ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2007 թվականի N 689-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և անցկացնել Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 15453800 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը |
Գումարը |
___________________________________________________________________ | ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
1290000 |
այդ թվում` |
||
ա. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատավարձ՝ 2 ամիս x 150000 |
300000 | |
բ. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ՝ 2 ամիս x 110000 |
220000 | |
գ. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձ՝ 2 ամիս x 110000 |
220000 | |
դ. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձ՝ 2 ամիս x 5 անդամ x 55000 |
550000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
243500 |
_________________________________________________________________ | ||
Ընդամենը |
1533500 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը |
Գումարը |
___________________________________________________________________ | ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
160000 |
այդ թվում` |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և անդամների աշխատավարձ |
160000 | |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
66000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. | Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. | Գրասենյակային ծախսեր |
3000 |
_________________________________________________________________ | ||
ընդամենը |
235000 | |
57 տեղամաս x 235000 |
| |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (102000 ընտրող + 102000 X 0,03) x 5 դրամ |
525300 | |
_________________________________________________________________ | ||
Ընդամենը |
13920300 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|