Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1/811-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.16/22(340).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունիսի 2007 թ.

թիվ 1/811-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՌԱՋԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ՍՊԸ-Ի ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0019 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2007 թվականի մարտի 23-ի թիվ 1/379-Ա որոշմամբ կասեցվել է «Առաջին ապահովագրական» ՍՊԸ-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0019 լիցենզիայի գործողությունը:

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի հունիսի 7-ի թիվ 25 արձանագրություն), որոշում եմ.

համարել դադարեցված «Առաջին ապահովագրական» ՍՊԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0019 լիցենզիայի գործողության կասեցումը՝ խախտման պատճառի վերացման հիմքով:
 

Նախագահ՝

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան