Մ Ո Ն Ր Ե Ա Լ Ի
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ Ա Ն Մ Ո Ն Ր Ե Ա Լ Յ Ա Ն
Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 1
Փոփոխություն
Ա. Հոդված 4, 1qua. կետ
Արձանագրության 4-րդ հոդվածի 1 ter կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
1 qua. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Ե Հավելվածում նշված վերահսկվող նյութերի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:
Բ. Հոդված 4, 2 qսa կետ
Արձանագրության 4-րդ հոդվածի 2 ter կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
2 qua. Սույն կետի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Ե Հավելվածում նշված վերահսկվող նյութերի արտահանումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:
Գ. Հոդված 4, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետեր
Արձանագրության 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «և Գ Հավելվածի II Խումբ» բառերին պետք է փոխարինեն «Գ Հավելվածի և Ե Հավելվածի II Խումբ» բառերը:
Դ. Հոդված 4, 8-րդ կետ
Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետում «Հոդված 2Է» բառերին պետք է փոխարինեն «Հոդվածներ 2Է և 2Ը» բառերը:
Ե. Հոդված 4Ա. Կողմերի հետ առևտրի վերահսկումը
Արձանագրությունը պետք է լրացվի հետևյալ` 4Ա հոդվածով.
1. Եթե վերահսկվող նյութի համար համապատասխան փուլային վերացման ժամկետի լրանալուց հետո Կողմը, չնայած Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով ձեռնարկած որոշակի քայլերին, ի վիճակի չէ դադարեցնելու տվյալ նյութի արտադրությունը ներքին սպառման համար, բացառությամբ Կողմերի միջև համաձայնեցված էական օգտագործման նպատակներով նախատեսված դեպքերի, նա պետք է արգելի այդ նյութի օգտագործված, վերաշրջանառված և վերամշակված քանակությունների արտահանումը` բացառությամբ ոչնչացման նպատակով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին կետը կկիրառվի` առանց վնասելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի գործողությունն ու Արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն մշակված պարտավորությունների չկատարման ընթացակարգը:
Զ. Հոդված 4Բ. Արտոնագրում
Արձանագրությունը պետք է լրացվի հետևյալ` 4Բ հոդվածով.
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է մինչև 2000 թ. հունվարի 1-ը կամ սույն հոդվածի` իր համար ուժի մեջ մտնելուն հաջորդող երեք ամիսների ընթացքում, կախված նրանից, թե որն է նշված երկու ժամկետներից ամենաուշը, ստեղծի և իրականացնի Ա, Բ, Գ և Ե Հավելվածներում նշված նոր, օգտագործված, վերաշրջանառված և վերամշակված վերահսկվող նյութերի ներմուծման և արտահանման արտոնագրման համակարգ:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի` 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործող ցանկացած Կողմ, որը որոշում է, որ ինքն ի վիճակի չէ ստեղծելու և իրականացնելու Գ և Ե Հավելվածներում նշված վերահսկվող նյութերի ներմուծման և արտահանման արտոնագրման համակարգ, կարող է հետաձգել այդ գործողությունների իրականացումը, համապատասխանաբար, մինչև 2005 թ. հունվարի 1-ը և 2002 թ. հունվարի 1-ը:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր արտոնագրման համակարգի ներդրմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում Քարտուղարությանը ներկայացնի հաշվետվություն այդ համակարգի ստեղծման և գործողության վերաբերյալ:
4. Քարտուղարությունը պետք է պարբերաբար պատրաստի և բոլոր Կողմերին ուղարկի այն Կողմերի ցանկը, որոնք իրեն ներկայացրել են հաշվետվություն իրենց արտոնագրման համակարգերի մասին և նաև պետք է այս տեղեկատվությունը ներկայացնի Իրականացնող հանձնաժողովին, որպեսզի վերջինս քննարկի այն և համապատասխան առաջարկություններ անի Կողմերին:
Հոդված 2
Կապը 1997 թ. կատարված փոփոխության հետ
Ոչ մի պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չի կարող ի պահ հանձնել սույն Փոփոխության վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին որևէ փաստաթուղթ, եթե նա նախօրոք կամ համաժամանակյա կարգով չի ներկայացրել 1992 թ. նոյեմբերի 25-ի` Կոպենհագենում կայացած Կողմերի չորրորդ հանդիպման ժամանակ ընդունված Փոփոխությանն առնչվող այդպիսի փաստաթուղթ:
Հոդված 3
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 1999 թ. հունվարի 1-ին` պայմանով որ պետությունների կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ի պահ կհանձնվեն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ: Մինչ հիշյալ ամսաթիվը սույն պայմանը չկատարելու դեպքում Փոփոխությունն ուժի մեջ կմտնի պայմանը կատարելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
2. 1-ին կետի նպատակների համար` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չի համարվի հավելյալ նման կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:
3. Սույն Փոփոխության` 1-ին կետում սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ է մտնում Կողմի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|