«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2007 թ. ք. Երևան |
N 279-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՋԱՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ (ՀՂՈՒՄԱՅԻՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության արդյունավետության հաշվարկի ցուցանիշները`
1) ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքը` ηԱՋ = 0,9.
2) էլեկտրական էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքը` ηԱԷ = 0,41:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը։
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |