Գլխավոր տեղեկություն
Համար
N 784-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2007 թվականի N 784-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1335-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի օտարման գործարքից առաջացած փոխհարաբերությունների կարգավորման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1335-Ա որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման 1-ին կետի «բ» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընկերության հաշվին է փոխանցում 2694,0 մլն դրամ գումար, վերջինս, իր հերթին, ստացված գումարն ուղղում է աշխատավարձի (1280,0 մլն դրամ), եկամտահարկի (179,0 մլն դրամ) և սոցիալական վճարների (1235,0 մլն դրամ) գծով առկա պարտավորությունների մարմանը».

2) հինգերորդ պարբերության մեջ «7710,0 մլն դրամ» և յոթերորդ պարբերության մեջ «2120,0 մլն դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «7544,7 մլն դրամ» և «2106,3 մլն դրամ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան