Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2007-14.11.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.19/15(250) Հոդ.808
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2007 թվականի N 737-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին» N 910-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 28
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 6-ի N 737-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Բ Ա Ժ Ի Ն  I

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները (այսուհետ` թռիչքային կանոններ) տարածվում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչք կատարող բոլոր օդանավերի վրա:

Հայաստանի Հանրապետության օդային տարածքի առանձնացված մասերում ռազմական ավիացիայի թռիչքները կարգավորվում են սույն կանոններով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած թռիչքային կանոններով` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների:

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության օդանավերի թռիչքներն իրականացվում են տվյալ պետության օրենսդրության հիման վրա:

Որևէ պետության իրավական հսկողության ներքո չգտնվող օդային տարածքում Հայաստանի Հանրապետության օդանավերի թռիչքներն իրականացվում են թռիչքների միջազգային կանոններին համապատասխան:

Թռիչքի ժամանակ և աերոդրոմի աշխատանքային հրապարակում օդանավը կառավարվում է սույն կանոնների IV բաժնի ընդհանուր կանոններով, իսկ թռիչքի ընթացքում` նաև համաձայն`

1) սարքավորումներով թռիչքների կանոնների կամ

2) վիզուալ թռիչքների կանոնների:

Սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքը կարող է իրականացվել վիզուալ օդերևութաբանական պայմաններում` օդաչուի որոշմամբ կամ օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի հրահանգներով:


Բ Ա Ժ Ի Ն  II


ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն թռիչքային կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

աերոդրոմային երթևեկություն` աերոդրոմի մանևրման հրապարակում կատարվող բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև բոլոր օդանավերի թռիչքներն աերոդրոմի շրջակայքում.

աերոդրոմային երթևեկության գոտի` աերոդրոմային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով աերոդրոմի շուրջը սահմանված օդային տարածք.

աերոդրոմային կարգավարական սպասարկում` աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկում.

աերոդրոմային կարգավարական կետ` աերոդրոմային երթևեկության կարգավարական սպասարկումն ապահովող մարմին.

աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու` երկարաժամկետ աերոնավիգացիոն տեղեկատվություն և կարևոր աերոնավիգացիոն նշանակություն ունեցող հրապարակումներ պարունակող ժողովածու, որը հրատարակվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից.

ազդանշանային հրապարակ` աերոդրոմային հրապարակ` վերգետնյա ազդանշաններ տեղադրելու համար.

ամպերի ստորին սահմանի բարձրություն` հեռավորություն ուղղաձիգով, որն ընկած է ցամաքի կամ ջրային մակերևույթի և ամպերի ստորին շերտի ամենացածր սահմանագծի միջև, որը ցածր է 6000 մետրից (20000 ֆուտ) և ծածկում է երկնքի կեսից ավելին.

անձնակազմ, որից կախված է թռիչքների անվտանգությունը` անձինք, որոնց կողմից իրենց պարտականությունների և գործառույթների ոչ պատշաճ կատարումը կարող է սպառնալ թռիչքների անվտանգությանը, դրանց թվին են պատկանում օդանավի անձնակազմի անդամները, օդանավերի տեխնիկական սպասարկումն իրականացնող անձնակազմը, օդային երթևեկության կառավարման կարգավարները, ինչպես նաև այն անձինք, որոնց որակավորման վերաբերյալ լիազորված մարմինը սահմանել է պահանջներ` համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասի.

անցման բացարձակ բարձրություն` բացարձակ բարձրություն, որին հավասար կամ, որից ցածր, ուղղաձիգ հարթությունում օդանավի դիրքը վերահսկվում է բացարձակ բարձրության մեծություններով.

անօդաչու չկառավարվող օդապարիկ (աերոստատ)` առանց ուժամեքենայի, օդից թեթև, անօդաչու, ազատ թռիչքի մեջ գտնվող օդանավ.

աշխատանքային հրապարակ` աերոդրոմի հատվածը, որը նախատեսված է օդանավի վերասլացքի, վայրէջքի ու գետնավարման համար և ընդգրկում է մանևրման հրապարակն ու կառամատույցը (կառամատույցները).

ավիացիոն կայան` ավիացիոն շարժական ծառայության վերգետնյա կայան, որը կարող է նաև տեղակայված լինել նավի կամ ծովում գտնվող հենահարթակի վրա.

ավտոմատացված կախյալ դիտարկում Էյ Դի Էս (ADS)` դիտարկման ձև, երբ օդանավերը տվյալների հաղորդման գծով` ավտոմատ ձևով հայտնում են տեղեկատվություն, որն ստացվում է իրենց նավիգացիոն և տեղորոշման համակարգերից, իրենց տարբերիչ ցուցչի, գտնվելու տեղի (քառաչափ համակարգում) և այլ տվյալների մասին.

ավտոմատացված կախյալ դիտարկման Էյ Դի Էս (ADS) պայմանագիր` միջոց, որի օգնությամբ կիրականացվի վերգետնյա համակարգերի և օդանավի միջև տեղեկատվության փոխանակում Էյ Դի Էս (ADS) համաձայնագրի դրույթների վերաբերյալ, որոնցով ճշգրիտ սահմանվում են Էյ Դի Էս (ADS) հաղորդագրությունների հաղորդումն սկսելու պայմանները և այդ հաղորդագրություններում պարունակվող տվյալները:

«Էյ Դի Էս (ADS) պայմանագիր» տերմինն ունի ընդհանուր բնույթ և տարբեր դեպքերում կարող է նշանակել Էյ Դի Էս (ADS) ոչ պարբերական զեկույցների հաղորդման պայմանագիր, Էյ Դի Էս (ADS) զեկույցների հաղորդման պայմանագիր` ըստ հարցման, Էյ Դի Էս (ADS) պարբերական զեկույցների հաղորդման պայմանագիր կամ արտակարգ ռեժիմ: Վերգետնյա համակարգերի միջև Էյ Դի Էս (ADS) զեկույցները կարող են հաղորդվել կապի վերգետնյա միջոցների օգնությամբ.

ավտոմատացված կախյալ դիտարկման Էյ Դի Էս (ADS) համաձայնագիր` Էյ Դի Էս (ADS) հաղորդագրությունների հաղորդման պլան, որը սահմանում է Էյ Դի Էս (ADS) տվյալների հաղորդման պայմանները (այսինքն` օդային երթևեկության սպասարկման մարմիններին անհրաժեշտ տվյալները և Էյ Դի Էս (ADS) հաղորդագրությունների հաղորդման հաճախականությունը, որը պետք է համաձայնեցվի նախքան Էյ Դի Էս (ADS) սպասարկում տրամադրելը.

բախումները նախազգուշացնող օդանավային համակարգ` օդանավային համակարգ` հիմնված երկրորդային շրջադիտային ռադարի ընդունիչ-պատասխանիչ ազդանշանների օգտագործման վրա, անկախ վերգետնյա սարքավորումներից, որոնք օդաչուին իրազեկում են բախումնավտանգ իրավիճակի մասին, որը կարող է ստեղծվել երկրորդային շրջադիտային ռադարի ընդունիչ-պատասխանիչով հագեցված օդանավերի կողմից.

բախումները կանխարգելելու հանձնարարականներ` բախումները կանխարգելելու նպատակով օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից մանևրման վերաբերյալ օդաչուին տրվող հանձնարարականներ.

բացարձակ բարձրություն` ծովի միջին մակարդակի և կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի միջև ընկած հեռավորությունն ուղղաձիգով.

գետնավարում` աերոդրոմում օդանավի շարժումն ի հաշիվ իր քարշուժի` բացառությամբ վերասլացքի և վայրէջքի.

«Երկինք-երկիր» երկկողմանի կապի ռադիոկայան` ավիացիոն էլեկտրակապի կայան, որի հիմնական նշանակությունը տվյալ շրջանում օդանավերի կառավարմանը և կատարվող թռիչքներին վերաբերող հաղորդագրությունների անցման կարգավորումն է.

զեկույցների հաղորդման կետ` որոշակի աշխարհագրական կողմնորոշիչ, որի նկատմամբ օդանավի գտնվելու վայրի մասին կարող է հայտնվել.

ընդհանուր հաշվարկային սպառված ժամանակ`

1) սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքների համար` հաշվարկային ժամանակ, որը պահանջվում է վերասլացքից մինչև նավիգացիոն միջոցներով որոշված կետի վրայով թռչելը, որից ենթադրվում է «Մուտք դեպի սարքավորումներով վայրէջք» սխեմայի սկիզբը կամ, եթե ժամանման աերոդրոմում նավիգացիոն միջոցներ չկան, ապա` մինչև դրա վրայով թռչելը,

2) վիզուալ թռիչքների կանոններով թռիչքների համար` հաշվարկային ժամանակ, որը պահանջվում է վերասլացքից մինչև ժամանման աերոդրոմի վրայով թռչելու համար.

ընթացիկ թռիչքային պլան` կարգավարական հետագա թույլտվությունների հնարավոր փոփոխություններն ընդգրկող թռիչքային պլան.

թռիչք` հատուկ վիզուալ թռիչքների կանոններով` վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչք կարգավարական գոտում, ավելի պակաս բարենպաստ օդերևութաբանական պայմաններում, քան վիզուալ օդերևութաբանական պայմաններն են.

թռիչք` սարքավորումներով թռիչքների կանոններով` սարքավորումներով թռիչքների կանոններին (Այ Էֆ Ար (IFR) համապատասխան իրականացվող թռիչք.

թռիչք` վիզուալ թռիչքների կանոններով` վիզուալ թռիչքների կանոններին (Վի Էֆ Ար (VFR) համապատասխան իրականացվող թռիչք.

թռիչքային մակարդակ` հաստատուն մթնոլորտային ճնշման մակերես ճնշման որոշակի հաստատված մեծության 1013.2 հՊա-ի նկատմամբ, որը տարանջատվում է մյուս նմանատիպ մակերեսներից ճնշման միջակայքերի տրված որոշակի մեծության չափով:

ԻԿԱՕ-ի Փաստ. 9713 փաստաթղթով սահմանված ստանդարտ մթնոլորտին (այսուհետ` ստանդարտ մթնոլորտ) համապատասխան սանդղակավորված ծանրաչափական բարձրաչափը`

1) Քյու Էն Էյջ (QNH) դնելիս ցույց կտա բացարձակ բարձրությունը,

2) Քյու Էֆ Ի (QFE) դնելիս ցույց կտա հարաբերական բարձրությունը Քյու Էֆ Ի (QFE) հենակետից,

3) 1013.2 հՊա դնելու դեպքում այն կարող է օգտագործվել թռիչքային մակարդակը ցույց տալու համար.

թռիչքային պլան` օդանավի նախատեսված թռիչքի կամ թռիչքի մի հատվածի մասին օդային երթևեկության սպասարկման մարմիններին ներկայացվող սույն թռիչքային կանոններով սահմանված տեղեկություններ.

թռիչքային ժամանակ (թռիչքի ժամանակը)` վերասլացքի նպատակով սեփական քարշուժի շնորհիվ օդանավի շարժումն սկսելու պահից մինչև թռիչքի վերջում դրա վերջնական կանգ առնելու պահի միջև ընկած ժամանակը.

թռիչքային տեսանելիություն` թռիչքի ուղղությամբ տեսանելիությունն օդաչուի խցիկից.

թռիչքատեղեկատվական շրջան` օդային տարածք, որի սահմաններում ապահովվում են թռիչքատեղեկատվական սպասարկումն ու վթարատեղեկատվական սպասարկումը.

թռիչքատեղեկատվական կենտրոն` թռիչքատեղեկատվական սպասարկում և վթարատեղեկատվական սպասարկում ապահովող մարմին.

թռիչքատեղեկատվական սպասարկում` սպասարկում, որի նպատակն է տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը` թռիչքի անվտանգ և արդյունավետ կատարման համար.

ժամանման հաշվարկային ժամանակ` սարքավորումներով թռիչքների դեպքում` այն հաշվարկային ժամանակն է, երբ օդանավը ժամանում է նավիգացիոն միջոցներով նշված կետը, որից նախատեսվում է իրականացնել սարքավորումներով մոտեցման ընթացակարգ, կամ, տվյալ աերոդրոմի հետ կապված նավիգացիոն միջոցների բացակայության դեպքում` օդանավի` աերոդրոմի վրա ժամանելու ժամանակը: Վիզուալ թռիչքների կանոններով թռիչքների դեպքում` օդանավի` աերոդրոմի վրա ժամանելու հաշվարկային ժամանակը.

ինքնաթիռ` ուժային սարքի օգնությամբ շարժման մեջ դրվող` օդից ծանր օդանավ, որի վերամբարձ ուժը թռիչքի ժամանակ առաջանում է մակերևույթների վրա աերոդինամիկական հակազդումների հաշվին, որոնք անփոփոխ են մնում թռիչքի տվյալ պայմաններում.

խորհրդատվական երթուղի` երթուղի, որտեղ ապահովվում է օդային երթևեկության խորհրդատվական սպասարկումը.

խորհրդատվական օդային տարածք` օդային տարածք կամ երթուղի, որի սահմաններում ապահովվում է օդային երթևեկության խորհրդատվական սպասարկումը.

ծանրաչափական բարձրություն` մթնոլորտային ճնշում` արտահայտված բացարձակ բարձրության մեծություններով, որոնք համապատասխանում են տվյալ ճնշմանը` ստանդարտ մթնոլորտով.

ծառայողական թռիչքային ժամանակ` ընդհանուր ժամանակ, որն ընդգրկում է անձնակազմի անդամի` ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելուց (թռիչքային անձնակազմի հանգստի ժամանակի ավարտից անմիջապես հետո, թռիչքի կամ թռիչքների իրականացումից առաջ) մինչև դրանցից ամբողջովին ազատվելու պահը.

կայանակոճղերի հավաքման հաշվարկային ժամանակ` հաշվարկային ժամանակ, երբ օդանավն սկսում է մեկնման հետ կապված շարժումը.

կապ տվյալների հաղորդման գծով` կապի տեսակ` նախատեսված տվյալների հաղորդման գծով հաղորդագրությունների փոխանակման համար.

կառամատույց` ցամաքային աերոդրոմի որոշակի տարածք, որը նախատեսված է օդանավերի տեղակայման համար` ուղևորներին նստեցնելու և իջեցնելու, փոստի բեռնման և բեռնաթափման, լցավորման, կայանման, տեխնիկական սպասարկման նպատակներով.

կառավարվող թռիչք` ցանկացած թռիչք, որն իրականացվում է կարգավարական թույլտվության առկայության դեպքում.

կարգավարական գոտի` կառավարվող օդային տարածք, որը տարածվում է` սկսած երկրի մակերևույթից դեպի վեր` մինչև սահմանված վերին սահմանը.

կարգավարական թույլտվություն` օդանավին տրված թույլտվություն` գործելու օդային երթևեկության սպասարկման կարգավարական մարմնի կողմից սահմանված պայմաններին համապատասխան:

«Թույլտվություն» տերմինը «գետնավարում», «վերասլացք», «թռիչք», «թռիչք երթուղով», «մոտեցում», «վայրէջք» պարզաբանող բառերի հետ գործածվելիս նշում է այն փուլը, որին վերաբերում է կարգավարական թույլտվությունը.

կարգավարական թույլտվության գործողության սահման` այն վերջնակետը` մինչև որտեղ օդանավին տրված է կարգավարական թույլտվությունը.

կարգավարական շրջան` կառավարվող օդային տարածք, որը տարածվում է երկրի մակերևույթից բարձր գտնվող սահմանված սահմանից դեպի վեր.

կրեյսերական մակարդակ` թռիչքային մակարդակ, որը պահպանվում է թռիչքի նշանակալի մասի ընթացքում.

կրեյսերական ռեժիմում բարձրություն հավաքելը` ինքնաթիռը վարելու ձև կրեյսերական ռեժիմում, որն ապահովում է օդանավի կշռի նվազմանը զուգընթաց բացարձակ բարձրության ավելացում.

կրկնվող թռիչքային պլան` նույնանման հիմնական հատկանիշներով կապված մի շարք հաճախ կրկնվող, կանոնավոր կերպով կատարվող առանձին թռիչքների պլան, որը շահագործողի կողմից պահպանման և կրկնակի օգտագործման համար ներկայացվում է օդային երթևեկության սպասարկման մարմիններ.

կուրս` ուղղություն, որի վրա գտնվում է օդանավի երկայնակի առանցքը: Այն սովորաբար արտահայտվում է անկյան աստիճաններով և հաշվարկվում հյուսիսային ուղղությունից (իրական, մագնիսական, կողմնացուցային կամ պայմանական միջօրեականներով).

համապատասխան լիազորված մարմին` քաղաքացիական կամ ռազմական ավիացիայի ոլորտում պետական կառավարման համապատասխան լիազորված մարմին.

հանգուցային կարգավարական շրջան` կարգավարական շրջան, որը սովորաբար ստեղծվում է օդային երթևեկության սպասարկման երթուղիների հանգույցում մեկ կամ մի քանի խոշոր աերոդրոմների մերձակայքում.

հարաբերական բարձրություն` հեռավորություն ուղղաձիգով, որն ընկած է նշված ելակետային մակարդակի և տվյալ մակարդակի, կետի կամ որպես կետ ընդունված օբյեկտի մակարդակի միջև.

հոգեակտիվ նյութեր` ալկոհոլ, օպիոդներ, կաննաբիոնիդներ, սեդատիվ միջոցներ, հիպնոտիկ պրեպարատներ, կոկաին, ուրիշ հոգեխթանիչներ, հալյուցինոգեններ և ցնդող լուծիչներ: Բացառություն են կազմում ծխախոտն ու կոֆեինը.

հոգեակտիվ նյութերի օգտագործումը կապված հնարավոր վտանգի հետ` ավիացիոն անձնակազմի կողմից մեկ կամ մի քանի հոգեակտիվ նյութերի օգտագործումն այնպես, որ`

1) այն վտանգ ներկայացնի օգտագործող անձի համար կամ վտանգի մյուսների կյանքը, առողջությունը և բարեկեցությունը,

2) առաջացնի մասնագիտական, սոցիալական կամ ֆիզիկական բնույթի շեղումներ կամ սրի դրանք.

ձևավոր թռիչք` օդանավի կողմից իրականացվող կանխամտածված մանևրները, որոնք բնորոշվում են տարածության մեջ նրա դիրքի կտրուկ փոփոխություններով, տարածական անսովոր դիրքով կամ արագության անսովոր փոփոխությամբ.

ղեկուղի` որոշակի ուղի ցամաքային աերոդրոմում, որը սահմանված է օդանավի գետնավարման նպատակով և նախատեսված է աերոդրոմի մի հատվածը մյուսին միացնելու համար, այդ թվում`

1) կայանատեղում օդանավի գետնավարման ուղին` օդանավերի` միայն կայանատեղին մոտենալու համար ղեկուղի հանդիսացող կառամատույցի մի հատվածը,

2) կառամատուցային ղեկուղին` ղեկուղու համակարգի մի մասը, որը գտնվում է կառամատույցի վրա և ծառայում է դրանով գետնավարման երթուղու ապահովման համար,

3) արագընթաց դուրս բերող ղեկուղին` ղեկուղին, որը սուր անկյան տակ միացվում է վազքուղուն և օդանավերին հնարավորություն է տալիս վազքուղուց դուրս գալու ավելի մեծ արագությամբ, քան այն արագությունները, որոնց կարելի է հասնել մյուս ղեկուղիների վրա` դրանով նվազագույնի հասցնելով օդանավի` վազքուղու վրա գտնվելու ժամանակը.

մակարդակ (բարձրություն)` թռչող օդանավի դիրքն ուղղաձիգ հարթության մեջ ցույց տվող ընդհանուր հասկացություն է, որը տարբեր դեպքերում նշանակում է` հարաբերական բարձրություն, բացարձակ բարձրություն կամ թռիչքային մակարդակ.

մանևրման հրապարակ` օդանավի վերասլացքի, վայրէջքի և գետնավարման համար օգտագործվող աերոդրոմի հատվածը` բացառությամբ կառամատույցների.

մոտեցման ենթադրվող ժամանակ` այն ժամանակը, երբ կարգավարական սպասարկման մարմնի հաշվարկների համաձայն օդանավը հապաղումից հետո պետք է լքի ստուգողական սպասակետը` վայրէջքի նպատակով մոտեցումն ավարտելու համար:

Ստուգողական սպասակետը լքելու փաստացի ժամանակը կախված է մոտեցման կարգավարական թույլտվությունից.

մոտեցման կարգավարական մարմին` մեկ կամ մի քանի աերոդրոմներում ժամանող կամ մեկնող օդանավերի կառավարվող թռիչքների սպասարկումն ապահովող մարմին.

մոտեցման կարգավարական սպասարկում` ժամանող կամ մեկնող օդանավերի կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկում.

ներկայացված թռիչքային պլան` թռիչքային պլանը` այն տեսքով, որով այն` օդաչուի կամ շահագործողի ներկայացուցիչների կողմից ներկայացվում է օդային երթևեկության սպասարկման մարմնին` առանց դրա հետագա փոփոխությունների.

շրջանային կարգավարական սպասարկում` կարգավարական շրջաններում կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկում.

շրջանային կարգավարական կենտրոն` մարմին, որն ապահովում է կառավարվող թռիչքների կարգավարական սպասարկումը` իր իրավասության ներքո գտնվող կարգավարական շրջաններում.

շրջանային նավիգացիա` նավիգացիայի մեթոդ, որն օդանավերին հնարավորություն է տալիս թռչելու ցանկացած ուղեգծով, որն ընկած է ռադիոփարոսային նավիգացիոն միջոցների գործողության գոտում կամ այն սահմաններում, որոնք որոշվում են ինքնավար միջոցների կամ դրանց համակցությունների հնարավորություններով.

պահուստային աերոդրոմ` աերոդրոմ, դեպի ուր կարող է ուղևորվել օդանավը, եթե անհնար կամ աննպատակահարմար է ընթանալը դեպի վայրէջքի համար նախատեսված աերոդրոմ կամ այնտեղ վայրէջք կատարելը: Պահուստային են համարվում հետևյալ աերոդրոմները`

1) վերասլացքի պահուստային աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ օդանավը վերասլացքից կարճ ժամանակ անց կարող է վայրէջք կատարել, երբ մեկնման աերոդրոմից օգտվելն անհնար է,

2) երթուղային պահուստային աերոդրոմ` աերոդրոմ, որտեղ օդանավը կարող է վայրէջք կատարել այն դեպքում, երբ երթուղով թռիչքի իրականացման ընթացքում այն հայտնվում է վթարային կամ այլ արտակարգ իրավիճակում,

3) ժամանման պահուստային աերոդրոմ` պահուստային աերոդրոմ, դեպի ուր օդանավը կարող է ուղևորվել այն դեպքում, երբ աննպատակահարմար կամ անհնար է վայրէջք կատարելը վայրէջքի համար նախատեսված աերոդրոմում: Աերոդրոմը, որտեղից օդանավը թռիչք է կատարում, նույնպես կարող է դրա համար երթուղային կամ ժամանման պահուստային աերոդրոմ հանդիսանալ.

ռադիոհեռախոսակապ` ռադիոկապի տեսակ, որը գլխավորապես նախատեսված է ձայնային միջոցով տեղեկատվության փոխանակման համար.

սարքավորումային օդերևութաբանական պայմաններ (Այ Էմ Սի (IMC)` օդերևութաբանական պայմաններ` արտահայտված տեսանելիության հեռավորության, մինչև ամպերը հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով: Այդ մեծությունները սույն թռիչքային կանոններով սահմանված վիզուալ օդերևութաբանական պայմանների նվազագույններից ցածր են.

սարքավորումներով մոտեցման ընթացակարգ` օդանավային սարքերով իրականացվող` նախանշված մանևրների շարք` պահպանելով արգելքներին բախումը կանխող սահմանված պայմանները` վայրէջքի գնալու նախնական փուլի ստուգողական կետից կամ համապատասխան դեպքերում ժամանման սահմանված երթուղու ելակետից մինչև այն կետը, որտեղից կարող է կատարվել վայրէջքը, իսկ եթե վայրէջքը կատարված չէ` մինչև այն կետը, որտեղից կիրառվում են սպասագոտում կամ երթուղում արգելքների վրայով անցնելու չափանիշները.

ոչ ճշգրիտ մոտեցման ընթացակարգ` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ` օգտագործելով կողային ուղղորդումը, բայց առանց ուղղաձիգ ուղղորդման օգտագործման.

ուղղաձիգ ուղղորդմամբ մոտեցման ընթացակարգ` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ` օգտագործելով կողային և ուղղաձիգ ուղղորդումները, որը սակայն չի բավարարում ճշգրիտ մոտեցման և վայրէջքի ընթացակարգերին ներկայացվող պահանջներին.

ճշգրիտ մոտեցման ընթացակարգ` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ` օգտագործելով ճշգրիտ կողային և ուղղաձիգ ուղղորդումները` այդ գործընթացում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) 6-րդ հավելվածի համաձայն սահմանված կատեգորիայով որոշվող նվազագույնները կիրառելով.

Կողային և ուղղաձիգ ուղղորդումն ապահովվում է`

կամ վերգետնյա նավիգացիոն միջոցի օգնությամբ,

կամ համակարգչի կողմից գեներացվող նավիգացիոն տվյալների միջոցով.

սպասատեղ վազքուղու մոտ` որոշակի տեղ, որը նախատեսված է վազքուղու, արգելքների սահմանափակման մակերևույթի կամ սարքավորումներով վայրէջքի համակարգի (Այ Էլ Էս (ILS)/ Էմ Էլ Էս (MLS) կրիտիկական/զգայուն գոտու պաշտպանության համար, որտեղ գետնավարող օդանավը և տրանսպորտային միջոցները կանգ են առնում և սպասում, եթե աերոդրոմային կարգավարական կետից այլ ցուցում չի ստացվում:

Ռադիոհեռախոսային դարձվածաբանության մեջ «սպասակետ» արտահայտությունն օգտագործվում է` նշելու համար սպասատեղը վազքուղու մոտ.

վազքուղի` օդանավի վերասլացքի և վայրէջքի համար նախապատրաստված ցամաքային աերոդրոմի որոշակի ուղղանկյուն հատված.

վայրէջքային հրապարակ` աշխատանքային հրապարակի մաս, որը նախատեսված է օդանավերի թռիչքի և վայրէջքի համար.

վթարատեղեկատվական սպասարկում` սպասարկում, որն օդային երթևեկության սպասարկման մարմինները տրամադրում են որոնողափրկարարական ծառայություններին, օգնության կարիք ունեցող օդանավերի մասին այդ ծառայություններին ծանուցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով.

վիզուալ օդերևութաբանական պայմաններ (Վի Էմ Սի (VMC)` օդերևութաբանական պայմաններ` արտահայտված տեսանելիության, մինչև ամպերը եղած հեռավորության և ամպերի ստորին սահմանի բարձրության մեծություններով, որոնք համապատասխանում են սույն կանոններով սահմանված նվազագույնին կամ գերազանցում են այն.

տեղեկատվություն երթևեկության մասին` տեղեկատվություն, որն ստացվում է օդային երթևեկության սպասարկման մարմնից, նրան հայտնի կամ նրա կողմից դիտվող այն օդանավերի մասին օդաչուին նախազգուշացնելու համար, որոնք կարող են մոտ գտնվել օդանավին կամ դրա թռիչքի նախատեսվող երթուղուն և օգնում է օդաչուին հնարավոր վթարները կանխելու.

տեսանելիություն` ավիացիոն նպատակների համար տեսանելիությունը մեծություն է, որը գերազանցում է`

1) այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից կարելի է տարբերել և ճանաչել ընդունելի չափերի, գետնին մոտ գտնվող սև օբյեկտը սպիտակ ֆոնի վրա,

2) այն ամենամեծ հեռավորությունը, որտեղից չլուսավորվող ֆոնի վրա կարելի է տարբերել և ճանաչել մոտավորապես 1000 կանդել լույսի ուժ ունեցող լույսի աղբյուրը:

Սույն սահմանումը կիրառվում է տեղական կանոնավոր և հատուկ դիտարկումների վերաբերյալ տեղեկագրերի, ՄԵՏԱՐ ու ՍՊԵՍԻ ամփոփագրերում նշվող գերակշռող ու նվազագույն տեսանելիության և գետնամերձ տեսանելիության դիտարկումների առնչությամբ:

Կլանման տրված գործակիցն ունեցող օդում նշված երկու հեռավորություններն ունեն տարբեր մեծություններ, ընդ որում, առաջինը` սույն կետի 1-ին ենթակետը, բնութագրվում է օդերևութաբանական օպտիկական տեսանելիությամբ, երկրորդը` սույն կետի 2-րդ ենթակետը, կախված է ֆոնի լուսավորվածությունից.

տեսանելիությունը գետնին մոտ` տեսանելիությունն աերոդրոմում, որի մասին հայտնվում է լիազոր դիտորդի կամ ավտոմատ համակարգերի միջոցով.

տեսանելիության հեռավորությունը վազքուղու վրա` հեռավորություն, որի սահմաններում` առանցքային գծում գտնվող օդանավի օդաչուն տեսնում է վազքուղու մակերեսի տարբերանշանները կամ վազքուղին կամ դրա առանցքագիծը սահմանազատող ու տարբերակող լույսերը.

տվյալների հաղորդման գծով «Կարգավար-օդաչու» կապ (Սի Պի Դի Էլ Սի (CPDLC)` կարգավարի և օդաչուի միջև իրականացվող կապի միջոց` տվյալների հաղորդման գծի օգտագործմամբ` օդային երթևեկության կառավարման հաղորդագրությունների փոխանակման համար.

ուղեգիծ` օդանավի հետագծի պրոյեկցիան երկրի մակերևույթի վրա, որի ուղղությունը դրա ցանկացած կետում արտահայտվում է անկյան աստիճաններով` հաշվարկված հյուսիսային ուղղությունից (իրական, մագնիսական, կողմնացուցային կամ պայմանական միջօրեականներով).

փոխանջատման կետ` դեպի շատ բարձր հաճախականության ռադիոփարոս կողմնորոշման միջոցով սահմանվող` օդային երթևեկության սպասարկման երթուղու հատվածի վրա գտնվող այն կետը, որում սպասվում է, որ երթուղու այդ հատվածով թռիչք իրականացնող օդանավը կիրականացնի հիմնական նավիգացիոն կողմնորոշման փոխանջատում` օդանավի հետևում գտնվող միջոցից դրա առջևում գտնվողի վրա.

օդային մայրուղի` միջանցքի ձև ունեցող կառավարվող օդային տարածք կամ դրա մասը.

օդային երթևեկություն` թռիչքի ընթացքում գտնվող կամ աերոդրոմի մանևրման հրապարակում տեղաշարժվող բոլոր օդանավերը.

օդային երթևեկության սպասարկման օդային տարածք` տառանշված օդային տարածք, որի սահմաններում կարող են իրականացվել կոնկրետ տեսակի թռիչքներ, որոնց համար սահմանված են օդային երթևեկության սպասարկումը և թռիչքային կանոնները: Օդային երթևեկության սպասարկման օդային տարածքը բաժանվում է Էյ, Բի, Սի, Դի, Ի, Էֆ, Ջի (A, B, C, D, E, F, G) դասերի.

օդային երթևեկության խորհրդատվական սպասարկում` սպասարկում, որը խորհրդատվական օդային տարածքում ըստ հնարավորին օպտիմալ տարանջատում ապահովելու նպատակով տրամադրվում է այն օդանավերին, որոնք թռիչքներ են կատարում ըստ թռիչքային պլանի` համաձայն սարքավորումներով թռիչքների կանոնների.

օդային երթևեկության սպասարկման երթուղի` երթուղի, որը նախատեսված է երթևեկության հոսքի ուղղորդման համար` օդային երթևեկության սպասարկումն ապահովելու նպատակով:

«Օդային երթևեկության սպասարկման երթուղի» տերմինը գործածվում է համապատասխանաբար օդային մայրուղին, խորհրդատվական, կառավարվող կամ չկառավարվող, ժամանման կամ մեկնման և այլ երթուղիներ նշելու համար: Օդային երթևեկության սպասարկման երթուղին ներառում է օդային երթևեկության սպասարկման երթուղու դասիչը (ինդեքսը), դեպի հիմնական հանգույցները (ճանապարհի հանգույցները) կամ հիմնական հանգույցներից դուրս եկող երթուղու հետագծերը, հիմնական հանգույցների միջև եղած հեռավորությունը, զեկույցների փոխանցման պահանջները, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկման համապատասխան լիազորված մարմինների որոշմամբ` անվտանգ նվազագույն բացարձակ բարձրությունը:

օդային երթևեկության սպասարկում` սպասարկում, որը ներառում է թռիչքատեղեկատվական սպասարկումը, վթարատեղեկատվական սպասարկումը, խորհրդատվական սպասարկումը, կարգավարական սպասարկումը (շրջանային կարգավարական սպասարկում, մոտեցման կարգավարական սպասարկում կամ աերոդրոմային կարգավարական սպասարկում).

օդային երթևեկության սպասարկման կարգավարական մարմին, օդային երթևեկության կառավարման մարմին` ընդհանուր տերմին է, որը համապատասխանաբար նշանակում է շրջանային կարգավարական կենտրոն, մոտեցման կարգավարական մարմին կամ աերոդրոմային կարգավարական կետ.

օդային երթևեկության սպասարկման մարմին` համապատասխանաբար նշանակում է օդային երթևեկության սպասարկման կարգավարական մարմին, թռիչքատեղեկատվական կենտրոն կամ օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող հաղորդագրությունների հավաքման կետ.

օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմին` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվություն ստացած օդային երթևեկության սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպություն, որը սահմանված օդային տարածքի սահմաններում պատասխանատու է օդային երթևեկության սպասարկման ապահովման համար.

օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող հաղորդագրությունների հավաքման կետ` մարմին, որն ստանում է թռիչքից առաջ օդային երթևեկության սպասարկմանը և թռիչքային պլաններին վերաբերող հաղորդագրությունները.

օդանավ` սարք, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, բացառությամբ երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության.

օդավարում` ուղղաթիռի, ուղղաձիգ վերասլացքով և վայրէջքով ինքնաթիռի շարժումն աերոդրոմի օդային տարածքով (սովորաբար երկրի ազդեցության պայմաններում, որպես կանոն, 37 կմ/ժ-ից (20 հանգույց) պակաս ուղերթային արագությամբ):

Փաստացի հարաբերական բարձրությունը կարող է փոփոխվել և որոշ ուղղաթիռներից կարող է պահանջվել օդավարել երկրի մակերևույթից ավելի քան 8 մետր (25 ֆուտ) բարձրության վրա` մրրկայնության նվազեցման համար, որն առաջանում է երկրի ազդեցության գործոնի կամ արտաքին կախոցի բեռի հավելյալ բարձրության ապահովման պայմաններում:


Բ Ա Ժ Ի Ն  III


Գ Լ ՈՒ Խ  1


ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Օդանավի հրամանատարն ապահովում է օդանավի կառավարումը սույն թռիչքային կանոնների համաձայն, անկախ այն բանից, կառավարում է նա օդանավն անմիջականորեն, թե ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ այս կանոններից շեղումները թելադրված են անվտանգության ապահովման հույժ անհրաժեշտությամբ:

4. Թռիչքից առաջ օդանավի հրամանատարն ու օդանավի անձնակազմը պետք է ծանոթանան սպասվող թռիչքին վերաբերող առկա ամբողջ տեղեկատվությանը:

Նախաթռիչքային պատրաստությունն ընդգրկում է վերջին օդերևութաբանական ամփոփագրերի և կանխատեսումների մանրակրկիտ ուսումնասիրման հիման վրա կատարված պահուստային վառելիքի հաշվարկն ու այլընտրանքային գործողություններն այն իրավիճակներում, երբ թռիչքը չի կարող իրականացվել թռիչքային պլանի համաձայն:


Բ Ա Ժ Ի Ն  IV


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Գ Լ ՈՒ Խ  2


ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՌԻՉՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

5. Օդանավի կառավարումն իրականացվում է ողջամիտ և առանց անփութության դրսևորումների, որոնք կարող են վտանգ սպառնալ այլ անձանց կյանքին կամ ունեցվածքին:

6. Օդանավերի թռիչքները չեն իրականացվում քաղաքների խիտ բնակեցված շրջանների, ավանների կամ մարդկանց բազմության վրայով այն բարձրությամբ, որն արտակարգ իրավիճակներում չի ապահովում վայրէջքի հնարավորություն, առանց քաղաքացիների կյանքին, առողջությանը և ունեցվածքին վնաս պատճառելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է վերասլացքի և վայրէջքի ժամանակ, կամ, երբ դա թույլատրվել է ավիացիայի բնագավառում համապատասխան լիազորված մարմնի կողմից:

Վիզուալ թռիչքների կանոններով թռիչքների նվազագույն բարձրությունները uահմանվում են սույն թռիչքային կանոնների 15-րդ գլխի դրույթներով, իսկ սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքների նվազագույն թռիչքային մակարդակները` սույն թռիչքային կանոնների 89-րդ կետով:

7. Կրեյսերական թռիչքային մակարդակները, որոնց վրա կատարվում են թռիչքներ կամ թռիչքների մի մասը, արտահայտվում են`

1) թռիչքային մակարդակներով` օգտագործվող թռիչքային ամենացածր մակարդակում կամ դրանից բարձր, կամ այնտեղ, որտեղ դա կիրառելի է անցման բացարձակ բարձրությունից բարձր թռիչքների ժամանակ,

2) բացարձակ բարձրություններով` օգտագործվող ամենացածր թռիչքային մակարդակից ցածր կամ այնտեղ, որտեղ դա կիրառելի է անցման բացարձակ բարձրության վրա կամ դրանից ցածր թռիչքների ժամանակ:

8. Օդանավերի թռիչքի ժամանակ արգելվում է որևէ բան շաղ տալ կամ դուրս նետել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից նախանշված պայմաններում և համաձայն համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի տեղեկատվության, խորհրդատվության և (կամ) թույլտվության:

9. Օդանավին արգելված է քարշարկել ուրիշ օդանավ կամ առարկա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից նախանշված պայմաններում և համաձայն համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի տեղեկատվության, խորհրդատվության և (կամ) թույլտվության:

10. Պարաշյուտով իջնելը, բացառությամբ վթարային իջեցումների, չի կատարվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից նախանշված պայմաններում և համաձայն համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի տեղեկատվության, խորհրդատվության և (կամ) թույլտվության:

11. Օդանավերը չեն կատարում ձևավոր թռիչքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից նախանշված պայմաններում և համաձայն համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի տեղեկատվության, խորհրդատվության և (կամ) թույլտվության:

12. Օդանավերը խմբակային թռիչքներ կատարում են խմբում ընդգրկված օդանավերի հրամանատարների նախօրոք կայացրած պայմանավորվածության հիման վրա, իսկ կառավարվող օդային տարածքում օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի սահմանած պայմանների համաձայն, որոնք պետք է ներառեն հետևյալ դրույթները`

1) նավիգացիայի և գտնվելու տեղի մասին զեկույցի ներկայացման տեսակետից խումբը թռիչքն իրականացնում է որպես մեկ օդանավ,

2) խմբի ներսում օդանավերի միջև տարանջատման ապահովման պատասխանատվությունը կրում են խմբի առաջնորդող օդանավի հրամանատարը և մյուս օդանավերի հրամանատարները, և տարանջատումն ապահովելիս հաշվի են առնվում անցման շրջանները, երբ օդանավը մանևրում է խմբի ներսում իր տեղը գրավելու համար, ինչպես նաև միավորման և ցրման ժամանակ,

3) յուրաքանչյուր օդանավ առաջնորդող օդանավից գտնվում է կողային և երկայնակի հարթությունում` 1 կմ (0,5 ծովային մղոն) և ուղղաձիգ հարթությունում` 30 մետր (100 ֆուտ) հեռավորության վրա:

13. Օդանավերը թռիչքներ չեն իրականացնում արգելված կամ սահմանափակ օգտագործման տարածքներում, որոնց մասին տեղեկատվությունը հրապարակվել է աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուում, բացառությամբ այն թռիչքների, որոնք իրականացվում են հրապարակված սահմանափակումների պայմաններին համապատասխան:


Գ Լ ՈՒ Խ  3


ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

14. Սույն կանոններն օդանավի հրամանատարին չեն ազատում բախումը կանխելու նպատակով առավել արդյունավետ գործողություններ ձեռնարկելու նրա պատասխանատվությունից` ներառյալ բախման վտանգը կանխող մանևրները` համաձայն բախումը նախազգուշացնող օդանավային համակարգի կողմից տրված հանձնարարականների:

Օդանավը չպետք է մոտենա մյուս օդանավին այնպիսի հեռավորության վրա, որն առաջացնում է բախման վտանգ:

15. Առաջնահերթության իրավունք ունեցող օդանավը պահպանում է թռիչքի կուրսն ու արագությունը:

16. Օդանավը, որը համաձայն ներքոհիշյալ կանոնների, պետք է զիջի ճանապարհը մեկ ուրիշ օդանավի, պարտավոր է միջոցներ ձեռնարկել մյուսի` վերևից, ներքևից կամ առջևից չթռչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գտնվում է նրանից անվտանգ հեռավորության վրա և հաշվի է առնում մրրկայնության ազդեցությունը նրա հետագծում:

17. Եթե երկու օդանավեր հանդիպակաց կամ հանդիպակացին մոտ կուրսերի վրա իրար մոտենալիս ստեղծում են բախումնավտանգ իրավիճակ, ապա օդանավերից յուրաքանչյուրը շրջադարձում է աջ:

18. Մոտավորապես նույն բարձրությունում հատվող կուրսերի վրա գտնվող երկու օդանավերի միմյանց մոտենալու դեպքում, օդանավը, որից աջ գտնվում է մյուսը, զիջում է ճանապարհը, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) օդից ծանր, ուժային սարքի օգնությամբ շարժման մեջ դրվող օդանավը զիջում է ճանապարհը ղեկավարվող օդապարիկներին, սավառնակներին ու օդապարիկներին,

2) ղեկավարվող օդապարիկները զիջում են ճանապարհը սավառնակներին ու օդապարիկներին,

3) սավառնակները զիջում են ճանապարհն օդապարիկներին,

4) շարժիչավոր օդանավերը զիջում են ճանապարհն օդանավերին, որոնք քարշարկում են ուրիշ օդանավեր կամ այլ առարկաներ:

19. Վազանց կատարող է համարվում այն օդանավը, որը մոտենում է մյուսին հետնամասից` վերջինիս համաչափության հարթության հետ 70 աստիճանից փոքր անկյուն կազմող գծով, այսինքն` վազանցվող օդանավի նկատմամբ գտնվում է այնպիսի դիրքում, որում գիշերային ժամերին հնարավոր չէ տարբերակել օդանավի աջակողմյան կամ ձախակողմյան աերոնավիգացիոն լույսերը: Վազանցվող օդանավն օգտվում է առաջնահերթության իրավունքից, իսկ վազանցողը, անկախ նրանից` բարձրություն է հավաքում, իջնում է, թե գտնվում է հորիզոնական թռիչքում, զիջում է ճանապարհը` շրջադարձելով աջ: Իրար նկատմամբ դիրքի հետագա ոչ մի փոփոխություն չի ազատում վազանցող օդանավին այդ պահանջի կատարումից մինչև վազանցի լիակատար ավարտը` ապահովելով օդանավերի միջև բավարար հեռավորություն:

20. Վայրէջքի դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները`

1) թռիչքի ընթացքում գտնվող, ինչպես նաև գետնի կամ ջրի վրայով շարժվող օդանավը զիջում է ճանապարհը վայրէջք կատարող կամ վայրէջքի նպատակով մոտեցման ավարտական փուլում գտնվող օդանավին,

2) եթե օդից ծանր մեկ կամ մի քանի օդանավ վայրէջքի համար մոտենում են աերոդրոմին, ապա թռիչքային ավելի բարձր մակարդակի վրա գտնվող օդանավը զիջում է ավելի ցածր մակարդակի վրա գտնվողին: Վերջինս, սակայն, չի օգտվում այս առավելությունից` վայրէջքի նպատակով մոտեցման ավարտական փուլում գտնվող մյուս օդանավի ճանապարհը հատելու կամ վերջինիս վազանցելու համար: Օդից ծանր, ուժային սարքի օգնությամբ շարժման մեջ դրվող օդանավը զիջում է ճանապարհը սավառնակներին,

3) եթե օդանավը տեղյակ է մյուսի հարկադրված վայրէջք իրականացնելու մասին, ապա զիջում է ճանապարհն այդ օդանավին:

21. Աերոդրոմի մանևրային հրապարակում գետնավարող օդանավը զիջում է ճանապարհը վերասլացք իրականացնող կամ վերասլացքի պատրաստվող օդանավին:

22. Աերոդրոմի աշխատանքային հրապարակում գետնավարում կատարող երկու օդանավերի բախման վտանգի դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները`

1) երկու օդանավերի հանդիպակաց կամ հանդիպակացին մոտ ուղղությունների վրա մոտենալու դեպքում, նրանցից յուրաքանչյուրը կանգ է առնում և, եթե հնարավոր է, պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը, շրջադարձ է կատարում աջ,

2) հատվող ուղղություններով երկու օդանավերի մոտեցման դեպքում, օդանավը, որից աջ գտնվում է մյուսը` զիջում է ճանապարհը,

3) վազանցվող օդանավն օգտվում է առաջնահերթության իրավունքից, իսկ վազանցող օդանավը պահպանում է անհրաժեշտ հեռավորություն մյուս օդանավերից:

23. Մանևրման հրապարակում գետնավարող օդանավը, եթե չկան այլ հրահանգներ աերոդրոմային կարգավարական կետից, ապա վազքուղու մոտ բոլոր սպասատեղերում կանգ է առնում և սպասում:

24. Մանևրման հրապարակում գետնավարող օդանավը կանգ է առնում և սպասում «Կանգառ» լույսերը միացված բոլոր գծերի մոտ: Օդանավը գետնավարումը շարունակում է միայն այդ լույսերի անջատումից հետո:

25. Բացառությամբ սույն թռիչքային կանոնների 30-րդ կետում նախատեսված դեպքերի, արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում թռիչքի ընթացքում գտնվող բոլոր օդանավերի վրա միացվում են հետևյալ լույսերը`

1) օդանավի վրա ուշադրություն գրավելու համար նախատեսված` բախումները կանխարգելող լույսերը.

2) աերոնավիգացիոն լույսերը, որոնք նախատեսված են դիտորդին օդանավի թռիչքի հարաբերական հետագիծը ցույց տալու համար: Մյուս լույսերը չեն միացվում, եթե դրանք սխալմամբ կարող են ընդունվել որպես աերոնավիգացիոն լույսեր:

Նկարագրված աերոնավիգացիոն լույսերը ցույց են տրված սույն թռիչքային կանոնների N 1 հավելվածում:

26. Սույն թռիչքային կանոնների 30-րդ կետում նախատեսված դեպքերից բացի, արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում կամ ցերեկով` 2000 մետր և պակաս տեսանելիության պայմաններում`

1) աերոդրոմի աշխատանքային հրապարակով շարժվող բոլոր օդանավերի վրա միացվում են դիտորդին` օդանավի թռիչքի հարաբերական հետագիծը ցույց տալու համար նախատեսված աերոնավիգացիոն լույսերը: Չեն միացվում ուրիշ լույսեր, որոնք սխալմամբ կարող են ընդունվել որպես վերը նշվածներ,

2) բացառությամբ ամրակայված կամ որևէ այլ համապատասխան լուսավորության, աերոդրոմի աշխատանքային հրապարակում գտնվող բոլոր օդանավերի վրա միացվում են դրանց կառուցվածքի ուրվագծերն ընդգծող լույսերը,

3) աերոդրոմի աշխատանքային հրապարակում շահագործվող բոլոր օդանավերի վրա միացվում են դրանց վրա ուշադրություն հրավիրող լույսերը,

4) աերոդրոմի աշխատանքային հրապարակում գտնվող աշխատող շարժիչներով բոլոր օդանավերի վրա միացվում են շարժիչների աշխատանքի մասին վկայող լույսեր:

27. Օդանավի վրա համապատասխան դասավորվածության դեպքում սույն թռիչքային կանոնների 25-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աերոնավիգացիոն լույսերը կարող են բավարարել նաև 26-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

Սույն թռիչքային կանոնների 25-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների բավարարման համար տեղադրված բախումները կանխարգելող կարմիր լույսերը, կարող են բավարարել նաև սույն թռիչքային կանոնների 26-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները` դիտորդին չկուրացնելու պայմանով:

28. Բացառությամբ սույն թռիչքային կանոնների 30-րդ կետով նախատեսված դեպքերի, թռիչքի ընթացքում գտնվող այն օդանավերը, որոնց վրա տեղադրված են առկայծող լույսեր, դրանք միացնում են` անկախ օրվա ժամանակահատվածից:

29. Բացառությամբ սույն թռիչքային կանոնների 30-րդ կետով նախատեսված դեպքերի, աերոդրոմի աշխատանքային հրապարակում շահագործվող և սույն թռիչքային կանոնների 26-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները բավարարող` բախումները կանխարգելող լույսերով սարքավորված օդանավերի լույսերը միացվում են նաև սույն թռիչքային կանոնների 26-րդ կետով նախատեսված ժամանակահատվածից դուրս:

30. Օդաչուն կարող է անջատել կամ պակասեցնել բախումները կանխարգելելու նպատակով օդանավի վրա տեղադրված ցանկացած առկայծող լույսերի ուժգնությունը, եթե դրանք`

1) բացասաբար են ազդում կամ կարող են բացասաբար ազդել նրա պարտականությունների բավարար կատարման վրա.

2) առաջացնում են կամ կարող են առաջացնել արտաքին դիտորդի վտանգավոր շլացում:

31. Օդանավը սարքավորումներով թռիչքների կանոններով ուսումնական թռիչքներ չի իրականացնում, եթե`

1) օդանավի վրա չեն տեղադրված ամբողջովին սարքին կրկնակի կառավարման միջոցներ.

2) մասնագիտական որակավորում ունեցող օդաչուն չի զբաղեցրել իր աշխատանքային տեղը, որպեսզի գործի որպես ուսումնական թռիչքն իրականացնող անձին ապահովագրող:

Ապահովագրող օդաչուն պետք է բավական տեսադաշտ ունենա օդանավի առջևից և յուրաքանչյուր կողմից կամ օդանավում պետք է գտնվի ապահովագրող օդաչուի հետ կապ պահպանող պատրաստված դիտորդ, որի տեսադաշտի հատվածը լրացնում է ապահովագրող օդաչուի տեսադաշտը:

32. Աերոդրոմում կամ նրա մերձակայքում մանևրող օդանավը, անկախ այն բանից գտնվում է աերոդրոմային երթևեկության գոտում, թե ոչ`

1) բախումը կանխարգելելու նպատակով հետևում է աերոդրոմում կատարվող բոլոր այլ տեղաշարժերին.

2) հետևում է մյուս օդանավի շարժման սխեմային կամ չի մտնում դրա մեջ.

3) վայրէջքի նպատակով մոտեցում իրականացնելիս և վերասլացքից հետո բոլոր շրջադարձերը կատարում է դեպի ձախ, եթե չկա այլ կարգավարական հրահանգ.

4) վայրէջք կամ վերասլացք է կատարում քամուն հակառակ, եթե թռիչքի անվտանգությունը, վազքուղու դիրքը կամ օդային երթևեկությանն առնչվող նկատառումները չեն թելադրում ուրիշ ուղղություն ընտրելու նպատակահարմարությունը:

33. Ջրի վրա գտնվող օդանավերը պարտավոր են կատարել հետևյալ պայմանները`

1) երբ ջրի վրա գտնվող երկու օդանավեր կամ օդանավը և ջրի վրա գտնվող նավը մոտենում են այնքան, որ առաջանում է բախման վտանգ, օդանավը շարունակում է շարժումը` հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու պայմանները`

ա. օդանավը, որից աջ շարժվում է ուրիշ օդանավ կամ նավ, զիջում է ճանապարհը դրան` անհրաժեշտ հեռավորություն ապահովելու նպատակով,

բ. օդանավը, որը հանդիպակաց կամ հանդիպակացին մոտ ուղղությունների վրա մոտենում է մեկ ուրիշ օդանավի կամ նավի, անհրաժեշտ հեռավորություն ապահովելու նպատակով շրջադարձում է աջ,

գ. վազանցվող օդանավը կամ նավն ունի հետագա շարժման առաջնահերթության իրավունք, իսկ վազանցող նավն անհրաժեշտ հեռավորություն ապահովելու նպատակով փոխում է շարժման ուղղությունը,

դ. ջրի վրա վայրէջք կամ ջրից վերասլացք կատարող օդանավերը, ջրի վրա գտնվող նավերից պահպանում են անհրաժեշտ հեռավորություն և խոչընդոտ չեն ստեղծում դրանց ճանապարհին.

2) արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում կամ ցերեկով` 2000 մետր և պակաս տեսանելիության պայմաններում, ջրի վրա գտնվող բոլոր օդանավերի վրա, ծովում գտնվող նավերի բախումը կանխարգելող միջազգային կանոնների (1972 թ.) համաձայն, միացվում են նավակողի լույսերը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա գործնականորեն անհնարին է: Այդպիսի դեպքերում դրանց վրա տեղադրվում են լույսեր, որոնք բնութագրով և տեղով առավելագույնս մոտ են միջազգային կանոններով պահանջվող լույսերին:


Գ Լ ՈՒ Խ  4


ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԸ

 

34. Նախատեսվող թռիչքի կամ թռիչքի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ուղարկվի օդային երթևեկության սպասարկման մարմիններին, ներկայացվում է թռիչքային պլանի տեսքով:

Թռիչքային պլանը ներկայացվում է`

1) ցանկացած թռիչքից կամ դրա մի մասից առաջ, որպեսզի այն ապահովված լինի կարգավարական սպասարկմամբ.

2) խորհրդատվական օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով ցանկացած թռիչքից առաջ.

3) ցանկացած թռիչքից առաջ, որն իրականացվում է տրված շրջանի սահմաններում, կամ դեպի այդ շրջան, կամ առաջադրված երթուղիներով, երբ այդ է պահանջում համապատասխան օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմինը` թռիչքատեղեկատվական, վթարատեղեկատվական և որոնողափրկարարական սպասարկման մատչելիությունն ապահովելու նպատակով.

4) ցանկացած թռիչքից առաջ, որն իրականացվում է տրված շրջանում, կամ դեպի այդ շրջան, կամ առաջադրված երթուղիներով, եթե այդ է պահանջում համապատասխան օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմինը, համապատասխան ռազմական մարմինների կամ հարևան պետությունների օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ գործողությունների պարզեցման նպատակով` օդանավի հետագա թռիչքի կասեցումից (այսուհետ` կասեցում) խուսափելու համար, որը կարող է բխել օդանավը ճանաչելու անհրաժեշտությունից.

5) ցանկացած թռիչքից առաջ, որը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանների հատմամբ:

35. Օդանավի մեկնումից առաջ թռիչքային պլանը ներկայացվում է օդային երթևեկության սպասարկմանը վերաբերող հաղորդագրությունների հավաքման կետ կամ թռիչքի ընթացքում հաղորդվում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին, կամ երկկողմանի ռադիոկապի «Երկինք-երկիր» վերահսկող ռադիոկայան, եթե նախապես չեն իրականացվել աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուում հրապարակված կրկնվող թռիչքային պլան ներկայացնելու ընթացակարգերը:

36. Օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի կողմից այլ հրահանգների բացակայության դեպքում թռիչքային պլանը, որի համար պահանջվում է կարգավարական կամ խորհրդատվական սպասարկում, ներկայացվում է թռիչքից 60 րոպե առաջ կամ թռիչքի ընթացքում ներկայացնելու դեպքում այնպիսի ժամանակ, որն ապահովում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից դրա ստացումը, օդանավի` կարգավարական կամ խորհրդատվական շրջան մուտքի պլանավորված կետ, կամ օդային մայրուղու, կամ խորհրդատվական երթուղու հետ հատման կետ հասնելու հաշվարկային ժամանակից 10 րոպե առաջ:

37. Թռիչքային պլանը ներառում է տեղեկատվություն հետևյալ կետերի վերաբերյալ`

1) օդանավի տարբերակիչ ցուցիչը.

2) թռիչքի կատարման կանոնները և թռիչքի տեսակը.

3) օդանավի տեսակն ու համարը, օդանավի հետքում մրրկայնության դասը.

4) սարքավորումները.

5) մեկնման աերոդրոմը.

6) անվակոճղերի հավաքման հաշվարկային ժամանակը.

7) կրեյսերական արագությունը.

8) կրեյսերական թռիչքի մակարդակը.

9) թռիչքի երթուղին.

10) նպատակակետային աերոդրոմը և ընդհանուր հաշվարկային սպառված ժամանակը.

11) պահուստային աերոդրոմը (աերոդրոմները).

12) վառելիքի պաշարը.

13) օդանավում գտնվող մարդկանց ընդհանուր թիվը.

14) վթարափրկարարական սարքավորումները.

15) թռիչքի իրականացման ամսաթիվը.

16) այլ տեղեկատվություն:

38. Այն դեպքում, երբ պլանը ներկայացվում է թռիչքի ընթացքում, սույն թռիչքային կանոնների 37-րդ կետի 16-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվության մեջ մատնանշվում է այն տեղը, որտեղից հնարավոր կլինի լրացուցիչ տեղեկատվություն ստանալ թռիչքային պլանի մասին:

39. Այն դեպքում, երբ պլանը ներկայացվում է թռիչքի ընթացքում, սույն թռիչքային կանոնների 37-րդ կետի 16-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվության մեջ մատնանշվում է այդ թռիչքային պլանին վերաբերող երթուղու առաջին կետի վրայով թռչելու ժամանակը:

40. Անկախ ներկայացման նպատակից` թռիչքային պլանը պետք է պարունակի տեղեկատվություն մինչև «պահուստային աերոդրոմներ» դաշտը ներառյալ` ամբողջ երթուղու կամ երթուղու այն մասի առնչությամբ, որի վերաբերյալ պլանը ներկայացվել է:

Պլանը պետք է պարունակի տեղեկատվություն նաև այլ դաշտերում` օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի պահանջների համաձայն կամ, եթե պլանը ներկայացնող անձը դա անհրաժեշտ է համարում:

41. Միջազգային թռիչքի համար թռիչքային պլանն ընդգրկում է տեղեկատվություն ամբողջ թռիչքի վերաբերյալ` ներառյալ նպատակակետային աերոդրոմը:

42. Սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքի կամ վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող կառավարվող թռիչքի թռիչքային պլանի բոլոր փոփոխությունները, այդ թվում` մինչև մեկնումը վառելիքի պաշարի և մարդկանց ընդհանուր թվի անճշտությունների մասին տեղեկատվությունը ներկայացվում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին` գործնականորեն հնարավորինս կարճ ժամկետներում:

43. Թռիչքային պլանը փակելիս`

1) ժամանման մասին հաղորդագրությունն անհապաղ ներկայացվում է ժամանման աերոդրոմի համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին` թռիչք իրականացնող յուրաքանչյուր անձնակազմի կողմից անձամբ, վայրէջքից անմիջապես հետո ռադիոհեռախոսային կապով կամ տվյալների հաղորդման գծով, եթե տվյալ թռիչքի առնչությամբ ներկայացվել է թռիչքային պլան, որն ընդգրկում է ամբողջ թռիչքը կամ նրա մինչև նպատակակետային աերոդրոմ անավարտ մասը.

2) եթե թռիչքային պլանը ներկայացված է միայն թռիչքի մի մասի վերաբերյալ, չընդգրկելով մինչև նպատակակետ մնացած մասը, ապա պահանջի դեպքում այն փակվում է` զեկույց ներկայացնելով համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին:

Եթե ժամանման մասին զեկույցն օդային երթևեկության սպասարկման մարմին հնարավոր չէ ներկայացնել վայրէջքի հաշվարկային ժամանակից հետո` 30 րոպեի ընթացքում, ապա ժամանման վերաբերյալ զեկույց ներկայացնելու ժամանակը նշվում է թռիչքային պլանում.

3) ժամանման աերոդրոմում օդային երթևեկության սպասարկման մարմնի բացակայության դեպքում, ժամանման մասին զեկույցը վայրէջքից հետո գործնականորեն հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացվում է մոտակա օդային երթևեկության սպասարկման մարմին.

4) երբ հայտնի է, որ ժամանման աերոդրոմում չկան զեկույցի ներկայացման միջոցներ, ձեռնարկվում են հետևյալ գործողությունները` վայրէջքից անմիջապես առաջ, եթե դա գործնականորեն հնարավոր է, օդային երթևեկության սպասարկման մարմնին օդանավից փոխանցվում է ժամանման զեկույցին համանման հաղորդագրություն: Հաղորդագրությունը կարող է փոխանցվել նաև այլ օդանավերի կամ օդային երթևեկության սպասարկման այլ մարմինների միջոցով:

44. Օդանավի ժամանման մասին զեկույցն ընդգրկում է տեղեկատվության հետևյալ տարրերը`

1) օդանավի տարբերակիչ ցուցիչը.

2) մեկնման աերոդրոմը.

3) նպատակակետային աերոդրոմը (միայն պահուստային աերոդրոմում վայրէջքի դեպքում).

4) վայրէջքի աերոդրոմը.

5) ժամանման ժամանակը:


Գ Լ ՈՒ Խ  5


ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

45. Օդանավը սույն թռիչքային կանոնների 105-րդ և 106-րդ կետերում նշված ցանկացած ազդանշան նկատելու կամ ստանալու դեպքում ձեռնարկում է ազդանշանների իմաստի մեկնությանը համապատասխան միջոցներ: Այդ ազդանշաններն ունեն սույն թռիչքային կանոնների NN 5 և 6 հավելվածներում նշված իմաստները: Ազդանշանները գործածվում են միայն սույն թռիչքային կանոններով նախատեսված նպատակներով: Ուրիշ ոչ մի ազդանշան, որը կարող է ընդունվել նշվածների փոխարեն, չի օգտագործվում:

46. Ազդանշանորդը պատասխանատու է գետնի վրա օդանավի երթևեկությունը կարգավորող ստանդարտ ազդանշանները ստույգ և ըմբռնելի հաղորդելու համար` օգտագործելով սույն թռիչքային կանոնների N 6 հավելվածում նշված ազդանշանները:

47. Ազդանշանորդի գործունեություն իրականացնում է համապատասխան նախապատրաստվածություն և որակավորում ունեցող անձը:

48. Ազդանշանորդը պատասխանատու է իր բաճկոնակի լյումինեսցենտային ներկի տարբերակիչ ծածկույթի համար, որը թույլ է տալիս թռիչքային անձնակազմին համոզվել, որ հենց ինքն է վայրէջքային ազդանշանների համար պատասխանատու անձը:

49. Ցերեկային ժամերին գետնի վրա գործող ամբողջ անձնակազմը ցանկացած ազդանշան հաղորդելու համար օգտագործում է լյումինեսցենտային ներկով պատված թիեր կամ ձեռնոցներ: Լուսավորվող մականներն օգտագործվում են գիշերային ժամերին կամ ցածր տեսանելիության պայմաններում:


Գ Լ ՈՒ Խ  6


ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

50. Թռիչքների իրականացման ժամանակ կիրառվում է համաշխարհային կոորդինացված ժամանակը (Յու Թի Սի (ՍTC), որն արտահայտվում է ժամերով և րոպեներով, անհրաժեշտության դեպքում` նաև վայրկյաններով` կեսգիշերից սկսած:

51. Ժամանակի ճշտում կատարվում է կառավարվող թռիչքի սկզբից առաջ, ինչպես նաև ճշտման անհրաժեշտության դեպքերում` թռիչքի ընթացքում: Ճշգրիտ ժամանակի մասին ցուցումներն ստացվում են օդային երթևեկության սպասարկման մարմնից, եթե շահագործողի կամ օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի կողմից չկան այլ հրահանգներ:

52. Այն դեպքերում, երբ ժամանակն օգտագործվում է տվյալների հաղորդման գծի կիրառման պայմաններում, դրա ճշգրտությունը համաշխարհային կոորդինացված ժամանակի համաձայն` մեկ վայրկյանի սահմաններում է:


Գ Լ ՈՒ Խ  7


ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

53. Կարգավարական թույլտվություն ստացվում է կառավարվող թռիչքի կամ թռիչքի կառավարվող մասի իրականացումից առաջ: Այդպիսի թույլտվության հարցումը կատարվում է օդային երթևեկության կարգավարական սպասարկման մարմին` ներկայացնելով թռիչքային պլան:

Թռիչքային պլանը կարող է ընդգրկել թռիչքի միայն մի մասը, անհրաժեշտության դեպքում, թռիչքի կոնկրետ մասի կամ այն մանևրների նկարագրության համար, որոնք ենթակա են օդային երթևեկության կառավարման: Կարգավարական թույլտվությունը կարող է ընդգրկել ընթացիկ թռիչքային պլանի մի մասը, որը մատնանշում է թույլտվության սահմանները կամ կարող է վերաբերել այնպիսի կոնկրետ մանևրների, ինչպիսիք են գետնավարումը, վայրէջքը կամ վերասլացքը:

Կարգավարական թույլտվությունն օդանավի հրամանատարին չբավարարելու դեպքում հրամանատարը հարցում է կատարում և, եթե դա գործնականորեն հնարավոր է, նրան փոփոխված կարգավարական թույլտվություն է տրվում:

54. Այն դեպքում, երբ օդանավը խնդրում է գործողությունների առաջնահերթության թույլտվություն, վերջինս ներկայացնում է նաև դրա անհրաժեշտությունը հիմնավորող զեկույց, եթե դա պահանջվում է համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմնի կողմից:

55. Եթե մինչև օդանավի մեկնումը նախատեսվում է, որ կախված թռիչքի տևողությունից` կապված վառելիքի պաշարի հետ, և թռիչքի ընթացքում նոր կարգավարական թույլտվություն ստանալուց հետո, կարող է որոշում ընդունվել թռիչքը շարունակել դեպի փոխված նպատակակետային աերոդրոմ, ապա համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմինները տեղեկացվում են դրա մասին` թռիչքային պլանում նպատակակետի և երթուղու վերաբերյալ տեղեկատվությունը փոխելու միջոցով:

56. Կառավարվող աերոդրոմում շահագործվող օդանավը մանևրման հրապարակում, առանց աերոդրոմի կարգավարական կետի թույլտվության, չի սկսում գետնավարումը և կատարում է նրա բոլոր ցուցումները:

57. Բացառությամբ սույն թռիչքային կանոնների 59-րդ և 61-րդ կետերում նկարագրված դեպքերի, օդանավը պահպանում է կառավարվող թռիչքի իրականացման համար ներկայացված ընթացիկ թռիչքային պլանը կամ դրա համապատասխան մասը, եթե համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմնին նրա կողմից չի կատարվել հարցում և չի ստացվել կարգավարական թույլտվություն պլանի փոփոխման վերաբերյալ կամ, եթե չի առաջացել արտակարգ իրավիճակ, որն օդանավի անձնակազմից պահանջում է անհապաղ գործողություններ կատարել: Այդ դեպքերում, երբ իրավիճակը թույլ է տալիս, որքան հնարավոր է արագորեն, անձնակազմը համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին տեղեկացնում է վթարային իրավիճակում իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկած գործողությունների մասին:

58. Համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմնի կողմից այլ կարգավարական հրահանգների բացակայության դեպքում կառավարվող թռիչքները գործնականորեն հնարավորինս իրականացվում են`

1) օդային երթևեկության սպասարկման երթուղիներում, դրանց որոշակի առանցքային գծի երկայնությամբ.

2) կամ ցանկացած այլ երթուղում անմիջապես այդ երթուղին բնորոշող աերոնավիգացիոն միջոցների և (կամ) աշխարհագրական կետերի միջև ընկած ուղիղով:

Սույն կետի պահանջներից շեղումների դեպքում օդանավը դրա մասին տեղեկացնում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին:

59. Երբ կառավարվող թռիչքի ընթացքում ընթացիկ թռիչքային պլանից անկանխատեսելի շեղումներ են առաջանում, կախված շեղումից, ձեռնարկվում են հետևյալ միջոցները`

1) շեղում ուղեգծից` եթե օդանավը շեղվել է ուղեգծից, ապա միջոցներ են ձեռնարկվում օդանավի ուղղությունը ճշտելու և նախանշված ուղեգիծ վերադարձնելու համար.

2) իրական օդային արագության փոփոխություն` եթե իրական օդային արագության միջին արժեքը կրեյսերական մակարդակում, զեկույցի հաղորդման 2 կետի միջև փոխվում կամ սպասվում է, որ կփոխվի թռիչքային պլանում նշված իրական օդային արագության 5 տոկոսի սահմաններում, ապա դրա մասին տեղեկացվում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին.

3) ժամանակի հաշվարկի փոփոխություն` եթե պարզվում է, որ նախատեսված հերթական զեկույցի հաղորդման կետի, թռիչքատեղեկատվական շրջանի սահմանների վրայով թռչելու ժամանակի հաշվարկը կամ նպատակակետային աերոդրոմ ժամանման ժամանակը (նայած, թե որը կլինի առաջինը) 3 րոպեից ավելի տարբերություն է ունենում օդային երթևեկության սպասարկման մարմնին հայտնած ժամանակից, ապա օդանավն օդային երթևեկության սպասարկման մարմնին ծանուցում է փոփոխված հաշվարկային ժամանակի մասին.

4) ավտոմատացված կախյալ դիտարկման համաձայնագրի գործողության դեպքում` ամեն անգամ, երբ ավտոմատացված կախյալ դիտարկման չկանոնավորված հաղորդագրությունների փոխանցման պայմանագրում կատարվում են ամրագրված պայմանների փոփոխություններ, տվյալների հաղորդման գծով ավտոմատ կերպով դրանց մասին ծանուցվում է օդային երթևեկության սպասարկման մարմինը:

60. Թռիչքային պլանի փոփոխման մասին հարցումները ներառում են հետևյալ տեղեկատվությունը`

1) կրեյսերական մակարդակի փոփոխություն` օդանավի տարբերակիչ ցուցիչը, հարցապնդվող նոր կրեյսերական մակարդակն ու տվյալ թռիչքային մակարդակում կրեյսերական արագությունը և, անհրաժեշտության դեպքում, թռիչքատեղեկատվական շրջանի սահմանների հերթական հատման ժամանակի վերանայված հաշվարկը.

2) երթուղու փոփոխություն`

ա. նպատակակետը չի փոխվում` օդանավի տարբերակիչ ցուցիչը, թռիչքների իրականացման կանոնները, թռիչքի նոր երթուղու նկարագրությունը, ներառյալ այն տվյալները, որոնք վերաբերում են թռիչքային պլանին` սկսած այնտեղից, որտեղից պետք է սկսվեն երթուղում հարցապնդվող փոփոխությունները, ժամանակի վերանայված հաշվարկը և այլ ցանկացած տեղեկություն,

բ. նպատակակետը փոխվում է` օդանավի տարբերիչ ցուցիչը, թռիչքների իրականացման կանոնները, մինչև փոփոխված նպատակակետային աերոդրոմ վերանայված երթուղու նկարագրությունը` ներառյալ թռիչքային պլանի մասին տեղեկությունները` սկսած այնտեղից, որտեղից պետք է սկսվեն երթուղում հարցապնդված փոփոխությունները, ժամանակի վերանայված հաշվարկը, պահուստային աերոդրոմը և այլ կարևոր տեղեկություններ:

61. Եթե պարզվում է, որ ընթացիկ պլանի համաձայն թռիչքը չի կարող իրականացվել վիզուալ օդերևութաբանական պայմաններում, ապա վիզուալ թռիչքների կանոնների համաձայն թռչող օդանավը, որպես կառավարվող թռիչք, կատարում է հետևյալ գործողություններից մեկը`

1) խնդրում է փոփոխված կարգավարական թույլտվություն, որն օդանավին թույլ է տալիս թռիչքը շարունակել վիզուալ օդերևութաբանական պայմաններում` մինչև նպատակակետ կամ մինչև պահուստային աերոդրոմ, կամ լքել կարգավարական թույլտվություն պահանջող օդային տարածքի սահմանները.

2) եթե սույն կետի 1-ին ենթակետի համաձայն թույլտվություն չի ստացվում, ապա օդանավը շարունակում է թռիչքը վիզուալ օդերևութաբանական պայմաններում և համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին հայտնում է կամ համապատասխան օդային տարածքը լքելու, կամ մոտակա աերոդրոմում վայրէջք կատարելու որոշման մասին.

3) եթե թռիչքն իրականացվում է կարգավարական գոտու սահմաններում, ապա օդանավը թույլտվություն է խնդրում հատուկ վիզուալ թռիչքների կանոններով թռիչքի իրականացման համար.

4) թույլտվություն է խնդրում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքի իրականացման համար:

62. Եթե համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից բացառություններ չեն սահմանված, ապա կառավարվող թռիչք իրականացնող օդանավը, ի թիվս ներկայացված այլ պահանջվող տեղեկությունների, օդային երթևեկության սպասարկման մարմնին իրազեկում է նաև սահմանված ամեն մի զեկույցի հաղորդման պարտադիր կետերով թռչելու ժամանակի և բարձրության մասին: Օդային երթևեկության սպասարկման մարմնի հարցմամբ, օդանավի գտնվելու տեղի մասին հաղորդագրությունը տրվում է նաև լրացուցիչ այլ կետերով թռչելու ժամանակ: Հաղորդագրության համար սահմանված զեկույցի հաղորդման կետերի բացակայության պայմաններում օդանավի գտնվելու տեղի մասին հաղորդագրությունները հաղորդվում են օդային երթևեկության սպասարկման մարմնին` նրա կողմից սահմանված որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

63. Կառավարվող թռիչք իրականացնող օդանավերը, որոնք օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին իրենց գտնվելու տեղի մասին տեղեկատվությունը տրամադրում են տվյալների հաղորդման գծով, իրենց գտնվելու տեղի մասին ձայնային զեկույցները տրամադրում են միայն հարցումից հետո:

64. Կառավարվող թռիչք իրականացնող օդանավին կարգավարական սպասարկման անհրաժեշտության ավարտի մասին օդանավն անմիջապես տեղեկացնում է համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմնին` բացառությամբ այն դեպքերի, երբ այն վայրէջք է իրականացնում կառավարվող աերոդրոմում:

65. Կառավարվող թռիչք կատարող օդանավերն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմնի ձայնային կապի «Երկինք-երկիր» համապատասխան կապուղու անընդհատ լսում և անհրաժեշտության դեպքում նրա հետ երկկողմանի կապ են հաստատում:

66. Տվյալների հաղորդման գծով «Կարգավար-օդաչու» կապի հաստատումից հետո օդանավի կողմից «Երկինք-երկիր» ձայնային կապուղու լսման պահանջը շարունակում է գործել:

67. Եթե ռադիոկապի խափանումը խոչընդոտում է սույն թռիչքային կանոնների 65-րդ և 66-րդ կետերի դրույթների կատարմանը, ապա օդանավն ապահովում է սույն թռիչքային կանոնների 68-րդ և 69-րդ կետերում նշված ձայնային կապի խափանման դեպքերի համար սահմանված այն գործողությունների իրականացումը, որոնք կիրառելի են այդպիսի դեպքերում:

Օդանավն օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները փորձում է կապ հաստատել օդային երթևեկության կառավարման համապատասխան մարմնի հետ: Բացի այդ, օդանավերը, որոնք կազմում են կառավարվող աերոդրոմի աերոդրոմային երթևեկության բաղկացուցիչ մասը, հետևում են վիզուալ ազդանշանների միջոցով հաղորդվող հնարավոր հրահանգներին:

68. Եթե վիզուալ օդերևութաբանական պայմաններում առկա է կապի խափանում, ապա օդանավը`

1) դնում է երկրորդային շրջադիտային ռադարի 7600 ծածկագիրը, շարունակում է թռիչքը վիզուալ օդերևութաբանական պայմաններում, վայրէջք է կատարում մոտակա հարմար աերոդրոմում, տեղեկատվության հաղորդման առավել արագ միջոցի օգնությամբ իր ժամանման մասին հայտնում է օդային երթևեկության կառավարման համապատասխան մարմնին.

2) եթե նպատակահարմար է գտնում, թռիչքն ավարտում է սարքավորումներով թռիչքների կանոններով` համաձայն սույն թռիչքային կանոնների 69-րդ կետի:

69. Եթե սարքավորումային օդերևութաբանական պայմաններում առկա է կապի խափանում կամ, երբ սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչք իրականացնող օդաչուն նպատակահարմար չի գտնում թռիչքն ավարտել համաձայն սույն թռիչքային կանոնների 68-րդ կետի 1-ին ենթակետի, ապա`

1) օդանավը պահպանում է վերջին հանձնարարված արագությունը և թռիչքային մակարդակը կամ թռիչքի նվազագույն բացարձակ բարձրությունը, եթե այն ավելի մեծ է` 7 րոպեի ընթացքում, այն բանից հետո, երբ`

ա. հասնում է վերջին հանձնարարված թռիչքային մակարդակին կամ թռիչքի նվազագույն բացարձակ բարձրությանը, կամ,

բ. ընդունիչ-պատասխանիչի վրա դնում է 7600 ծածկագիրը, կամ,

գ. օդանավի անձնակազմը զեկույցների պարտադիր հաղորդման կետում չի կարողացել հայտնել իր գտնվելու տեղը,

կախված նրանից, թե որն է ավելի ուշ տեղի ունենում: Դրանից հետո, համաձայն ներկայացված թռիչքային պլանի, շտկվում են թռիչքային մակարդակն ու արագությունը.

2) ռադարային ուղղորդման դեպքում կամ առանց սահմանափակումների շրջանային նավիգացիայի օգտագործմամբ շեղում իրականացնելու վերաբերյալ օդային երթևեկության կառավարման հրահանգ ստանալիս օդանավը վերադառնում է ընթացիկ թռիչքային պլանով նախատեսված երթուղուն հաջորդ հիմնական կետից ոչ ուշ` հաշվի առնելով կիրառվող նվազագույն բացարձակ բարձրությունները.

3) օդանավը շարունակում է թռիչքն ընթացիկ թռիչքային պլանով նախատեսված երթուղով, մինչև նշված համապատասխան նավիգացիոն միջոցին կամ նպատակակետային աերոդրոմն սպասարկող ստուգողական կետին հասնելը և, եթե անհրաժեշտ է պահպանել սույն կետի 4-րդ ենթակետի դրույթները, ապա մինչև ցածրանալը թռիչքն իրականացնում է տվյալ միջոցի կամ ստուգողական կետի վրա սպասման ռեժիմում.

4) օդանավն սկսում է ցածրացումը սույն կետի 3-րդ ենթակետում նշված նավիգացիոն միջոցից կամ ստուգողական կետից` վերջին անգամ ստացված և հաստատված մոտեցման ենթադրվող ժամանակին կամ հնարավորինս դրան մոտ ժամանակ կամ, եթե մոտեցման ենթադրվող ժամանակը չի ստացվել և հաստատվել, օդանավն սկսում է ցածրացումն ընթացիկ թռիչքային պլանում նշված ժամանման հաշվարկային ժամանակին կամ որքան հնարավոր է դրան մոտ ժամանակ.

5) օդանավն իրականացնում է տվյալ նավիգացիոն միջոցի կամ ստուգողական կետի համար սահմանված սարքավորումներով մոտեցման ընթացակարգի բնականոն գործընթացը.

6) օդանավը վայրէջքն իրականացնում է, հնարավորության դեպքում, սույն կետի 4-րդ ենթակետում նշված ժամանման հաշվարկային ժամանակից կամ վերջին անգամ հաստատված մոտեցման ենթադրվող ժամանակից հետո` 30 րոպեի ընթացքում` կախված այն բանից, թե որն է ավելի ուշ:


Գ Լ ՈՒ Խ  8


ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

 

70. Անօրինական միջամտության ենթարկված օդանավը փորձում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին իրազեկել այդ փաստի, դրա հետ կապված կարևոր հանգամանքների և դրանց հետևանքով ընթացիկ պլանից բոլոր շեղումների մասին, որպեսզի օդային երթևեկության սպասարկման մարմնին հնարավորություն ընձեռի կիրառելու այսօրինակ օդանավերի նկատմամբ գործողությունների առաջնահերթություն ու նվազագույնի հասցնելու այդ և մյուս օդանավերի միջև փոխադարձ հակասական իրավիճակ առաջանալու հնարավորությունը:

71. Այն դեպքում, երբ օդանավի անձնակազմը չի կարող օդային երթևեկության սպասարկման մարմնին տեղեկացնել անօրինական միջամտության փաստի մասին, ապա ձեռնարկվում են ստորև նշված գործողությունները`

1) օդանավի հրամանատարը պետք է փորձի շարունակել թռիչքն առաջադրված ուղեգծով և կրեյսերական թռիչքային մակարդակում` այնքան ժամանակ, մինչև հնարավորություն կստեղծվի օդային երթևեկության սպասարկման մարմնին տեղեկացնելու անօրինական միջամտության փաստի մասին կամ մինչև օդանավը կհայտնվի ռադարային կայանի գործողության գոտում.

2) եթե անօրինական միջամտության ենթարկված օդանավն ստիպված է շեղվել առաջադրված ուղեգծից կամ կրեյսերական թռիչքային մակարդակից և չի կարող ռադիոհեռախոսային կապ հաստատել օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ, ապա օդանավի հրամանատարը հնարավորության դեպքում պետք է`

ա. փորձի շատ բարձր հաճախականության վթարային և այլ համապատասխան հաճախականություններով նախազգուշացում հաղորդել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնար է օդանավում առաջացած իրավիճակի պատճառով: Հարկավոր է օգտագործել նաև այլ սարքավորումներ, ինչպիսիք են օդանավի ընդունիչ-պատասխանիչը, տվյալների հաղորդման գծերը և այլն (եթե դա նպատակահարմար է և հնարավոր),

բ. շարունակի թռիչքն այն մակարդակներում, որոնք տարբերվում են տվյալ շրջանում սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների համար սովորաբար օգտագործվող կրեյսերական թռիչքային մակարդակներից` ուղղաձիգ տարանջատման սահմանված նվազագույն արժեքի կեսին հավասար մեծությամբ.

3) երկրորդային շրջադիտային ռադարի ընդունիչ-պատասխանիչով սարքավորված օդանավերն անօրինական միջամտության մասին տեղեկացնելու համար դնում են 7500 ծածկագիրը:


Գ Լ ՈՒ Խ  9


ՕԴԱՆԱՎԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

72. Քաղաքացիական օդանավերը կասեցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն թռիչքային կանոններով նախատեսված կարգով:

73. Եթե քաղաքացիական օդանավը կասեցված է, ապա նրա հրամանատարը գործում է սույն թռիչքային կանոնների 26-ից մինչև 28-րդ գլուխների պահանջների համաձայն` մեկնաբանելով տեսողական ազդանշանների իմաստն ու պատասխանելով դրանց` սույն թռիչքային կանոնների 29-րդ գլխի պահանջների համաձայն:


Գ Լ ՈՒ Խ  10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

74. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի յուրաքանչյուր դասի սահմանում թռիչքներին և սպասարկմանը ներկայացվում են սույն թռիչքային կանոնների N 3 հավելվածով նախատեսված դրույթներին համապատասխան պահանջներ: Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող օդային տարածքի դասերը որոշում է համապատասխան լիազորված մարմինը` սույն թռիչքային կանոններին համապատասխան:

75. Այնտեղ, որտեղ օդային երթևեկության սպասարկման օդային տարածքի մի դասը հարում է օդային երթևեկության սպասարկման օդային տարածքի մյուս դասին, այսինքն` դրանք գտնվում են անմիջապես մեկը մյուսից վերև, ընդհանուր թռիչքային մակարդակներում թռիչքներն իրականացվում են համաձայն այն պահանջների, որոնք սահմանված են օդային տարածքի պակաս խստությամբ դասի համար և ապահովվում են դրան համապատասխան սպասարկմամբ: Այս չափանիշների կիրառման դեպքում Բի (B) դասի օդային տարածքը դիտվում է որպես պակաս խստության պահանջներ ներկայացվող, քան` օդային տարածքի Էյ (A) դասը, օդային տարածքի Սի (C) դասն ավելի պակաս է, քան օդային տարածքի Բի (B) դասը և այլն: Օդային տարածքի դասերը ներկայացված են սույն թռիչքային կանոնների N 3 հավելվածում:

76. Եթե տվյալ դասի սահմաններում թռիչքներին և (կամ) սպասարկմանը ներկայացված են լրացուցիչ պահանջներ, ապա սույն թռիչքային կանոնների N 3 հավելվածում ներկայացված օդային տարածքի դասերից յուրաքանչյուրը տարբերակվում է լրացուցիչ նշանով` Էյ* (A*), Բի* (B*), Սի* (C*) և այլն, ու հրատարակվում են Աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուում:

77. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում գերձայնային արագությամբ թռիչքները թույլատրվում են 390 թռիչքային մակարդակից բարձր: Նշված սահմանափակումները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության դեպքում չեն գործում:
 

Բ Ա Ժ Ի Ն  V


ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Գ Լ ՈՒ Խ  11


ՎԻԶՈՒԱԼ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

78. Բացառությամբ հատուկ վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներն իրականացվում են տեսանելիության և մինչև ամպերը հեռավորության այնպիսի պայմաններում, երբ դրանք սույն թռիչքային կանոնների N 4 հավելվածում ներկայացված մեծություններին հավասար են կամ դրանցից մեծ, որոնք օդաչուին հնարավորություն են տալիս որոշել օդանավի գտնվելու տարածական տեղը վերգետնյա կողմնորոշիչների օգնությամբ:


Գ Լ ՈՒ Խ  12


ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԸ`  ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱԵՐՈԴՐՈՄԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

 

79. Բացառությամբ այն դեպքերի, երբ կա համապատասխան օդային երթևեկության կառավարման մարմնից ստացված կարգավարական թույլտվություն (հատուկ վիզուալ թռիչքների կանոններով թռիչքի համար), վիզուալ թռիչքների կանոններով թռիչքների ընթացքում չեն իրականացվում վայրէջքներ կամ վերասլացքներ` կարգավարական գոտում գտնվող աերոդրոմներում, չի կատարվում մուտք աերոդրոմային երթևեկության գոտի կամ երթևեկության սխեմա, եթե`

1) ամպերի ստորին սահմանի բարձրությունը պակաս է 450 մետրից (1500 ֆուտ) կամ`

2) գետնի վրա տեսանելիությունը պակաս է 5 կիլոմետրից:

80. Հատուկ վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների դեպքում գետնին մոտ տեսանելիությունը պետք է լինի 3 կիլոմետրից ոչ պակաս, իսկ ամպերի բարձրությունը` այնքան, որ թռիչքն իրականացվի ամպերից դուրս` անվտանգ բարձրության վրա:


Գ Լ ՈՒ Խ  13


ԱՐԵՎԱՄՈՒՏԻ ԵՎ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ

 

81. Արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակամիջոցում վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներ չեն իրականացվում:


Գ Լ ՈՒ Խ  14


ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ` 195 ԹՌԻՉՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ԲԱՐՁՐ

 

82. Վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներ` 195 թռիչքային մակարդակից բարձր չեն իրականացվում:


Գ Լ ՈՒ Խ  15


ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

83. Բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են վերասլացքի կամ վայրէջքի համար, կամ առկա է համապատասխան լիազորված մարմնի թույլտվությունը, վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներ չեն իրականացվում`

1) խոշոր քաղաքների խիտ բնակեցված շրջանների, ավանների կամ գյուղերի կամ դրսում հավաքված մարդկանց վերևում` օդանավից 600 մետր շառավղով տարածքում գտնվող ամենաբարձր խոչընդոտից 300 մետրից (1000 ֆուտ) պակաս բարձրության վրա,

2) ցանկացած այլ շրջանում, հողի կամ ջրի մակերևույթից 150 մետրից (500 ֆուտ) պակաս բարձրության վրա:


Գ Լ ՈՒ Խ  16


ԿՐԵՅՍԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ` ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

84. Կարգավարական թույլտվություններում այլ հրահանգների կամ օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած համապատասխան մարմնի հրահանգների բացակայության դեպքում ցամաքային և ջրային մակերևույթներից 900 մետրից (3000 ֆուտ) ավելի բարձրության վրա վիզուալ թռիչքների կանոններով հորիզոնական կրեյսերական թռիչքներն իրականացվում են ուղեգծին համապատասխանող թռիչքային մակարդակում` համաձայն սույն կանոնների N 2 հավելվածի կրեյսերական թռիչքային մակարդակների աղյուսակի:


Գ Լ ՈՒ Խ  17


ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

85. Վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներն իրականացվում են սույն թռիչքային կանոնների 7-րդ գլխի պահանջներին համապատասխան`

1) երբ դրանք իրականացվում են Բի (B), Սի (C) և Դի (D) դասերի օդային տարածքի սահմաններում,

2) երբ դրանք իրականացվում են հատուկ վիզուալ թռիչքների կանոններով:


Գ Լ ՈՒ Խ  18


ՌԱԴԻՈԿԱՊԸ ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

86. Սույն թռիչքային կանոնների 34-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով նախատեսված օդային տարածքներում վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների ընթացքում, օդանավն իրականացնում է թռիչքատեղեկատվական սպասարկում մատուցող օդային երթևեկության սպասարկման մարմնի համապատասխան ռադիոհաճախականության մշտական լսում և օդանավի գտնվելու տեղի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնում այդ մարմին:


Գ Լ ՈՒ Խ  19


ԱՆՑՈՒՄ ՎԻԶՈՒԱԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ

 

87. Վիզուալ թռիչքների կանոններով թռիչք իրականացնող օդանավը, որը նպատակ ունի անցնելու սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքի, ձեռնարկում է հետևյալ գործողությունները`

1) եթե ներկայացված է վիզուալ թռիչքների կանոններով թռիչքային պլան, ապա հայտնում է ընթացիկ թռիչքային պլանում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունների մասին, կամ`

2) համաձայն սույն թռիչքային կանոնների 34-րդ կետի պահանջների` համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին է ներկայացնում թռիչքային պլան և կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքի անցնելուց առաջ ստանում կարգավարական թույլտվություն:


Բ Ա Ժ Ի Ն  VI


ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ


Գ Լ ՈՒ Խ  20


ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՈԼՈՐ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

88. Երթուղով թռիչքների իրականացման համար, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 6-րդ հավելվածի, օդանավերը պետք է հագեցված լինեն համապատասխան սարքավորումներով և նավիգացիոն միջոցներով:

89. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է վերասլացքի կամ վայրէջքի համար, սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներն իրականացվում են թռիչքի նվազագույն բացարձակ բարձրությունից ոչ ցածր, կամ` այնտեղ, որտեղ այդ նվազագույն բարձրությունը սահմանված չէ, այն բարձրության վրա, որը գերազանցում է օդանավի գտնվելու հաշվարկային տեղից 8 կիլոմետրի սահմաններում եղած ամենաբարձր խոչընդոտը` առնվազն 600 մետր (2000 ֆուտ) բարձրությամբ:

90. Սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքներից վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների անցնելիս`

1) օդանավը, որի օդաչուն մտադրված է սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքից անցնել վիզուալ թռիչքների կանոններով իրականացվող թռիչքի, եթե նա ներկայացրել էր թռիչքային պլան, համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին հայտնում է սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքն ընդհատելու իր մտադրության և ընթացիկ թռիչքային պլանում կատարվելիք փոփոխությունների մասին,

2) այն դեպքերում, երբ սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչք իրականացնող օդանավը գտնվում է վիզուալ օդերևութաբանական պայմաններում կամ հանդիպում է նմանատիպ պայմանների, չի դադարեցնում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքը, եթե չի ենթադրվում, որ երկար ժամանակահատվածում թռիչքը պետք է ընթանա հաստատուն վիզուալ օդերևութաբանական պայմաններում և մտադրություն կա թռիչքն իրականացնել այդ պայմաններում:


Գ Լ ՈՒ Խ  21


ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԸ

 

91. Կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներն իրականացվում են սույն թռիչքային կանոնների 7-րդ գլխի պահանջներին համապատասխան:

92. Թռիչքների կրեյսերական ռեժիմում կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներն իրականացվում են կրեյսերական թռիչքային մակարդակում կամ կրեյսերական ռեժիմում բարձրություն հավաքելու կարգավարական թույլտվություն ստանալու դեպքում, երկու թռիչքային մակարդակի միջև կամ թռիչքային մակարդակից բարձր, որն ընտրվել է համաձայն`

1) սույն թռիչքային կանոնների N 2 հավելվածի կրեյսերական թռիչքային մակարդակների աղյուսակի, կամ`

2) կրեյսերական թռիչքային մակարդակների փոփոխված աղյուսակի, եթե դա նախատեսված է սույն թռիչքային կանոնների N 2 հավելվածով` 410 թռիչքային մակարդակից բարձր թռիչքների համար:

93. Եթե կարգավարական թույլտվության մեջ կամ համապատասխան օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի Աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուում զետեղված հրահանգներում կան այլ պահանջներ, ապա սույն թռիչքային կանոնների 92-րդ կետում նշված աղյուսակում ներկայացված թռիչքային մակարդակների` ուղեգծին համապատասխանեցումը չի կիրառվում:


Գ Լ ՈՒ Խ  22


ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

94. Կառավարվող օդային տարածքից դուրս սարքավորումներով թռիչքների կանոններով հորիզոնական թռիչքներն իրականացվում են ուղեգծին համապատասխան կրեյսերական թռիչքային մակարդակում, որն ընտրվել է համաձայն`

1) սույն թռիչքային կանոնների N 2 հավելվածի կրեյսերական թռիչքային մակարդակների աղյուսակի, կամ`

2) կրեյսերական թռիչքային մակարդակների փոփոխված աղյուսակի, եթե դա նախատեսված է սույն թռիչքային կանոնների N 2 հավելվածով` 410 թռիչքային մակարդակից բարձր թռիչքների համար:

95. Կառավարվող օդային տարածքից դուրս սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների ժամանակ, սույն թռիչքային կանոնների 34-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում իրականացվում է «Երկինք-երկիր» համապատասխան ձայնային կապուղու լսում, ինչպես նաև հաստատվում է երկկողմանի կապ թռիչքատեղեկատվական սպասարկում տրամադրող օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ:

96. Այն դեպքում, երբ օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմինը կառավարվող օդային տարածքից դուրս սարքավորումներով թռիչքների կանոններով իրականացվող թռիչքների ժամանակ պահանջում է թռիչքային պլանի ներկայացում կամ «Երկինք-երկիր» համապատասխան ձայնային կապուղու լսում և թռիչքատեղեկատվական սպասարկում տրամադրող օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ երկկողմանի կապի հաստատում, ապա սույն թռիչքային կանոնների 62-րդ և 63-րդ կետերի համաձայն հաղորդվում են կառավարվող թռիչքներին վերաբերող հաղորդագրություններ օդանավի գտնվելու տեղի մասին:

97. Խորհրդատվական օդային երթևեկության սպասարկումից օգտվող սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչք իրականացնող օդանավը խորհրդատվական օդային տարածքի սահմաններում առաջնորդվում է սույն թռիչքային կանոնների 7-րդ գլխի պահանջներով, բացառությամբ այն բանի, որ թռիչքային պլանը և դրանում կատարված փոփոխությունները չեն հանդիսանում կարգավարական թույլտվության առարկա, և թռիչքի ընթացքում երկկողմանի կապ է պահպանվում խորհրդատվական սպասարկում ապահովող մարմնի հետ:


Բ Ա Ժ Ի Ն  VII


ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ


Գ Լ ՈՒ Խ  23


ԱՂԵՏԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

98. Սույն բաժնի կանոնները չեն սահմանափակում աղետի ենթարկված օդանավի իրավունքը` ուշադրություն գրավելու, գտնվելու վայրի մասին տեղեկացնելու և օգնություն ստանալու նպատակով իր տրամադրության տակ եղած ցանկացած միջոցից օգտվելու համար:

99. Ստորև նշված` միասին կամ առանձին հաղորդվող աղետի ազդանշանները նշանակում են, որ օդանավին սպառնում է լուրջ անմիջական վտանգ և այն անհապաղ օգնության կարիք ունի: Այդ ազդանշաններն են`

1) ռադիոհեռագրով կամ այլ եղանակով հաղորդվող ազդանշանը, որը համապատասխանում է ՍՈՍ (SOS) խմբին (. . . - - - . . . Մորզեի այբուբենում),

2) ռադիոհեռախոսով հաղորդվող և ձայնով արտաբերվող ՄԵՅԴԵՅ (MAYDAY) բառ-ազդանշանը,

3) աղետի մասին տվյալների հաղորդման գծով ուղարկված հաղորդագրությունը, որն արտահայտում է ՄԵՅԴԵՅ (MAYDAY) բառի իմաստը,

4) կարճ ժամանակահատվածների հաջորդականությամբ, մեկ առ մեկ արձակված կարմիր լույս արձակող հրթիռները կամ արկերը,

5) կարմիր գույնի պարաշյուտային լուսավորվող ռումբը:

100. Ստորև նշված` միասին կամ առանձին հաղորդվող աղետի ազդանշանները նշանակում են, որ կան դժվարություններ, որոնք ստիպում են վայրէջքի գնալ, բայց օդանավն անհապաղ օգնության կարիք չունի: Այդ ազդանշաններն են`

1) վայրէջքի ցոլարձակ լապտերների կրկնվող միացումը և անջատումը,

2) աերոնավիգացիոն լույսերի այնպիսի կրկնվող միացումներն ու անջատումները, որոնք տարբերվում են իմպուլսային աերոնավիգացիոն լույսերը թարթելուց:

101. Ստորև նշված` միասին կամ առանձին հաղորդվող աղետի ազդանշանները նշանակում են, որ օդանավն ունի շտապ հաղորդագրություն վերջրյա նավի, օդանավի, մեկ այլ փոխադրամիջոցի կամ որևէ անձի անվտանգության մասին, որը գտնվում է փոխադրամիջոցի ներսում կամ տեսադաշտում`

1) ռադիոհեռագրով կամ ազդանշանների հաղորդման այլ եղանակով հաղորդվող ազդանշաններ, որոնք բաղկացած են ԻՔՍ ԻՔՍ ԻՔՍ (XXX) խմբից,

2) ռադիոհեռախոսով հաղորդվող և ձայնով արտաբերվող ՊԱՆ, ՊԱՆ (PAN, PAN) բառ-ազդանշանը,

3) տվյալների հաղորդման գծով հաղորդված շտապ հաղորդագրությունը, որը փոխանցում է ՊԱՆ, ՊԱՆ (PAN, PAN) բառերի իմաստը:

102. Կասեցման ժամանակ կիրառվող ազդանշանները նկարագրված են սույն թռիչքային կանոնների VIII բաժնում:

103. Վիզուալ ազդանշանները կիրառվում են օդանավին այն մասին նախազգուշացնելու նպատակով, որ այն թույլտվություն չունի թռչելու արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր տարածքներում կամ դրանց վրայով:

104. Ցերեկը կամ գիշերը` 10 վայրկյան ընդմիջմամբ երկրից արձակված կարմիր և կանաչ լույսերով լուսավորվող հրթիռների շարքն օդանավին զգուշացնում է, որ թռիչքն իրականացվում է թռիչքների սահմանափակ օգտագործման տարածքում կամ ինքը մտնում է արգելված կամ վտանգավոր տարածք: Տվյալ օդանավի օդաչուն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի թռիչքի հետագա ընթացքն իրականացնի այդպիսի տարածքներից դուրս:


Գ Լ ՈՒ Խ  24


ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ` ԱԵՐՈԴՐՈՄԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

105. Աերոդրոմային երթևեկության ազդանշանները նշված են սույն թռիչքային կանոնների N 5 հավելվածում:


Գ Լ ՈՒ Խ  25


ԳԵՏՆԻ ՎՐԱ ՕԴԱՆԱՎԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

106. Գետնի վրա օդանավի երթևեկությունը կարգավորող ազդանշանները նշված են սույն թռիչքային կանոնների N 6 հավելվածում:


Բ Ա Ժ Ի Ն  VIII


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ


Գ Լ ՈՒ Խ  26


ՕԴԱՆԱՎԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

107. Քաղաքացիական օդանավերը կասեցնելիս` հաշվի են առնվում հետևյալ սկզբունքները`

1) քաղաքացիական օդանավերը կասեցվում են միայն սույն կանոններով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում,

2) կասեցման դեպքում, եթե անհրաժեշտություն չկա օդանավը վերադարձնելու պլանավորված ուղեգիծ, դուրս հանելու Հայաստանի Հանրապետության օդային տարածքից կամ արգելված, կամ վտանգավոր տարածքներից, կամ հրամայելու նրան վայրէջք կատարել նշված աերոդրոմում, ապա կասեցումը պետք է սահմանափակվի միայն օդանավի տարբերակման հաստատմամբ,

3) քաղաքացիական օդանավերի ուսումնական կասեցում չի իրականացվում,

4) այն դեպքերում, երբ հնարավոր է ռադիոկապի հաստատում, կասեցվող օդանավին թռիչքի ուղղության մասին ռադիոհեռախոսով ցուցումներ պետք է հաղորդվեն,

5) այն դեպքում, երբ կասեցվող օդանավից պահանջվում է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում, վայրէջքի համար նախատեսված աերոդրոմը պետք է պիտանի լինի տվյալ տեսակի օդանավի անվտանգ վայրէջքի համար:


Գ Լ ՈՒ Խ  27


ԿԱՍԵՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

108. Այլ օդանավի կողմից կասեցված օդանավն անհապաղ պետք է`

1) հետևի կասեցնող օդանավի կողմից հաղորդվող հրահանգներին` մեկնաբանելով տեսողական ազդանշաններն ու արձագանքի դրանց` համաձայն սույն թռիչքային կանոնների 29-րդ գլխի պահանջների,

2) հնարավորության սահմաններում տեղեկացնի համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին,

3) վթարային 121,5 ՄՀց հաճախականությամբ ընդհանուր կոչի օգնությամբ փորձի ռադիոկապ հաստատել կասեցնող օդանավի կամ կասեցումը ղեկավարող մարմնի հետ` անվանելով կասեցվող օդանավն ու դրա թռիչքի բնույթը: Եթե հարաբերություն (կոնտակտ) չի հաստատվել, ապա 243 ՄՀց վթարային հաճախականությամբ կրկնել այդ կոչը,

4) համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից այլ կարգավարական հրահանգների բացակայության դեպքում երկրորդային շրջադիտային ռադարի ընդունիչ-պատասխանիչով սարքավորված օդանավը հաստատում է 7700 ծածկագիրը` Էյ (A) ռեժիմում:

109. Եթե որևէ աղբյուրից ռադիոյով ստացված հրահանգները ինչ-որ ձևով հակասում են կասեցնող օդանավի կողմից տեսողական ազդանշանների օգնությամբ տրվող հրահանգներին, ապա կասեցվող օդանավը պետք է բացատրություն պահանջի` շարունակելով կատարել կասեցնող օդանավի կողմից տեսողական ազդանշանների միջոցով հաղորդվող կարգավարական հրահանգները:

110. Եթե որևէ աղբյուրից ռադիոյով ստացված ցանկացած հրահանգ հակասում է կասեցնող օդանավի կողմից ռադիոյով տրվող հրահանգներին, ապա կասեցվող օդանավն անհապաղ բացատրություն է պահանջում` շարունակելով կատարել կասեցնող օդանավի` ռադիոյով ստացված հրահանգները:


Գ Լ ՈՒ Խ  28


ՌԱԴԻՈԿԱՊԸ ԿԱՍԵՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

111. Եթե կասեցման ընթացքում ռադիոկապ է հաստատված, բայց ընդհանուր լեզվով դրա իրականացումն անհնար է, ապա փորձեր են արվում հաղորդելու կարգավարական հրահանգներ, հրահանգների հաստատում և այլ տեղեկատվություն` օգտագործելով սույն թռիչքային կանոնների N 7 հավելվածում նշված դարձվածքները, որոնցից յուրաքանչյուրը հաղորդվում է երկու անգամ:


Գ Լ ՈՒ Խ  29


ԿԱՍԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

112. Կասեցնող օդանավի կողմից տրվող ազդանշանները և կասեցվող օդանավի պատասխանները ներկայացված են սույն թռիչքային կանոնների N 8 հավելվածում:

113. Կասեցվող օդանավի կողմից տրվող ազդանշանները և կասեցնող օդանավի պատասխանները ներկայացված են սույն թռիչքային կանոնների N 9 հավելվածում:


Բ Ա Ժ Ի Ն  IX


ԱՆՕԴԱՉՈՒ ՉԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՊԱՐԻԿ


Գ Լ ՈՒ Խ  30


ԱՆՕԴԱՉՈՒ ՉԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

114. Անօդաչու չկառավարվող օդապարիկները դասակարգվում են`

1) թեթև` 4 կիլոգրամից պակաս ընդհանուր քաշ ունեցող մեկ կամ մի քանի փաթեթ օգտակար բեռ տեղափոխող անօդաչու չկառավարվող օդապարիկ, եթե այն սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի դրույթների համաձայն չի դասակարգվում որպես ծանր,

2) միջին` 4 կիլոգրամ և ավելի, բայց մինչև 6 կիլոգրամ ընդհանուր քաշ ունեցող երկու կամ ավելի փաթեթ օգտակար բեռ տեղափոխող անօդաչու չկառավարվող օդապարիկ, եթե այն սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի դրույթների համաձայն չի դասակարգվում որպես ծանր,

3) ծանր` անօդաչու չկառավարվող օդապարիկ, որը`

ա. տեղափոխում է ընդհանուր քաշով 6 կիլոգրամ և ավելի օգտակար բեռ,

բ. տեղափոխում է օգտակար բեռ, որն ընդգրկում է 3 կիլոգրամ և ավելի քաշով փաթեթ,

գ. տեղափոխում է օգտակար բեռ` ներառյալ 2 կիլոգրամ և ավելի քաշով փաթեթ` մեկ քառակուսի սանտիմետրի վրա 13 գրամ տեսակարար բեռնվածությամբ,

դ. օգտագործում է ճոպան կամ օգտակար բեռը կախելու համար մեկ այլ սարք, որը կախված բեռն օդապարիկից առանձնացնելու (պոկելու) համար պահանջվում է կիրառել 230 Նյուտոն կամ ավելի հարվածային ուժ:

Տեսակարար բեռնվածությունը որոշվում է օգտակար բեռի փաթեթի ընդհանուր զանգվածը (գրամներով) բաժանելով ամենափոքր մակերեսի վրա` քառակուսի սանտիմետրերով (N 10 հավելված):


Գ Լ ՈՒ Խ  31


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

115. Անօդաչու չկառավարվող օդապարիկի արձակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգի 29-րդ կետի դրույթների համաձայն:

116. Անօդաչու չկառավարվող օդապարիկը պետք է շահագործվի առանց անձանց առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելու:


Գ Լ ՈՒ Խ  32


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

117. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկների շահագործումն առանց համապատասխան օդային երթևեկության սպասարկման թույլտվություն ստացած մարմնի հրահանգի չի իրականացվում 18000 մ (60000 ֆուտ) կամ ցածր բարձրությամբ, որի վրա`

1) կան ամպեր կամ այլ չորս օկտանտից ավելի մթնեցնող գոյացություններ,

2) հորիզոնական տեսանելիությունը կազմում է 8 կիլոմետրից պակաս:

118. Ծանր կամ միջին անօդաչու չկառավարվող օդապարիկներն արձակվում են այնպես, որպեսզի դրանք բնակավայրերի կամ բաց տարածությունում թռիչքի հետ առնչություն չունեցող մարդկանց կուտակումների վրայով թռչեն 300 մետրից (1000 ֆուտ) ոչ ցածր բարձրությամբ:

119. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը շահագործվում է, եթե`

1) այն սարքավորված է թռիչքի ընթացքում օգտակար բեռի անջատման համար նախատեսված առնվազն երկու սարքավորմամբ կամ համակարգով, որոնք ղեկավարվում են ավտոմատ կամ հեռակառավարմամբ և գործում են մեկը մյուսից անկախ,

2) զրոյական ճնշմամբ պոլիէթիլենային օդապարիկների թաղանթի թռիչքի ավարտի համար օգտագործվում է առնվազն երկու միջոց` համակարգ կամ սարքավորում, կամ երկուսի համակցությունը, որոնք գործում են մեկը մյուսից անկախ,

3) օդապարիկի թաղանթը սարքավորված է կամ ռադարային արտացոլող սարքով (սարքերով), կամ ռադարային արտացոլող նյութով, որն ապահովում է ռադարային ազդանշանի անդրադարձումը դեպի 200-2700 ՄՀց հաճախականությունների տիրույթում աշխատող վերգետնյա ռադարի վրա:

120. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը կարող է սարքավորված լինել նաև սարքավորումներով, որոնք օպերատորին հնարավորություն են տալիս վերգետնյա ռադարի ազդեցության սահմաններից դուրս անընդհատ հսկողության տակ պահելու օդապարիկը:

121. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը չի շահագործվում այն շրջանում, որտեղ օգտագործվում է վերգետնյա երկրորդային շրջադիտային ռադար, եթե օդապարիկը սարքավորված չէ երկրորդային շրջադիտային ռադարի ընդունիչ-պատասխանիչով, որն ընդունակ է տեղեկություններ տալու բարձրության մասին և աշխատում է անընդհատ` նշանակված թվագրով, կամ միանում է հետևման կայանից:

122. Կապված ալեհավաքով անօդաչու չկառավարվող օդապարիկը, որի ոչնչացման համար ցանկացած կետում պահանջվում է 230 Նյուտոնից ավելի ուժի կիրառում, շահագործվում է այն պայմանով, որ ալեհավաքի վրա պետք է լինեն 15 մետրից ոչ ավելի հեռավորությամբ գունավոր դրոշակներ կամ ցուցանակներ:

123. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը չի շահագործվում 18000 մետրից (60000 ֆուտ) պակաս ծանրաչափական բարձրության վրա` արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում, եթե օդապարիկը, դրա պատկանելիքներն ու օգտակար բեռը (անկախ այն բանից` բաժանվում են դրանք թռիչքի ընթացքում, թե ոչ) լուսավորված չեն լույսերով:

124. 15 մետրից ավելի երկարությամբ կախված սարքավորմամբ հագեցված (բացի վառ ներկված բացված պարաշյուտից) ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը չի շահագործվում արևամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում` 18000 մետր (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրությունից ցածր, եթե այդ կախված սարքավորումը ներկված չէ իրար հաջորդող և իրարից լավ տարբերակվող բազմերանգ շերտերով կամ սարքավորված չէ գունավոր դրոշակներով:


Գ Լ ՈՒ Խ  33


ԹՌԻՉՔԻ ԱՎԱՐՏԸ

 

125. Շահագործողը ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկի թռիչքն ավարտելու համար գործարկում է սույն թռիչքային կանոնների 119-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան սարքավորումները`

1) երբ հայտնի է դառնում, որ եղանակային պայմաններն ավելի վատ են, քան նախատեսված է շահագործման համար,

2) եթե անսարքությունը կամ ցանկացած այլ պատճառ հետագա թռիչքը դարձնում է վտանգավոր օդային երթևեկության, գետնի վրա գտնվող մարդկանց կամ ունեցվածքի համար,

3) օտարերկրյա պետության օդային տարածք մուտք գործելուց առաջ, եթե դրա համար չկա տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված մուտքի թույլտվություն:


Գ Լ ՈՒ Խ  34


ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ

 

126. Թռիչքից առաջ միջին կամ ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկի ենթադրվող թռիչքի մասին համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմինը տեղեկացվում է նախապատրաստվող թռիչքից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

Համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնի պահանջով ենթադրվող թռիչքի մասին տեղեկատվության մեջ ընդգրկվում են`

1) օդապարիկի թռիչքի նշանակումը կամ աշխատանքի (նախագծի) ծածկագրային անվանումը,

2) օդապարիկի կարգը և նկարագրությունը,

3) երկրորդային շրջադիտային ռադարի ծածկագիրը կամ առանձին առբերող ռադիոկայանի հաճախականությունը, եթե դրանք կիրառվում են,

4) շահագործողի անվանումը (անունը) և հեռախոսահամարը,

5) արձակման վայրը,

6) արձակման հաշվարկային ժամանակը (կամ թռիչքների շարքի սկզբի և ավարտի ժամանակները),

7) արձակվող օդապարիկների թիվը և դրանց արձակումների միջև նախատեսված ժամանակահատվածները (բազմակի արձակումների դեպքում),

8) բարձրացման ենթադրվող ուղղությունը,

9) կրեյսերական թռիչքային մակարդակը (ծանրաչափական բարձրություն),

10) 18000 մ (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրության անցման հաշվարկային ժամանակը կամ կրեյսերական թռիչքային մակարդակին հասնելը, եթե այն 18000 մ (60000 ֆուտ) կրեյսերական թռիչքային մակարդակի վրա է կամ ներքև, և հաշվարկային գտնվելու վայրը:

Եթե իրականացվում են անընդհատ թռիչքներ, ապա տեղեկացման ժամանակը կազմվում է հաշվարկային ժամանակից, որում շարքի առաջին և վերջին օդապարիկները հասնում են համապատասխան թռիչքային մակարդակին.

11) հաշվարկային տվյալները, թռիչքի ավարտի ժամանակը և անկման կամ հայտնաբերման ենթադրվող տեղը:

Եթե ենթադրվում են անկման կամ հայտնաբերման մի քանի վայրեր, ապա անհրաժեշտ է նշել յուրաքանչյուրը` անկման հաշվարկային ժամանակի հետ միասին: Մեկը մյուսին հաջորդող անկման շարքի համար նշվում է այդ շարքից առաջինի և վերջինի անկման հաշվարկային ժամանակը:

Օդապարիկի արձակման մասին սույն կետում նշված ցանկացած տեղեկատվություն ուղարկվում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին ոչ ուշ, քան 6 ժամ արձակման հաշվարկային ժամանակից առաջ, կամ արևային, կամ տիեզերական ալեկոծությունների (փոթորիկների) ուսումնասիրությունների կատարման ժամանակ, որոնք ներառում են կրիտիկական ժամանակի տարրը, ոչ ուշ, քան 30 րոպե մինչև թռիչքի հաշվարկային ժամանակը:

127. Շահագործողը միջին կամ ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկի արձակումից անմիջապես հետո համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`

1) օդապարիկի թռիչքի նշանակումը,

2) արձակման վայրը,

3) արձակման փաստացի ժամանակը,

4) 18000 մ (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրության անցման կամ կրեյսերական թռիչքային մակարդակին հասնելու հաշվարկային ժամանակը, եթե այն գտնվում է 18000 մ (60000 ֆուտ) բարձրության վրա կամ ցածր, և հաշվարկային գտնվելու վայրը,

5) սույն թռիչքային կանոնների 126-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի համաձայն նախօրոք հաղորդված տեղեկատվության մեջ ցանկացած փոփոխություն:

128. Եթե հայտնի է դառնում, որ միջին կամ ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկի ենթադրյալ թռիչքը, որի մասին համաձայն սույն թռիչքային կանոնների 126-րդ կետի, նախապես տեղեկացվել էր, չեղյալ է հայտարարված, ապա շահագործողը դրա մասին անմիջապես հայտնում է համապատասխան օդային երթևեկության սպասարկման մարմնին:


Գ Լ ՈՒ Խ  35


ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑԸ

 

129. 18000 մ (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրության վրա կամ ցածր թռիչք իրականացնող ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը շահագործողը հետևում է թռիչքի հետագծին և օդային երթևեկության սպասարկման մարմնին զեկուցում օդապարիկի գտնվելու տեղի մասին: Եթե օդային երթևեկության սպասարկման մարմինն օդապարիկի գտնվելու վայրի մասին անհապաղ զեկույց չի պահանջում, ապա շահագործողը գրանցում է օդապարիկի գտնվելու վայրը` յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ:

130. 18000 մ (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրությունից վերև թռիչք իրականացնող ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկը շահագործողը հետևում է թռիչքի ընթացքին և օդային երթևեկության սպասարկման մարմնին զեկուցում օդապարիկի գտնվելու տեղի մասին: Եթե օդային երթևեկության սպասարկման մարմինն օդապարիկի գտնվելու մասին անհապաղ զեկույց չի պահանջում, ապա շահագործողը գրանցում է օդապարիկի գտնվելու վայրը` յուրաքանչյուր 24 ժամը մեկ անգամ:

131. Եթե գտնվելու վայրը չի կարող գրանցվել սույն թռիչքային կանոնների 129-րդ և 130-րդ կետերին համապատասխան, ապա շահագործողը դրա մասին անմիջապես տեղեկացնում է օդային երթևեկության սպասարկման մարմնին: Այդ տեղեկատվությունն ընդգրկում է գրանցված վերջին գտնվելու վայրի մասին տեղեկություն: Եթե գրանցումը վերսկսվում է, ապա դրա մասին շահագործողն անմիջապես տեղեկացնում է օդային երթևեկության սպասարկման մարմնին:

132. Ծանր անօդաչու չկառավարվող օդապարիկի պլանավորված ցածրացումից մեկ ժամ առաջ շահագործողն օդային երթևեկության սպասարկման մարմին է ուղարկում օդապարիկի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) տվյալ պահին աշխարհագրական դիրքը,

2) տվյալ պահին թռիչքային մակարդակը (ծանրաչափական բարձրությունը),

3) 18000 մ (60000 ֆուտ) ծանրաչափական բարձրության հատման սպասվող ժամանակը, եթե դա իրականացվելու է,

4) գետնին ընկնելու սպասվող ժամանակն ու տեղը:

133. Ծանր կամ միջին անօդաչու չկառավարվող օդապարիկը շահագործողը թռիչքի ավարտի մասին տեղեկացնում է օդային երթևեկության սպասարկման մարմնին:
 

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԼՈՒՅՍԵՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_8071

 

կարմիր` ինքնաթիռի հորիզոնական հարթությունից վերև և ներքև պատկերագծված (պրոյեկտված) լույս, որը տեսանելի է երկայնական առանցքից ձախ` 1100 անկյան տակ,

կանաչ` ինքնաթիռի հորիզոնական հարթությունից վերև և ներքև պատկերագծված (պրոյեկտված) լույս, որը տեսանելի է երկայնական առանցքից աջ` 1100 անկյան տակ,

սպիտակ` ինքնաթիռի հորիզոնական հարթությունից վերև և ներքև պատկերագծված (պրոյեկտված) լույս, որը տեսանելի է երկայնական առանցքով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ հորիզոնական հարթության ուղղությամբ` 1400 անկյան տակ դիտելիս:

հորիզոնական հարթություն` երկայնական առանցքը և ինքնաթիռի համաչափության հարթությանն ուղղահայաց ուղիղն ընդգրկող հարթություն:

Այլ նպատակների համար նախատեսված լույսերը (օրինակ` վայրէջքային ցոլարձակ լապտերները և սավառնակի ուղղորդված լուսավորությունը)` բախումները կանխող լույսերի հետ միասին օգտագործվում են օդանավերի նկատելիությունը մեծացնելու համար:

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

ԿՐԵՅՍԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

Համաձայն սույն թռիչքային կանոնների պահանջների թռիչքներն իրականացնելիս` պահպանվում են հետևյալ թռիչքային մակարդակները*

Մագնիսական ուղեգիծը

0000-1790

1800-3590

սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքները

վիզուալ թռիչքների
կանոններով թռիչքները

սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքները

վիզուալ թռիչքների
կանոններով թռիչքները

թռիչքային
մակար-
դակը

բացարձակ
բարձրությունը

թռիչքային
մակար-
դակը

բացարձակ բարձրությունը

թռիչքային
մակար-
դակը

բացարձակ բարձրությունը

թռիչքային մակար-
դակը

բացարձակ բարձրությունը

մետր

ֆուտ

մետր

ֆուտ

մետր

ֆուտ

մետր

ֆուտ

10

300

1000

-

-

-

20

600

2000

-

-

-

30

900

3000

35

1050

3500

40

1200

4000

45

1350

4500

50

1500

5000

55

1700

5500

60

1850

6000

65

2000

6500

70

2150

7000

75

2300

7500

80

2450

8000

85

2600

8500

90

2750

9000

95

2900

9500

100

3050

10000

105

3200

10500

110

3350

11000

115

3500

11500

120

3650

12000

125

3800

12500

130

3950

13000

135

4100

13500

140

4250

14000

145

4400

14500

150

4550

15000

155

4700

15500

160

4900

16000

165

5050

16500

170

5200

17000

175

5350

17500

180

5500

18000

185

5650

18500

190

5800

19000

195

5950

19500

200

6100

20000

 

 

 

210

6400

21000

 

 

 

220

6700

22000

 

 

 

230

7000

23000

 

 

 

240

7300

24000

 

 

 

250

7600

25000

 

 

 

260

7900

26000

 

 

 

270

8250

27000

 

 

 

280

8550

28000

 

 

 

290

8850

29000

 

 

 

300

9150

30000

 

 

 

310

9450

31000

 

 

 

320

9750

32000

 

 

 

330

10050

33000

 

 

 

340

10350

34000

 

 

 

350

10650

35000

 

 

 

360

10950

36000

 

 

 

370

11300

37000

 

 

 

380

11600

38000

 

 

 

390

11900

39000

 

 

 

400

12200

40000

 

 

 

410

12500

41000

 

 

 

430

13100

43000

 

 

 

450

13700

45000

 

 

 

470

14350

47000

 

 

 

490

14950

49000

 

 

 

510

15550

51000

 

 

 

և այլն

և այլն

և այլն

 

 

 

և այլն

և այլն

և այլն

 

 

 

* Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ համապատասխան պայմանների դեպքում, համաձայն տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրի, նախատեսվում է ուղղաձիգ տարանջատման 300 մ (1000 ֆուտ) նվազագույնի վրա հիմնված, կրեյսերական թռիչքային մակարդակների փոփոխված աղյուսակի օգտագործումը` 410 թռիչքային մակարդակից բարձր օդային տարածքի որոշակի մասերում թռիչքներ իրականացնող օդանավերի համար:

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ  ԴԱՍԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Դասը

Թռիչքի տեսակը

Տարանջատումը
(էշելոնավորումը)

Սպասարկումը

Սարքավորու-
մային
արագության
սահմանա-
փակումը

Պահանջներ ռադիոկապին

Կարգա-
վարա-
կան թույլ-
տվու-
թյան
անհրա-
ժեշտու-
թյունը

1

2

3

4

5

6

7

ԷՅ (A)

միայն սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

բոլոր օդանավերի

օդային երթևեկության
կառավարում

ոչ

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

ԲԻ (B)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

բոլոր օդանավերի

օդային երթևեկության
կառավարում

ոչ

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

վիզուալ
թռիչքների կանոններով թռիչքներ

բոլոր օդանավերի

օդային երթևեկության
կառավարում

ոչ

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

ՍԻ (C)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

սարքավորումներով
թռիչքների
կանոններով
թռիչքները սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքների
նկատմամբ սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքները
վիզուալ
թռիչքների
կանոններով
թռիչքների
նկատմամբ

օդային երթևեկության
կառավարում

ոչ

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

վիզուալ
թռիչքների կանոններով թռիչքներ

վիզուալ
թռիչքների
կանոններով
թռիչքները սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքների
նկատմամբ

1. օդային երթևեկության
կառավարում՝
տարանջատման
համար
սարքավորումներով
թռիչքների կանոններով
թռիչքների նկատմամբ,
2. տեղեկատվություն
երթևեկության մասին
(հարցման դեպքում
խորհրդատվություն
բախումների
կանխարգելման
վերաբերյալ՝ վիզուալ
թռիչքների կանոններով
թռիչքները վիզուալ
թռիչքների կանոններով
թռիչքների նկատմամբ)

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

ԴԻ (D)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքները սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքների
նկատմամբ

օդային երթևեկության
կառավարում,
տեղեկատվություն
վիզուալ թռիչքների
կանոններով
թռիչքների մասին
(հարցման դեպքում խորհրդատվություն
բախումների
կանխարգելման
վերաբերյալ)

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

վիզուալ թռիչքների        կանոններով թռիչքներ

Չի իրականացվում

տեղեկատվություն
թռիչքների մասին` սարքավորումներով
թռիչքների կանոններով
թռիչքները վիզուալ
թռիչքների կանոններով
թռիչքների նկատմամբ
և վիզուալ թռիչքների
կանոններով թռիչքները
վիզուալ թռիչքների
կանոններով թռիչքների
նկատմամբ
(հարցման դեպքում խորհրդատվություն
բախումների
կանխարգելման
վերաբերյալ)

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

Ի (E)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքները սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքների
նկատմամբ

օդային երթևեկության
կառավարում և,
հնարավորության
սահմաններում, տեղեկատվություն
վիզուալ թռիչքների
կանոններով թռիչքների
մասին

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

այո

վիզուալ
թռիչքների կանոններով թռիչքներ

Չի իրականացվում

հնարավորության սահմաններում, տեղեկատվություն երթևեկության մասին

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

ոչ

ոչ

ԷՖ (F)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

սարքավորումներով թռիչքների
կանոններով
թռիչքները սարքավորումներով թռիչքների
կանոններով թռիչքների
նկատմամբ (հնարավորության սահմաններում)

օդային երթևեկության խորհրդատվական և թռիչքատեղեկատվական սպասարկում

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

ոչ

վիզուալ
թռիչքների կանոններով թռիչքներ

Չի իրականացվում

թռիչքատեղեկատվական սպասարկում

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

ոչ

ոչ

ՋԻ (G)

սարքավո-
րումներով թռիչքների կանոններով թռիչքներ

Չի իրականացվում

թռիչքատեղեկատվական սպասարկում

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

մշտական երկկողմանի ռադիոկապ

ոչ

վիզուալ թռիչքների կանոններով թռիչքներ

Չի իրականացվում

թռիչքատեղեկատվական սպասարկում

250 հանգույց ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) բարձրությունից ցածր

ոչ

ոչ

Երբ անցման բացարձակ բարձրությունը ծովի միջին մակարդակից ցածր է 3050 մետրից (10000 ֆուտ), 10000 ֆուտի փոխարեն պետք է օգտագործել 100 թռիչքային մակարդակը:

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ՎԻԶՈՒԱԼ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

NN
ը/կ

Բարձրությունների
 տիրույթը

Օդային տարածքի
դասը

Տեսանե-
լիությունը
թռիչքի
ընթացքում

Հեռավորությունը`
մինչև ամպերը

1.

Ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ)* բարձրության վրա կամ բարձր

Էյ Բի Սի Դի Ի Էֆ Ջի
(A B C D E F G)

8 կմ

հորիզոնական` 1500 մ
ուղղաձիգ` 300 մ
(1000 ֆուտ)

2.

Ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ)* բարձրությունից ցածր և տեղանքի համեմատ` 300 մետրից (1000 ֆուտ) բարձր

Էյ Բի Սի Դի Ի Էֆ Ջի
(A B C D E F G)

5 կմ

հորիզոնական` 1500 մ
ուղղաձիգ` 300 մ
(1000 ֆուտ)

3.

Տեղանքի համեմատ` 300 մ (1000 ֆուտ) կամ ավելի ցածր բարձրության վրա ***

Էյ Բի Սի Դի Ի
(A B C D E)

5 կմ

հորիզոնական` 1500 մ
ուղղաձիգ` 300 մ
(1000 ֆուտ)

Էֆ Ջի
(F G)

5 կմ**

թռիչք` ամպերից դուրս և
ցամաքի կամ ջրի մակերևույթի տեսանելիության դեպքում

* Երբ անցման բացարձակ բարձրությունը ծովի միջին մակարդակից ցածր է 3050 մետրից (10000 ֆուտ), 10000 ֆուտի փոխարեն պետք է օգտագործել 100 թռիչքային մակարդակը:

** Ուղղաթիռները կարող են թռիչքներ իրականացնել 3 կիլոմետրից ոչ պակաս տեսանելիության դեպքում, եթե մանևրման արագությունը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել այլ օդանավեր կամ խոչընդոտներ և խուսափել դրանց հետ բախումից:

*** Այն օդանավերի համար, որոնց հարաբերական բարձրությունը տեղանքից 300 մ (1000 ֆուտ) է կամ ավելի ցածր, բայց բացարձակ բարձրությունը ծովի միջին մակարդակից 3050 մ (10000 ֆուտ) է կամ ավելի, գործում են աղյուսակի 1-ին տողում նշված պայմանները:

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

1. Լուսային և հրթիռների միջոցով տրվող ազդանշաններ

1) հրահանգներ

Լույսը Աերոդրոմային կարգավարական ծառայություն
թռիչքի մեջ գտնվող
օդանավի համար

գետնի վրա գտնվող
օդանավի համար

Ուղղված
է համա-
պատաս-
խան
օդանավի
կողմը

{

Կանաչ մշտական
լուսարձակման
Վայրէջքը թույլատրված է: Վերասլացքը թույլատրված է:
Կարմիր մշտական
լուսարձակման
Զիջեք ճանապարհը մյուս օդանավին և շարունակեք թռիչքը շրջանագծով: Կանգառ
Կանաչ բռնկումների
շարք
Վերադարձեք վայրէջքի*: Գետնավարումը թույլատրվում է:
Կարմիր բռնկումների
շարք
Աերոդրոմը պիտանի չէ, վայրէջքն արգելվում է: Գետնավարում` շրջանցելով օգտագործվող հրապարակը:
Սպիտակ բռնկումների
շարք
Վայրէջք կատարեք այս աերոդրոմում և հետևեք դեպի կառամատույց*: Վերադառնալ մեկնարկի տեղն աերոդրոմում

Կարմիր հրթիռ

Անկախ ցանկացած նախորդ հրահանգների, տվյալ պահին վայրէջքն արգելվում է: Անկախ ցանկացած նախորդ հրահանգների, վերասլացքն արգելվում է:

* Վայրէջքի և գետնավարման թույլտվությունը կտրվի պատշաճ ժամանակին:

Ներմուծեք նկարագրությունը_8072

Ներմուծեք նկարագրությունը_8074

2) օդանավի կողմից ազդանշանների ընդունման հաստատումը`

 

թռիչքի ընթացքում`

 

ցերեկային ժամերին` թևերի ճոճմամբ.

Այս ազդանշանը չպետք է տրվի երրորդ ու չորրորդ շրջադարձերի արանքում և վայրէջքագծի վրա:

մութն ընկնելուն պես` վայրէջքային լուսարձակների երկակի թարթմամբ կամ, եթե վերջիններս տեղադրված չեն, աերոնավիգացիոն լույսերի երկակի միացմամբ և անջատմամբ.

 

գետնի վրա`

 

ցերեկային ժամերին` էլերոնների կամ ուղղորդման ղեկի շարժումներով,

մութն ընկնելուն պես` վայրէջքային լուսարձակների երկակի թարթմամբ կամ, եթե վերջիններս տեղադրված չեն, աերոնավիգացիոն լույսերի երկակի միացմամբ և անջատմամբ:

2. Վերգետնյա տեսողական (վիզուալ) ազդանշաններ`

2.1. Վայրէջքի արգելում.

Հորիզոնական, դեղին անկյունագծերով կարմիր քառակուսի
ցուցանակը նշանակում է, որ վայրէջքն արգելված է, և այդ
արգելքը կարող է շարունակվել:

Ներմուծեք նկարագրությունը_8075

2.2. Հատուկ զգուշության պահպանման անհրաժեշտություն`
վայրէջքի գնալիս կամ վայրէջք կատարելիս.

Հորիզոնական, մեկ դեղին անկյունագծով կարմիր քառակուսի
ցուցանակը նշանակում է, որ մանևրի հրապարակի անբավարար
վիճակի կամ մեկ ուրիշ պատճառով անհրաժեշտ է պահպանել
հատուկ զգուշություն վայրէջքի գնալիս կամ վայրէջք կատարելիս:

Ներմուծեք նկարագրությունը_8078

2.3. Վազքուղիների և ղեկուղիների օգտագործումը.

1) մարզագնդերի տեսքով հորիզոնական սպիտակ ցուցանակը
մատնանշում է, որ օդանավին վայրէջք, վերասլացք և
գետնավարում թույլատրվում է միայն վազքուղու և ղեկուղու վրա.

Ներմուծեք նկարագրությունը_8080

2) նույնպիսի հորիզոնական սպիտակ ցուցանակը, որը
ներկայացված է նախորդ կետում, միայն սռնուն (առանցքին)
ուղղահայաց, ամեն գնդով անցնող սև գծով, նշանակում է, որ
օդանավը պետք է վայրէջք և վերասլացք կատարի միայն վազքուղու
վրա, իսկ մյուս մանևրների իրականացումը միայն վազքուղու և
ղեկուղու սահմաններով չեն սահմանափակվում:

Ներմուծեք նկարագրությունը_8083

2.4. Փակ վազքուղիներ և ղեկուղիներ.

Վազքուղու կամ ղեկուղու (կամ դրանց մի հատվածի) վրա
հորիզոնական դիրքով տեղադրված միևնույն ցայտուն դեղին
կամ սպիտակ խաչերը նշանակում են օդանավի երթևեկության
համար ոչ պիտանի գոտիներ:

Ներմուծեք նկարագրությունը_8084

2.5. Վայրէջքի կամ վերասլացքի ուղղությունը.

Հորիզոնական սպիտակ կամ նարնջագույն «T» տառը ցույց է
տալիս օդանավի վայրէջքի և վերասլացքի ուղղությունը, որոնք
իրականացվում են «T» տառի երկայնական մասին զուգահեռ`
դեպի ուղղահայաց մասը:

Վայրէջքային «T» տառը գիշերային օգտագործման ժամանակ
լուսավորվում կամ եզրագծվում է սպիտակ լույսերով.

Ներմուծեք նկարագրությունը_8086

2.6. Աերոդրոմային կարգավարական կետի վրա կամ նրա կողքին
ուղղահայաց դրված երկու թվերը մանևրման հրապարակում գտնվող
օդանավին ցույց են տալիս վայրէջքի ուղղությունը` արտահայտված
մագնիսական կողմնացույցի մոտակա 100 կլորացված տասնորդական
աստիճաններով:

Ներմուծեք նկարագրությունը_8087

2.7. Աջ թռիչքաշրջան.

Ազդանշանային հրապարակի վրա կամ վազքուղու վերջում կամ
օգտագործվող թռիչքագծի վրա հորիզոնական տեղակայված,
աջ կողմ թեքված նետի տեսքով վառ գույնի սլաքը նշանակում է,
որ վայրէջքից առաջ և վերասլացքից հետո օդանավը պետք է
կատարի աջ շրջադարձ:

Ներմուծեք նկարագրությունը_8089

2.8. Օդային երթևեկության սպասարկման հաղորդագրությունների
հավաքման կետ.

Դեղին հիմնագույնի վրա ուղղահայաց դիրքով տեղադրված սև
«C» տառը մատնանշում է օդային երթևեկության սպասարկման
հաղորդագրությունների հավաքման կետի գտնվելու տեղը:

Ներմուծեք նկարագրությունը_8090

2.9. Իրականացվում են սավառնակներով թռիչքներ.

Ազդանշանային հրապարակում տեղակայված հորիզոնական
երկակի սպիտակ խաչը նշանակում է, որ աերոդրոմն օգտագործվում է
սավառնակների թռիչքների համար, և, որ այդ թռիչքներն
իրականացվում են ներկա պահին:

Ներմուծեք նկարագրությունը_8092

2.10. Ուղղադրոմի տարբերակում.

Ուղղադրոմային տարբերակիչ դրոշմավորումը սպիտակ գույնի «H»
տառն է, որը տեղադրված է այնպես, որ «H» տառի լայնակի գիծը
մոտեցման գլխավոր ուղղության հետ կազմի ուղիղ անկյուն:

Ներմուծեք նկարագրությունը_8093

2.11. Հոսպիտալային (հիվանդանոցային) ուղղադրոմային տարբերակիչ
դրոշմավորումը կարմիր գույնի խաչի վրա սպիտակ գույնի «H» տառն է,
որը տեղակայված է այնպես, որ «H» տառի լայնակի գիծը մոտեցման
գլխավոր ուղղության հետ կազմի ուղիղ անկյուն:

Ներմուծեք նկարագրությունը_8095

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ԳԵՏՆԻ ՎՐԱ ՕԴԱՆԱՎԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների


ԿԱՍԵՑՆՈՂ ԵՎ ԿԱՍԵՑՎՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ  ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ

Կասեցնող օդանավերի կողմից օգտագործվող դարձվածքները

Կասեցվող օդանավերի կողմից օգտագործվող դարձվածքները

դարձ-
վածքը

արտասա-
նությունը

իմաստը

դարձ-
վածքը

արտասա-
նությունը

իմաստը

Call sign

Քոլ սայն

խնդրում եմ հայտնել ձեր ազդակոչը

Call sign

Քոլ սայն

ազդակոչը

Follow

Ֆոլոու

հետևեք ինձ

Wilco

Ուիլքո

ձեզ հասկացա, կատարում եմ

Descend

Դիսենդ

ցածրացեք` վայրէջքի  համար

Can not

Քեն նոթ

չեմ կարող կատարել

You land

Յու լենդ

վայրէջք կատարեք այս աերոդրոմում

Repeat

Րիփիթ

կրկնեք ձեր հրահանգները

Proceed

Փռոսիդ

հետևեք ձեր ուղղությանը

Am lost

Էմ լոստ

կորցրել եմ կողմնորոշումս

 

 

 

Mayday

Մեյդեյ

աղետի եմ ենթարկվում

 

 

 

Hijack

Հայջեք

կասեցված եմ

 

 

 

Land

Լենդ

վայրէջք եմ խնդրում

 

 

 

Descend

Դիսենդ

անհրաժեշտ է ցածրանալ

 

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ԿԱՍԵՑՆՈՂ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՍԵՑՎՈՂ ՕԴԱՆԱՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

NN
ը/կ

Կասեցնող օդանավի
ազդանշանները

Նշանակությունը

Կասեցվող օդանավի
պատասխանները

Նշանակությունը

1.

Ցերեկը կամ գիշերը` օդանավի ճոճում և աերոնավիգացիոն լույսերի թարթում (և վայրէջքային լուսարձակների` ուղղաթիռների համար) անհավասարաչափ ժամանակահատվածներում` գտնվելով մի փոքր վերևում, առջևում և, որպես կանոն, կասեցվող օդանավից ձախ (կամ աջ, եթե կասեցվող օդանավն ուղղաթիռ է) և ազդանշանի ստացումը հաստատելուց հետո, դանդաղ շրջադարձ հորիզոնական հարթության վրա, որպես կանոն, ձախ (կամ աջ, եթե կասեցվողն ուղղաթիռ է)` անհրաժեշտ ուղղության վրա դուրս գալու համար

Դուք կասեցված եք, հետևեք ինձ:

ցերեկը կամ գիշերը` օդանավի ճոճում և աերոնավիգացիոն լույսերի թարթում` անհավասարաչափ ժամանակահատվածներում, ու հետևում  կասեցնող օդանավին

Ձեզ հասկացա, կատարում եմ:

2.

Ցերեկը կամ գիշերը`  կտրուկ հեռացում կասեցվող օդանավից 900 կամ ավելի շրջադարձով` հավաքելով բարձրություն` առանց կասեցվող օդանավի ուղեգիծը հատելու

Հետևեք  ձեր ուղղությանը:

ցերեկը կամ գիշերը` օդանավի ճոճում

Ձեզ հասկացա, կատարում եմ:

3.

Ցերեկը կամ գիշերը` անիվների բացում (եթե հնարավոր է), վայրէջքային լուսարձակների միացում և թռիչք` վազքուղու վրայով, որը պետք է օգտագործել, կամ, եթե կասեցվողն ուղղաթիռ է, թռիչք ուղղաթիռի վայրէջքի հրապարակի վրայով: Ուղղաթիռների դեպքում կասեցնող ուղղաթիռը վայրէջքի գնալը իրականացնում է վայրէջքի հրապարակի մոտ օդում կախվելու ռեժիմին անցնելով

Վայրէջք կատարեք այս աերոդրոմում:

ցերեկը կամ գիշերը` անիվների բացում (եթե հնարավոր է), վայրէջքային լուսարձակների միացում և կասեցնող օդանավին հետևել, և, եթե վազքուղու կամ ուղղաթիռի վայրէջքի հրապարակի վրայով  թռչելուց հետո վայրէջքի պայմանները համարվում են անվտանգ, սկսվում է վայրէջքի կատարում 

Ձեզ հասկացա, կատարում եմ:  

 

Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ԿԱՍԵՑՎՈՂ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՍԵՑՆՈՂ ՕԴԱՆԱՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

NN ը/կ

Կասեցվող օդանավի
ազդանշանները

Նշանակությունը

Կասեցնող օդանավի
պատասխանները

Նշանակությունը

1.

Ցերեկը կամ գիշերն անիվների հավաքում (եթե հնարավոր է) և վազքուղու կամ ուղղաթիռի վայրէջքի հրապարակի վրայով թռիչքի ընթացքում վայրէջքային լուսարձակների թարթում` 300 մետրից (1000 ֆուտ) ավելի, բայց ոչ բարձր, քան 600 մ (2000 ֆուտ), (ուղղաթիռների համար` 50 մետրից (170 ֆուտ) ավելի, բայց ոչ բարձր, քան 100 մ (330 ֆուտ)) բարձրության վրա աերոդրոմի մակարդակից և թռիչքի շարունակում շրջանագծով վազքուղու (որը պետք է օգտագործել) կամ ուղղաթիռի վայրէջքի հրապարակի վրայով: Վայրէջքային լուսարձակների թարթման անհնարինության դեպքում իրականացվում է ցանկացած այլ նավակողային լույսերի թարթում 

Ձեր մատնանշած աերոդրոմը պիտանի չէ:

ցերեկը կամ գիշերը, եթե դա նպատակահարմար է, որպեսզի կասեցվող օդանավը հետևի  կասեցնող օդանավին դեպի պահուստային աերոդրոմ, կասեցնող օդանավը հավաքում է անիվները (եթե հնարավոր է) և օգտագործում է կասեցնող օդանավի` N 8 հավելվածում ներկայացված 1-ին կարգի ազդանշանները 

Ձեզ հասկացա, հետևեք ինձ:

 

 

Եթե որոշվել է կասեցվող օդանավն ազատ արձակել, ապա կասեցնող օդանավն օգտագործում է N 8 հավելվածում ներկայացված 2-րդ կարգի ազդանշանները

Ձեզ հասկացա, հետևեք ձեր ուղղությանը:

2.

Ցերեկը կամ գիշերը` նավակողի բոլոր լույսերի անընդհատ միացում և անջատում, բայց այնպիսի հաշվարկով, որպեսզի դրանք տարբերվեն ցոլացող լույսերից

Չեմ կարող կատարել:

ցերեկը կամ գիշերը` օգտագործեք  կասեցնող օդանավի` N 8 հավելվածում ներկայացված 2-րդ կարգի ազդանշանները

Ձեզ հասկացա:

3.

Ցերեկը կամ գիշերը` նավակողի բոլոր լույսերի թարթում` անհավասարաչափ ժամանակահատվածներում

Աղետալի իրավիճակում եմ:

ցերեկը կամ գիշերը` օգտագործեք  կասեցնող օդանավի` N 8 հավելվածում ներկայացված 2-րդ կարգի ազդանշանները

Ձեզ հասկացա: 

 

Հավելված N 10
Հայաստանի Հանրապետության
թռիչքային կանոնների

ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Ներմուծեք նկարագրությունը_8100

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2016, N 1090-Ն 14.11.2016, N 737-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան