Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-04.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.395
Ընդունող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.09.2003
Ստորագրող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

23 հոկտեմբերի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60003336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 սեպտեմբերի 2003 թ.
Երևան

N 52-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ էԼԵԿՏՐԱԿԱՆ էՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.06.05 N 81-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը կենսազանգվածի էներգիայի օգտագործման համաշխարհային փորձը և Հայաստանի Հանրապետության պայմանների համար մշակված տեխնիկատնտեսական հաշվարկները, հաշվի առնելով կենսազանգվածի էներգիայի բնապահպանական նշանակությունը շրջակա միջավայրի առողջացման առումով և նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ., լրաց. 28.06.05 N 81-Ն)

1. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով գործող էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի առավելագույն սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը շահագործման առաջին 7 տարիների համար սահմանել 7 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 81-Ն)

2. «Քաղաքային պինդ թափոններ-կենսագազ-էլեկտրաէներգիա» տեխնոլոգիական շրջափուլով էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկներում սեփական միջոցների շահութաբերության նորման լիցենզավորված գործունեության սկզբից 7 տարի ժամկետով սահմանել 20 տոկոս` հարկումից հետո:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան