Գլխավոր տեղեկություն
Համար
N 608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.20/31(555) Հոդ.732
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 608-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2007» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագրի հիմնական դրույթներն ամրագրված են 1951 թվականին Լոնդոնում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի կողմերի միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրում (ՆԱՏՕ ԶՈՒԿՀ), որի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են 1995 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի (ՆԱՏՕ/ԳՀԽ ԶՈՒԿՀ) 1-ին հոդվածի համաձայն (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի մայիսի 17-ին), ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 31
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 608-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2007» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կանոնակարգվում է 2007 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակներն ու տրամադրման կարգը:

2. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններն ամրագրված են համաձայնագրի 10-րդ հոդվածում:

3. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

4. Համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) նկատմամբ սույն հրահանգով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային ու վճարային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի տեղեկանքը` համաձայն N 1 ձևի:

5. Համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի գծով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում սույն հրահանգի տեղեկանքը` համաձայն N 2 ձևի:

6. Համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագրերի իրականացման համար լիազորված մարմնի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

7. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են միայն համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

8. Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`

1) ավելացված արժեքի հարկ`

ա. ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են համաձայնագրի հիման վրա իրականացվող զորավարժության ծրագրերի շրջանակներում պաշտոնական կամ պայմանագրային գործունեության հետ կապված`

ապրանքների ներմուծումը,

հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքները (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ).

բ. համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների ու ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր).

գ. սույն հրահանգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում`

նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով,

նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին),

նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) ակցիզային հարկ`

ակցիզային հարկից ազատվում է համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում զորավարժության նպատակով` վառելիքի, յուղերի և քսանյութերի ներմուծումը.

3) եկամտահարկ`

եկամտահարկից ազատվում են համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում բացառապես Այցելող ստորաբաժանման (ԱՍ) ուժերի համար պայմանագրերի հիման վրա աշխատող օտարերկրյա քաղաքացիները և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ՈՒՊ) պայմանագրային աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

4) պարտադիր սոցիալական ապահովագրության վճար`

համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ՈՒՊ) պայմանագրային աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ չեն հաշվարկվում.

5) հաստատագրված վճար`

հաստատագրված վճարից ազատվում է համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում զորավարժության նպատակով վառելիքի, յուղերի և քսանյութերի ներմուծումը.

6) մաքսային վճարներ`

համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում զորավարժության նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մաքսային սահմանին գանձման ենթակա մաքսային վճարներ չեն գանձվում.

7) Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրք`

համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի վճարումից:

 

III. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Համաձայնագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի) արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի տեղեկանքի (ձև N 1) առկայությունը պարտադիր է:

10. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի գծով արտոնությունների կիրառման համար տեղեկանքի (ձև N 2) առկայությունը պարտադիր է:

11. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող տեղեկանքները (ձևեր NN 1 և 2) տրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատասխանատու անձի կողմից` համապատասխանաբար սույն հրահանգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում:

12. Սույն հրահանգի 9-րդ կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և 2 պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:

13. Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

14. Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների 2 պատճենը, դրանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում, ներկայացվում են իրենց հաշվառման վայրի համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունը տեղեկանքի մեկ պատճենն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, իսկ մյուս պատճենը` գրանցում է հարկ վճարողի անձնական գործում:

15. Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց մասին տեղեկանքները ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:

16. Համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացվում է արտոնության հավաստագիր, որը ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _____

_____ __________________ 200 թ.


 Սույն տեղեկանքով հաստատվում է, որ ___________________________________


________________________________________________________________

(ծրագիր իրականացնող լիազորված մարմնի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ-ն)


համաձայնագրի հիման վրա նախատեսված ծրագրերի շրջանակներում _____________________


________________________________________________________________

(իրականացվող ծրագրի անվանումը)

_________________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)


գրանցված
_________________________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն)


___________________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր)


ձեռք է բերում (ներմուծում է) ________________________________________________

____________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)


____________________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

Ծրագիր իրականացնող լիազորված մարմնի
պատասխանատու անձ


___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _________

Տրվում է ____________________________________________________քաղաքացի`

(երկիրը)


_______________________________________________________________ -ին

(անունը, ազգանունը)


ծնված` ____ ______________ __ թ., անձնագիր`_____________________________

առ այն, որ նա, հանդիսանալով համաձայնագրի հիման վրա իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» համաձայնագրի համաձայն ազատված է օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումից:

ՀՀ պաշտպանության նախարարության
պատասխանատու անձ


___________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

Կ.Տ.