Գլխավոր տեղեկություն
Համար
N 733-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2007 թվականի N 733-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2–րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը՝ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից մինչև 5,400,000.0 հազ. դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը` հետևյալ համաքաղաքային ծրագրերի ֆինանսավորման համար`

1) Ազատության պողոտայի վերակառուցման ու վերանորոգման նախագծում և շինարարություն (այդ թվում՝ Հաղթանակ այգու դիմաց ստորգետնյա անցման կառուցման և Կոմիտաս-Դավիթ Անհաղթի էստակադայի վերանորոգման աշխատանքներ).

2) Մարշալ Բաղրամյան պողոտայի և Օրբելի եղբայրների փողոցի հատման խաչմերուկում տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի ու ստորգետնյա հետիոտն անցման նախագծում և կառուցում.

3) Բարեկամության հրապարակի տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի և Հ. Քոչար, Գյուլբենկյան, Կասյան փողոցների և Մարշալ Բաղրամյան պողոտայի վերակառուցման նախագծում և շինարարություն.

4) Արցախի փողոցի (կայարանամերձ հրապարակից Արին բերդի փողոցի հատված) վերակառուցման նախագծում և շինարարություն։

2. Թույլատրել Երևանի խորհրդին ինքնուրույն սահմանել հատկացված գումարի շրջանակներում սույն որոշման 1-ին կետով համաձայնեցված ծրագրերի, ըստ առանձին ուղղությունների, օգտագործման (ֆինանսավորման) տարեկան և եռամսյակային համամասնությունները։

3. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված համաքաղաքային նշանակության ծրագրերն իրականացնել սահմանված կարգով կազմված, դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 2
Երևան