Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2007 թվականի N 686-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2005-2006 թվականների ֆինանսական տարիների արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցող գումարի չափով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ՝ 42009598313 դրամի չափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն վերադարձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 567-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրված` 12734237325 դրամի չափով Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) անժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան