«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
31 մայիսի 2007 թվականի N 729-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1084-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Հ. Աճառյան N 31 հասցեում գտնվող շենքային համալիրի` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 155766.037 դրամ սկզբնական արժեքով առաջնաշենքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին հանձնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» ընկերությանը շենք հանձնելու մասին» N 1084-Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|