Գլխավոր տեղեկություն
Համար
N 650-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2007 թվականի N 650-Ա

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ռազմական ոստիկանության ծառայողի կողմից կիրառվող հատուկ միջոցների և զենքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 650-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

NN
ը/կ
Հատուկ միջոցների տեսակը
1. Ռետինե մահակ
2. Ձեռնաշղթա
3. Արցունքաբեր գազ
4. Ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ
5. Արգելանքներ քանդելու միջոցներ
6. Տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ
7. Ջրանետ
8. Զրահամեքենա
9. Հատուկ ներկող նյութ
10. Ծառայողական շուն
Զենքի տեսակը
1. Ինքնաձիգ
2. Ատրճանակ
3. էլեկտրահարող սարք
4. Կայծային պարպիչ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան