Գլխավոր տեղեկություն
Համար
N 243-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.339
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հոկտեմբերի 2004 թ.

 N 243-Ն

 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ, ՆՐԱ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ (ԱԿՏԻ) ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 26.04.05 N 194-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ կետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու դեպքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից կազմվող արձանագրության (ակտի) ձևը, ըստ Հավելված 1-ի (կցվում է):

1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ արձանագրության (ակտի) ձևը, ըստ Հավելված 2-ի (կցվում է):

(1.1-ին կետը լրաց. 26.04.05 N 194-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

Հավելված 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Ա Կ Տ)

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

_____________________________________________________________

(վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)

 

—-/—--- 20—--թ. թիվ—-/—- - վերստուգման լիազորագրի համաձայն՝

_____________________________________________________________

(վերստուգվող անձի անվանումը)

վերստուգում իրականացնող խմբի կողմից՝

 

____________________________________________________________ ,

(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)

 

որով ________________________________________ խոչընդոտեց ստուգմանը:

(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը, ազգանունը կամ անվանումը)

2. Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց վերստուգվող անձին:

 

3. Վերստուգող խմբի ղեկավար`

(______________)
(Վերստուգող խմբի ղեկավար)

(_________)
(ստորագրություն)
 

_/_ 20_թ:

4. Վերստուգող խմբի անդամ`

(______________)
(Վերստուգող խմբի ղեկավար)

(_________)
(ստորագրություն)
 

_/_ 20_ թ:

5*. «Ստացա ակտի մեկ օրինակը»`

(______________)
(Վերստուգող անձ)

(________)
(ստորագրություն)
 

_/_ 20_թ.:

6**. Ակտն առաքվեց պատվիրված թիվ _______________________նամակով,
(Վերստուգվող անձի կողմից ակտը չընդունելու դեպքում)

_/_ 20_թ.:

____________

* Սույն տողը չի լրացվում, եթե արձանագրությունը (ակտը) առաքվում է պատվիրված նամակով:

** Սույն տողը լրացվում է, եթե արձանագրությունը (ակտը) առաքվում է պատվիրված նամակով:

 

 

(հավելվածը խմբ. 14.06.06 N 95-Ն)



Հավելված 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ( Ա Կ Տ )

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

_____________________________________________________________

(վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)

_____________________________________________________________

(վերստուգվող անձի անվանումը)

գործունեության հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում՝

 

____________________________________________________________ ,

(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)

 

որով ________________________________________ խոչընդոտեց ստուգմանը:

(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը, ազգանունը կամ անվանումը)

2. Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց վերստուգվող անձին:

 

3.___________________________________________________________

(Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)

 

պետ՝ /________/ / ________/, --------/, —-/—--- 20—-թ:

(անուն, ազգանուն) (ստորագրություն)

4. Բաժնի պետ`

(______________)
(Անուն, ազգանուն)

(_________)
(ստորագրություն)
 

_/_ 20_ թ:

5. Ավագ վերահսկող (վերահսկող)`

(______________)
(Անուն, ազգանուն)

(________)
(ստորագրություն)
 

_/_ 20_թ.:

6. Ակտն առաքվեց պատվիրված թիվ _______________________նամակով,

_/_ 20_թ.:



(հավելվածը լրաց. 26.04.05 N 194-Ն,խմբ. 14.06.06 N 95-Ն)