Basic information
Number
N 588
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.09.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.09.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.09.1999
Effective date
22.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 1999 թվականի N 588
քաղ. Երևան

 

«ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում հաշվառքային համակարգի նկատմամբ միասնական տեխնիկական քաղաքականության վարման, հաշվառքային սարքերի ստուգման, վերանորոգման, կարգաբերման, փոխարինման, փոխանակման, տեղադրման և կապարակնքման աշխատանքները կանոնակարգելու, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել էլեկտրական էներգիայի հաշվառքային սարքերի ստուգման ու տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գույքը և այն ներդնել «Էներգաչափ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան