Գլխավոր տեղեկություն
Համար
N 762
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.03.2006-29.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.674
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2020

040.0762.16.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 762
քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

    

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը:

(1-ին կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց.

միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս.

ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը).

կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի.

միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում.

ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով, և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում.

ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում.

չվացուցակ՝ աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.

հավաքակայան` շարժական կազմի միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման ու գիծ դուրս գալուց առաջ ավտոբուսների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացվում է ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում.

արտադրական բազա` տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորված արտադրական շենքեր ու շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են տրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումն ու հաշվառումը, փաստաթղթերի վարումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

համալրում` երթուղում ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ չվացուցակում լրացուցիչ երթեր նախատեսվելու դեպքում երթուղու սպասարկման համար նոր տրանսպորտային միջոցների ներգրավում:

(2-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային կարգով ընտրված կազմակերպություններին կանոնավոր փոխադրումների երթուղիների (այսուհետ՝ երթուղի) սպասարկման իրավունքը հատկացնելու միջոցով:

(3-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

4. Կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգի պահանջներով նախատեսված` կառավարման մարմինների կազմած մրցութային հանձնաժողովների կողմից:

(4-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

5. Միջմարզային երթուղիների ցանկը, չվացուցակները, երթուղում ուղևորահոսքի փոփոխման հետ կապված չվացուցակների փոփոխությունները և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` Երևան քաղաքի վարչական տարածքում երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ։

(5-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

6. Երևանի ներքաղաքային երթուղիների ցանկը, չվացուցակները, երթուղում ուղևորահոսքի փոփոխման հետ կապված չվացուցակների փոփոխությունները և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Երևանի քաղաքապետը՝ քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով նախարարության հետ:

Քաղաքային համայնքների երթուղային ցանցը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը՝ քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ:

(6-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

7. Ներմարզային երթուղիների ցանկը, չվացուցակները, երթուղում ուղևորահոսքի փոփոխման հետ կապված չվացուցակների փոփոխությունները և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով նախարարության հետ:

(7-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայաններից կամ երթակարգավարական կետերից:

Սույն կետի պահանջները կարող են չկիրառվել գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող փոխադրումների դեպքում:

(8-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

(9-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

10. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է՝

ա) միջմարզային երթուղիների հատկացման համար՝ նախարարությունը.

բ) Երևան քաղաքի և քաղաքային համայնքների ներքաղաքային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար՝ Երևանի քաղաքապետը և համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը.

գ) ներմարզային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը:

(10-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

11. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն մրցութային հանձնաժողովը կազմող կառավարման մարմնի, նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության, իսկ նախարարության հանձնաժողովում` նաև Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան տարածքային կառավարման մարմնի կամ համապատասխան տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները:

Քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմվող մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:

(11-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

(12-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

13. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի ղեկավարի կողմից:

(13-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

14. Մրցութային հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար՝ հանձնաժողովի կազմից, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամների տեղեկացման, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:

(14-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

15. Մրցութային հանձնաժողովը՝

ա) նախապատրաստում և հաստատման է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը.

բ) համաձայն հաստատված ժամանակացույցի՝ հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին՝ ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.

գ) նախապատրաստում է մրցութային փաթեթը և սույն կարգին համապատասխան տրամադրում մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին։

Մրցութային փաթեթն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը՝

մրցույթին ներկայացված երթուղիների չվացուցակները,

մրցույթի մասնակցության հայտը,

սույն կարգը.

դ) կազմակերպում է մրցույթի մասնակցության հայտերի (ձև N 1) ընդունումը, ուսումնասիրում ներկայացված փաստաթղթերի փաթեթը (ըստ կից ցանկի), որոշում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

ե) մրցույթի անցկացման համար ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար անհրաժեշտ հետևյալ պայմանները՝

տրանսպորտային միջոցների հավաքատեղի (հրապարակ),

էստակադ կամ զննման փոս,

հրապարակ՝ արգելակների արդյունավետությունը որոշելու համար,

էկրան կամ սարքեր՝ լուսարձակների կարգավորումն ստուգելու համար,

արտանետվող գազերի թունայնության և ծխայնության ստուգման սարքեր.

զ) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների և արտադրական բազայի գնահատումը.

է) ամփոփում է մրցույթի արդյունքները և դրանց հիման վրա որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին):

(15-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

16. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթների անցկացման ժամանակացույցերին համապատասխան միմյանց և նախարարություն պարբերաբար ներկայացնում են գրավոր ամփոփ տեղեկատվություն՝ անցկացված մրցույթների արդյունքների մասին:

Նախարարությունը մրցույթի արդյունքներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովում է մրցույթների արդյունքների հրապարակումը սեփական ինտերնետային էջում։

(16-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

17. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 5 անդամ:

(17-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

171 . Մրցույթներն անցկացվում են նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց 45 օր առաջ:

(171 կետը լրաց. 17.03.05 N 331-Ն)

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

18. Մրցութային հանձնաժողովը հաստատված ժամանակացույցով մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, նշելով՝

մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,

մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, սպասարկման համար պահանջվող տրանսպորտային միջոցների թիվը և տեսակները,

հայտը ներկայացնելու վերջին ժամկետը,

հեռախոսահամարը՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

(18-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը կցվում է) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`

ա) երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչությունում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցներ, որոնցից առնվազն 60 տոկոսը սեփականության իրավունքով կամ լիզինգով ձեռք բերված, կամ էլ ներկայացրել են երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով նոր տրանսպորտային միջոցներ սեփականության իրավունքով ձեռք բերելու մասին հայտ - պարտավորություն (N 6 ձև) և ձեռք բերվող տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքի 25 տոկոս գումարի չափով բանկի կողմից տրված երաշխիք (N 7 ձև):

Երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թիվը սահմանվում է հաստատված չվացուցակով երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր 1-5, իսկ 150 կմ-ից ավելի երկարություն ունեցող երթուղիներում` փոխադրողի ցանկությամբ 1-3 տրանսպորտային միջոցի դեպքում` մեկ պահուստային տրանսպորտային միջոցի հաշվարկով, որոնք կարող են օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների փոխարեն.

բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով ու արտադրական անձնակազմով (կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետներին ներկայացվող` սույն կարգի IV1 գլխով նախատեսված որակավորման պահանջներին համապատասխան) համալրված արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագիր, որին համապատասխան իրականացվում և հաշվառվում են նշված աշխատանքները:

Երևան քաղաքում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող արտադրական բազայի առկայությունը պարտադիր է.

գ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հավաքակայան (եթե շարժական կազմի միջհերթափոխային պահպանումն արտադրական բազայում չի իրականացվում), որտեղ կազմակերպվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը:

Սույն կետի «բ» ենթակետի և «գ» ենթակետի առաջին պարբերության պահանջները (բացի վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման դրույթից) չեն տարածվում մինչև 3 ավտոտրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունների վրա, որոնց տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա:

(19-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

191. Երևան քաղաքում ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործելու համար ԱՏԳԱԱ 8702 ծածկագրով նախատեսված 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների (այսուհետ` ավտոբուս) ներմուծման մտադրություն ունեցող կազմակերպությունը (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա կազմակերպությունը)`

ա) գրավոր դիմում է Երևանի քաղաքապետարան (այսուհետ` լիազոր մարմին)։ Լիազոր մարմինը կազմակերպության դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն` ելնելով երթուղային ցանցի հնարավորություններից, ներմուծվելիք ավտոբուսների դասից ու պահանջարկից, ընդունում է որոշում` ավտոբուսների ներմուծման նպատակահարմարության մասին.

բ) դրական որոշում ընդունելու դեպքում` լիազոր մարմինը սահմանված կարգով կազմակերպությանը տալիս է ավտոբուսները սույն կետով սահմանված կարգին համապատասխան ներմուծելու մասին եզրակացություն.

գ) բացասական որոշում ընդունելու դեպքում` լիազոր մարմինը դրա մասին տեղյակ է պահում կազմակերպությանը` նշելով եզրակացության տրամադրման մերժման հիմնավորումները։ Ընդ որում, լիազոր մարմնի բացասական որոշման ընդունման համար հիմք են հանդիսանում կազմակերպության կողմից դիմում ներկայացվելու օրվան հաջորդող 4 ամսվա ընթացքում մրցույթի անցկացում նախատեսված չլինելու հանգամանքը (բացառությամբ սույն կետի «ե» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), ինչպես նաև ներմուծվող ավտոբուսների անհամապատասխանությունը սահմանված կարգով հաստատված` տվյալ փոխադրումներին ներկայացվող տեխնիկական պահանջներին.

դ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթուղթը հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ավտոբուսների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը չհաշվարկելու և չգանձելու համար.

ե) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթղթի հիման վրա ավտոբուսների ներմուծումն առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման իրականացվում է մաքսային մարմինների կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպմամբ՝ մինչև 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը տրված և վերջինիս կողմից մաքսային մարմիններ ներկայացված որոշման հիման վրա, մաքսային մարմիններն օրենքով սահմանված կարգով իրականացնում են ավտոբուսների ներմուծման՝ առանց ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և գանձելու մաքսային ձևակերպումները:

Այն դեպքում, երբ ներմուծող կազմակերպությունը հաղթող է ճանաչվել նախկինում կայացված մրցույթի արդյունքում, կամ կազմակերպության (այդ թվում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող` չգրանցված օտարերկրյա կազմակերպության) կողմից ներմուծված ավտոբուսները վարձակալությամբ (այդ թվում՝ ֆինանսական) տրամադրվել են մրցույթի մասնակից, ինչպես նաև նախկինում կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը, ապա մաքսային մարմինների կողմից ավտոբուսների ներմուծման՝ առանց ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և գանձելու մաքսային ձևակերպումները կատարվում են միայն սույն կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթղթի հիման վրա, եթե լիազոր մարմինը սույն կետով սահմանված ժամկետում վերադաս մաքսային մարմին է ներկայացրել տեղեկանք այն մասին, որ սույն կետի «զ» ենթակետով նախատեսված խախտումներ թույլ չեն տրվել.

զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոբուսների համար ավելացված արժեքի հարկը ենթակա է հաշվարկման և գանձման, եթե կազմակերպությունը դրանց ներմուծումից հետո 3 տարվա ընթացքում`

ներմուծված ավտոբուսները չի շահագործում սույն կետով նախատեսված նշանակությամբ կամ`

օտարում է ավտոբուսները կամ`

երթուղու սպասարկման ընթացքում գործող կարգի պահանջների կատարման խախտումների համար զրկվել է երթուղու սպասարկման իրավունքից (կանոնավոր փոխադրումների դեպքում) կամ

չի բավարարել սույն կետի այլ պահանջները:
     Սույն կետով նախատեսված պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն այդ խախտումների հայտնաբերմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում դրա մասին գրավոր տեղեկանք.

է) սույն կետի «զ» ենթակետով սահմանված հանգամանքների առկայության դեպքում՝ կազմակերպությունը զրկվում է առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ավտոբուսների ներմուծման իրավունքից՝ 3 տարի ժամկետով:

(191 կետը լրաց. 29.10.04 N 1842-Ն)

20. Մրցույթի անցկացման օրը կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցները չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պահպանում է մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե՝

ա) տրանսպորտային միջոցները չեն ներկայացվել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) պատճառով.

բ) ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մրցույթի վայր ժամանման հնարավոր ընթացուղով:

(20-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

21. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները՝

ա) տրանսպորտային միջոց վարողները պետք է ունենան տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ որակավորում (D կարգ) և սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ.

բ) տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

(21-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

22. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովից ստանում է մրցութային փաթեթ` ստորագրելով համապատասխան մատյանում  (N 8 ձև):

(22-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

23. Կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված և երթուղու սպասարկման իրավունք շահած տրանսպորտային միջոցներն այլ երթուղիների հատկացման մրցույթին կարող են մասնակցել պայմանով, որ կազմակերպությունը հրաժարվի նախկին երթուղու սպասարկման իրավունքից:

(23-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

24. Թույլատրվում է երթուղին սպասարկող կազմակերպությանը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկման համար համալրման կամ փոխարինման կարգով ներգրավել տրանսպորտային միջոցներ, որոնց համարժեքությունը որոշում է մրցութային հանձնաժողովը՝ կարգի պահանջներին համապատասխան:

(24-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

25. Երթուղու սպասարկմանը ներգրավվող (համալրող) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հավաքած փաստացի գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների) պետք է համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված տրանսպորտային միջոցների միջին գնահատականին կամ գերազանցի այն, իսկ փոխարինող տրանսպորտային միջոցինը` փոխարինվող տրանսպորտային միջոցների գնահատված միավորին` սպասարկման երկրորդ տարվանից սկսած տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով:

(25-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

26. Մրցույթի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 5 օր առաջ:

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն։

(26-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

27. Մրցույթի մասնակիցը հայտի հետ միասին փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար նաև ուղեվարձը` ըստ միջանկյալ բնակավայրերի: Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

(27-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

 

IV1 . ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

271 . Կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման (տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների կատարման, կայանման և պահպանման ապահովման) և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորումը որոշվում է ուղևորափոխադրումների կազմակերպման և ապահովման, շարժակազմի տեխնիկական վիճակը պահանջվող մակարդակում պահելու, երթևեկության անվտանգության ապահովման, ավտոմոբիլային տրանսպորտում բնապահպանական նորմերի, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով:

Հայաստանի Հանրապետության տարածքում նշված գործառույթների իրականացման համար մասնագիտական ձեռնահասությունը (կոմպետենտությունը, արհեստավարժությունը) հաստատվում է մասնագիտությունների նախկին և այժմյան ցանկերում ներառված ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի, կամ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման և շարժակազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայականի, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձի առկայությամբ:

Այդ մասնագիտություններն են`

Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն,

Ավտոտրակտորաշինություն,

Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում,

Ճանապարհային երթևեկության կազմակերպում,

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (տրանսպորտի բնագավառ),

Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ,

Ավտոմոբիլների և տրակտորների էլեկտրական սարքավորումներ,

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ավտոմոբիլային տրանսպորտ):

(271 կետը լրաց. 17.03.05 N 331-Ն)

(IV1 գլուխը լրաց. 17.03.05 N 331-Ն)

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին (միկրոավտոբուսներին) տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձև N 2)։

(28-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

29. Տրանսպորտային միջոցների գնահատումը կատարվում է 5 բալանոց թվային համակարգով:

(29-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

30. Մրցութային թերթիկում գրանցվում են՝

ա) 3-5-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը).

բ) 6-10-րդ սյունակներում՝ տեխնիկական վիճակի (արգելակային և ղեկային կառավարման համակարգերի, լուսաազդանշանային միջոցների, դռների փականքների հուսալիություն և ամրություն) գնահատականը.

գ) 11-15-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցների գնահատականներն ըստ՝

արտաքին տեսքի,

ապակիների վիճակի,

ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,

անվադողերի մաշվածության աստիճանի,

կառուցվածքային փոփոխությունների։

Մրցույթին երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից ավելի շարժակազմ ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող թվին համապատասխան՝ առավելագույն բարձր գնահատականներ ստացած տրանսպորտային միջոցներից.

դ) 16-րդ սյունակում՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր գնահատականը։

ե) անվտանգության, արտաքին տեսքի և ուղևորասրահի կահավորման ու հարմարադասման, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցը մրցույթին ներկա հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշման դեպքում ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից:

Մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 30 միավորից ցածր գնահատական ստացած տրանսպորտային միջոցները հանվում են մրցույթից և սույն կարգի պահանջների համաձայն թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորմանը չեն կարող մասնակցել:

Գնահատման արդյունքներով (ըստ մրցութային թերթիկի) 30 միավորից ցածր միջին գնահատական ստանալու հետևանքով՝ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թիվը մնացած մասով չապահովելու դեպքում՝ կազմակերպությունը, անկախ տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական ցուցանիշներից, զրկում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

Հայտ - պարտավորության և բանկի կողմից տրված երաշխիքի առկայության դեպքում կազմակերպության տրանսպորտային միջոցները գնահատվում են առավելագույն հիմնական և լրացուցիչ միավորներով:

(30-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ., լրաց. 17.03.05 N 331-Ն)

31. Մրցույթին մասնակցող կազմակերպության տրանսպորտային միջոցները գնահատման ընդհանուր հաշվարկով լրացուցիչ ստանում են՝

ա) 60 տոկոսից ավելի սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար՝ 0,5 միավոր.

բ) արտադրական բազայի համար՝ N 3 ձևով որոշվող կարգով:

Արտադրական բազան կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանելու դեպքում տրվում է բազայի համար հաշվարկած լրիվ միավորները, այլ դեպքերում՝ միավորների 50 տոկոսը։

(31-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, 17.03.05 N 331-Ն)

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

32. Կազմակերպությունների արտադրական բազան գնահատվում է տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար տեխնոլոգիական նախագծման նորմատիվներին համապատասխան սպասարկման ու նորոգման կետերի (պոստեր) և արտադրական տարածքների մակերեսների, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կառույցների առկայությունը ճշտելու և գնահատելու նպատակով:

(32-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

33. Կազմակերպության արտադրական բազան բնութագրող հիմնական ցուցանիշներն են՝

ա) տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը.

բ) ՏՍ և ԸՆ գոտու (զոնա) մակերեսը.

գ) արտադրամասերի մակերեսները.

դ) տրանսպորտային միջոցների կայանատեղերի ընդհանուր մակերեսը.

ե) բնապահպանական նորմերի պահանջների կատարման համար անհրաժեշտ կառույցների ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

(33-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

34. Ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթին մասնակցող կազմակերպությունները ներկայացնում են կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար անհրաժեշտ տվյալները (կցվում է)։

(34-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

35. Կազմակերպությունների արտադրական բազայի համապատասխանությունն առկա շարժակազմի տեսակին և թվին գնահատվում է ելնելով տվյալ կազմակերպության համար որպես բազային ընտրված ավտոբուսների վերածված թվից:

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշելու համար նախ որոշվում է տվյալ դասի ավտոբուսները մինչև 2 տարի ծառայության ժամկետ ունեցող ավտոբուսների վերածված թիվը (աղյուսակ N 1):

(35-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

Աղյուսակ N 1

 

NN
ը/կ
Ավտոբուսների տարիքային խմբերը Ավտոբուսի տարիքը հաշվի առնող ուղղիչ գործակիցը Տվյալ տարիքային խմբի ավտոբուսների թիվը Ավտոբուսների վերածված թիվը
1. Մինչև 2 տարի 1,0    
2. 2-4 տարի 1,6    
3. 4-6 տարի 2,0    
4. 6-8 տարի 2,6    
5. 8-10 տարի 2,8    
6. 10-12 տարի 3,0    
7. 12 և ավելի տարի 3,6    
   Ընդամենը      

 

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշվում է հաշվի առնելով տվյալ դասի ավտոբուսների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) աշխատատարության գործակիցը (աղյուսակ N 2):

(Աղյուսակ N 1-ը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

Աղյուսակ N 2

 

Ավտոբուսի դասը ՏՍ և ԸՆ աշխատա-
տարության գործակիցը
Վերածված ավտոբուսների թիվը
(աղյուսակ N 1)
ՏՍ և ԸՆ աշխատա-
տարության գործակցի հարաբերությունը բազային մակնիշի գործակցին
Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը
Հատուկ փոքր դասի
(մինչև 17 նստատեղ)
1,0      
Փոքր դասի
(18-30 նստատեղ)
1,3      
Միջին դասի
(31-40 նստատեղ)
1,6      
Բարձր դասի
(40-ից բարձր նստատեղ)
1,8      
Ընդամենը x      

 

Արտադրական գոտիների և կայանատեղերի մակերեսների մեծությունների գնահատման համար հաշվի են առնվում նաև տվյալ դասի ավտոբուսների եզրաչափքերը և շրջադարձի արտաքին շառավիղների միջին արժեքները հաշվի առնող գործակիցը (աղյուսակ N 3):

(Աղյուսակ N 2-ը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

Աղյուսակ N 3

  

Ավտոբուսի դասը Ավտոբուսի եզրաչափքերը և շրջադարձի
շառավիղը հաշվի առնող գործակիցը
Հատուկ փոքր դասի
(մինչև 17 նստատեղ)
1,0
Փոքր դասի
(18-30 նստատեղ)
1,56
Միջին դասի
(31-40 նստատեղ)
1,82
Բարձր դասի
(40-ից բարձր նստատեղ)
2,18

 

(Աղյուսակ N 3-ը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

36. Կազմակերպության արտադրական բազայի գնահատումը կատարվում է գնահատման համար սահմանված ցուցանիշներն ավտոտրանսպորտային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմատիվային ցուցանիշների հիման վրա սահմանված նորմատիվներով (աղյուսակ N 4) հաշվարկվող ցուցանիշների հետ համեմատելու (հարաբերելու) միջոցով (N 2 ձև):

(36-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

Աղյուսակ N 4

 

Տրանսպորտային միջոցների համալիր սպասարկող և պահպանող կազմակերպության արտադրական բազայի նորմատիվային ցուցանիշները 100 միավոր հատուկ փոքր դասի (մինչև 17 նստատեղ) ավտոբուսի համար (տարեկան 45,0 հազ. կմ միջին վազքի դեպքում)

 

NN
ը/կ
Ցուցանիշները Մեծությունը
1. Արտադրության մեջ աշխատող բանվորների թիվը 37
2. Բանվորական կետերի թիվը 7
3. ՏՍ և ԸՆ գոտիների ընդհանուր մակերեսը (քառ. մ) 210
4. Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ. մ) 104
5. Ավտոբուսների կայանատեղի մակերեսը (քառ. մ) 2530
6. Հողատարածքի մակերեսը (քառ. մ) 7000

 

(Աղյուսակ N 4-ը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

37. Եթե կազմակերպության համապատասխան ցուցանիշի փաստացի արժեքի հարաբերությունը նորմատիվայինին ստացվում է մեկից ավելի, ապա ընդունվում է 1.0 գործակիցը, մեկից փոքր ստացվելու դեպքում գործակիցն ընդունվում է նշված հարաբերության մեծությամբ:

(37-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

38. Արտադրական բազայի գնահատման նպատակով ընդունված յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում է առավելագույնը 5 միավոր: Գնահատման միավորը որոշվում է տվյալ ցուցանիշի համապատասխանության գործակցի և 5 առավելագույն միավորի արտադրյալով:

(38-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

39. Կեղտաջրերի մաքրման կայանի, արտանետվող գազերի վերահսկման-կարգավորման կետի (ՎԿԿ) և ջրօգտագործման-ջրահեռացման փաստաթղթերի առկայության դեպքում դրանց համապատասխան միավորներն ընդունվում են 1.0, իսկ բացակայության դեպքում՝ 0, կեղտաջրերի մաքրման կայանը չգործելու դեպքում միավոր չի տրվում:

(39-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

40. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (ձև N 4):

(40-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

41. Ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը (մասնակիցները) ճանաչվում է (են) մրցույթի հաղթող (հաղթողներ):

(41-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

42. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է ստորև նշված գործոնների առաջնահերթությամբ՝

ա1 ) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին.

ա) բարձր է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին տրված գնահատականը: Նույն երթուղու համար մեկից ավելի հայտ-պարտավորություն ստանալու դեպքում առավելությունը տրվում է այն հայտ-պարտավորությանը, որով առաջարկվում է երթուղու սպասարկումն իրականացնել ավելի բարձր տեխնիկաշահագործական ցուցանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներով.

բ) բարձր է կազմակերպության արտադրական բազայի ցուցանիշը.

գ) բարձր է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների տոկոսային տեսակարար կշիռը.

դ) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ.

ե) տեխնիկական վիճակի համար հավասար միավորներ հավաքած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված` առավել թվով տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությանը:

(42-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն, 02.02.06 N 88-Ն)

43. Մրցույթի արդյունքներով սույն կարգի 42-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է։

(43-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

44. Երթուղիներում միկրոավտոբուսների շահագործման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ հիմք ընդունելով մրցույթի ներկայացված տրանսպորտային միջոցների թողարկման տարեթիվը:

(44-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

45. 2004 և 2005 թվականներին նոր անցկացվող մրցույթներին, ինչպես նաև համալրման (փոխարինման) համար թույլատրվում է ներկայացնել 1988 թվականին և դրանից հետո թողարկված միկրոավտոբուսներ, իսկ 2006 թվականին և դրանից հետո՝ 15 և ավելի փոքր տարիք ունեցող միկրոավտոբուսներ:

Եթե ավելի մեծ տարիք ունեցող միկրոավտոբուսների տեխնիկական վիճակը զգալիորեն բարելավվել է (թափքը փոխարինվել է նորով), մրցութային հանձնաժողովը կարող է ընդունել համապատասխան որոշում՝ որոշակի ժամանակահատվածում (բայց 10 տարվանից ոչ ավելի) դրանց շահագործումը թույլատրելու մասին:

(45-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած։

(46-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

47. Մրցութային հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետներում ներկայացված պայմանները բավարարող ոչ մի հայտ չի ստացել.

բ) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.

գ) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցները գնահատման արդյունքներով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 70 տոկոսից ցածր գումարային միավոր.

դ) դրական գնահատական ստացած տրանսպորտային միջոցների թիվը պակաս է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից:

(47-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

48. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից՝ ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հաստատվելուց հետո:

Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսը՝ համապատասխան կառավարման մարմնի որոշման հետ ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:

(48-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

49. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին տեղեկացնում է մրցույթի մասնակիցներին և մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը տալիս տեղեկանք (ձև N 5) մրցույթով անցած (համալրված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ դեղին հիմնագույնով համարանիշեր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության (այսուհետ` պետավտոտեսչության վարչություն) համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնելու համար։

(49-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

50. Պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումը մրցույթի հաղթող կազմակերպության դիմումի համաձայն` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի (ձև N 5) հիման վրա, մրցույթի արդյունքով երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցներին դրանց համարանիշերի և գրանցման վկայագրի (տեխնիկական անձնագրի) փոխարեն տալիս է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն և մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մրցութային հանձնաժողովին ներկայացնում է տեղեկատվություն` ըստ երթուղիների հատկացված ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերի մասին` նշելով տրանսպորտային միջոցի հիմնական պետհամարանիշերը:

Կազմակերպությունները ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն ստանալու համար դիմումի հետ պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանում են հանձնում ավտոբուսի գրանցման վկայագիրը և համարանիշերը:

Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու, ինչպես նաև առանձին տրանսպորտային միջոցները երթուղու սպասարկումից հանելու դեպքում կազմակերպությունը դիմումի և համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հետ պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու գրանցման կտրոնները և ստանում ավտոմոբիլի համարանիշերն ու գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը):

(50-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, լրաց. 17.03.05 N 331-Ն)

51. Կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորասրահում ուղևորների համար տեսանելի տեղում փակցվում են սպասարկող կազմակերպության անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև համապատասխան կառավարման մարմնի լիազորված ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը պարունակող ցուցատախտակ: Ուղեսրահում փակցվում է նաև վարորդի լուսանկարով, հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված, կնքված և լամինացված հատուկ 74X105 մմ չափսի ձևաթուղթ, որի վրա նշվում են նաև վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան ու համարը և ձևաթուղթը տալու ժամկետը:

Տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում` կանգառներում գտնվող ուղևորների համար տեսանելի տեղերում տեղադրվում է երթուղու համարը և առաջին ու վերջին կանգառների կամ թաղամասերի անվանումները պարունակող ցուցատախտակ, իսկ կողային մասում՝ երթուղու համարը, երթուղու սկզբնակետը, վերջնակետը և միջանկյալ հիմնական կանգառները կամ ընթացուղին պարունակող ցուցատախտակ:

Սույն կետում նշված ցուցատախտակները չպետք է սահմանափակեն վարորդի տեսադաշտը:

(51-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

52. Մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշման հիման վրա մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանում է դեղին հիմնագույնի համարանիշերն ու բոլոր տրանսպորտային միջոցների ժամանակավոր գրանցման կտրոնները և դրանք ներկայացնելուց հետո կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության հետ կնքում է երթուղու սպասարկման պայմանագիր: Նշված ժամկետում դեղին հիմնագույնով համարանիշեր չստանալու և պայմանագիր չկնքելու դեպքում մրցույթի արդյունքները տվյալ կազմակերպության մասով համարվում են անվավեր, և երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած կազմակերպությանը, իսկ մրցակցության բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները նոր ավտոբուսներով համալրվելու կամ նույն երթուղում ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերսկսվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուսներին դեղին հիմնագույնի համարանիշերը հատկացվում են անվճար` երթուղին սպասարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության ստորաբաժանումներ վերադարձվելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար:

(52-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, խմբ., փոփ., լրաց. 17.03.05 N 331-Ն)

521 . Երթուղիների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին մատուցվող սպասարկման ծառայությունների դիմաց երթուղու սպասարկման պայմանագրով սահմանվում է սպասարկման հաստատագրված վճար, որի հաշվարկման կարգը սահմանում է համապատասխան կառավարման մարմինը:

(521 կետը լրաց. 17.03.05 N 331-Ն)

53. Մրցույթին վերաբերող բոլոր նյութերն ամրակարվում և ստորագրվում մրցութային են հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում ու պահպանվում են երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:

(53-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

54. Երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ 3 տարի ժամկետով, իսկ կազմակերպության տրանսպորտային միջոցների 70 և ավելի տոկոս սեփականության ցուցանիշի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

Ավտոբուսային երթուղիներում հնարավոր առավելագույն միավորների 90 և ավելի տոկոս միավոր հավաքած կազմակերպությունների համար կարող է սահմանվել մինչև 6 տարի:

(54-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

55. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից առաջարկված փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ և այլն) կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր հաշվարկների հիման վրա` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ։

Այն դեպքերում, երբ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս կազմակերպություններից ավելի ցածր փոխադրավարձ առաջարկելու շնորհիվ, երթուղու փոխադրավարձը չի վերանայվում, դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում է նոր մրցույթ։

Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում նոր մրցույթ: Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել համապատասխան կառավարման մարմնի կողմից լիազորված կազմակերպությունը: (Նախադասությունը հանվել է 17.03.05 N 331-Ն):

Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում է նոր մրցույթ:

Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել համապատասխան կառավարման մարմնի կողմից լիազորված կազմակերպությունը`

ա) երթուղու նախկին մրցույթով արտոնագրված և դեղին հիմնագույնի ժամանակավոր համարանիշեր ստացած տրանսպորտային միջոցներով,

բ) մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված այլ տրանսպորտային միջոցներով:

(55-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ., լրաց. 17.03.05 N 331-Ն)

551 . Մեկից ավելի ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) երթուղիներ սպասարկող կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, թույլատրվում է տվյալ երթուղում շահագործել նաև իր կողմից սպասարկվող նմանատիպ ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) երթուղիների մրցույթներում հաղթող ճանաչված այլ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև մրցույթներով անցած շարժակազմերի շահագործումը` կազմակերպությունում հրամանագրված այլ` սահմանված պահանջները բավարարող վարորդների կողմից:

(551 կետը լրաց. 17.03.05 N 331-Ն)

552 . Կազմակերպությունը մրցույթից հետո մեկամսյա ժամկետում հայտ-պարտավորությունով նախատեսված մակնիշով և թվով տրանսպորտային միջոցներ չներկայացնելու դեպքում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից, և բանկային երաշխիքում նշված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Մրցույթում հաղթող է ճանաչվում հաջորդ` առավել բարձր անցումային միավորներ շահած կազմակերպությունը: Այդպիսի կազմակերպության բացակայության դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

(552 կետը լրաց. 17.03.05 N 331-Ն)

56. Կազմակերպությունները երթուղիների սպասարկման ամբողջ ժամանակահատվածում ղեկավարվում են սույն կարգով և այլ իրավական ակտերով:

(56-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

 

57. Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից փոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացմամբ` մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(57-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

58. Երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք կարող են հանդիսանալ, եթե`

ա) մրցութային կարգով սահմանված երթուղու սպասարկման համար կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոբուսների թիվը նվազել է այն չափով, ինչ չափով դրա հաշվին կազմակերպությունն առավելություն է ստացել մրցույթի արդյունքում իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) եռամսյակի ընթացքում կազմակերպության ավտոբուսները պայմանագրով նախատեսված արտադրական բազայում տեխնիկական սպասարկումների և նորոգումների չեն ներկայանում.

գ) կազմակերպությունը լուծարվել կամ վերակազմակերպվել է (վերակազմավորում, միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում), բացի օրենքով նախատեսված դեպքերից.

դ) օտարվել են երթուղին սպասարկող կազմակերպության ավտոբուսները (կամ դրանց մի մասը) կամ ավտոբուսների վարձակալության պայմանագրերի գործողությունը դադարել է, համալրման համար համարժեք ավտոբուսներ չեն ներկայացվել կամ ներկայացվել են, բայց չեն բավարարում մրցութային կարգի պահանջները, որոնց շնորհիվ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել.

ե) երթուղիները չեն սպասարկվում մրցույթի արդյունքներով (կամ համապատասխան կառավարման մարմնի կողմից համալրման, փոխարինման) թույլատրված ավտոբուսներով.

զ) երթուղու սպասարկումն իրականացվում է առանց երթուղու սպասարկման իրավունք հատկացնող կառավարման մարմնի (լիազորած ստորաբաժանման) կողմից հատկացված երթուղային թերթիկի կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով կահավորման.

է) երթուղու սպասարկման ընթացքում թույլ է տրվել ուղևորների և ուղեբեռի փոխադրավարձի սահմանված չափի ինքնակամ բարձրացում.

ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 17.03.05 N 331-Ն)։

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված մարմինների կողմից սույն կետի «ա», «բ», «դ», «ե», «զ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում նախազգուշացվում են խախտումը հայտնաբերվելու օրվանից 5-օրյա ժամկետում: Կազմակերպությունը նախազգուշացումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքերում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

Սույն կետի «գ» և «է» ենթակետերով նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից` խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա ժամկետում։

Սույն կետի «ե» ենթակետով նշված դեպքում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից` խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա ժամկետում, եթե խախտման մասին կազմակերպությունը տեղեկատվություն է ունեցել։

(58-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

 

X. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

59. Երթուղու հատկացման մասին մրցութային հանձնաժողովի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

(59-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

60. Սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամիս հետո:

(60-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

61. 19-րդ կետի «դ» ենթակետի, 31-րդ կետի «ա» ենթակետի, 42-րդ կետի «դ» ենթակետի և 54-րդ կետի դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթներին մասնակցող կազմակերպությունների վրա:

(61-րդ կետը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

(Կարգը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտատու__________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

___________________________________________________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու _____ _______________ 200 թ. կայանալիք

ավտոբուսային (միկրոավտոբուսային) ___________________________ մրցույթին։

              (երթուղու անվանումը, համարը)

 

Կից ներկայացնում եմ՝

1. Տրանսպորտային միջոցների մասին տվյալները

 

NN
ը/կ

Վարորդի անունը, ազգանունը, հայրանունը

Տրանսպորտային միջոցի`

Ինչ իրավունքով է պատկանում

մակնիշը

պետհամա-
րանիշը

թողարկման տարեթիվը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

8.

 

 

 

 

 

9.

 

 

 

 

 

10.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Պահանջվող փաստաթղթերը՝

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ_______________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ՝

 

Հայտատու

_________________
(ստորագրությունը)

_______________________________
(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Գործերն ընդունեց

______________
(ստորագրությունը)

__________________________
(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը)

  

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ

2. Պետական գրանցման վկայականը

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 17.03.05 N 331-Ն)

4. Օգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 17.03.05 N 331-Ն)

6. Տրանսպորտային միջոցներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականները, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված՝ առողջական վիճակի մասին տեղեկանքները և տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրերը)

7. Կարգի հավելվածում նշված՝ կազմակերպության արտադրական բազայի մասին տվյալները: Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումն այլ կազմակերպության արտադրական բազայում կատարելու դեպքում` նաև տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը և տեղեկանք այդ կազմակերպության կողմից կնքված այլ պայմանագրերի մասին

8. Տրանսպորտային միջոցն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) օրինականությունը հաստատող փաստաթուղթը

9. Սեղմված բնական գազով աշխատելու թույլտվությունը

10. Վարորդի լուսանկարը` 30 x 40 մմ չափսի

11. Կազմակերպության արտադրական բազայի (շարժական կազմի հավաքակայանի) սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը` բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված կազմակերպությունների:

Ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները և պատճենները: Փաստաթղթերի բնօրինակները մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են։

(Ձևը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ., լրաց. 17.03.05 N 331-Ն)

 

Ձև 2

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի անդամ_________________

____ ____________ 200 թ.

 

NN
ը/կ
Երթուղին Ավտոբուսի (միկրոավտոբուսի) Գնահատականը
մակ-
նիշը
պետ-
համա-
րա-
նիշը
թո-
ղարկ-
ման տարե-
թիվը
տեխնիկական վիճակի   ապա-
կիների վիճակի
ուղևո-
րասրահի կահա-
վորման և հարմա-
րադաս-
ման
անվա-
դողերի մաշվա-
ծության աստի-
ճանի
կառուց-
ված-
քային փոփո-
խություն-
ների
ընդհա-
նուր
բան-
վորա-
կան արգե-
լակի
կայան-
ման (ձեռքի) արգե-
լակի
ղե-
կային համա-
կարգի
լուսա-
ազ-դա-
նշա-
նային
դռների փականք-
ների հուսա-
լիու-
թյան և ամրու-
թյան
արտա-
քին տես-
քի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Կազմակերպության անվանումը
1.                              
2.                              
3.                              
4.                              
  Ընդամենը (լրացվում են միայն  6-10-րդ և 16-րդ սյունակները)                            

 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

(Ձևը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

Ձև 3


Թ Ե Ր Թ Ի Կ

 

__________________________________ արտադրական բազայի գնահատման

(կազմակերպության անվանումը)                     

 

NN
ը/կ
Ցուցանիշների անվանումները Գնահատման հաշվարկը
նորմա-
տիվային
փաս-
տացի
համապա-
տասխա-
նության
գործակիցը
գնահատման միավորը
1. Տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը        
2. ՏՍ և ԸՆ գոտու մակերեսը (քառ. մ)        
3. Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ. մ)        
4. Ավտոմեքենաների կայանատեղի մակերեսը (քառ. մ)        
5. Բնապահպանական կառույցների և փաստաթղթերի առկայությունը`        
ա) կեղտաջրերի մաքրիչ կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը X   X  
բ) («բ» ենթակետն ուժն կորցրել է 17.03.05 N 331-Ն)        
գ) արտանետվող գազերի ՎԿԿ առկայությունը X   X  
դ) ջրօգտագործման-ջրահեռացման վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը X   X  
   Ընդհանուր միավորը        

 

_______________________
 

_________________________
 

_______________________
 

_________________________
 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

(Թերթիկը փոփ. 17.03.05 N 331-Ն)

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Արտադրական բազայում սպասարկվող շարժակազմը

 

Մակնիշը (դասը)

Տարիքը

Թիվը

Նախատեսված են բնական գազով աշխատելու համար

Ծանոթա-
գրություն

 

Մինչև 2 տարի

 

 

 

 

2-4 տարի

 

 

 

 

4-6 տարի

 

 

 

 

6-8 տարի

 

 

 

 

8-10 տարի

 

 

 

 

10-12 տարի

 

 

 

 

12 և ավելի տարի

 

 

 

 

2. Արտադրական բազայի (հավաքակայանի) հողատարածքը _______ հա

3. Արտադրական բազայում կատարվող հիմնական աշխատանքները՝

ա) մաքրման-լվացման,

բ) N N 1, 2 և սեզոնային տեխնիկական սպասարկում,

գ) ավտոբուսների ընթացիկ նորոգում,

դ) այլ աշխատանքներ (նշել)

4. Սպասարկման և նորոգման կետերի (ամբարձիչներ, զննման առուներ, էստակադներ) թիվը, այդ թվում` ամբարձիչ` ______ տ, ամբարձունակություն` _______ հատ, զննման առու՝ լայնությունը` _______ մ, երկարությունը` ______ մ, ___________ հատ, էստակադ՝ լայնությունը` __________ մ, երկարությունը` __________ մ, ______ հատ

5. Սպասարկման և նորոգման գոտիների ընդհանուր մակերեսը՝ _______ քառ. մ

6. Արտադրամասերը (տեղամասերը)

 

Անվանումը

Մակերեսը
(քառ. մ)

Հիմնական
սարքավորումները
և թիվը

Ինչպես է իրականացվում`

Աշխատողների
թիվը

 

Ծանոթա-
գրություն

 

օդափո-
խությունը

լուսավո-
րությունը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

7. Մաքրման-լվացման աշխատանքների գոտին՝

ա) արտադրամասի ընդհանուր մակերեսը՝ _________ քառ. մ

բ) լվացման աշխատանքների կատարման եղանակը______________________________

_______________________________________________________________

գ) օգտագործվող սարքավորումը ________________________________________

դ) կեղտաջրերի մաքրման կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը_______________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

8. Ավտոբուսների կայանատեղը

 

NN
ը/կ

Տեսակը

Մակերեսը
(քառ.մ)

Կայանա-
տեղերի թիվը

Կայանող ավտոբուսների թիվը`

Ծանոթա-
գրություն

ընդամենը

գազաբա-
լոնային

1.

Բաց հարթակ

 

 

 

 

 

2.

Փակ կայանատեղ

 

 

 

 

 

 

9. Պահեստային, օժանդակ և ծառայողական սենյակներ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)

Ծանոթա-
գրություն

1.

Պահեստային

 

 

 

2.

Օժանդակ

 

 

 

3.

Ծառայողական

 

 

 

 

10. (10-րդ կետն ուժն կորցրել է 17.03.05 N 331-Ն)

11. Արտանետվող գազերի թունավոր բաղադրիչների արտանետման վերահսկման-կարգավորման կետի առկայությունը կամ համապատասխան կազմակերպության անվանումը, որի հետ կնքված պայմանագրով իրականացվում են այդ աշխատանքները

_______________________________________________________________

_______________________________________________________________

12. Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկային փաստաթղթերի առկայությունը և
գործողության ժամկետը ________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

13. Վարորդների նախաերթային բժշկական կետի սարքավորումները, աշխատողների որակավորումը և թիվը (բժշկական կետի բացակայության դեպքում կցել մասնագիտացված բժշկական կետ ունեցող
այլ կազմակերպություններում ստուգում կատարելու մասին պայմանագրի պատճենը) __________

_______________________________________________________________

_______________________________________________________________

14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը կազմակերպող անձնակազմը

 

Պաշտոնը

Ազգանունը, անունը

Մասնագի-
տությունը

Ինչ ուս. հաստ. է ավարտել, երբ

Աշխ. ստաժը տվյալ բնագավառում

Երբ և վերապատ-
րաստման ինչ դասընթաց է անցել

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

Հայտատու

_________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

(Ձևը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

 Ձև 4

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԹԵՐԹԻԿ

 

____ _______________ 200  թ.

 

Կազ-
մակեր-
պու-
թյան անվա-
նումը
Տրանսպորտային միջոցների թիվը Կազմա-
կերպու-
թյան կողմից առաջարկ-
ված փոխադ-
րավարձը
Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը, գումարային գնահատականները Լրացուցիչ
միավորները
Ընդհա-
նուր միավո-
րները
հայտով մրցույթին ներկա-
յացված
մրցույ-
թին փաս-
տացի ներկա-
յացված
երթուղու սպասարկ-
ման համար ընտրված
սեփա-
կանու-
թյան
տոկոսը՝ ընտրված տրանս-
պորտային միջոց-
ների թվից
              ընդա-
մենը
միավոր տրանս-
պորտային միջոցի միջին միավորը
տոկոսը՝ հնարա-
վորից
սեփա-
կանու-
թյան համար
(18-րդ
 սյունակն
ուժն կորցրել է
 17.03.05 N 331-Ն)
արտա-
դրական բազայի համար
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
Երթուղու անվանումը
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

_______________________
 

_________________________
 

_______________________
 

_________________________
 

_______________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 

 

 

(Ձևը խմբ. 11.12.03 N 1926-Ն, փոփ. 17.03.05 N 331-Ն)

Ձև 5

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

_____________________ մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքով երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցների մասին

 

Կազմակերպության անվանումը ___________________________________________

Իրավաբանական հասցեն _______________________________________________

Երթուղու համարը և անվանումը __________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին համապատասխան կառավարման
մարմնի որոշման N ________ , _____ ____________ 200 թ.

 

N

Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)

Ինչ հիմունքով է շահագործվում
(սեփականության, վարձակալման)

Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը

Վարորդի անունը և ազգանունը

մակնիշը

պետհա-
մարանիշը

թողարկման տարեթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(Ձևը խմբ. 11.12.03 N 1926-Ն)

       Ձև N 6

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթին մասնակցելու

Հայտատու կազմակերպության անվանումը ________________________________
տնվելու վայրը և հասցեն ___________________________________________
Պետական գրանցման վկայականի համարը _________________________________
Հարկային մարմիններում գրանցման համարը _______________________________
Հեռախոսահամարները _____________________________________________

Պարտավորվում եմ մինչև 200 ____ թ. ______________ -ը ձեռք բերել _______ ____________________________________ ավտոբուսային (միկրոավտոբուսային)

(երթուղու անվանումը, համարը)

երթուղու սպասարկման չվացուցակով փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ _______ միավոր ____________ մակնիշի 200 __ թվականի արտադրության ավտոբուսներ:
 Խնդրում եմ թույլատրել մասնակցելու նշված երթուղում կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության 200___ թ. _________ -ին կայանալիք մրցույթին։
Կից ներկայացնում եմ բանկային երաշխիք այն մասին, որ նշված ժամկետում ու մակնիշով և ______ թվականի արտադրության ավտոբուսներ մրցութային հանձնաժողովին չներկայացնելու դեպքում ___________ բանկում իմ կողմից N _____ հաշվեհամարում ներդրված գումարից _________________ հազ. դրամը (ձեռք բերվող տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքի 25 տոկոսի չափով գումարը) կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում:
Առդիր`
1. Կազմակերպության պետական գրանցման վկայականը:
2. ______________________ __________ բանկի կողմից տրված բանկային երաշխիքը: 

Կազմակերպության

տնօրեն

_______________
(ստորագրությունը)

___________________________
(անունը, ազգանունը)

   Կ.Տ.

(Ձևը լրաց. 17.03.05 N 331-Ն)

Ձև N 7

Բ Ա Ն Կ Ա Յ Ի Ն  Ե Ր Ա Շ Խ Ի Ք

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ Ա Ն

 

Քանի որ _________________________________________________ (այսուհետ`

(հայտատուի անվանումը)

 

կազմակերպություն) պարտավորվում է մինչև 200__թ. _____________________-ը ձեռք բերել _______________________________________ ավտոբուսային

(երթուղու համարը, անվանումը)

(միկրոավտոբուսային) երթուղու սպասարկման չվացուցակով փոխադրումներ իրականացնելու

համար անհրաժեշտ ____________________ միավոր _______________ դրամ

ընդհանուր արժեքով __________________________ մակնիշի __________ թվականի

արտադրության ավտոբուսներ, սույնով տեղեկացնում ենք, որ ___________ բանկը

   (բանկի անվանումը)

 

(այսուհետ` բանկ) ունենալով _________ պետական գրանցում, պարտավորվում է,

(երկրի անվանումը)

 

որ մինչև 200__ թվականի _________ ամսվա վերջին օրը ___________________ կողմից ներկայացված հայտ-պարտավորությունով նախատեսված համապատասխան մակնիշով և թվով տրանսպորտային միջոցներ ձեռք բերված լինելու մասին մրցութային հանձնաժողովից տեղեկանքի չտրամադրման դեպքում կազմակերպության N _______ հաշվեհամարից _________________ դրամ (գումարը` բառերով) կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի N _____________ եկամտային հաշվին:
Բանկը երաշխավորում է, որ կազմակերպության նշված բանկային հաշվեհամարի գումարի անբավարարության դեպքում, նշված գումարը կփոխանցի իր սեփական միջոցների հաշվին:
Բանկը հավաստում է, որ սույն պարտավորությունը կվերաբերի նաև իր իրավահաջորդներին:

______________________________________________________
(բանկի անվանումը, հասցեն)

______________________________________________________
(բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ.

(Ձևը լրաց. 17.03.05 N 331-Ն)

Ձև N 8

Մ Ա Տ Յ Ա Ն

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

NN ը/կ

Մրցույթի
անցկացման
օրը

Երթուղու համարը

Կազմակեր-
պության անվանումը

Մրցութային
փաթեթի ստացման
օրը

Կազմակերպության ներկայացուցչի

Մրցութային
հանձնաժողովի
քարտուղարի ստորագրությունը

անունը, ազգանունը

ստորա- գրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(Ձևը լրաց. 17.03.05 N 331-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան