) «Դիլեր». ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 3 հունիսի 2004 թվականի N 1103-Ն որոշմամբ սահմանված նշանակության, բացառությամբ բանկերի:

(86.3բ-1 կանոնը լրաց. 10.12.04 N 334/04-Ն)

 

Կանոն 86.3բ-2. Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը

 

(ա) Յուրաքանչյուր անձ պարտավոր է պահառության գործունեության լիցենզիայի համար Կենտրոնական բանկին դիմելիս լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ ներկայացնել իր կողմից օգտագործվող միջոցների Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորում և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, բացառությամբ եթե տվյալ անձը.

(1) իրականացնելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառության գործունեություն, և

(2) պահառության գործունեության լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով պահառության գործունեության իրականացնելու մասին հայտարարություն և պետական պարտատոմսերի շուկայի ործակալի կամ Դիլերի կարգավիճակ ստանալու վերաբերյալ փաստաթուղթ:

(բ) Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերի պահառություն իրականացնելու համար արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիա ստացած անձը կարող է նաև իրականացնել այլ արժեթղթերի պահառություն, եթե Կենտրոնական բանկ է ներկայացրել իր կողմից օգտագործվող միջոցների Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, և դրանց ներկայացման պահից Կենտրոնական բանկը 10-օրյա ժամկետում չի առարկում Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը:

(86.3բ-2 կանոնը լրաց. 10.12.04 N 334/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Բ ա ժ ի ն  Ե

 

Ինքնակարգավորվող կազմակերպություններ

 

(97.1) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում

 

Առարկան

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումի (այսուհետ նաև` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 89 հոդվածի 3 կետով և 97 հոդվածի 1 կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(97.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 97.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Այլ պաշտոնատար անձ». դիմորդի ներքին կանոններով հաստատված գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` վարչության պետ, բաժնի պետ և այլն).

(2) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում:

 

Կանոն 97.1-2. Գրանցման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթից և ձևերից:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն): Կենտրոնական բանկ ներկայացվող դիմումի բնօրինակի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը.

(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.

(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).

(4) լրացված լինի «A4» չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

(գ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը` «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում».

(2) դիմորդի լրիվ անվանումը

(3) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության տեսակը.

(4) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

(5) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

(6) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ դրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

(դ) Սույն կանոնի

(գ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1-2(գ) ձևին համապատասխան:

(97.1-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 97.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք).

(2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1ա-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1բ-1. Դիմորդի անդամները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի անդամների վերաբերյալ.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը (օր/ ամիս/տարի).

(5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը և սեփականատերերի թիվը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի դասը և քանակը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1բ-2. Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի դիտորդ խորհրդի անդամների և նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերահսկիչ ծառայության ղեկավարի, անդամների կամ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ.

(1) 3 x 4 չափի գունավոր լուսանկար.

(2) անունը, ազգանունը, հայրանունը.

(3) սեռը.

(4) ծննդյան ամսաթիվը` թվերով.

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).

(6) քաղաքացիությունը.

(7) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(8) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունը, ազգանունը, անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.

(9) բնակության վայրը (մշտական և բնակության` տվյալ պահին), փոստային հասցեն և կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(10) դիմորդի կազմում զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.

(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (երկիր, քաղաք), ուսման ժամկետը (տարեթվերով) և ուսման արդյունքում ստացված մասնագիտությունը (որակավորումը), կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան.

(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի սերիան, համարը և տրման ամսաթիվը.

(13) աշխատանքային փորձը (այդ թվում` ընտրովի պաշտոններում) վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը (երկիր, քաղաք), զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագրությունը, աշխատանքի ժամկետները (ամիս/տարի), աշխատանքից ազատվելու պատճառները.

(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության վերաբերյալ (առկայության դեպքում).

(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).

(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).

(19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին.

(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ).

(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-2 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը.

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը.

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի դասը և քանակը (տոկոսային արտահայտությամբ):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1գ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1դ-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ.

(Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010).

(Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020).

(Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040).

(Դ) ոչ ընթացիկ ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120).

(Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230).

(Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240).

(Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250).

(Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270).

(2) պասիվների վերաբերյալ.

(Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծություն (III բաժին, տող 290).

(Բ) սեփական կապիտալի մեծություն (III բաժնի հանրագումար, տող 350).

(Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IV բաժին, տող 360).

(Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IV բաժին, տող 370).

(Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IV բաժնի հանրագումար, տող 400).

(Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (V բաժին, տող 410).

(Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (V բաժին, տող 420).

(Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (V բաժին, տող 500).

(Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510).

(Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (V բաժնի հանրագումար, տող 540):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 21.12.2000 թ. թիվ 319 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ Ֆինանսների նախարարության 20.12.1999 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1դ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1ե-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն վայրը (վայրերը), որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը, տարածքի նկարագրությունը (մակերեսը).

(2) տարածքը այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1ե-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1զ-1. Լրացուցիչ փաստաթղթեր

 

(ա) Ֆոնդային բորսա կամ Կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև.

(1) Ֆոնդային բորսա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 47 հոդվածի 1 կետի, 48 հոդվածի 2 կետի և 110 հոդվածի 1 կետի և դրանց հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումներին համապատասխան.

(2) Կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 112 հոդվածի և դրա հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումներին համապատասխան:

(բ) Օրենքով և սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված, ինչպես նաև այլ կանոնները Կենտրոնական բանկ են ներկայացվում ութ օրինակից, որոնցից երկուսը պետք է բնօրինակներ լինեն: Բնօրինակներից մեկը Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո վերադարձվում է դիմորդին:

(97.1զ-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 98.4-1. Լրացումներ դիմումում

 

(ա) Գրանցման դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների փոփոխման դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով Կենտրոնական բանկ ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:

(բ) Գրանցման դիմումում ներառված տեղեկությունների փոփոխման դեպքում (ա) ենթականոնով սահմանված կարգով 97.1-2(գ) և 97.1դ-1 ձևերը չեն ներկայացվում:

(98.4-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 


(102.2) ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Առարկան.

Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության որոշումները և գործողությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը.

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 102 հոդվածի 2-րդ կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(Վերնագիրը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

(102.2 կանոնը լրաց. 02.04.02 N 085/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 102.2-1. Հասկացությունները

 

(ա) Սույն վերնագրի կանոններում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Ինքնակարգավորվող կազմակերպության մարմին». ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդ, վերահսկիչ ծառայություն, գործադիր մարմին, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով որոշում կայացնելու իրավասություն ունեցող ինքնակարգավորվող կազմակերպության այլ մարմին (Կենտրոնական բանկ, վարչություն, ծառայություն և այլն).

(2) «Որոշում». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից ընդունված ցանկացած որոշում կամ որևէ այլ ակտ, որը ձևակերպվել է գրավոր ձևով և ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ.

(3) «Գործողություն». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից կատարված ցանկացած գործողություն, որը ձևակերպված չէ որոշմամբ, սակայն ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ:

(102.2-1 կանոնը լրաց. 02.04.02 N 085/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 102.2-2. Ներկայացվող որոշումներն ու գործողությունները

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով կամ որի վերաբերյալ (որի արդյունքում)`

(1) մերժվել է ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամակցությունը.

(2) կասեցվել կամ չեղյալ է հայտարարվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամի անդամությունը.

(3) ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով ներկայացված որևէ հարց որևէ հիմքով չի ներառվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի օրակարգում.

(4) փոխկապակցվածության հիմքով միավորվել են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ձայները` նրանց վերապահելով միայն մեկ ձայնի իրավունք.

(5) առկա է ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի կողմից տվյալ որոշման ընդունման վերաբերյալ քվեարկելու իրավունք ունեցող անձանցից որևէ մեկի գրավոր հատուկ կարծիքը (եթե հատուկ կարծիքը ներառված չէ որոշման մեջ, ապա կից ներկայացվում է նաև հատուկ կարծիքը).

(6) վաղաժամկետ դադարեցվել է ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի ղեկավարի և/կամ անդամի լիազորությունները.

(7) նախատեսվել է վերակազմակերպել կամ լուծարել ինքնակարգավորվող կազմակերպությունը:

(բ) Ֆոնդային բորսան, ի լրումն (ա) ենթականոնով սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

(1) մերժվել է արժեթղթերի գրանցումը.

(2) մերժվել է արժեթղթերի ցուցակումը.

(3) կասեցվել կամ դադարեցվել է որևէ արժեթղթի բորսայական առևտուրը:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

(1) մերժվել է թողարկողի հետ ռեեստրի վարման պայմանագրի կնքումը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

(2) համապատասխան հանձնարարականի հիման վրա մերժվել է ռեեստրում գրառում կատարելը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

(3) դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացվել է մասնագիտացված անձին պատկանող (նրա անվամբ գրանցված) արժեթղթերի արգելադրում կամ փոխանցում այլ անձի` կից ներկայացնելով գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթի պատճենը.

(4) գրանցվել է Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող թողարկողի որևէ դասի արժեթղթի 50-րդ սեփականատիրոջը` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցը.

(5) սահմանված կարգով ռեեստրում կատարվել է գրառում, որի արդյունքում անձը դարձել է թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև նշված անձի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը և ազգանունը), գտնվելու (ֆիզիկական անձի համար` բնակության) վայրը, կապի միջոցը (առկայության դեպքում):

(դ) Եթե (ա), (բ) և (գ) ենթականոններում նշված որևէ որոշում ներառվում է ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան կանոնում, ապա նշված որոշման պատճենը Կենտրոնական բանկ չի ներկայացվում:

(ե) Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկանքը պետք է ներառի համապատասխան գործողության ամփոփ նկարագրությունը, նշված գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի (առկայության դեպքում` ինքնակարգավորվող կազմակերպություն մուտքագրման, համապատասխան գործողության կատարման և տեղեկանքը Կենտրոնական բանկ ներկայացնելու ամսաթվերը, ինչպես նաև պետք է ստորագրված լինի ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի կողմից և վավերացված ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով:

(զ) Եթե ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից ընտրվել կամ նշանակվել է ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի անդամ (այդ թվում` ղեկավար), ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված տեղեկանք` դրանում ներառելով հետևյալ տեղեկությունները.

(1) ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի անվանումը.

(2) ընտրության անցկացման կամ պաշտոնում նշանակման ամսաթիվը.

(3) պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) համար անցկացվել է ընտրություն կամ կատարվել է նշանակում.

(4) թեկնածուի (թեկնածուների) անունը և ազգանունը.

(5) յուրաքանչյուր քվեարկող անձի անունը, ազգանունը, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության այն անդամի անվանումը, որի ներկայացուցիչն է քվեարկող անձը.

(6) ընտրված (նշանակված) անձի (անձանց) անունը և ազգանունը, ինչպես նաև նրա (նրանց) ստացած ձայների քանակը:

(է) Եթե (զ) ենթականոնով պահանջվող տեղեկությունները ներառվում են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի արձանագրության մեջ, ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է տեղեկանքի փոխարեն Կենտրոնական բանկ ներկայացնել դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված համապատասխան արձանագրությունը:

(102.2-2 կանոնը լրաց. 02.04.02 N 085/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 102.2-3. Որոշումների և գործողությունների ներկայացման կարգը

 

(ա) Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա` 102.2-2 կանոնով սահմանված փաստաթուղթը ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ է ներկայացվում 102.2-3(ա) ձևին կից:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է (ա) ենթականոնում նշված փաստաթղթերը` համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կենտրոնական բանկ, բացառությամբ 102.2-2(բ)(3) կանոնով սահմանված դեպքի, որի վերաբերյալ նշված կանոնով պահանջվող փաստաթուղթը Կենտրոնական բանկ է ներկայացվում համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման աշխատանքային օրվա ընթացքում:

(102.2-3 կանոնը լրաց. 02.04.02 N 085/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(104.2) Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ

 

Առարկան

 

Ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը

 

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 103 հոդվածի 2-րդ, 104 հոդվածի 2-րդ և 3-րդ, 121 հոդվածի 4-րդ և 133 հոդվածի 1-ին կետերով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(104.2 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Հաշվետու տարի». հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու տարի է համարվում Կենտրոնական բանկում գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(2) «Հաշվետու եռամսյակ». հաշվետու տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու եռամսյակ է համարվում Կենտրոնական բանկում գրանցման օրվանից մինչև հաշվետու տարվա տվյալ եռամսյակի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(3) «Հաշվետու ամիս». հաշվետու տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Ինքնակարգավորվող կազմակերպության համար առաջին հաշվետու ամիս է համարվում Կենտրոնական բանկում գրանցման օրվանից մինչև հաշվետու տարվա տվյալ ամսվա վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը.

(4) «Առևտրային օր». աշխատանքային օր, որի ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվում է արժեթղթերի առևտուր.

(5) «Հաշվետու ժամանակաշրջան». հաշվետու տարի, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու ամիս, ինչպես նաև առևտրային կամ աշխատանքային օր.

(6) «Ընթացիկ հաշվետվություն». համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար սույն վերնագրի 104.2-4 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ.

(7) «Ֆինանսական հաշվետվություն». համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար սույն վերնագրի 104.2-5 կանոնով սահմանված ձևերից կազմված և պահանջվող տեղեկությունները ներառող փաստաթղթերի համախումբ:

(104.2-1 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-2. Ընդհանուր պահանջներ

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից: Հաշվետվության յուրաքանչյուր էջը (բացառությամբ` ֆինանսական հաշվետվության ձևերի) պետք է.

(1) վավերացված լինի ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով.

(2) ներառի (ա)(1) ենթականոնում նշված անձի կողմից ստորագրման ամսաթիվը.

(3) նշում պարունակի հաշվետվության մեջ տվյալ էջի հերթական համարի վերաբերյալ.

(4) լրացված լինի Ա4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 8-10 չափով:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

(1) թղթային կրիչով, և

(2) էլեկտրոնային կրիչով: Էլեկտրոնային կրիչով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված օրինակելի նմուշին համապատասխան` «Մս Վորդ» կամ «Մս Էքսել» համակարգչային ծրագրերի միջոցով: Էլեկտրոնային կրիչը ենթակա է հետ վերադարձման և Կենտրոնական բանկի նշված ստորաբաժանման կողմից տրամադրվում է ինքնակարգավորվող կազմակերպությանը` նրա առաջին իսկ պահանջով:

(գ) Հաշվետվությունը համարվում է Կենտրոնական բանկ ներկայացված սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկում դրա ստացման պահից:

(դ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է հաշվետվության թղթային կրիչով բնօրինակը պահպանել Կենտրոնական բանկի կողմից դրա ստացման պահից 3 տարի ժամկետով, որից հետո այն կարող է ոչնչացվել օրենքով սահմանված կարգով:

(ե) Հաշվետվության մեջ սույն վերնագրի կանոններին համապատասխան ներառվելիք տեղեկությունները պետք է լինեն ստույգ` առանց որևէ էական փաստի խեղաթյուրման և/կամ բացթողման:

(զ) Եթե արդեն իսկ Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության մեջ ինքնակարգավորվող կազմակերպությունը հայտնաբերում է անճշտություն և/կամ բացթողում, ապա նշված ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է կից գրությամբ Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան ճշգրտված ձևը, որի վերևի աջ անկյունում համակարգչային եղանակով պետք է տպագրված լինի «Լրացում» բառը:

(104.2-2 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-3. Հաշվետվության տիտղոսաթերթը

 

(ա) Հաշվետվության տիտղոսաթերթը Կենտրոնական բանկ է ներկայացվում 104.2-1/ԻԿԿ ձևին համապատասխան և պետք է ներառի.

(1) ինքնակարգավորվող կազմակերպության լրիվ հայերեն անվանումը.

(2) կանոնը, որի համաձայն ներկայացվում են ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերը.

(3) տեղեկություններ ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ներկայացվող յուրաքանչյուր ձևի, դրա էջերի քանակի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ.

(4) տեղեկություններ ընթացիկ հաշվետվության չներկայացվող յուրաքանչյուր ձևի և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ.

(5) ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

(104.2-3 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-4. Ընթացիկ հաշվետվության ձևերը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվության 104.2-2/ԻԿԿ և 104.2-3/ԻԿԿ ձևերը:

(բ) Ֆոնդային բորսան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 104.2-1/ՖԲ, 104.2-2/ՖԲ, 104.2-3/ՖԲ, 104.2-4/ՖԲ, 104.2-5/ՖԲ և 104.2-6/ՖԲ ձևերը:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (ա) ենթականոնում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև ընթացիկ հաշվետվության 104.2-1/ԿԴ, 104.2-2/ԿԴ, 104.2-3/ԿԴ, 104.2-4/ԿԴ, 104.2-5/ԿԴ և 104.2-6 ԿԴ ձևերը:

(դ) Ընթացիկ հաշվետվության ձևերում պահանջվող տեղեկությունները ներառվում են համապատասխան հաշվետու ամբողջ ժամանակաշրջանի համար, բացառությամբ 104.2-3/ԻԿԿ և 104.2-6/ԿԴ ձևերի, որոնք կազմվում են համապատասխանաբար հաշվետու ամսվա և հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

(ե) Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է հաշվետու ժամանակաշրջանի համար Կենտրոնական բանկ չներկայացնել ընթացիկ հաշվետվության որևէ ձև (բացառությամբ 104.2-2/ՖԲ և 104.2-2/ԿԴ ձևերի).

(1) եթե այդ ձևում ներառվելիք տեղեկությունները չեն փոփոխվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ կամ պահանջվող տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի համար բացակայում են, և

(2) եթե (1) կետի հիմքով համապատասխան նշում է կատարել հաշվետվության տիտղոսաթերթում:

(104.2-4 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-5. Ֆինանսական հաշվետվության ձևերը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների N 1, N 2, N 3, N 4 և N 5 ձևերը: Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող ֆինանսական հաշվետվության ձևերում պարունակվող տեղեկությունները պետք է բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների (ՀՀՀՀՍ) համաձայն:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպությունը ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի 24.1/ԻԿԿ և 24.2/ԻԿԿ աղյուսակներով պահանջվող տեղեկությունները:

(գ) Ֆոնդային բորսան, ի լրումն (բ) ենթականոնում նշված տեղեկությունների, ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.2 կետի («Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրություններ») «Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի 17.1/ՖԲ աղյուսակով, իսկ 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում` 24.3/ՖԲ աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

դ) Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն (բ) ենթականոնում նշված տեղեկությունների, ֆինանսական հաշվետվության N 5 ձևում նշված ձևի 5.3.2 կետի («Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրություններ») «Հաշվապահական հաշվեկշռին կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառի թիվ 17.1/ԿԴ աղյուսակով, իսկ 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրություն») «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում` թիվ 24.3/ԿԴ աղյուսակով պահանջվող տեղեկությունները:

(ե) Ֆինանսական հաշվետվության ձևերը կազմվում են հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված համապատասխան հրահանգի համաձայն:

(զ) Ինքնակարգավորվող կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում անկախ աուդիտորի եզրակացությամբ:

(104.2-5 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-6. Հաշվետվությունների ներկայացման ժամկետները

 

(ա) Ընթացիկ հաշվետվության 104.2-2/ԻԿԿ, 104.2-3/ԻԿԿ, 104.2-3/ՖԲ, 104.2-4/ՖԲ, 104.2-5/ՖԲ, 104.2-6/ՖԲ, 104.2-3/ԿԴ, 104.2-4/ԿԴ և 104.2-5/ԿԴ ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ 104.2-6/ԿԴ ձևը` մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ.

(բ) Ընթացիկ հաշվետվության 104.2-1/ՖԲ, 104.2-2/ՖԲ և 104.2-1/ԿԴ ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու առևտրային օրվան, իսկ 104.2-2/ԿԴ ձևը` մինչև համապատասխան հաշվետու աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:

(գ) Տարեկան ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ.

(դ) Եռամսյակային ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, ընդ որում ֆինանսական հաշվետվության ձևերը հաշվետու տարվա չորրորդ եռամսյակի համար կարող են չներկայացվել.

(ե) Եթե (ա), (բ), (գ) և (դ) ենթականոններում սահմանված որևէ օր հանդիսանում է ոչ աշխատանքային, ապա հաշվետվությունների ներկայացման վերջին օր է համարվում նշված ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

(104.2-6 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 104.2-7. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից բացատրագրերի և տեղեկանքների ներկայացումը

 

(ա) Կենտրոնական բանկը կամ Կենտրոնական բանկի կողմից պատվիրակված համապատասխան ստորաբաժանման ղեկավարն իրավունք ունի ինքնակարգավորվող կազմակերպության պաշտոնատար անձանցից պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և/կամ դրա անդամների գործունեության վերաբերյալ բացատրագիր և/կամ տեղեկանք, որն անհրաժեշտ է ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության հաշվետվական վերահսկողությունն իրականացնելու համար:

(բ) Ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձը (ա) ենթականոնում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը և/կամ տեղեկանքը:

(գ) Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման կասեցումը հիմք չէ հաշվետվությունները, բացատրագրերը և տեղեկանքները սույն վերնագրի կանոններով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ չներկայացնելու համար:

(104.2-7 կանոնը լրաց. 13.09.02 N 334/02-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

(112.1բ) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարում

 

Առարկան

Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անվանական արժեթղթերի (այսուհետ` արժեթղթերի) սեփականատերերի ռեեստրի վարմանը ներկայացվող պահանջները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 112 հոդվածի 1 կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(112.1բ կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Անձնական հաշիվ». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ), նրան պատկանող (նրա անվամբ գրանցված) արժեթղթերի և դրանցով կատարված գործառնությունների մասին ռեեստրում առկա տեղեկությունների ամբողջությունը.

(2) «Արգելադրման հանձնարարագիր». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ սույն վերնագրի կանոններով սահմանված այլ անձի կարգադրություն, որը որոշակի ժամանակահատվածում կամ մինչև որոշակի փաստի կամ իրադարձության տեղի ունենալն արգելում է արգելադրման հանձնարարագրում նշված արժեթղթերի փոխանցումն այլ անձանց.

(3) «Արգելադրման դադարեցման հանձնարարագիր». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ սույն վերնագրի կանոններով սահմանված այլ անձի կարգադրություն, որն ուղղված է արժեթղթերն արգելադրումից հանելուն.

(4) «Արժեթղթերի արգելադրում». Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործառնություն, որի արդյունքում տվյալ արժեթղթերի փոխանցումն արգելվում է որոշակի ժամանակահատվածում կամ մինչև որոշակի փաստի կամ իրադարձության տեղի ունենալը.

(5) «Արժեթղթերի արգելադրման դադարեցում». Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործառնություն, որի արդյունքում արգելադրված արժեթղթերը հանվում են արգելադրումից և կարող են փոխանցվել այլ անձանց.

(6) «Արժեթղթի հավաստագիր». փաստաթղթային արժեթղթի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ թղթային կրիչը.

(7) «Արժեթղթի հավաստագրի չեղյալ համարում». Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործողություն, որն ապահովում է տվյալ հավաստագրի հետագա օգտագործման անհնարինությունը.

(8) «Արժեթղթերի բաժանում». թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկումը նույն դասի ավելի մեծ քանակի արժեթղթերի` առանց դրանց ընդհանուր անվանական արժեքի փոփոխման.

(9) «Արժեթղթերի կոնսոլիդացիա». թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկումը նույն դասի ավելի փոքր քանակի արժեթղթերի` առանց դրանց ընդհանուր անվանական արժեքի փոփոխման.

(10) «Արժեթղթերի փոխարկում». թողարկողի տվյալ դասի արժեթղթերի շրջանառությունից հանումը և չեղյալ համարումը նույն թողարկողի կամ այլ թողարկողի արժեթղթերով փոխանակելու միջոցով.

(11) «Գործառնություն». Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սույն վերնագրի կանոններով սահմանված գործողությունների իրականացում, որի արդյունքում տեղի է ունենում անձնական հաշվի բացում, անձնական հաշվում առկա տեղեկությունների փոփոխություն և (կամ) ռեեստրից տեղեկությունների տրամադրում.

(12) «Թողարկողի թողարկման հաշիվ». թողարկվող (դեռևս չտեղաբաշխված) արժեթղթերի հաշվառման համար ռեեստրում բացված հաշիվ.

(13) «Թողարկողի անձնական հաշիվ». թողարկողի կողմից հետ գնված կամ ձեռք բերված արժեթղթերի վերաբերյալ ռեեստրում առկա տեղեկությունների ամբողջությունը.

(14) «Ինքնությունը չպարզված անձի արժեթղթերի հաշիվ». անձնական հաշիվ, որի սեփականատերը չի կարող միանշանակորեն նույնացվել, չնայած ռեեստրում իր ազգանվան և անվան (անվանման) մասին տեղեկությունների առկայությանը.

(15) «Կորպորատիվ գործողություն». թողարկողի որոշմամբ տվյալ թողարկողի որևէ դասի արժեթղթերի փոխարկում, այդ թվում` թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բաժանման, կոնսոլիդացիայի կամ թողարկողի վերակազմակերպման արդյունքում.

(16) «Հանձնարարագիր». ռեեստրում գործառնություններ, բացառությամբ ռեեստրից տեղեկությունների տրամադրման գործառնության, կատարելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթ.

(17) «Հաշվառման ամսաթիվ». ամսաթիվ, որի դրությամբ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անունը և ազգանունը (անվանումը) պետք է թողարկողի ռեեստրում նշված լինի իրեն պատկանող (իր անվամբ գրանցված) արժեթղթերով հավաստված իրավունքներն իրականացնելու համար.

(18) «Հարցում». ռեեստրից տեղեկությունների տրամադրման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ, ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք չեն կարող որակվել որպես հանձնարարագիր.

(19) «Պատկանելիությունը չպարզված արժեթղթերի հաշիվ». անձնական հաշիվ, որտեղ արտացոլվում են այն արժեթղթերը, որոնց սեփականատերերը հայտնի չեն.

(20) «Ռեեստր». թողարկողի անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), արժեթղթերի և դրանցով հավաստված իրավունքների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որն ապահովում է արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի), նրանց լիազորված ներկայացուցիչների, գրանցված սեփականատերերին (անվանատերերին) պատկանող (անվանատերերի անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի և դասի, ինչպես նաև դրանց վերաբերյալ սույն վերնագրի կանոններով սահմանված այլ տեղեկությունների նույնացումը.

(21) «Ռեեստրից քաղվածք». Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է, որ դրանում նշված անձը թողարկողի որոշակի դասի և որոշակի քանակությամբ արժեթղթերի գրանցված սեփականատեր (անվանատեր) է` որոշակի ամսաթվի դրությամբ.

(22) «Վճարման ամսաթիվ». հայտարարված շահութաբաժնի կամ տոկոսի (դրամական, արժեթղթի կամ այլ տեսքով) վճարման ամսաթիվը.

(23) «Փաստաթղթային արժեթուղթ». արժեթուղթ, որի սեփականատիրոջ իրավունքները հավաստվում են այդ արժեթղթի հավաստագրով.

(24) «Փոխանցող գործակալ». անձ, որը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքած պայմանագրի համաձայն իրականացնում է սույն վերնագրի կանոններին համապատասխան գործառույթներ.

(25) «Փոխանցման հանձնարարագիր». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ սույն վերնագրի կանոններով սահմանված այլ անձի կարգադրություն` արժեթղթերը մեկ անձից մեկ այլ անձի (անձանց) փոխանցելու մասին.

(26) «Փոխարկման հանձնարարագիր». գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կարգադրություն` իրեն պատկանող (իր անվամբ գրանցված) որոշակի դասի արժեթղթերը մեկ այլ դասի արժեթղթերով փոխանակելու մասին, եթե այդ իրավունքը նախատեսված է թողարկողի որոշմամբ.

(27) «Օգտագործման համար ոչ պիտանի դարձած հավաստագիր». հավաստագիր, որի ֆիզիկական մաշվածության կամ այլ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր հավաստագրով դրա փոխարինման համար:

 

Կանոն 112.1բ-2. Ռեեստրի վարում

 

(ա) Ռեեստրի վարումը թողարկողի արժեթղթերի և գրանցված սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ընթացիկ և բավարար տեղեկատվության հաշվառման և պահպանման միջոցով իրականացվող արժեթղթերի հաշվառման գործունեություն է, որի նպատակն է արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի (արժեթղթերով հավաստված իրավունքներն իրականացնելու), արժեթղթերի ամբողջական ու հավաստի հաշվառումը: Ռեեստրի վարումը ներառում է նաև թողարկողի և գրանցված սեփականատերերի (անվանատերերի) մասին տեղեկությունների օրինական փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև արժեթղթերի թողարկման, փոխանցման, արգելադրման, արգելադրման դադարեցման կամ թողարկողի կորպորատիվ գործողությունների հետ կապված ռեեստրում առկա տեղեկությունների բոլոր փոփոխությունների և լրացումների ժամանակագրական կարգով գրանցումը և դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:

(բ) Այն թողարկողները, որոնք օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան պարտավոր են իրենց կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային, ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային են հանձնում (27) վերնագրի ներքո միավորված կանոններով սահմանված կարգով:

(գ) Ռեեստրի վարման առնչությամբ թողարկողի և Կենտրոնական դեպոզիտարիայի հարաբերությունները կարգավորվում են սույն վերնագրի կանոններով և ռեեստրի վարման մասին նրանց միջև կնքված պայմանագրով:

(դ) Ռեեստրի վարման համար Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

(1) թողարկողի կանոնադրության բնօրինակը կամ թողարկողի կնիքով հաստատված պատճենը.

(2) թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

(3) արժեթղթի թողարկման մասին թողարկողի որոշումը (որոշումները).

(4) ռեեստրի թղթային գրանցամատյանները կամ էլեկտրոնային գրանցամատյանների թղթային կրկնօրինակները` կարված և կնքված թողարկողի կնիքով.

(5) ռեեստրի վարման համար պատասխանատու անձի նշանակման մասին թողարկողի իրավասու մարմնի հրամանի կամ որոշման պատճենը:

(ե) Հրապարակային տեղաբաշխվող արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համար պահանջվում են (դ)(1)-(2) ենթականոններով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում առկա են նշված փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ արժեթղթի թողարկման որոշումը և ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը գրանցելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման պատճենը:

(զ) Ռեեստրը ներառում է տեղեկություններ.

(1) թողարկողի մասին.

(2) թողարկողի արժեթղթերի մասին (արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար առանձին).

(3) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և նրանց անձնական հաշիվներում հաշվառված` նրանց պատկանող (նրանց անվամբ գրանցված) արժեթղթերի մասին.

(4) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներով կատարվող գործառնությունների մասին.

(5) արժեթղթերի հավաստագրերի մասին (թողարկողի արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար առանձին):

(է) Ռեեստրի վարման համար օգտագործվում են հետևյալ մատյանները.

(1) փաստաթղթերի հաշվառման մատյանը.

(2) գործառնությունների գրանցամատյանը.

(3) արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանը (փաստաթղթային արժեթղթերի համար):

(ը) Թղթային գրառումները և փաստաթղթերը դրանց ստեղծման կամ ձեռք բերման պահին կարող են փոխանցվել միկրոֆիլմի, միկրոֆիշի կամ նման այլ պահպանման միջոցի վրա: Նշված փաստաթղթերի և գրառումների բնօրինակները ենթակա են պահպանման հետևյալ ժամկետներում.

(1) փոխանցման հանձնարարագրերը և արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխությանը վերաբերող այլ փաստաթղթերը կամ գրառումները` դրանց ստացման կամ ստեղծման պահից ոչ պակաս, քան 10 տարի.

(2) ռեեստրի վարման հետ կապված այլ փաստաթղթերը և գրառումները` դրանց ստացման կամ ստեղծման պահից ոչ պակաս, քան 3 տարի:

(թ) Այն դեպքում, երբ (ը) ենթականոնում նշված փաստաթղթերը և գրառումները փոխանցված են միկրոֆիլմի, միկրոֆիշի կամ նման այլ պահպանման միջոցի վրա, փաստաթղթերի և գրառումների բնօրինակները պետք է պահպանվեն ոչ պակաս, քան 1 տարի, իսկ միկրոֆիլմը, միկրոֆիշը կամ նման այլ պահպանման միջոցը` ոչ պակաս, քան 10 տարի:

(ժ) Էլեկտրոնային կամ այլ կրիչներում տեղեկությունները պետք է պահպանվեն այնպիսի եղանակով, որն ապահովում է 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերածումը թղթային ընթեռնելի գրառման:

(ժա) Օրացուցային տարվա վերջին Կենտրոնական դեպոզիտարիան կարող է արխիվացնել և ռեեստրից հանել այն տեղեկությունները, որոնց պահպանման համար (ը) ենթականոնով սահմանված ժամկետը լրացել է:

(ժբ) Սույն կանոնի (ը) և (թ) ենթականոններում նշված փաստաթղթերի և գրառումների պահպանման համար սահմանված ժամկետը լրանալու հիմքով դրանց ոչնչացման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան կազմում է ոչնչացման մասին ակտ:

(112.1բ-2 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-3. Տեղեկություններ թողարկողի մասին

 

(ա) Ռեեստրը ներառում է թողարկողի մասին հետևյալ տեղեկությունները.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) թողարկողի լիազորված ներկայացուցիչների անունը, ազգանունը և պաշտոնը.

(5) սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը.

(6) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ունենալ թողարկողի լիազորված ներկայացուցիչների ստորագրությունների նմուշները:

 

Կանոն 112.1բ-4. Տեղեկություններ թողարկողի արժեթղթերի մասին

 

(ա) Ռեեստրը ներառում է թողարկողի արժեթղթերի յուրաքանչյուր դասի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(2) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(3) արժեթղթերի թողարկման ձևը` փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային.

(4) արժեթղթերի սեփականատերերին արժեթղթերի հավաստագրեր տրամադրված լինելու կամ չլինելու մասին.

(5) տվյալ դասի մեկ արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում).

(6) թողարկվող և նախկինում թողարկված արժեթղթերի քանակը.

(7) շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի քանակը.

(8) թողարկողի կողմից հետ գնված (ձեռք բերված) արժեթղթերի քանակը.

(9) կորպորատիվ գործողությունների, այդ թվում այն բանաձևերի (գործակիցների) մասին, որոնց համապատասխան իրականացվում են կորպորատիվ գործողությունները.

(10) թողարկողի վերակազմակերպումների հետ կապված գործառնությունների մասին.

(11) արժեթղթերի և արժեթղթերի հավաստագրերի չեղյալ համարման գործառնությունների մասին.

(12) արժեթղթերով հավաստված իրավունքների (արտոնությունների) մասին.

(13) արժեթղթերի ձեռքբերման և փոխանցման սահմանափակումների մասին:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան պետք է պահպանի արժեթղթերի թողարկման մասին թողարկողի որոշումների պատճենները` որպես տվյալ թողարկողի արժեթղթերի դասի մասին տեղեկությունների բաղկացուցիչ մաս:

 

Կանոն 112.1բ-5. Անձնական հաշիվներ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի սեփականատիրոջ (անվանատիրոջ) համար 112.1բ-13 կանոնով սահմանված կարգով բացում է անձնական հաշիվ: Արժեթղթերի յուրաքանչյուր սեփականատիրոջ համար բացվում է միայն մեկ անձնական հաշիվ: Եթե նույն անձը միաժամանակ արժեթղթերի գրանցված սեփականատեր և գրանցված անվանատեր է, ապա այդ անձի համար բացվում է երկու անձնական հաշիվ. մեկը` սեփականատիրոջ, մյուսը` անվանատիրոջ:

(բ) Յուրաքանչյուր անձնական հաշվին տրվում է անհատական տարբերակիչ համար:

(գ) Անձնական հաշիվը ներառում է հետևյալ տեղեկությունները.

(1) անձնական հաշվի համարը.

(2) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) քարտում ներառված տեղեկությունները.

(3) լիազորված ներկայացուցչի քարտում ներառված տեղեկությունները` լիազորված ներկայացուցչի առկայության դեպքում.

(4) անձնական հաշվում հաշվառված արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար.

(Ա) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(Բ) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Գ) տվյալ դասի մեկ արժեթղթի անվանական արժեքը (առկայության դեպքում).

(Դ) արժեթղթերի քանակը.

(Ե) արգելադրված արժեթղթերի քանակը (առկայության դեպքում).

(Զ) արժեթղթերի հավաստագրերով հավաստված արժեթղթերի քանակը (առկայության դեպքում).

(5) տվյալ անձնական հաշվին առնչվող բոլոր այն գործառնությունների մասին, որոնք ներառված են գործառնությունների գրանցամատյանում.

(6) գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը) տրամադրված արժեթղթերի հավաստագրերի մասին:

 

Կանոն 112.1բ-6. Փաստաթղթերի հաշվառման մատյան

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ունենա ռեեստրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և ռեեստրից տեղեկություններ տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հաշվառման և պահպանման համակարգ:

(բ) Ռեեստրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և ռեեստրից տեղեկություններ տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը հաշվառվում են «Փաստաթղթերի հաշվառման մատյանում», որը ներառում է հետևյալ տեղեկությունները.

(1) ուղարկողի կարգավիճակի մասին նշումներ (գրանցված սեփականատեր, անվանատեր, լիազորված ներկայացուցիչ, թողարկող և այլն).

(2) ուղարկողի կողմից փաստաթղթին տրված հերթական համարը (առկայության դեպքում).

(3) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթին տրված մուտքագրման տարբերակիչ համարը.

(4) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթի ստացման ամսաթիվը.

(5) ուղարկողի անունը (անվանումը) և փոստային հասցեն (առկայության դեպքում).

(6) թողարկողի անվանումը, գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անունը, ազգանունը (անվանումը), անձնական հաշվի համարը.

(7) նշում փաստաթղթի տեսակի մասին (հանձնարարագիր կամ հարցում).

(8) գործառնությունների կատարման, դրանց կատարումը մերժելու կամ հարցման պատասխանի ուղարկման ամսաթիվը.

(9) հարցման պատասխանի ելքի տարբերակիչ համարը.

(10) հարցման պատասխանը ստորագրող անձի անունը և ազգանունը.

(11) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(գ) Փաստաթղթերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր անձնական հաշվի համար առանձին` ըստ թողարկողի արժեթղթերի առանձին դասերի:

 

Կանոն 112.1բ-7. Գործառնությունների գրանցամատյան

 

(ա) Գործառնությունների գրանցամատյանը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անձնական հաշիվների բացման և անձնական հաշվի տեղեկությունների փոփոխության գործառնությունների (բացառությամբ արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնությունների, որոնց մասին գրառումները կատարվում են արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանում) մասին ժամանակագրական կարգով կատարվող գրառումների ամբողջություն է:

(բ) Գործառնությունների գրանցամատյանը ներառում է հետևյալ տեղեկությունները.

(1) գործառնության տարբերակիչ համարը.

(2) գործառնության հետ կապված փաստաթղթերի մուտքագրման տարբերակիչ համարը.

(3) գործառնության կատարման ամսաթիվը.

(4) գործառնության տեսակը` նշելով դրանում արժեթղթերի հավաստագրերի մասնակցությունը (հավաստագրերի առկայության դեպքում).

(5) այն գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվների համարները, որոնց վրա տարածվում է գործառնությունը.

(6) այն արժեթղթերի քանակը, թողարկողի անվանումը, դասը և տարբերակիչ ծածկագիրը (տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում), որոնց վրա տարածվում է գործառնությունը.

(7) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

 

Կանոն 112.1բ-8. Արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյան

 

(ա) Արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանը ներառում է հետևյալ տեղեկությունները.

(1) արժեթղթերի հավաստագրի մասին.

(Ա) արժեթղթերի հավաստագրով հավաստված արժեթղթերի թողարկողի անվանումը, դասը և տարբերակիչ ծածկագիրը (տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում).

(Բ) արժեթղթերի հավաստագրի սերիան և համարը.

(2) արժեթղթի հավաստագրի տրման դեպքում, ի լրումն (ա)(1) ենթականոնում նշված տեղեկությունների.

(Ա) տրման ամսաթիվը.

(Բ) այն գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվի համարը, որին տրված է արժեթղթի հավաստագիրը.

(Գ) արժեթղթի հավաստագրով հավաստված արժեթղթերի քանակը.

(Դ) համապատասխան գործառնության տարբերակիչ համարը.

(3) արժեթղթի հավաստագիրը չեղյալ համարելու դեպքում, ի լրումն (ա)(1) և/կամ (ա)(2) ենթականոններում նշված տեղեկությունների.

(Ա) չեղյալ համարելու ամսաթիվը.

(Բ) չեղյալ համարելու հիմքերը (օտարում, հետգնում, օգտագործման համար ոչ պիտանի դառնալը և այլն).

(Գ) համապատասխան գործառնության տարբերակիչ համարը.

(4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

 

Կանոն 112.1բ-9. Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և լիազորված ներկայացուցչի քարտեր

 

(ա) Գրանցված սեփականատերերը (անվանատերերը) և նրանց լիազորված ներկայացուցիչները լրացնում են սույն կանոնի համապատասխանաբար (բ), (գ), (դ) և (ե) ենթականոններով սահմանված տեղեկությունները ներառող քարտերը, որոնց ձևերը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

(բ) Ֆիզիկական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ քարտը պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(2) ծննդյան ամսաթիվը` թվերով.

(3) քաղաքացիությունը.

(4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը.

(5) բնակության վայրը (մշտական և բնակության` տվյալ պահին).

(6) կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(7) նշում լիազորված ներկայացուցչի առկայության մասին (առկայության դեպքում կցվում է լիազորված ներկայացուցչի լրացված քարտը).

(8) գրանցված սեփականատիրոջ ստորագրության նմուշը.

(9) նշում գրանցված սեփականատիրոջ ստորագրությունը վավերացնողի մասին, բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստորագրության վավերացման դեպքի.

(10) քարտի լրացման ամսաթիվը.

(11) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(գ) Ֆիզիկական անձ հանդիսացող լիազորված ներկայացուցչի քարտը պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(2) ծննդյան ամսաթիվը` թվերով.

(3) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ.

(4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը.

(5) բնակության վայրը (մշտական և բնակության` տվյալ պահին).

(6) կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(7) այն գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անունը, ազգանունը (անվանումը) և անձնական հաշվի համարը, որի անունից գործում է լիազորված ներկայացուցիչը.

(8) լիազորությունների շրջանակը և ժամկետը (բացառությամբ (9) կետում նշված դեպքի).

(9) զբաղեցրած պաշտոնը (եթե տվյալ անձը իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչն է դրա հիմնադիր փաստաթղթերի համաձայն և իրավունք ունի գործել տվյալ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի).

(10) լիազորված ներկայացուցչի ստորագրության նմուշը.

(11) վավերացում` գրանցված սեփականատիրոջ ստորագրությամբ կամ իրավաբանական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով.

(12) քարտի լրացման ամսաթիվը.

(13) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(դ) Իրավաբանական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) քարտը պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) նշում կարգավիճակի մասին (սեփականատեր, անվանատեր).

(3) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(4) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(5) մասնագիտացված գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը (անվանատիրոջ համար).

(6) այն անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրի սերիան և համարը, որոնց գրանցված սեփականատերը (անվանատերը) լիազորում է հանդես գալու իր անունից.

(7) բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի վավերապայմանները.

(8) վավերացում` իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով.

(9) քարտի լրացման ամսաթիվը.

(10) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ե) Իրավաբանական անձ հանդիսացող լիազորված ներկայացուցչի քարտը պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը.

(4) մասնագիտացված գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը (առկայության դեպքում).

(5) այն գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անունը, ազգանունը (անվանումը) և անձնական հաշվի համարը, որի անունից գործում է լիազորված ներկայացուցիչը.

(6) լիազորությունների շրջանակը և ժամկետը.

(7) մեկ կամ մի քանի անձանց անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, և պաշտոնը, որոնք լիազորված են գործելու տվյալ իրավաբանական անձի անունից.

(8) տվյալ իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի ստորագրության և իրավաբանական անձի կնիքի դրոշմի նմուշը.

(9) վավերացում` գրանցված սեփականատիրոջ ստորագրությամբ կամ իրավաբանական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով.

(10) քարտի լրացման ամսաթիվը.

(11) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(զ) Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող քարտերում պետք է ներառված լինեն գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և նրա լիազորված ներկայացուցչի մասին քարտերում նախատեսված բոլոր տեղեկությունները դրանց լրացման պահի դրությամբ, որոնք թույլ կտան միանշանակ նույնացնել գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը) և նրա լիազորված ներկայացուցչին: Կենտրոնական դեպոզիտարիան պետք է հավաստիանա, որ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և նրա լիազորված ներկայացուցչի քարտերի բոլոր անհրաժեշտ տվյալները լրացված են և քարտերը ստորագրված են համապատասխանաբար գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:

(է) Եթե արժեթուղթը սեփականության իրավունքով պատկանում է երկու կամ ավելի անձանց, ապա նրանց ազգանունները և անունները (անվանումները), ինչպես նաև այդ անձանց ինքնությունը հաստատող այլ տեղեկությունները, ներառյալ նրանց ստորագրությունների նմուշները, ներառվում են քարտի մեջ` որպես հավելված, ինչպես նաև քարտի մեջ նշվում է նրանց ընդհանուր լիազորված ներկայացուցիչը, որը կարող է լինել համասեփականատերերից մեկը կամ այլ անձ:

 

Կանոն 112.1բ-10.

Ռեեստրից տեղեկությունների տրամադրում

 

(ա) Ռեեստրից տեղեկություններ ստանալու իրավունք ունեն.

(1) թողարկողը.

(2) գրանցված սեփականատերը (անվանատերը) և նրա լիազորված ներկայացուցիչը.

(3) Կենտրոնական բանկը և պետական այլ մարմինները` (զ) ենթականոնով սահմանված կարգով.

(4) օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ նախատեսված այլ անձինք:

(բ) Թողարկողն իրավունք ունի սույն վերնագրի կանոններին համապատասխան տեղեկություններ ստանալ ռեեստրից իր իրավասության շրջանակներում տրված հարցմանը համապատասխան ծավալով:

(գ) Գրանցված սեփականատերը (անվանատերը) և նրա լիազորված ներկայացուցիչն իր իրավասության շրջանակներում տրված հարցմանը համապատասխան իրավունք ունի ռեեստրից ստանալ.

(1) իր անձնական հաշվում հաշվառված արժեթղթերի մասին տեղեկություններ, ինչպես նաև համապատասխան քաղվածքներ.

(2) իր անձնական հաշվում (հաշիվներում) կատարված բոլոր գրառումների մասին տեղեկություններ, ինչպես նաև իր անձնական հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ.

(3) արժեթղթերի դասի և թողարկողի մասին տեղեկություններ.

(4) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում` նաև այլ տեղեկություններ:

(դ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ և պատշաճ մակարդակով ուսումնասիրել (բ) ենթականոններով սահմանված հարցումները և 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել դրանց:

(ե) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ և պատշաճ մակարդակով ուսումնասիրել (գ) ենթականոններով սահմանված հարցումները և 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել դրանց:

(զ) Կենտրոնական բանկը և պետական այլ մարմինները ռեեստրից տեղեկություններ կարող են ստանալ միայն իրենց իրավասության շրջանակներում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկությունները տրամադրում է պատվիրված նամակով (կամ համապատասխան պետական մարմնի լիազորված ներկայացուցչին` առձեռն) միայն համապատասխան մարմնի կողմից պատշաճ կերպով ներկայացված գրավոր հարցումը ստանալու դեպքում: Հարցման մեջ պետք է նշված լինի պահանջվող տեղեկությունների ցանկը, ինչպես նաև դրանք ստանալու իրավական հիմքերը: Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է համապատասխան մարմիններին ռեեստրից տեղեկություններ տրամադրել սույն ենթականոնի պահանջներին համապատասխանող գրավոր հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ` այդ մասին տեղեկացնելով այն անձին, որի վերաբերյալ տեղեկություններ են տրվել, այդ թվում հարցման և պատասխանի պատճենները տրամադրելով: Սույն ենթականոնի պահանջը չի տարածվում Կենտրոնական բանկին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ներկայացման վրա:

(112.1բ-10 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-11. Ռեեստրի կորուստ

 

(ա) Ռեեստրի ամբողջական կամ մասնակի կորստի և այն անհապաղ վերականգնելու անհնարինության դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան, առանց ընդհատելու իր գործունեությունը, պարտավոր է.

(1) այդ մասին գրավոր տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին 1 աշխատանքային օրվա ընթացքում.

(2) պարզել գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և այլ անձանց մոտ իրենց վերաբերյալ գրառումները ռեեստրում վերականգնելու համար բավարար հիմք հանդիսացող օրինական փաստաթղթերի առկայությունը և անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստի պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, վերականգնել կորած տեղեկությունները.

(3) չդադարեցնել ռեեստրում գրառումների կատարման աշխատանքները:

(112.1բ-11 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-12. Ռեեստրում կատարվող գործառնություններ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում իրականացնում է գործառնությունների հետևյալ տեսակները.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և սույն վերնագրի կանոններով սահմանված այլ անձանց հանձնարարագրերով իրականացվող ընթացիկ գործառնություններ, այդ թվում.

(Ա) անձնական հաշվի բացում.

(Բ) անձնական հաշվի տեղեկությունների փոփոխություն.

(Գ) արժեթղթերի փոխանցում.

(Դ) արժեթղթերի արգելադրում.

(Ե) արժեթղթերի արգելադրման դադարեցում.

(Զ) արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնություններ (փաստաթղթային արժեթղթերի դեպքում).

(Է) ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների տրամադրում.

(2) թողարկողի հանձնարարագրով իրականացվող պարբերական գործառնություններ, այդ թվում.

(Ա) արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ.

(Բ) թողարկողի կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնություններ.

(Գ) արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրում:

 

Կանոն 112.1բ-13. Անձնական հաշվի բացում

 

(ա) Անձնական հաշվի բացումը պետք է իրականացվի մինչև այդ հաշվին արժեթղթերի հաշվեգրումը:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան փոխանցման հանձնարարագիրը չի ընդունում առանց անձնական հաշվի բացման համար սույն կանոնով սահմանված փաստաթղթերի ներկայացման, եթե արժեթղթեր ձեռք բերող անձի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել:

(գ) Ֆիզիկական անձի անձնական հաշվի բացման համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը` բացառությամբ (գ)(4) ենթականոնում նշվածի.

(1) անձնական հաշվի բացման հանձնարարագիրը, որը ներառում է (դ) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(2) գրանցված սեփականատիրոջ լրացված քարտը.

(3) գրանցված սեփականատիրոջ լիազորված ներկայացուցչի լրացված քարտը (լիազորված ներկայացուցչի առկայության դեպքում).

(4) տվյալ ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը (ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիա), եթե անձնական հաշվի բացման հանձնարարագրի ստորագրությունը վավերացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:

(դ) Ֆիզիկական անձի անձնական հաշվի բացման համար Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացվող անձնական հաշվի բացման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.

(2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը.

(3) նշում հանձնարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ.

(4) վավերացում` տվյալ անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ.

(5) նշում ստորագրությունը վավերացնողի մասին, բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստորագրության վավերացման դեպքի.

(6) հանձնարարագրի ստորագրման ամսաթիվը.

(7) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ե) Գրանցված սեփականատիրոջ և նրա լիազորված ներկայացուցչի քարտերում ֆիզիկական անձանց ստորագրությունները վավերացվում են 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով:

(զ) Իրավաբանական անձի անձնական հաշվի բացման համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը.

(1) անձնական հաշվի բացման հանձնարարագիրը, որը ներառում է (է) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(2) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լրացված քարտը.

(3) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցչի լրացված քարտը.

(4) տվյալ իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

(5) պետական գրանցման վկայականի պատճենը.

(6) արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը (անվանատիրոջ համար).

(7) առանց լիազորագրի իրավաբանական անձի անունից գործելու իրավունք ունեցող անձանց համապատասխան պաշտոնի նշանակման փաստը հաստատող փաստաթուղթ:

(է) Իրավաբանական անձի անձնական հաշվի բացման համար Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացվող անձնական հաշվի բացման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի տվյալ անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը. (3) նշում հանձնարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ.

(4) վավերացում` իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով.

(5) հանձնարարագրի ստորագրման ամսաթիվը.

(6) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ը) Եթե Կենտրոնական դեպոզիտարիան պարզում է, որ գրանցված սեփականատերերի (անվանատերերի) հաշիվների վրա հաշվառված արժեթղթերի քանակն ավելի քիչ է, քան թողարկողի տվյալ դասի թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր քանակը, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է բացել «պատկանելիությունը չպարզված արժեթղթեր» հաշիվը: Արժեթղթերը հաշվեգրվում են այդ հաշվին թողարկողի հանձնարարագրով: Այդ հաշվից արժեթղթերի դուրս գրումն իրականացվում է տվյալ արժեթղթերի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերի հիման վրա:

(թ) Այն դեպքում, երբ անհնար է միանշանակ նույնացնել գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը), նրա անձնական հաշվին շնորհվում է «ինքնությունը չպարզված անձի արժեթղթեր» կարգավիճակը: Նման կարգավիճակի տրման հիմք են.

(1) ֆիզիկական անձանց անձնական հաշիվների համար` ռեեստրում գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունների բացակայությունը կամ անլիարժեքությունը (Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կատարված սխալների բացակայության դեպքում).

(2) իրավաբանական անձանց անձնական հաշիվների համար` իրավաբանական անձի անվանման, պետական գրանցման համարի, ամսաթվի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացակայությունը կամ անլիարժեքությունը (Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կատարված սխալների բացակայության դեպքում):

(ժ) «Թողարկողի թողարկման հաշիվը» բացվում է թողարկողի լիազորված ներկայացուցչի հանձնարարագրի հիման վրա` թողարկվող (դեռևս չտեղաբաշխված) արժեթղթերի համար:

(ժա) «Թողարկողի անձնական հաշիվը» բացվում է թողարկողի լիազորված ներկայացուցչի հանձնարարագրի հիման վրա` թողարկողի կողմից հետ գնված (ձեռք բերված) արժեթղթերը հաշվեգրելու համար:

 

Կանոն 112.1բ-14.

Անձնական հաշվի տեղեկությունների փոփոխություն

 

(ա) Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվի տեղեկությունների փոփոխությունների մասին գրառումները ռեեստրում կատարվում են օրենքի, այլ իրավական ակտերի և սույն վերնագրի կանոնների պահանջներին համապատասխան:

(բ) Թողարկողի և արժեթղթերի դասի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան թողարկողի հանձնարարագրով 1 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրառումներ է կատարում տվյալ թողարկողի արժեթղթերի բոլոր գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներում:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և/կամ նրա լիազորված ներկայացուցչի քարտերում ներառված տեղեկությունների փոփոխությունների մասին ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից (դ) ենթականոնին համապատասխան տրված հանձնարարագիրը և նրանց լրացված քարտերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(դ) Անձնական հաշվի տեղեկությունների փոփոխության հանձնարարագրի ձևերը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառեն համապատասխանաբար 112.1բ-13(դ) և 112.1բ-13(է) կանոններով սահմանված տեղեկությունները:

(ե) Եթե անձնական հաշիվն ունի «ինքնությունը չպարզված անձի արժեթղթեր» կարգավիճակը, ապա այդ հաշվով արգելվում են բոլոր գործառնությունները, բացառությամբ.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) և նրա լիազորված ներկայացուցչի՝ 112.1բ-9 կանոնին համապատասխան լրացված քարտերի տեղեկությունները ռեեստր մուտքագրելու գործառնությունից: Այդ դեպքում նշված կարգավիճակը չեղյալ է համարվում և այդ հաշվով կարող են իրականացվել այլ օրինական գործառնություններ.

(2) թողարկողի և արժեթղթերի դասի մասին տեղեկությունների փոփոխությունների մասին գրառումներ կատարելու գործառնությունից.

(3) կորպորատիվ գործողությունների մասին գրառումներ կատարելու գործառնությունից:

(զ) Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի անվան (անվանման) մասին տեղեկությունների կամ նրա անձը հաստատող փաստաթղթի (գրանցման վկայականի) փոփոխման դեպքում, Կենտրոնական դեպոզիտարիա են փոխանցվում այդ փոփոխությունը հավաստող փաստաթղթերի պատճենները:

(է) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է պահպանել անձնական հաշվի փոփոխված տեղեկությունները և ապահովել գրանցված սեփականատիրոջ ինքնության հաստատման (նույնացման) հնարավորությունն ինչպես փոփոխված (նոր), այնպես էլ նախկին տեղեկություններով:

 

Կանոն 112.1բ-15.

Արժեթղթերի փոխանցում

 

(ա) Մեկ անձնական հաշվից մյուսին արժեթղթերի փոխանցումն իրականացվում է ռեեստրում գրառումներ կատարելու միջոցով՝ 112.1բ-16, 112.1բ-17, 112.1բ-18, 112.1բ-19, 112.1բ-20, 112.1բ-21 և 112.1բ-22 կանոններին համապատասխան, բացառությամբ (բ) ենթականոնով նախատեսված դեպքի:

(բ) Ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում մեկ անձնական հաշվից մյուսին արժեթղթերի փոխանցումն իրականացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան:

 

Կանոն 112.1բ-16.

Արժեթղթերի փոխանցման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

(ա) Գործարքի արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը, բացառությամբ (ա)(2) ենթականոնում նշվածի.

(1) փոխանցման հանձնարարագիրը՝ լրացված 112.1բ-17 կանոնին համապատասխան.

(2) փոխանցման հանձնարարագիրը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը (ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիա).

(3) եթե փոխանցման հանձնարարագիրն ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա այդ ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ նոտարի կողմից վավերացված պատճենը: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միաժամանակ բավարարվում են հետևյալ պահանջները.

(Ա) հանձնարարագրի տրման պահին գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում առկա են գրառումներ այդ ներկայացուցչի մասին.

(Բ) Կենտրոնական դեպոզիտարիան հավաստիանում է, որ տվյալ լիազորված ներկայացուցչի լիազորությունները չեն դադարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

(4) եթե արժեթղթերը փոխանցվում են մինչև տասնչորս տարեկան անչափահասին, ապա նրա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տասնչորս տարեկան անչափահասին արժեթղթերը փոխանցվում են անհատույց գործարքի արդյունքում), որը վավերացվում է 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով.

(5) եթե արժեթղթերը փոխանցվում են տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասին, ապա նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասին արժեթղթերը փոխանցվում են անհատույց գործարքի կամ նրա ստացած աշխատավարձի, կրթաթոշակի և այլ եկամուտների տնօրինման արդյունքում), որը վավերացվում է 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով.

(6) եթե արժեթղթերը փոխանցող գրանցված սեփականատերը մինչև տասնչորս տարեկան անչափահաս է, ապա նրա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, որը վավերացվում է 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով.

(7) եթե արժեթղթերը փոխանցող գրանցված սեփականատերը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահաս է, ապա նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցվում են անհատույց գործարքի, ստացած աշխատավարձի, կրթաթոշակի և այլ եկամուտների տնօրինման արդյունքում տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից ձեռք բերված արժեթղթերը), որը վավերացվում է 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով.

(8) եթե արժեթղթեր փոխանցող գրանցված սեփականատերը դատարանի կողմից ճանաչվել է սահմանափակ գործունակ, ապա նրա հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, որը վավերացվում է 112.1բ-19 կանոնով սահմանված կարգով.

(9) եթե արժեթղթերը փոխանցվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա և փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է նվիրառուի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից, ապա նվիրատվության պայմանագիրը.

(10) փաստաթղթային արժեթղթերի փոխանցման դեպքում՝ նախկին սեփականատիրոջը պատկանող՝ փոխանցվող արժեթղթերի հավաստագրերը (հավաստագրերի առկայության դեպքում).

(11) անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ՝ 112.1բ-13 կանոնով սահմանված փաստաթղթերը, եթե արժեթղթերը ձեռք բերող անձի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել:

(բ) Ժառանգության արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը, բացառությամբ (բ)(2) ենթականոնում նշվածի.

(1) փոխանցման հանձնարարագիրը՝ լրացված 112.1բ-17 կանոնին համապատասխան.

(2) փոխանցման հանձնարարագիրը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը (ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիա).

(3) եթե փոխանցման հանձնարարագիրն ստորագրված է ժառանգի լիազորված ներկայացուցչի կողմից՝ նրա այդ իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ նոտարի կողմից վավերացված պատճենը: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միաժամանակ բավարարվում են հետևյալ պահանջները.

(Ա) հանձնարարագրի տրման պահին ժառանգի անձնական հաշվում առկա են գրառումներ այդ ներկայացուցչի մասին.

(Բ) Կենտրոնական դեպոզիտարիան հավաստիանում է, որ տվյալ լիազորված ներկայացուցչի լիազորությունները չեն դադարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

(4) ժառանգության իրավունքի վկայագիրը.

(5) փաստաթղթային արժեթղթերի փոխանցման դեպքում՝ նախկին սեփականատիրոջը պատկանող՝ փոխանցվող արժեթղթերի հավաստագիրը (հավաստագրերը): Արժեթղթերի հավաստագիրը օբյեկտիվ պատճառներով Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցելու անհնարինության դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում՝ արժեթղթերի փոխանցման համար այդ հավաստագրի հետագա ներկայացման հնարավորությունը բացառելու համար.

(6) անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ՝ 112.1բ-13 կանոնով սահմանված փաստաթղթերը, եթե ժառանգի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել:

(գ) Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) վերակազմակերպման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը, բացառությամբ (գ)(2) ենթականոնում նշվածի.

(1) փոխանցման հանձնարարագիրը՝ լրացված 112.1բ-17 կանոնին համապատասխան.

(2) փոխանցման հանձնարարագիրը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը (ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիա).

(3) փոխանցման հանձնարարագիրն ստորագրող լիազորված ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ նոտարի կողմից վավերացված պատճենը: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միաժամանակ բավարարվում են հետևյալ պահանջները.

(Ա) հանձնարարագրի տրման պահին գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում առկա են գրառումներ այդ ներկայացուցչի մասին.

(Բ) Կենտրոնական դեպոզիտարիան հավաստիանում է, որ տվյալ լիազորված ներկայացուցչի լիազորությունները չեն դադարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

(4) քաղվածք փոխանցման ակտից կամ բաժանիչ հաշվեկշռից՝ արժեթղթերի փոխանցման վերաբերյալ: Փոխանցման ակտից և բաժանիչ հաշվեկշռից քաղվածքը պետք է ստորագրվի իրավաբանական անձի (անձանց) գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և գլխավոր հաշվապահի կողմից.

(5) փաստաթղթային արժեթղթերի փոխանցման դեպքում՝ նախկին սեփականատիրոջը պատկանող՝ փոխանցվող արժեթղթերի հավաստագրերը (հավաստագրերի առկայության դեպքում).

(6) իրավաբանական անձի անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ՝ 112.1բ-13 կանոնով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել:

(դ) Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի հիման վրա արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը.

(1) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի պատճենը և դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից կայացված համապատասխան որոշումը.

(2) փաստաթղթային արժեթղթերի փոխանցման դեպքում՝ նախկին սեփականատիրոջը պատկանող արժեթղթերի հավաստագիրը (հավաստագրերը): Արժեթղթերի հավաստագիրը օբյեկտիվ պատճառներով Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցելու անհնարինության դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում՝ արժեթղթերի փոխանցման համար այդ հավաստագրի հետագա ներկայացման հնարավորությունը բացառելու համար.

(3) անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ՝ 112.1բ-13 կանոնով սահմանված փաստաթղթերը, եթե արժեթղթերը ստացող անձի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել:

(ե) Մասնավորեցման դեպքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը.

(1) պետական սեփականություն հանդիսացող արժեթղթերի առուվաճառքի պայմանագիրը կամ արժեթղթերի օտարումը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ.

(2) այն անձանց ցուցակը, որոնք ձեռք են բերել արժեթղթերը մասնավորեցման արդյունքում՝ նշելով արժեթղթերի դասը, քանակը և այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս միանշանակ նույնացնել արժեթղթերը ձեռք բերող անձանց՝ հաստատված պետական լիազորված մարմնի կողմից.

(3) փաստաթղթային արժեթղթերի փոխանցման դեպքում՝ նախկին սեփականատիրոջը պատկանող արժեթղթերի հավաստագիրը (հավաստագրերը): Արժեթղթերի հավաստագիրը օբյեկտիվ պատճառներով Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցելու անհնարինության դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում՝ արժեթղթերի փոխանցման համար այդ հավաստագրի հետագա ներկայացման հնարավորությունը բացառելու համար.

(4) անձնական հաշվի բացման համար անհրաժեշտ՝ 112.1բ-13 կանոնով սահմանված փաստաթղթերը, եթե արժեթղթերը ձեռք բերող անձի համար նախկինում անձնական հաշիվ բացված չի եղել: Անձնական հաշիվներ կարող են բացվել նաև առանց նշված փաստաթղթերի ներկայացման, որի դեպքում նոր բացված հաշիվներին տրվում է «ինքնությունը չպարզված անձի արժեթղթեր» կարգավիճակը՝ մինչև նշված փաստաթղթերի փոխանցումը Կենտրոնական դեպոզիտարիային:

 

Կանոն 112.1բ-17.

Փոխանցման հանձնարարագիր

 

(ա) Փոխանցման հանձնարարագիրը Կենտրոնական դեպոզիտարիա կարող է ներկայացվել.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կողմից.

(2) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցչի կողմից.

(3) այն անձի կողմից, ում անունով պետք է գրանցվեն արժեթղթերը.

(4) այն անձի լիազորված ներկայացուցչի կողմից, ում անունով պետք է գրանցվեն արժեթղթերը.

(5) փոխանցող գործակալի կողմից` 112.1բ-30 կանոնով սահմանված դեպքերում և կարգով:

(բ) Փոխանցման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) արժեթղթերը փոխանցողի մասին.

(Ա) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը (անվանումը).

(Բ) անձնական հաշվի համարը.

(Գ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար), պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(2) փոխանցվող արժեթղթերի մասին.

(Ա) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(Բ) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Գ) փոխանցվող արժեթղթերի քանակը.

(Դ) արժեթղթերի փոխանցման հիմքը (առուվաճառք, նվիրատվություն, ժառանգություն կամ այլ).

(Ե) արժեթղթերի փոխանցման գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վավերապայմանները (առկայության դեպքում).

(Զ) գործարքի գինը, եթե ռեեստրում գրառումների կատարման համար հիմք է հանդիսանում առուվաճառքի պայմանագիրը.

(Է) արժեթղթերի հավաստագրերի վավերապայմանները (հավաստագրերի առկայության դեպքում).

(3) այն անձի վերաբերյալ, որի անձնական հաշվին պետք է փոխանցվեն արժեթղթերը.

(Ա) անունը, ազգանունը (անվանումը) և նշում արժեթղթերի սեփականատեր կամ անվանատեր լինելու վերաբերյալ.

(Բ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(Գ) անձնական հաշվի համարը (առկայության դեպքում).

(4) փոխանցման հանձնարարագիրը ստորագրողի վերաբերյալ.

(Ա) նշում կարգավիճակի մասին (փոխանցվող արժեթղթերի գրանցված սեփականատեր (անվանատեր), ժառանգ, նվիրառու կամ նրանց լիազորված ներկայացուցիչ).

(Բ) եթե փոխանցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա նրա վերաբերյալ (բ)(1) կամ (բ)(3) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(Գ) տվյալ անձի ստորագրությունը (իրավաբանական անձանց համար` նաև կնիքը).

(5) փոխանցման հանձնարարագրում ֆիզիկական անձի ստորագրությունը վավերացնող անձի վերաբերյալ (բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի).

(Ա) անվանումը.

(Բ) ստորագրության վավերացման ամսաթիվը.

(Գ) ստորագրությունը վավերացնողի կարգավիճակը (մասնագիտացված անձ կամ նոտար).

(Դ) ստորագրությունը վավերացնողի լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

(Ե) ստորագրությունը վավերացնողի կնիքը.

(6) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(գ) Մինչև արժեթղթի փոխանցումն այդ արժեթղթով հավաստվող իրավունքները (այդ թվում` ծանուցումներ, շահութաբաժիններ և այլ վճարումներ ստանալու իրավունքները) պատկանում են գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(դ) Եթե արժեթղթերի նոր սեփականատիրոջ (անվանատիրոջ) մասին տեղեկությունները Կենտրոնական դեպոզիտարիայից անկախ պատճառներով ներառված չեն եղել ռեեստրում հաշվառման ամսաթվի դրությամբ, ապա այդ արժեթղթերով հավաստված իրավունքներն իրականացվում են գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կողմից:

 

Կանոն 112.1բ-18.

Փոխանցման հանձնարարագրի ստորագրման կարգը

 

(ա) Եթե գրանցված սեփականատերը (անվանատերը) իրավաբանական անձ է, ապա արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրն ստորագրում է այդ իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչը:

(բ) Եթե գրանցված սեփականատերը ֆիզիկական անձ է, ապա արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրն ստորագրում է.

(1) այդ անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը, եթե անձը գործունակ է.

(2) տասնչորս տարեկան չդարձած անչափահաս անձի ծնողները, որդեգրողները կամ խնամակալները (բացառությամբ այն դեպքերի, երբ տասնչորս տարեկան չդարձած անչափահասին արժեթղթերը փոխանցվում են անհատույց գործարքի արդյունքում, որի դեպքում փոխանցման հանձնարարագիրը կարող է ստորագրել նաև տասնչորս տարեկան չդարձած անչափահասը).

(3) տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահաս անձը.

(4) տասնութ տարեկանից բարձր և դատարանի վճռով սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

(5) դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձի խնամակալը:

(գ) Եթե ֆիզիկական անձը ֆիզիկական արատների, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել փոխանցման հանձնարարագիրը, ապա նրա հանձնարարությամբ և նրա ներկայությամբ փոխանցման հանձնարարագիրը կարող է ստորագրվել մեկ այլ ֆիզիկական անձի կողմից, որի դեպքում փոխանցման հանձնարարագրում նշվում է նրա կողմից փոխանցման հանձնարարագրի ստորագրման անհնարինության պատճառը: Ընդ որում, ստորագրող անձի ստորագրությունը վավերացվում է նոտարական կարգով:

(դ) Եթե փոխանցվող արժեթղթերը մի քանի անձանց սեփականություն են, ապա փոխանցման հանձնարարագիրը պետք է ստորագրվի բոլոր համասեփականատերերի կամ նրանց ընդհանուր լիազորված ներկայացուցչի կողմից:

(ե) Եթե արժեթղթերը փոխանցվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա, ապա փոխանցման հանձնարարագիրը կարող է ստորագրվել նվիրառուի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:

(զ) Եթե արժեթղթերի սեփականության իրավունքը փոխանցվում է ժառանգության արդյունքում, ապա փոխանցման հանձնարարագիրը պետք է ստորագրվի ժառանգի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:

 

Կանոն 112.1բ-19.

Ստորագրության վավերացում

 

(ա) Հանձնարարագրի, հարցման կամ 112.1բ-16 կանոնով սահմանված այլ փաստաթղթերի ստորագրությունը կարող է վավերացվել Կենտրոնական դեպոզիտարիայի, նոտարի կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձի կողմից, եթե սույն վերնագրի կանոններով այլ բան սահմանված չէ:

(բ) Հարցման կամ ֆիզիկական անձ հանդիսացող գրանցված սեփականատիրոջ քարտի ստորագրությունը կարող է վավերացվել նաև թողարկողի կողմից:

(գ) Գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցչի քարտի ստորագրությունը վավերացվում է տվյալ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կողմից:

(դ) Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվող հանձնարարագրի կամ հարցման ստորագրությունը վավերացնող անձը միաժամանակ հավաստում է, որ ստորագրման պահին.

(1) հաստատել է փաստաթուղթը ստորագրող անձի ինքնությունը և գործունակությունը՝ իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի հիման վրա.

(2) հաստատել է, որ փաստաթուղթը ստորագրող անձը, որն այդ փաստաթղթում նշված գրանցված սեփականատերը (անվանատերը) չէ, լիազորված է ստորագրել տվյալ փաստաթուղթը գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անունից.

(3) հաստատել է, որ ստորագրությունը կեղծ չէ:

(ե) Ստորագրության վավերացումը չի նշանակում արժեթղթերի փոխանցման օրինականության հաստատում:

(զ) Ստորագրությունը վավերացնող անձը պատասխանատվություն է կրում Կենտրոնական դեպոզիտարիայի կամ թողարկողի կրած այն վնասների համար, որոնք առաջացել են հանձնարարագրի կամ հարցման վրա ստորագրության անվավերության պատճառով:

(է) Հանձնարարագիր տվող արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը, որը հանդես է գալիս անվանատիրոջ կամ լիազորված ներկայացուցչի կարգավիճակով, համարվում է նշված հանձնարարագրի ստորագրությունը վավերացնող անձ և պատասխանատվություն է կրում իր կողմից վավերացված փաստերի և տեղեկությունների հավաստիության և ամբողջականության համար:

 

Կանոն 112.1բ-20.

Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթերի ստացում

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան 112.1բ-16 կանոնով սահմանված փաստաթղթերը ստանալիս պարտավոր է.

(1) պարզել փաստաթղթերը ներկայացնողի ինքնությունը՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

(2) ստուգել փաստաթղթերը ներկայացնող անձի լիազորությունները, եթե նա արժեթղթերը փոխանցող կամ ստացող անձի լիազորված ներկայացուցիչն է.

(3) սույն կանոնի (գ) ենթականոնին համապատասխան համեմատել գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի ստորագրությունը.

(4) իրականացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այլ գործողություններ:

(բ) Լիազորված ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են հետևյալ փաստաթղթերից որևէ մեկով.

(1) ֆիզիկական անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները.

(Ա) լիազորված ներկայացուցչի անունով տրված՝ արժեթղթերի փոխանցման իրավունք տվող լիազորագիրը.

(Բ) ծնողների (որդեգրողների) անձնագրում երեխաների մասին առկա գրառումներով, ծննդյան վկայականով և ծնողների (որդեգրողների) անձնագրով, կամ խնամակալ նշանակելու մասին փաստաթղթով՝ մինչև տասնչորս տարեկան անչափահասների համար.

(Գ) դատարանով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին փաստաթղթով.

(Դ) ծնողների (որդեգրողների) անձնագրում երեխաների մասին առկա գրառումներով, ծննդյան վկայականով և ծնողների (որդեգրողների) անձնագրով, կամ հոգաբարձու նշանակելու մասին փաստաթղթով՝ տասնչորսից տասնութ տարեկան անչափահասների համար.

(Ե) դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված անձի նկատմամբ hոգաբարձու նշանակելու մասին փաստաթղթով.

(Զ) Կենտրոնական դեպոզիտարիայում առկա՝ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) քարտով.

(2) իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի լիազորությունները.

(Ա) իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակումը հավաստող փաստաթղթով.

(Բ) իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշմամբ.

(Գ) իրավաբանական անձի կողմից տրված լիազորագրով.

(Դ) Կենտրոնական դեպոզիտարիայում առկա՝ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) քարտով:

(գ) Հանձնարարագրի կամ հարցման վրա գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի ստորագրությունը համեմատվում է Կենտրոնական դեպոզիտարիայում առկա՝ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի քարտի ստորագրության նմուշի հետ:

 

Կանոն 112.1բ-21.

Արժեթղթերի փոխանցման մասին ռեեստրում գրառումներ կատարելու պայմանները

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ է կատարում հետևյալ պայմանների առկայության դեպքում.

(1) Կենտրոնական դեպոզիտարիա են ներկայացվել արժեթղթերի փոխանցման գրանցման համար 112.1բ-16 կանոնով սահմանված համապատասխան փաստաթղթերը.

(2) փոխանցման հանձնարարագիրը լրացված է սույն վերնագրի կանոններին համապատասխան.

(3) փոխանցման հանձնարարագրի ստորագրությունը վավերացված է 112.1բ-19 կանոնին համապատասխան.

(4) փոխանցվող արժեթղթերի քանակը չի գերազանցում արժեթղթերը փոխանցող անձի անձնական հաշվում հաշվառված՝ թողարկողի տվյալ դասի չարգելադրված արժեթղթերի քանակը, բացառությամբ 112.1բ-23(գ)-(դ) կանոններով նախատեսված դեպքերի.

(5) արժեթղթերի փոխանցումը չի հակասում օրենքով, այլ իրավական ակտերով, դատարանի դատավճռով, վճռով կամ որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարողի որոշմամբ կամ թողարկողի կանոնադրութամբ սահմանված սահմանափակումներին.

(6) ֆիզիկական անձի կողմից արժեթղթերի փոխանցման դեպքում փոխանցման հանձնարարագիրն ստորագրող անձը գրանցված սեփականատերն է կամ նրա լիազորված ներկայացուցիչը.

(7) իրավաբանական անձի կողմից արժեթղթերի փոխանցման դեպքում փոխանցման հանձնարարագիրն ստորագրող անձը գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) լիազորված ներկայացուցիչն է.

(8) արժեթղթեր փոխանցող անձը Կենտրոնական դեպոզիտարիային վճարել է նրա ծառայությունների համար կամ երաշխիքներ է ներկայացրել Կենտրոնական դեպոզիտարիա՝ ծառայությունների սահմանված գներին համապատասխան վճարելու վերաբերյալ.

(9) արժեթղթերի փոխանցումը համապատասխանում է սույն վերնագրի կանոնների այլ պահանջներին:

(բ) Փաստաթղթային արժեթղթերի փոխանցումը գրանցելու համար արժեթղթերի նախորդ սեփականատիրոջը տրված արժեթղթերի հավաստագիրը ենթակա է փոխանցման Կենտրոնական դեպոզիտարիա (բացառությամբ 112.1բ-25(ե) և 112.1բ-25(է) կանոններով նախատեսված դեպքերի), որը չեղյալ է համարում այն և արժեթղթերը ձեռք բերողի պահանջով նրան տալիս է ռեեստրից քաղվածք կամ նոր հավաստագիր: Եթե փոխանցվում են հավաստագրով հավաստված արժեթղթերի մի մասը, ապա արժեթղթերը փոխանցողի պահանջով Կենտրոնական դեպոզիտարիան նրան տալիս է ռեեստրից քաղվածք կամ նոր հավաստագիր՝ մնացած արժեթղթերի քանակին համապատասխան:

(գ) Եթե արժեթղթերի փոխանցման գրանցումը մերժվում է դրանց արգելադրման պատճառով, ապա փոխանցումը կարող է իրականացվել արգելադրման դադարեցումից հետո:

 

Կանոն 112.1բ-22.

Արժեթղթերի փոխանցման գրանցման ժամկետները

 

(ա) Արժեթղթերի փոխանցման համար ներկայացված փաստաթղթերի ստուգումը պետք է ավարտվի դրանց ստացման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(բ) Արժեթղթերի փոխանցման համար ներկայացված փաստաթղթերի ստուգումն ավարտելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան գրանցում է արժեթղթերի փոխանցումը կամ գրությամբ մերժում է դրա գրանցումը՝ նշելով մերժման պատճառները և այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ:

(գ) Արժեթղթերի փոխանցման գրանցումը կարող է մերժվել, եթե արժեթղթերի փոխանցման գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն վերնագրի կանոններով սահմանված պահանջներին:

(դ) Եթե Կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի փոխանցման գրանցումը կատարել է ՀՀ օրենսդրության կամ սույն վերնագրի կանոններով սահմանված պահանջների խախտումներով, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

(1) ապահովել սահմանված կարգով թողարկված արժեթղթերի քանակը գերազանցող արժեթղթերի հետգնումը (ձեռք բերումը) և դրանց չեղյալ համարումը, եթե նշված գրանցման պատճառով տեղի է ունեցել թողարկված արժեթղթերի քանակի ավելացում.

(2) տուժող կողմի պահանջով նրան տրամադրել նոր արժեթուղթ կամ ռեեստրում և այդ անձի անձնական հաշվում վերականգնել ճիշտ գրառումները:

 

Կանոն 112.1բ-23.

Արժեթղթերի արգելադրում

 

(ա) Սույն կանոնը չի տարածվում ֆոնդային բորսայում գործարքների կնքման համար նախատեսված արժեթղթերի արգելադրման վրա, որն իրականացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան:

(բ) Արժեթղթերի արգելադրումն իրականացվում է հետևյալ հիմքերով.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից տրված արգելադրման հանձնարարագրի հիման վրա.

(2) անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերն արգելադրվում են անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու, ուժը կորցրած ճանաչելու կամ դադարելու դեպքում.

(3) դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի համապատասխան որոշման հիման վրա.

(4) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ հիմքերով:

(գ) Անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերն արգելադրվում են լիցենզիայի գործողության կասեցման ժամկետով և կարող են փոխանցվել դրանց սեփականատերերի անձնական հաշիվներին՝ անվանատիրոջ հանձնարարագրով:

(դ) Անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու դեպքում անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերն արգելադրվում են և ենթակա են փոխանցման դրանց սեփականատերերի անձնական հաշիվներին:

(ե) Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի անվանատերերից պահանջել այն անձանց ցուցակը, որոնց պատկանող արժեթղթերի գրանցված անվանատերն է լիցենզիայի գործողությունն ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու ամսաթվի դրությամբ: Գրանցված անվանատերը պարտավոր է անհրաժեշտ ցուցակը կազմել և Կենտրոնական դեպոզիտարիային անվճար տրամադրել պահանջը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(զ) Եթե անվանատերը (ե) ենթականոնով նախատեսված ցուցակը Կենտրոնական դեպոզիտարիա չի ներակայացրել դրա համար սահմանված ժամկետում, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է սահմանված ժամկետը լրանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

(է) Սույն կանոնի (ե) ենթականոնով նախատեսված ցուցակի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան անվանատիրոջ անվամբ գրանցված արժեթղթերը փոխանցում է դրանց սեփականատերերի անձնական հաշիվներին:

(ը) Արժեթղթերի արգելադրման համար Կենտրոնական դեպոզիտարիային են փոխանցվում հետևյալ փաստաթղթերը, բացառությամբ (ը)(2) ենթականոնում նշվածի.

(1) արգելադրման հանձնարարագիրը (բացառությամբ (բ)(2) և (բ)(3) ենթականոններում նշված հիմքերով արժեթղթերի արգելադրման դեպքերի).

(2) արգելադրման հանձնարարագիրը ներկայացնող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը (ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիա).

(3) եթե արգելադրման հանձնարարագիրն ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա այդ ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ նոտարի կողմից վավերացված պատճենը: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ միաժամանակ բավարարվում են հետևյալ պահանջները.

(Ա) հանձնարարագրի տրման պահին գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում առկա են գրառումներ այդ ներկայացուցչի մասին.

(Բ) Կենտրոնական դեպոզիտարիան հավաստիանում է, որ տվյալ լիազորված ներկայացուցչի լիազորությունները չեն դադարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

(4) մասնագիտացված գործունեության լիցենզիայի գործողության կասեցման, ուժը կորցրած ճանաչելու կամ դադարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման պատճենը՝ (բ)(2) ենթականոնով սահմանված հիմքով արժեթղթերի արգելադրման համար.

(5) դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի որոշումը՝ (բ)(3) ենթականոնով սահմանված հիմքով արժեթղթերի արգելադրման համար.

(6) արժեթղթերի գրավադրման հիմքով դրանց արգելադրման համար՝ արժեթղթերի գրավադրումը հավաստող փաստաթղթերը.

(7) արգելադրվող արժեթղթերի հավաստագրերը՝ (բ)(1) ենթականոնով սահմանված հիմքով փաստաթղթային արժեթղթերի արգելադրման դեպքում.

(8) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

(թ) Արգելադրման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) հանձնարարագիրը տվողի մասին.

(Ա) անունը, ազգանունը (անվանումը).

(Բ) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվի համարը.

(Գ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(2) արգելադրվող արժեթղթերի մասին.

(Ա) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(Բ) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Գ) արգելադրվող արժեթղթերի քանակը.

(Դ) արգելադրման հիմքը և արգելադրման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վավերապայմանները.

(Ե) արգելադրվող արժեթղթերի հավաստագրերի վավերապայմանները (հավաստագրերի առկայության դեպքում).

(3) արժեթղթերի գրավադրման հիմքով դրանց արգելադրման դեպքում արգելադրման հանձնարարագրում ներառվում են գրավառուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(Ա) անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար).

(Բ) անվանումը, գրանցման վկայականի համարը, գրանցման ամսաթիվը, ինչպես նաև լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը և գրավառուի կնիքը (իրավաբանական անձանց համար).

(4) արգելադրման հանձնարարագիրն ստորագրողի վերաբերյալ.

(Ա) նշում կարգավիճակի մասին (արգելադրվող արժեթղթերի գրանցված սեփականատեր (անվանատեր) կամ նրա լիազորված ներկայացուցիչ).

(Բ) եթե արգելադրման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա նրա վերաբերյալ (թ)(1) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(Գ) տվյալ անձի ստորագրությունը (իրավաբանական անձանց համար` նաև կնիքը).

(5) արգելադրման հանձնարարագրում ֆիզիկական անձի ստորագրությունը վավերացնող անձի վերաբերյալ (բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի).

(Ա) անվանումը.

(Բ) ստորագրության վավերացման ամսաթիվը.

(Գ) ստորագրությունը վավերացնողի կարգավիճակը (մասնագիտացված անձ կամ նոտար).

(Դ) ստորագրությունը վավերացնողի լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

(Ե) ստորագրությունը վավերացնողի կնիքը.

(6) արգելադրման ժամկետը կամ այն փաստը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում արգելադրումը դադարեցվում է.

(7) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ժ) Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում արգելադրման մասին գրառումներ է կատարում (նշելով արգելադրման հիմքը) ոչ ուշ, քան (ը) ենթականոնով սահմանված փաստաթղթերի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե արժեթղթեր արգելադրող անձը Կենտրոնական դեպոզիտարիային վճարել է նրա ծառայությունների համար կամ երաշխիքներ է ներկայացրել Կենտրոնական դեպոզիտարիա՝ ծառայությունների սահմանված գներին համապատասխան վճարելու վերաբերյալ:

(ժա) Արգելադրման մասին ռեեստրում գրառումներ կատարելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել (տեղեկանք համապատասխան գործառնության մասին) այն գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը), որի անձնական հաշվում կատարվել է նշված գրառումը: Սույն պահանջը չի տարածվում արգելադրման այն դեպքերի վրա, որոնք իրականացվում են գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրերի հիման վրա:

(112.1բ-23 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-24.

Արժեթղթերի արգելադրման դադարեցում

 

(ա) Սույն կանոնը չի տարածվում ֆոնդային բորսայում գործարքների կնքման համար արգելադրված արժեթղթերի արգելադրման դադարեցման վրա, որն իրականացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան:

(բ) Արժեթղթերի արգելադրումն ինքնաբերաբար դադարեցվում և արգելադրման մասին նշումն ինքնաբերաբար հանվում է անձնական հաշվից արգելադրման ժամկետը լրանալուց հետո:

(գ) Արգելադրման դադարեցման համար հիմք հանդիսացող փաստի կամ իրադարձության տեղի ունենալու դեպքում արգելադրման մասին գրառումն անձնական հաշվից հանվում է գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ), գրավառուի կամ նրանց լիազորված ներկայացուցիչների կողմից (զ) ենթականոնով սահմանված արգելադրման դադարեցման հանձնարարագիրը Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավադրման հիմքով արգելադրված արժեթղթերի արգելադրումը դադարեցնելու համար ներկայացվում է նաև գրավառուի գրավոր համաձայնությունն արժեթղթերի արգելադրումը դադարեցնելու մասին (ֆիզիկական անձ հանդիսացող գրավառուի գրավոր համաձայնությունը վավերացվում է 112.1բ-19 կանոնին համապատասխան), բացառությամբ այն դեպքերի, երբ արգելադրման դադարեցման հանձնարարագիրը ստորագրված (կնքված) է նաև գրավառուի կողմից կամ արգելադրումը դադարեցվում է գրավառուի հանձնարարագրով:

(դ) Արժեթղթերի արգելադրումը դադարեցվում է նաև արժեթղթերի արգելադրման դադարեցման մասին դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի որոշման հիման վրա:

(ե) Անվանատիրոջ մասնագիտացված գործունեության լիցենզիան կասեցվելու, ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու հիմքով արգելադրված արժեթղթերի արգելադրումը դադարեցվում է այդ արժեթղթերը դրանց սեփականատերերի անձնական հաշիվներին փոխանցելուց հետո, կամ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ավարտից հետո:

(զ) Արգելադրման դադարեցման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) հանձնարարագիրը տվողի մասին.

(Ա) անունը, ազգանունը (անվանումը).

(Բ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(Գ) անձնական հաշվի համարը (առկայության դեպքում).

(2) այն արժեթղթերի մասին, որոնց արգելադրումը դադարեցվում է.

(Ա) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(Բ) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Գ) արժեթղթերի քանակը.

(Դ) արգելադրման դադարեցման հիմքը և արգելադրման դադարեցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վավերապայմանները.

(Ե) արգելադրված արժեթղթերի հավաստագրերի վավերապայմանները (հավաստագրերի առկայության դեպքում).

(3) գրավադրման հիմքով արժեթղթերն արգելադրված լինելու դեպքում արգելադրման դադարեցման հանձնարարագրում ներառվում են գրավառուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները, բացառությամբ գրավառուի հանձնարարագրով արժեթղթերի արգելադրման դադարեցման դեպքի.

(Ա) անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար).

(Բ) անվանումը, գրանցման վկայականի համարը, գրանցման ամսաթիվը, ինչպես նաև նրա լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը և գրավառուի կնիքը (իրավաբանական անձանց համար).

(4) արգելադրման հանձնարարագիրը ստորագրողի վերաբերյալ.

(Ա) նշում կարգավիճակի մասին (արգելադրված արժեթղթերի գրանցված սեփականատեր (անվանատեր), գրավառու կամ նրանց լիազորված ներկայացուցիչ).

(Բ) եթե արգելադրման դադարեցման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա նրա վերաբերյալ (զ)(1) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(Գ) տվյալ անձի ստորագրությունը (իրավաբանական անձանց համար` նաև կնիքը).

(5) արգելադրման դադարեցման հանձնարարագրում ֆիզիկական անձի ստորագրությունը վավերացնող անձի վերաբերյալ (բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի).

(Ա) անվանումը.

(Բ) ստորագրության վավերացման ամսաթիվը.

(Գ) ստորագրությունը վավերացնողի կարգավիճակը (մասնագիտացված անձ կամ նոտար).

(Դ) ստորագրությունը վավերացնողի լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

(Ե) ստորագրությունը վավերացնողի կնիքը.

(6) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(է) Անձնական հաշվից արժեթղթերի արգելադրման մասին գրառումը հանելուց հետո նշված արժեթղթերը կարող են փոխանցվել այլ անձանց:

(ը) Եթե Կենտրոնական դեպոզիտարիան մերժում է արժեթղթերի արգելադրման դադարեցումը, ապա արգելադրման դադարեցման համապատասխան հանձնարարագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հանձնարարագիրը տված անձին գրավոր ծանուցել արգելադրման դադարեցումը մերժելու մասին` նշելով դրա պատճառը և իրավական հիմքերը:

(թ) Արգելադրման դադարեցման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել այն գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը), որի անձնական հաշվից հանվել է արգելադրման մասին գրառումը (տեղեկանք համապատասխան գործառնության մասին): Սույն պահանջը չի տարածվում արգելադրման դադարեցման այն դեպքերի վրա, որոնք իրականացվում են գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) հանձնարարագրերի հիման վրա կամ գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կողմից տրված արգելադրման հանձնարարագրում նշված ժամկետի լրանալու հիմքով:

 

Կանոն 112.1բ-25.

Արժեթղթերի հավաստագրերով կատարվող գործառնություններ

 

(ա) Սույն կանոնը չի տարածվում ապանյութականացված արժեթղթերի հավաստագրերի և ապանյութականացված արժեթղթերով կատարված գործառնությունների վրա:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյան, որտեղ գրառումներ է կատարում արժեթղթերի հավաստագրերով իր կողմից կատարված բոլոր գործառնությունների մասին:

(գ) Փաստաթղթային արժեթղթերի գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշիվը պետք է տեղեկություններ ներառի դրանում հաշվառված արժեթղթերի բոլոր հավաստագրերի մասին, այդ թվում.

(1) արժեթղթերի հավաստագրերով հավաստված արժեթղթերի ընդհանուր քանակը.

(2) գրանցված սեփականատիրոջը (անվանատիրոջը) տրված և ուժի մեջ գտնվող արժեթղթերի հավաստագրերի քանակը.

(3) արժեթղթերի հավաստագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու մասին գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի առկայության դեպքում` այդ հավաստագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու ծածկագիրը.

(4) նշումներ օգտագործման համար ոչ պիտանի դարձած հավաստագրի փոխարեն արժեթղթերի նոր հավաստագիր տալու մասին (նոր հավաստագրի տրման դեպքում):

(դ) Արժեթղթերի հավաստագիրը ստացող գրանցված սեփականատերը (անվանատերը) կամ նրա լիազորված ներկայացուցիչը պարտավոր է ստորագրել, որ այն ստացել է:

(ե) Եթե գրանցված սեփականատերը (անվանատերը) Կենտրոնական դեպոզիտարիային դիմում է արժեթղթի հավաստագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու մասին, ապա Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում փոփոխություններ է կատարում հետևյալ պայմանների պահպանմամբ.

(1) գրանցված սեփականատերը (անվանատերը) ներկայացնում է իր կողմից ստորագրված (կնքված) դիմում` արժեթղթի հավաստագիրը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համարելու վերաբերյալ.

(2) դիմումին կից Կենտրոնական դեպոզիտարիային է փոխանցվում օգտագործման համար ոչ պիտանի դարձած հավաստագիրը` հավաստագիրն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում.

(3) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում նշվում է հավաստագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու մասին.

(4) արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանում նշվում է հավաստագրի նոր կարգավիճակը` կորել է կամ օգտագործման համար ոչ պիտանի է դարձել, և կարգավիճակի փոփոխման ամսաթիվը:

(զ) Կենտրոնական դեպոզիտարիան գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) պահանջով իրավունք ունի նրան նոր հավաստագիր տրամադրել օգտագործման համար ոչ պիտանի դարձած հավաստագրի փոխարեն` (ե) ենթականոնում նշված պայմանների պահպանման դեպքում և եթե գրանցված սեփականատերը (անվանատերը) վճարում է նոր հավաստագրի պատրաստման և տրամադրման փաստացի ծախսերը չգերազանցող գումար:

(է) Եթե արժեթղթերի հավաստագրերը Կենտրոնական դեպոզիտարիայից անկախ պատճառներով տրամադրված չեն եղել դրանց սեփականատերերին (անվանատերերին), ապա փաստաթղթային արժեթղթերի փոխանցման կամ արգելադրման համար դրանց փոխանցումը Կենտրոնական դեպոզիտարիային չի պահանջվում, եթե թողարկողը Կենտրոնական դեպոզիտարիային գրավոր հավաստիացնում է, որ արժեթղթերի սեփականատերերին հավաստագրեր չեն տրվել:

(ը) Կենտրոնական դեպոզիտարիան, ստուգելով հավաստագրի իսկությունը, կարող է չեղյալ համարել այն` նախապես համոզված լինելով, որ.

(1) առկա են այդ հավաստագրի տրման մասին գրառումներ.

(2) հավաստագրի տվյալները համապատասխանում են արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանում նշված տվյալներին.

(3) տվյալ հավաստագրի չեղյալ համարման սահմանափակումներ չկան:

(թ) Սույն կանոնի (ը) ենթականոնում նշված պայմանների բավարարման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան.

(1) հավաստագիրը չեղյալ է համարում թողարկողի լիազորված ներկայացուցիչների ստորագրությունների տեղերում երկու անցք բացելու և հավաստագրի դիմային մասում «ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԱԾ» նշումը կատարելու միջոցով.

(2) արժեթղթերի հավաստագրերի հաշվառման մատյանում նշում է հավաստագրի նոր կարգավիճակը (չեղյալ է համարվել) և կարգավիճակի փոփոխման ամսաթիվը.

(3) անձնական հաշվում գրառում է կատարում այդ հավաստագրի չեղյալ համարման մասին:

 

Կանոն 112.1բ-26.

Ռեեստրից քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների տրամադրում

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում գործառնություններ իրականացնելիս գործառնության կատարման աշխատանքային օրվա ընթացքում գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) պահանջով նրան անվճար տրամադրում է ռեեստրից քաղվածք կամ անձնական հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանք (այսուհետ` գործառնությունների մասին տեղեկանք):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնում չնշված դեպքերում ռեեստրից քաղվածքները և գործառնությունների մասին տեղեկանքները գրանցված սեփականատերերին (անվանատերերին) տրամադրվում են համապատասխան հարցումը ստանալուց հետո մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, եթե տվյալ անձը Կենտրոնական դեպոզիտարիային վճարել է նրա ծառայությունների համար կամ երաշխիքներ է ներկայացրել Կենտրոնական դեպոզիտարիա` ծառայությունների սահմանված գներին համապատասխան վճարում կատարելու վերաբերյալ:

(գ) Ռեեստրից քաղվածքի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) մասին.

(Ա) անունը, ազգանունը (անվանումը).

(Բ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը և սերիան (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(Գ) անձնական հաշվի համարը.

(Դ) նշում կարգավիճակի վերաբերյալ (գրանցված սեփականատեր կամ անվանատեր).

(2) արժեթղթերի մասին.

(Ա) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

(Բ) արժեթղթերի դասը.

(Գ) արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Դ) արժեթղթերի քանակը (արգելադրված և չարգելադրված).

(Ե) ռեեստրից քաղվածքի տրման ամսաթիվը.

(Զ) Կենտրոնական դեպոզիտարիայի գտնվելու վայրը, փոստային հասցեն և կապի միջոցները.

(3) վավերացում` ռեեստրի վարման համար պատասխանատու անձի ստորագրությամբ և Կենտրոնական դեպոզիտարիայի կնիքով.

(4) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ռեեստրից քաղվածքն արժեթուղթ չի համարվում: Ռեեստրից քաղվածքի փոխանցումը մեկ անձից մյուսին չի նշանակում գործարքի իրականացում և չի հանգեցնում արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցմանը: Ռեեստրից քաղվածքի ներկայացումը Կենտրոնական դեպոզիտարիային պարտադիր չէ արժեթղթերի փոխանցման գրանցման համար:».

(5) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(դ) Գործառնությունների մասին տեղեկանքը տրվում է ցանկացած ժամանակահատվածի համար, որը նշված է գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի հարցման մեջ: Տեղեկանքը պետք է ներառի հարցման մեջ նշված յուրաքանչյուր գործառնության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) գործարքների գրանցամատյանում գործառնության մասին կատարված գրառման համարը.

(2) գործառնության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ստացման ամսաթիվը.

(3) գործառնության իրականացման ամսաթիվը.

(4) գործառնության տեսակը.

(5) գործառնությանը մասնակցող արժեթղթերի թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

(6) գործառնությանը մասնակցող արժեթղթերի քանակը և դասը.

(7) գործառնությանը մասնակցող արժեթղթերի գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(8) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ե) Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրից տրված քաղվածքների և գործառնությունների մասին տեղեկանքների առանձին հաշվառում չի իրականացնում:

(զ) Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք չունի չեղյալ համարել գործառնությունների մասին տեղեկանքները և ռեեստրից քաղվածքները կամ պահանջել դրանց ներկայացումը արժեթղթերի փոխանցման դեպքում:

 

Կանոն 112.1բ-27.

Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնություններ

 

(ա) Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների իրականացման ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

(1) ռեեստր մուտքագրել կամ ճշտել ռեեստրում առկա` արժեթղթերի և դրանց թողարկողի մասին տեղեկությունները.

(2) բացել թողարկողի թողարկման հաշիվ (եթե այդ հաշիվը արժեթղթերի տվյալ դասի համար նախկինում բացված չի եղել).

(3) թողարկողի թողարկման հաշվին արժեթղթեր հաշվեգրել սահմանված կարգով թողարկողի կառավարման իրավասու մարմնի կողմից ընդունված` արժեթղթերի թողարկման որոշման մեջ նշված քանակով.

(4) արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) համար անձնական հաշիվներ բացել և արժեթղթերը թողարկողի թողարկման հաշվից դուրս գրելու միջոցով հաշվեգրել այդ հաշիվներին այն քանակությամբ, որը նշված է արժեթղթերի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերում: Մասնավորեցման գործընթացում արժեթղթերի տեղաբաշխման դեպքում արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը վավերացվում են համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից.

(5) թողարկողի կողմից տրված` արժեթղթերի տեղաբաշխման արդյունքներն հավաստող փաստաթղթի հիման վրա ստուգել տեղաբաշխված և գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներում հաշվառված արժեթղթերի քանակների համապատասխանությունը: Թերտեղաբաշխման դեպքում թողարկողի թողարկման հաշիվը զրոյացվում է:

 

Կանոն 112.1բ-28.

Թողարկողի կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնություններ

 

(ա) Կորպորատիվ գործողության իրականացման դեպքում թողարկողը կորպորատիվ գործողության իրականացման մասին որոշումը, որտեղ պետք է նշված լինի կորպորատիվ գործողության իրականացման համար գրանցված սեփականատերերի (անվանատերերի) հաշվառման ամսաթիվը, տրամադրում է Կենտրոնական դեպոզիտարիային` կորպորատիվ գործողության իրականացման համար նախատեսված ամսաթվից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

(բ) Կորպորատիվ գործողության իրականացման մասին թողարկողի որոշման մեջ նշված բանաձևի (գործակցի) կամ ընթացակարգի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան կորպորատիվ գործողության իրականացման համար նախատեսված ամսաթվից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրում գրառումներ է կատարում (ա) ենթականոնում նշված հաշվառման ամսաթվի դրությամբ անձնական հաշիվներում հաշվառված արժեթղթերի քանակի, դասի կամ թողարկողի (անհրաժեշտության դեպքում) փոփոխման մասին:

(գ) Արժեթղթերի բաժանման արդյունքում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկման դեպքում թողարկողի որոշման մեջ նշված բանաձևի (գործակցի) հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում գրառումներ է կատարում թողարկողի որոշմամբ սահմանված հաշվառման ամսաթվի դրությամբ անձնական հաշիվներում հաշվառված տվյալ դասի արժեթղթերի քանակի ավելացման մասին, որի դեպքում համամասնորեն նվազեցվում է թողարկողի տվյալ դասի արժեթղթերի անվանական արժեքը:

(դ) Արժեթղթերի կոնսոլիդացիայի արդյունքում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի փոխարկման դեպքում թողարկողի որոշման մեջ նշված բանաձևի (գործակցի) հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում գրառումներ է կատարում թողարկողի որոշմամբ սահմանված հաշվառման ամսաթվի դրությամբ անձնական հաշիվներում հաշվառված տվյալ դասի արժեթղթերի քանակի նվազեցման մասին, որի դեպքում համամասնորեն ավելացվում է թողարկողի տվյալ դասի արժեթղթերի անվանական արժեքը:

(ե) Թողարկողի վերակազմակերպման արդյունքում արժեթղթերի փոխարկման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բոլոր գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներում` ըստ նրանց պատկանող (նրանց անվամբ գրանցված) թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակի համամասնության:

(զ) Արժեթղթերը գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) հանձնարարագրով փոխարկելու դեպքում (եթե այդ իրավունքը նախատեսված է թողարկողի որոշմամբ) Կենտրոնական դեպոզիտարիան ռեեստրում համապատասխան գրառումներ է կատարում (է) ենթականոնով սահմանված հանձնարարագիրը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(է) Արժեթղթերի փոխարկման հանձնարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) մասին.

(Ա) գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կամ նրա լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը (անվանումը).

(Բ) անձնական հաշվի համարը.

(Գ) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը, սերիան և տրման ամսաթիվը (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(Դ) նշում կարգավիճակի վերաբերյալ (գրանցված սեփականատեր կամ անվանատեր).

(2) արժեթղթերի մասին.

(Ա) թողարկողի անվանումը և արժեթղթերի դասը.

(Բ) գրանցման համարը և տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

(Գ) փոխարկվող արժեթղթերի քանակը և այն արժեթղթերի դասը, որով պետք է փոխարկվեն արժեթղթերը.

(Դ) փոխարկման գործակիցը և փոխարկման արդյունքում գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) անձնական հաշվում հաշվառման ենթակա նոր դասի արժեթղթերի քանակը.

(Ե) արժեթղթերի հավաստագրերի վավերապայմանները (հավաստագրերի առկայության դեպքում).

(3) փոխարկման հանձնարարագիրը ստորագրողի վերաբերյալ.

(Ա) նշում կարգավիճակի վերաբերյալ (փոխարկվող արժեթղթերի գրանցված սեփականատեր (անվանատեր) կամ նրա լիազորված ներկայացուցիչ).

(Բ) եթե փոխարկման հանձնարարագիրը ստորագրված է լիազորված ներկայացուցչի կողմից, ապա նրա վերաբերյալ (է)(1) ենթականոնով սահմանված տեղեկությունները.

(Գ) տվյալ անձի ստորագրությունը (իրավաբանական անձանց համար` նաև կնիքը).

(4) փոխարկման հանձնարարագրում ֆիզիկական անձի ստորագրությունը վավերացնող անձի վերաբերյալ (բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի).

(Ա) անվանումը.

(Բ) ստորագրության վավերացման ամսաթիվը.

(Գ) ստորագրությունը վավերացնողի կարգավիճակը (մասնագիտացված անձ կամ նոտար).

(Դ) ստորագրությունը վավերացնողի լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

(Ե) ստորագրությունը վավերացնողի կնիքը.

(5) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(ը) Կորպորատիվ գործողության իրականացման արդյունքում կոտորակային (ոչ ամբողջական) արժեթղթերի (այդ թվում բաժնետոմսերի) առաջացման դեպքում դրանք ենթակա են թողարկողի կողմից դրանց շուկայական գնով հետգնման օրենքով սահմանված կարգով: Այս նպատակներից ելնելով` Կենտրոնական դեպոզիտարիան կորպորատիվ գործողություն իրականացնելիս պարտավոր է.

(1) իրականացնել յուրաքանչյուր գրանցված սեփականատիրոջ (անվանատիրոջ) կոտորակային արժեթղթերի առանձին հաշվառում.

(2) գրանցված սեփականատերերին (անվանատերերին) 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել նրանց անձնական հաշիվներում կոտորակային արժեթղթերի հաշվառման վերաբերյալ` նրանց տրամադրելով այն գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը և կապի միջոցները, որոնց անձնական հաշիվներում հաշվառված են թողարկողի տվյալ դասի կոտորակային արժեթղթեր և տեղեկացնելով, որ նրանք, ցանկության դեպքում, կարող են միավորել իրենց պատկանող կոտորակային արժեթղթերը և ամբողջ թվով արժեթղթեր դարձնելուց հետո իրականացնել այդ արժեթղթերով հավաստված իրավունքները.

(3) թողարկողին տրամադրել գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը` նշելով նրանց պատկանող կոտորակային արժեթղթերը:

(թ) Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մերժել թողարկողի կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների կատարումը, եթե կորպորատիվ գործողության իրականացման մասին թողարկողի որոշումը չի համապատասխանում օրենքին, այլ իրավական ակտերին, թողարկողի կանոնադրությանը կամ արժեթղթերի թողարկման որոշմանը, կամ կորպորատիվ գործողության իրականացմամբ ի հայտ կգա նման որևէ խախտում:

 

Կանոն 112.1բ-29.

Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի տրամադրում

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակը կազմում է թողարկողի կամ օրենքով սահմանված այլ անձանց կողմից իրենց իրավասության շրջանակներում տրված գրավոր հարցման հիման վրա, որի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) թողարկողի անվանումը.

(2) գրանցված սեփականատերերի ցուցակի ստացման նպատակը (բաժնետերերի ժողովի գումարում, շահութաբաժինների բաշխում, այլ).

(3) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) հաշվառման ամսաթիվը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնում նշված հարցումը ստանալուց հետո Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է մինչև հաշվառման ամսաթիվը ստացված փոխանցման հանձնարարագրերի տվյալները հաշվառման ամսաթվով մուտքագրել ռեեստր:

(գ) Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակը, որի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով, տրամադրվում է (ա) ենթականոնում նշված հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (կամ հարցման մեջ նշված ավելի երկար ժամկետում) և պետք է ներառի գրանցված սեփականատերերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) գրանցված սեփականատիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի անունը, ազգանունը և բնակության վայրը (ֆիզիկական անձանց համար), անվանումը, գտնվելու վայրը և փոստային հասցեն (իրավաբանական անձանց համար).

(2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը և սերիան (ֆիզիկական անձանց համար), գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (իրավաբանական անձանց համար).

(3) գրանցված սեփականատիրոջը պատկանող` թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակը.

(4) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված այլ տեղեկություններ:

(դ) Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակը կազմելու համար Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցված անվանատերերից պահանջել այն անձանց ցուցակը, որոնց պատկանող թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցված անվանատերն է թողարկողի կողմից նշված հաշվառման ամսաթվի դրությամբ: Գրանցված անվանատերը պարտավոր է անհրաժեշտ ցուցակը կազմել և Կենտրոնական դեպոզիտարիային անվճար տրամադրել պահանջը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(ե) Անվանատիրոջ կողմից կազմվող ցուցակը պետք է ներառի (գ) ենթականոնով սահմանված տեղեկությունները:

(զ) Անվանատերն իր հաճախորդների, Կենտրոնական դեպոզիտարիայի և թողարկողի առջև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում (դ) ենթականոնով սահմանված ցուցակը Կենտրոնական դեպոզիտարիա ներկայացնելուց հրաժարվելու դեպքում:

(է) Եթե անվանատերը (դ) ենթականոնով նախատեսված ցուցակը Կենտրոնական դեպոզիտարիա չի ներկայացրել դրա համար սահմանված ժամկետում, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է սահմանված ժամկետը լրանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

(112.1բ-29 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-30.

Կենտրոնական դեպոզիտարիայի և փոխանցող գործակալի փոխհարաբերությունները

 

(ա) Մասնագիտացված անձը, որը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքած պայմանագրի համաձայն իրականացնում է (բ) ենթականոնով սահմանված գործառույթները, կարող է հանդես գալ որպես փոխանցող գործակալ, եթե այլ բան սահմանված չէ Կենտրոնական բանկի որոշմամբ:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի փոխանցող գործակալին վերապահել հետևյալ գործառույթները կամ դրանց մի մասը.

(1) ռեեստրում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը գրանցված սեփականատերերից (անվանատերերից) և նրանց լիազորված ներկայացուցիչներից.

(2) ռեեստրում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանցումը Կենտրոնական դեպոզիտարիային.

(3) Կենտրոնական դեպոզիտարիայից ստացված ռեեստրից քաղվածքների, գործառնությունների մասին տեղեկանքների և այլ փաստաթղթերի հանձնումը գրանցված սեփականատերերին (անվանատերերին) և նրանց լիազորված ներկայացուցիչներին:

(գ) Փոխանցող գործակալը պարտավոր է վարել Կենտրոնական դեպոզիտարիա ուղարկված կամ նրանից ստացված փաստաթղթերի հաշվառման մատյանը: Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է վարել փոխանցող գործակալին ուղարկված կամ նրանից ստացված փաստաթղթերի հաշվառման մատյանը:

(դ) Կենտրոնական դեպոզիտարիան պետք է սահմանի Կենտրոնական դեպոզիտարիայի և փոխանցող գործակալի միջև թղթակցության և փաստաթղթերի համեմատման և ստուգման կարգը:

(112.1բ-30 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-31.

Կենտրոնական դեպոզիտարիայից թողարկողին ռեեստրի փոխանցման կարգը

 

(ա) Այն թողարկողները, որոնց համար օրենքով և այլ իրավական ակտերով ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու պարտադիր պահանջ սահմանված չէ, և որոնց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան, իրավունք ունեն ռեեստրի վարման պայմանագրով սահմանված կարգով ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից ստանալ և ինքնուրույն վարել տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը` Կենտրոնական դեպոզիտարիային գրավոր դիմում ներկայացնելով:

(բ) Եթե այլ բան սահմանված չէ օրենքով և այլ իրավական ակտերով, ապա թողարկողն իրավունք ունի Կենտրոնական դեպոզիտարիայից ստանալ և ինքնուրույն վարել տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, եթե այդ արժեթղթերի գրանցումը դադարեցվել է` Կենտրոնական դեպոզիտարիային գրավոր դիմում ներկայացնելով և դիմումին կցելով այդ արժեթղթերի գրանցման դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի կամ ֆոնդային բորսայի իրավասու մարմնի որոշման պատճենը:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիայից թողարկողին ռեեստրի փոխանցումն իրականացվում է (ա) կամ (բ) ենթականոնում նշված դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում.

(1) սույն կանոնի (ա) կամ (բ) ենթականոնում նշված դիմումը ստանալուց հետո երկօրյա ժամկետում Կենտրոնական դեպոզիտարիան հրապարակում կամ գրանցված սեփականատերերին (անվանատերերին) ծանուցում է ռեեստրի փոխանցման գործընթացը սկսվելու մասին.

(2) ռեեստրի փոխանցման վերաբերյալ կազմվում է ընդունման-հանձնման ակտ, որը ստորագրվում է Կենտրոնական դեպոզիտարիայի և թողարկողի լիազորված ներկայացուցիչների կողմից: Ընդունման-հանձնման ակտը և թողարկողին փոխանցվող փաստաթղթերը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը մնում է Կենտրոնական դեպոզիտարիայում.

(3) ընդունման-հանձնման ակտի ստորագրման օրը ռեեստրի վարման պայմանագրի գործողության դադարեցման օրն է:

(դ) Ընդունման-հանձնման ակտով թողարկողին են փոխանցվում.

(1) ակտի ստորագրման օրվա դրությամբ կազմված` թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը` նշելով նրանց պատկանող թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակը.

(2) թողարկողի տվյալ դասի արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և նրանց լիազորված ներկայացուցիչների քարտերի կրկնօրինակները:

(ե) Ռեեստրի փոխանցման ժամանակահատվածում (ռեեստրի փոխանցման գործընթացի առաջին օրվանից մինչև ռեեստրի ընդունման-հանձնման ակտի ստորագրման օրը) Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում է ռեեստրում գրառումների կատարումը:

(զ) Թողարկողի կողմից ռեեստրի վարման վերսկսումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թողարկողը պարտավոր է հրապարակել կամ գրանցված սեփականատերերին (անվանատերերին) գրավոր տեղեկացնել ռեեստրի վարման վերսկսման մասին:

(112.1բ-31 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-32.

Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվող պահանջներ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարը, ռեեստրի վարմանը մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ռեեստրում փոփոխություններ կատարելու իրավունք ունեցող Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցները պետք է ունենան համապատասխան մասնագիտական որակավորում:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան.

(1) իր կողմից մատուցվող ծառայությունների գներն իրավունք ունի սահմանել միայն այդ ծառայությունների գների` Կենտրոնական բանկի կողմից սահմանված առավելագույն չափերի սահմաններում.

(2) պարտավոր է օրենքին և սույն վերնագրի կանոններին համապատասխան ռեեստրը վարել տեղեկությունների էլեկտրոնային կրիչներով և ունենալ համապատասխան տեղեկատվական համակարգ և գործառնական ընթացակարգեր:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ռեեստրը վարել ՀՀ օրենսդրության և սույն վերնագրի կանոնների պահանջների պահպանմամբ, այդ թվում.

(1) ապահովել գրանցված սեփականատերերի (անվանատերերի) կողմից ներկայացվող հանձնարարագրերի և հարցումների մշակումը` սույն վերնագրի կանոններին համապատասխան.

(2) իր կողմից ստացված յուրաքանչյուր փաստաթղթի շնորհել տարբերակիչ համար` նշելով այն ստանալու ամսաթիվը և ժամը, և ապահովել փաստաթղթերի ժամանակագրական կարգով հաշվառումը: Ընդ որում, համապատասխան թղթապանակներին (ֆայլերին) պետք է կցվեն ժամանակագրական կարգով խմբավորված բոլոր լրացուցիչ փաստաթղթերը և գրառումները, որոնք թույլ են տալիս պարզել յուրաքանչյուր հանձնարարագրի կամ հարցման մշակման կարգը.

(3) ռեեստրում կատարվող յուրաքանչյուր գրառմանը շնորհել հերթական տարբերակիչ համար` նշելով գրառում կատարելու ամսաթիվը.

(4) արժեթղթերի սեփականատերերի ցուցակը կազմելու և տրամադրելու, ինչպես նաև թողարկվող արժեթղթերի տեղաբաշխման արդյունքների մասին հաշվետվության նախապատրաստման դեպքում ստուգել թողարկողի տվյալ դասի թողարկված և շրջանառության մեջ գտնվող արժեթղթերի քանակի և գրանցված սեփականատերերի (անվանատերերի) անձնական հաշիվներում հաշվառված թողարկողի տվյալ դասի արժեթղթերի քանակի համապատասխանությունը.

(5) անհապաղ և պատշաճ մակարդակով ուսումնասիրել ռեեստրի տեղեկությունների ճշգրտության կամ հնարավոր սխալների հայտնաբերման հետ կապված բոլոր հարցումները, անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ և 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել այդ հարցումներին` ներկայացնելով ստուգման արդյունքները և ձեռնարկված միջոցառումները.

(6) ռեեստրում գրառումներ կատարելը կամ ռեեստրից տեղեկություններ տրամադրելը մերժելու դեպքում (բացառությամբ արժեթղթերի փոխանցման, արգելադրման կամ արգելադրման դադարեցման հանձնարարագրերի) համապատասխան հանձնարարագիրը (հարցումը) ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնել այն ներկայացրած անձին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը.

(7) ապահովել էլեկտրոնային տվյալների ամեն օր նորացվող պահուստային կրկնօրինակների պատրաստումը.

(8) մշակել սարքավորումների, շինությունների կամ տեղեկությունների վնասման դեպքում գործունեության վերսկսման ծրագիր, որը Կենտրոնական դեպոզիտարիային հնարավորություն կտա ապահովել իր գործունեության անհապաղ վերականգնման հնարավորությունը` առանց վնաս հասցնելու համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականությանը.

(9) ապահովել ռեեստրում առկա բոլոր տեղեկությունների գաղտնիությունը, որոնց ծանոթանալու իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիայի միայն այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն մասնակցում են տվյալ ռեեստրի վարմանը.

(10) իր կանոններով բացառել Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցների փոխկապակցվածությունը մասնագիտացված անձանց կամ այն թողարկողների հետ, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան, ինչպես նաև նրանց միջև շահերի հնարավոր բախումը.

(11) ռեեստրից տեղեկություններ տրամադրել օրենքի և սույն վերնագրի կանոնների պահանջներին համապատասխան.

(12) իրականացնել օրենքով և սույն վերնագրի կանոններով նախատեսված այլ գործառնություններ:

(դ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ֆոնդային բորսայում բորսայական առևտրին թույլատրված արժեթղթերով ֆոնդային բորսայից դուրս կատարված առուվաճառքի մասնավոր գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել ֆոնդային բորսային` այդ գործարքների գրանցման պահից մինչև ֆոնդային բորսայի հաջորդ առևտրային նստաշրջանի սկիզբը: Նշված հաշվետվության ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով և պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

(1) գործարքի առարկա արժեթղթի թողարկողի անվանումը.

(2) գործարքի առարկա արժեթղթի դասը.

(3) գործարքի առարկա արժեթղթերի քանակը.

(4) մեկ արժեթղթի գինը.

(5) գործարքի կնքման ամսաթիվը:

(ե) Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մերժել թողարկողի կամ այլ անձի կողմից տրված հանձնարարագրերի (հարցումների) կատարումը, եթե դրանք չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի կամ թողարկողի հիմնադիր փաստաթղթերի պահանջներին: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից նշված հանձնարարագրի (հարցման) կատարումը հիմնավորված մերժելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի նշված անձին չվերադարձնել տվյալ հանձնարարագրի (հարցման) կատարման համար գանձված վճարը:

(զ) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրեն տրված օրինական հանձնարարագիրը չկատարելը կամ հարցմանը չպատասխանելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(112.1բ-32 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-33.

Ներքին փաստաթղթերին ներկայացվող պահանջներ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է մշակել և ընդունել կանոններ, որոնք ներառում են.

(1) ռեեստրում գործառնություններ կատարելու կարգի ամբողջական նկարագրությունը ներառող գործառնական ընթացակարգերը` օրենքի և սույն վերնագրի կանոնների պահանջներին համապատասխան.

(2) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրի վարման ծառայությունների գները.

(3) Կենտրոնական դեպոզիտարիայի կազմակերպական կառուցվածքի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների պարտականությունների մանրամասն նկարագրությունը.

(4) Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցների կողմից տեղեկությունների գաղտնիության պահպանման չափանիշերը օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, որոնք պետք է աշխատակիցներին տրամադրվեն գրավոր շարադրված: Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցները պարտավոր են պահպանել այդ չափանիշերը և ամեն տարի գրավոր հաստատել դրանց պահպանումը:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան իր գործունեության անվտանգության համար պարտավոր է ապահովել հետևյալ կանոնների ընդունումն ու կիրարկումը.

(1) թողարկողներին, գրանցված սեփականատերերին (անվանատերերին) և նրանց հաշիվներին վերաբերող տեղեկությունների, գրառումների և փաստաթղթերի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային ձևով ապահով և անվտանգ պահպանման կարգը: Կենտրոնական դեպոզիտարիան պետք է պարբերական ստուգումներ անցկացնի ոչնչացումից, կեղծումից, կորստից, ինչպես նաև չթույլատրված օգտագործումից և հրապարակումից տեղեկությունների, գրառումների, փաստաթղթերի և ռեեստրի վարման համակարգի պատշաճ պաշտպանվածությունն ապահովելու համար.

(2) համակարգչային ծրագրերի ամբողջականության ապահովման կարգը, որը պետք է ներառի.

(Ա) համակարգչային ծրագրերի և տեղեկատվական բազաների ամբողջական նկարագրությունը.

(Բ) համակարգից օգտվելու և պահուստային պատճենների ստեղծման կարգի մանրամասն նկարագրությունը.

(3) Կենտրոնական բանկից, թողարկողներից, գրանցված սեփականատերերից (անվանատերերից) և այլ անձանցից ստացվող փաստաթղթերի մշակման, դրանց պահպանման և արխիվացման կարգերը.

(4) արտակարգ իրավիճակներում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության հնարավոր սեղմ ժամկետում վերականգնումն ապահովող միջոցառումների ծրագիր, որը պետք է ներառի.

(Ա) էլեկտրոնային տվյալների ամեն օր նորացվող պահուստային պատճենների պահպանման ապահովումը Կենտրոնական դեպոզիտարիայի տարածքում, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի տարածքից դուրս.

(Բ) ռեեստրի վարման և տեղեկությունների մշակման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի և բոլոր օժանդակ նյութերի մշտական պահպանման ապահովումը Կենտրոնական դեպոզիտարիայի տարածքից դուրս.

(Գ) Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունն արտակարգ իրավիճակներում անհապաղ վերականգնելու ծրագրի մշակումը.

(Դ) արտակարգ իրավիճակներում գրանցված սեփականատերերի (անվանատերերի) և թողարկողների հետ կապի հաստատման և պահպանման կարգը.

(Ե) արտակարգ իրավիճակներում մեկ այլ իրավաբանական անձի կողմից Կենտրոնական դեպոզիտարիային ռեեստրի վարման համար անհրաժեշտ տեխնիկական բազայի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքումը.

(Զ) արտակարգ իրավիճակներում միջոցառումների տվյալ ծրագրի իրականացման վերաբերյալ պարբերական ուսուցումների անցկացումը:

Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է կազմել և վարել հաշվառման գրքեր, գրանցումներ ու հաշվառում` գործարքները և միջոցների օգտագործումն ու օտարումը ճշգրիտ, լիարժեք և անհրաժեշտ մանրամասնություններով արտացոլելու համար:

(դ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է մշակել և ներդնել ներքին հաշվառման համակարգ, որը բավարար երաշխիք կապահովի առ այն, որ`

(1) Կենտրոնական դեպոզիտարիայի գործարքները կկատարվեն նրա ղեկավարության ընդհանուր կամ կոնկրետ լիազորությամբ (թույլտվությամբ).

(2) Կենտրոնական դեպոզիտարիայի գործարքների գրանցումը թույլ կտա`

(Ա) պատրաստել ֆինանսական հաշվետվությունները` օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին և մեթոդներին համապատասխան, և

(Բ) վարել միջոցների հստակ հաշվառում և հաշվետվություն.

(3) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցները հասանելի կլինեն միայն նրա ղեկավարության ընդհանուր կամ կոնկրետ թույլտվությամբ, և

(4) միջոցների հաշվառման գրքերում տեղեկությունները, գրանցումներն ու հաշվառումը պարբերաբար կհամեմատվեն գոյություն ունեցող միջոցների հետ (գույքագրմամբ կամ այլ կերպ), և տարբերության մասով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

(112.1բ-33 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 112.1բ-34.

Ներքին հաշվետվություններ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ապահովել իր գործունեության վերաբերյալ հետևյալ ներքին հաշվետվությունների կազմումը.

(1) ռեեստրում գործառնությունների կատարման համար սահմանված ժամկետների խախտման մասին օրական և ամսական հաշվետվություն, որը պետք է մանրամասն տեղեկություններ ներառի այն գործառնությունների վերաբերյալ, որոնք կատարվել են սահմանված ժամկետների խախտմամբ.

(2) արժեթղթերի հավաստագրերի տրամադրման և չեղյալ համարելու վերաբերյալ հաշվետվություն, որը կազմվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` ըստ հավաստագրերով կատարվող գործառնությունների տեսակի.

(3) չհրկիզվող պահարանների գույքագրման մասին հաշվետվություն, որը կազմվում է ոչ պակաս, քան տարին մեկ անգամ և պետք է ներառի գույքագրման նախորդ ակտի հետ անհամապատասխանությունները և դրանց պատճառների բացատրությունը:

 

Կանոն 112.1բ-35.

Տարածքին ներկայացվող պահանջներ

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիայի տարածքը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

(1) ունենա մուտքի երկաթե դռներ.

(2) ապահովի հաճախորդների ազատ մուտքը հանձնարարագրերի և հարցումների լրացման և փոխանցման, ինչպես նաև ռեեստրից քաղվածքների և տեղեկանքների ստացման համար.

(3) ունենա պահոց և չհրկիզվող պահարաններ արժեթղթերի հավաստագրերի, տվյալների բազայի էլեկտրոնային կրկնօրինակների և չավարտված գործառնություններին վերաբերող փաստաթղթերի բնօրինակների պահպանման համար.

(4) ունենա մատչելի տեղերում տեղադրված և սարքին վիճակում գտնվող հակահրդեհային սարքավորումներ.

(5) ապահովված լինի պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգով.

(6) ունենա էլեկտրասնուցման տարբեր աղբյուրներ, որոնցից մեկը պետք է լինի պահուստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ունենա տեղային էլեկտրասնուցման աղբյուր (գեներատորներ, մարտկոցներ), որոնք բավարար են Կենտրոնական դեպոզիտարիայի բնականոն գործունեության ապահովման համար` առանց տեղեկությունների և համակարգի ամբողջականությանը վնաս հասցնելու.

(7) պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը և ռեեստրի վարման ու պահպանման համար անհրաժեշտ լուսավորումը պետք է սնուցվեն էլեկտրաէներգիայի առանձին աղբյուրներից:

 

(115.1) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՊԱՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՈՒՄ

 

 Առարկան

 

Սույն վերնագրի կանոնները սահմանում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթերի ապանյութականացման նկատմամբ պահանջները:

 

Աղբյուրը

 

 Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 115 հոդվածի 1 կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(115.1 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 115.1-1.

Արժեթղթերի ապանյութականացումը

 

(ա) Ցանկացած փաստաթղթային արժեթուղթ, որի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնված է Կենտրոնական դեպոզիտարիային, համարվում է ապանյութականացված (բ) ենթականոնով սահմանված հայտարարությունը հրապարակելու հաջորդ օրը:

(բ) Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

(1) սույն վերնագրի կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն հրապարակել այն թողարկողների արժեթղթերի ապանյութականացման մասին, որոնց սեփականատերերի ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան.

(2) «Ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելը» վերնագրի 27-1(բ) կանոնի համաձայն թողարկողի արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը սկսելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն հրապարակել թողարկողի տվյալ դասի արժեթղթերի ապանյութականացման մասին.

(3) արժեթղթերի ապանյութականացման մասին սույն ենթականոնում նշված ժամկետներում գրավոր ծանուցել համապատասխան թողարկողին:

(գ) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից փաստաթղթային արժեթղթերի ապանյութականացման նկատմամբ պահանջները չեն տարածվում փաստաթղթային այն արժեթղթերի վրա, որոնք հրապարակայնորեն վաճառվող չեն համարվում Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն:

(դ) Օրենքի 41 հոդվածի 1-ին կետի համաձայն հրապարակայնորեն վաճառվող չհամարվող տվյալ դասի արժեթղթերը ապանյութականացվում են տվյալ թողարկողի դիմումի հիման վրա` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված պայմաններով:

(115.1-1 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01)

 

 Կանոն 115.1-2.

Ապանյութականացված արժեթղթերի թղթային կրիչները

 

(ա) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից 115.1-1(ա) կանոնի համաձայն արժեթղթի ապանյութականացման մասին հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից սկսած նշված արժեթղթի`

(1) թղթային կրիչի (տոմսի, հավաստագրի, սերտիֆիկատի կամ այլ) փոխանցմամբ տվյալ արժեթղթով ամրագրվող կամ սահմանվող որևէ իրավունք, արտոնություն կամ պարտականություն չի փոխանցվում և չի ծագում.

 (2) որևէ հավաստագիր կամ այլ թղթային կրիչ ընդամենը հաստատում է, որ այն թողարկելու պահի դրությամբ տվյալ կրիչում նշված անձը հանդիսացել է տվյալ արժեթղթի սեփականատեր կամ անվանատեր և չի հաստատում տվյալ իրավունքի առկայությունը կրիչը ներկայացնելու պահին:

(բ) Ապանյութականացված արժեթղթերի փոխանցումը, արգելադրումը կամ դրանց նկատմամբ իրավունքների` ՀՀ օրենսդրությանը համապատասխան այլ փոփոխությունները և/կամ սահմանափակումներն իրականացվում են Օրենքի 115 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

(115.1-2 կանոնը լրաց. 16.10.01 N 416/01)

 

Բ ա ժ ի ն  Զ

 

Վարչական պատասխանատվություն

 

(138.1) Ընդհանուր վարչական պատասխանատվությունը

 

Առարկան

Ընդհանուր վարչական պատասխանատվության կանոնները սահմանում են անձանց կողմից արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման հետևանքով Կենտրոնական բանկի որոշմամբ, իր իրավասության շրջանակներում և օրենքով սահմանված կարգով արձակված կարգադրությունը չկատարելու դեպքում` խախտման յուրաքանչյուր տեսակի համար Կենտրոնական բանկի կողմից կիրառվող դրամական տույժերի չափերը:

Աղբյուրը

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 138 հոդվածի 1-ին կետով Կենտրոնական բանկին վերապահված իրավասությամբ:

(138.1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 138.1-1. Ընդհանուր դրույթներ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

(1) «Սահմանված պահանջների խախտում (այսուհետ նաև` խախտում)». անձի կողմից` տվյալ կանոնում նշված իրավական նորմի/նորմերի պահանջների խախտման փաստի կապակցությամբ Կենտրոնական բանկի կողմից արձակած կարգադրությամբ տրված հանձնարարականը չարամտորեն կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելը:

(2) «Օրենք». սույն վերնագրի` տույժերի չափ սահմանող կանոնների իմաստով «Օրենք» հասկացությունը ներառում է.

(Ա) սույն վերնագրի 138.1-2, 138.1-3, 138.1-4, 138.1-5, 138.1-6, 138.1-7 և 138.1-8 կանոններում` «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև դրա` տվյալ ենթականոնում նշված հոդվածի իրավասությամբ Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը (դրանց առկա լինելու դեպքում).

(Բ) սույն վերնագրի 138.2-9 կանոնում` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և/կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև դրանցում նախատեսված դեպքերում և/կամ կարգով` այլ իրավական ակտերը:

(բ) Կատարված խախտման համար տույժեր և/կամ տուգանքներ նշանակելիս Կենտրոնական բանկը` ելնելով ներդրողների շահերից և գործում առկա հանգամանքներից, կարող է խախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ կիրառել տվյալ ենթականոնով նախատեսված դրամական տույժի նվազագույն չափի 1/2-ից ոչ պակաս չափի դրամական տույժ, չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված լրացուցիչ դրամական տուգանքը, կամ ընդհանրապես չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված պատասխանատվության միջոցները` նշելով նման որոշում ընդունելու հիմքերն ու շարժառիթները:

(138.1-1 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Կանոն 138.1-2. Արժեթղթերի վաճառքին ներկայացվող պահանջի խախտումը

 

(ա) Անձի (բացառությամբ թողարկողի և տեղաբաշխողի) կողմից Օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով:

(բ) Թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից Օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 600-800-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 60-80-ապատիկի չափով:

(գ) Թողարկողի կողմից Օրենքի 18 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-3. Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցմանը ներկայացվող պահանջների խախտումը

 

(ա) Բրոքերի, դիլերի կամ ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 19 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1000-1500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկի չափով:

(բ) Թողարկողի կողմից Օրենքի 23 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(գ) Բրոքերի և դիլերի կողմից Օրենքի 25 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1000-1500-ապատիկի չափով:

(դ) Թողարկողի կողմից Օրենքի 27 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-4. Հաշվետվություններին, հաշվառմանը և հայտարարագրմանը ներկայացվող պահանջները խախտելը

 

(ա) Անձի կողմից Օրենքի 31 կամ 32 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(բ) Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 33 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(գ) Անձի կողմից Օրենքի 34, 35, 36 կամ 37 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով,

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(դ) Անձի կողմից Օրենքի 39 հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-5. Արժեթղթերի հրապարակային առևտրին ներկայացվող պահանջները խախտելը

 

(ա) Թողարկողի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող անձի կողմից Օրենքի 41 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(բ) Անձի կողմից Օրենքի 42 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետի առաջին մասով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(գ) Բրոքերի, դիլերի կամ բորսայի կողմից Օրենքի 43 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(դ) Բրոքերի կամ դիլերի կողմից Օրենքի 44 հոդվածի 2-րդ կամ 45 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(ե) Անձի կողմից Օրենքի 46 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(զ) Անձի կողմից Օրենքի 47 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(է) Անձի կողմից Օրենքի 48 հոդվածով կամ 50 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1500-2000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 150-170-ապատիկի չափով:

(ը) Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 51 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-6. Քվեաթերթիկների և արժեթղթերը հանձնելու առաջարկի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը

 

(ա) Անձի կողմից Օրենքի 52 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(բ) Անձի կողմից Օրենքի 53, 54 կամ 55 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 600-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 60-100-ապատիկի չափով:

(գ) Անձի կողմից Օրենքի 57 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1000-1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-140-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-7. Մասնագիտացված գործունեությանը ներկայացվող պահանջները խախտելը

 

(ա) Ֆիզիկական անձի կողմից Օրենքի 58 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:

(բ) Մասնագիտացված անձի կողմից Օրենքի 60 հոդվածով սահմանված պահանջները խախտելը առաջացնում է տույժի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով:

(գ) Անձի կողմից Օրենքի 61 հոդվածով սահմանված պահանջները խախտելը կամ առանց լիցենզիայի ինվեստիցիոն (ներդրումային) հիմնադրամին բնորոշ գործունեություն իրականացնելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(դ) Անձի կողմից Օրենքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով:

(ե) Անձի կողմից Օրենքի 66 կամ 67 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(զ) Անձի կողմից Օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով, 75 կամ 77 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(է) Անձի կողմից Օրենքի 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87 կամ 88 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-8. Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջների խախտումը

 

(ա) Անձի կողմից Օրենքի 91 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 1000-1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-140-ապատիկի չափով:

(բ) Անձի կողմից Օրենքի 96 հոդվածով, 101 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ, 102 հոդվածի 2-րդ կետով կամ 104 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 800-1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 80-120-ապատիկի չափով:

(գ) Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 105 հոդվածի 2-րդ կետով կամ 106 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-100-ապատիկի չափով:

(դ) Անձի կողմից Օրենքի 107 հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով:

(ե) Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 110 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 800-1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 80-120-ապատիկի չափով:

(զ) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Օրենքի 112 հոդվածի 2-րդ կետով, 113 հոդվածի 1-ին կամ 3-րդ կետով, 114, 115 կամ 116 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 600-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 60-100-ապատիկի չափով:

 

Կանոն 138.1-9. Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի պահանջների խախտումը

 

(ա) Բաժնետիրական ընկերության կազմավորման` հիմնադրման կամ վերակազմակերպման, օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով:

(բ) Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի կազմավորման, համալրման կամ փոփոխման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(գ) Բաժնետիրական ընկերության բաժնային արժեթղթերի (բաժնետոմսերի), բաժնային արժեթղթերի փոխարկման իրավունք տվող արժեթղթերի և այլ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, մարման, ձեռք բերման կամ հետգնման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(դ) Բաժնետիրական ընկերության շահաբաժինների վճարման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով:

(ե) Բաժնետիրական ընկերության բաժնետերերի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման, արժեթղթերի սեփականատերերին քաղվածքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 600-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 60-100-ապատիկի չափով:

(զ) Բաժնետիրական ընկերության շահագրգռվածության կամ խոշոր գործարքների կատարման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 40-60-ապատիկի չափով:

(է) Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման կամ անցկացման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 600-1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 60-100-ապատիկի չափով:

(ը) Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի կամ վերստուգող Կենտրոնական բանկի (վերստուգողի) կազմավորման (նշանակման), օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով:

(թ) Բաժնետիրական ընկերության մասին հաշվետվությունները, տեղեկությունները ընկերության բաժնետերերին կամ այլ անձանց ներկայացման, տրամադրման կամ հրապարակման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

(ժ) Բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների նվազագույն չափի օրենքով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տույժի նշանակում`

(1) ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով.

(2) իրավաբանական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով:

(138.1-9 կանոնը փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

(«Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի)

 

Ց Ա Ն Կ

 

Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի հավելվածում ընդգրկված ձեվերի

 

1. Ձև 4-1 բ-1

հավատարմագրման հայտարարագիր` իրավաբանական անձանց համար.

2. Ձև 4-1 բ-2

հավատարմագրման հայտարարագիր` ֆիզիկական անձանց համար

3. Ձև 9.1-1

արժեթղթի գրանցման հայտարարագիր` տիտղոսաթերթ.

4. Ձև 18.3-1

ընթացիկ հաշվետվություն արժեթղթերի տեղաբաշխման մասին

5. Ձև 18.3-2

ամփոփ հաշվետվություն արժեթղթերի տեղաբաշխման մասին

6. Ձև 21.1-1

արժեթղթերի գրանցման մասին տեղեկացում

7. Ձև 31. 1ա-1

ընթացիկ հաշվետվություն` տիտղոսաթերթ.

8. Ձև 31. 1ա-2

եռամսյակային հաշվետվություն` տիտղոսաթերթ.

9. Ձև 31. 1ա-3

տարեկան հաշվետվություն` տիտղոսաթերթ.

10. Ձև 47. 4-1(բ)

տեղեկատվություն ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների մասին.

Ձև 51-2

Պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու դիմում

11. Ձև 58. 1-3 (ա)

մասնագիտական որակավորման քննության դիմում.

12. Ձև 62. 1-2 (գ)

արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմում.

13. Ձև 62. 1ա-1

դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը.

14. Ձև 62. 1 բ-1

դիմորդի ղեկավարները, դիմորդի կազմում կամ անունից մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, բաժնային արժեթղթերի սեփականատերերը և խորհրդատուները.

15. Ձև 62. 1բ-2

դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերը և/կամ խորհրդատուները` իրավաբանական անձանց համար.

16. Ձև 62. 1գ-1

դիմորդի մասնակցությունը այլ անձանց կապիտալում.

17. Ձև 62. 1ե-1

դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները.

18. Ձև 62. 1 զ-1

դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը.

19. Ձև 62. 1Ա-5 (զ)

մասնագիտացված անձի վերահսկող ծառայության ծանուցում ծառայողական քննության հարուցման մասին.

20. Ձև 65. 1Ա-5 (ժգ)

մասնագիտացված անձի վերահսկող ծառայության ծանուցում ներքին վերահսկողության ընթացքում բացահայտված խախտման մասին.

21. Ձև 65. 1Ա-6 (բ)

հաշվետվություն ստուգման, ծառայողական քննության կամ համալիր ստուգման արդյունքների մասին.

Ձև 66.4-2ՄԱ

հաշվետվություն Մասնագիտացված անձի ղեկավարների, մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսի սեփականատերերի և խորհրդատուների վերաբերյալ (ֆիզիկական անձանց համար)

Ձև 66.4-3ՄԱ

հաշվետվություն Մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսի սեփականատերերի և խորհրդատուների վերաբերյալ (իրավաբանական անձանց համար)

Ձև 66.4-4ՄԱ

հաշվետվություն Այն անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթղթերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մասնագիտացված անձին

Ձև 66.4-5ՄԱ

հաշվետվություն Մասնագիտացված անձի ինքնության, գործունեության տարածքի, կանոնադրական կապիտալի չափի և թողարկված բաժնային արժեթղթերի վերաբերյալ

Ձև 66.4-1ԲԳ

հաշվետվություն Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բրոքերային գործունեության վերաբերյալ

Ձև 66.4-1ԴԳ

հաշվետվություն Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված դիլերային գործունեության վերաբերյալ

Ձև 66.4-2ԲԳ/ԴԳ

հաշվետվություն Արժեթղթերի տեղաբաշխման վերաբերյալ

Ձև 66.4-1ԲԳ

հաշվետվություն Մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բրոքերային գործունեության վերաբերյալ

Ձև 66.4-1ԴԳ

Հաշվետվություն մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված դիլերային գործունեության վերաբերյալ

Ձև 66.4-1ԲԳ/ԴԳ/ՀԿԳ

Հաշվետվություն մասնագիտացված անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ռեպո և հակադարձ ռեպո գործունեության վերաբերյալ

Ձև 66.4-1ՀԿԳ

հաշվետվություն Հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ

Ձև 66.4-2ՀԿԳ

հաշվետվություն Հավատարմագրային կառավարչի կողմից արժեթղթերով իրականացված գործարքների վերաբերյալ

Ձև 66.4-3ՀԿԳ

հաշվետվություն Հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերի և/կամ դրամական միջոցների շարժի վերաբերյալ

Ձև 66.4-1ՄԱ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

22. Ձև 66. 4-1

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

23. Ձև 66. 4-2

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

24. Ձև 66.4-3

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

25. Ձև 66.4-4

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

26. Ձև 66.4-5

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

27. Ձև 66.4-6Բ-1

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

28. Ձև 66. 4-6Բ-2

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

29. Ձև 66. 4-6Դ-1

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

30. Ձև 66. 4-6Դ-2

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

31. Ձև 66.4-7

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

32. Ձև 66.4-8

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

33. Ձև 66 4-9

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

34. Ձև 66.4-2Տ

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

35. Ձև 66.4-3Տ

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

36. Ձև 66.4-4Տ

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

37. Ձև 66.4-5Տ

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

38. Ձև 66.4-6Տ

(Ձևն ուժը կորցրել է 05.11.02 N 395/02-Ն)

39. Ձև 79. 2-2(բ)

հաշվետվություն հանձնարարականով գործարքի կնքման վերաբերյալ.

40. Ձև 79. 2-3(բ)

հաշվետվություն հանձնարարականով կատարված գործարքների վերաբերյալ.

41. Ձև 79. 2-3 (դ)

հաշվետվություն հաճախորդի արժեթղթերով և դրամական միջոցներով հաշիվների շարժի վերաբերյալ.

42. Ձև 97. 1-2(գ)

ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում.

43. Ձև 97. 1ա-1

դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը.

44. Ձև 97. 1բ-1

դիմորդի անդամները.

45. Ձև 97. 1բ-2

դիմորդի ղեկավարները.

46. Ձև 97. 1գ-1

դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում.

47. Ձև 97. 1դ-1

դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները.

48. Ձև 97. 1ե-1

դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը.

Ձև 102. 2-3 (դ)/ԻԻԿ

ինքնակարգավորվող կազմակերպության որոշումները և գործողություններ` տիտղոսաթերթ

Ձև 104.2-1/ԻԻԿ

Ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվետվություններ` տիտղոսաթերթ

Ձև 104.2-2/ԻԻԿ

Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ստացված` իր և իր անդամների գործունեությանն առնչվող դիմում-բողոքների վերաբերյալ

Ձև 104.2-3/ԻԻԿ

Ինքնակարգավորվող կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ (բացառությամբ ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարների)

Ձև 104.2-1/ՖԲ

Բորսայական առևտրի ընթացքում կնքված գործարքների վերաբերյալ` ըստ արժեթղթերի

Ձև 104.2-2/ՖԲ

Հաշվետվություն բորսայական առևտրի ընթացքում կնքված գործարքների վերաբերյալ` ըստ գործարքների

Ձև 104.2-3/ՖԲ

հաշվետվություն ֆոնդային բորսայի կողմից արժեթղթերի գրանցման վերաբերյալ

Ձև 104.2-4/ՖԲ

Հաշվետվություն Բորսայական առևտրին թույլատրված արժեթղթերի վերաբերյալ

Ձև 104.2-5/ՖԲ

հաշվետվություն Ֆոնդային բորսայում արժեթղթերի բորսայական առևտրին թույլտվության կասեցման և/կամ կասեցման դադարեցման վերաբերյալ

Ձև 104.2-6/ՖԲ

հաշվետվություն Ֆոնդային բորսայում արժեթղթերի բորսայական առևտրին թույլտվության դադարեցման վերաբերյալ

Ձև 104.2-1/ԿԴ

հաշվետվություն Ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում առևտրի մասնակիցների փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ

Ձև 104.2-2/ԿԴ

հաշվետվություն Ֆոնդային բորսայից դուրս կնքված առուվաճառքի գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ

Ձև 104.2-3/ԿԴ

հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող հաշվետու թողարկոՂների հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի փոխարկման վերաբերյալ

Ձև 104.2-4/ԿԴ

հաշվետվություն «Փոխանցող-գործակալ» հանդես եկող մասնագիտացված անձանց և նրանց միջոցով արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գործառնությունների վերաբերյալ

Ձև 104.2-5/ԿԴ

հաշվետվություն Նվիրատվության և ժառանգության արդյունքում գրանցված արժեթղթերի փոխանցման վերաբերյալ

Ձև 104.2-6/ԿԴ

հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող թողարկողների վերաբերյալ

(Հավելվածը լրաց. 08.02.02 N 036/02, 02.04.02 N 085/02-Ն, 13.09.02 N 334/02-Ն, փոփ., լրաց. 05.11.02 N 395/02-Ն, խմբ. 23.12.03 N 469/03-Ն, խմբ., լրաց. 14.12.04 N 340/04-Ն, փոփ. 17.01.06 թիվ 23-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան