Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.21/3.1 Հոդ.882
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 874-Ն

ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.10.05 N 1641-Ն)

Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 13.10.05 N 1641-Ն)

1. Հաստատել Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագիծը` 96.4 կմ երկարությամբ և185.6 հեկտար մակերեսով`համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Մեղրու, Կապանի քաղաքային և Ալդարայի, Շվանիձորի, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի ու Գոմարանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` շինարարության ժամկետները չխախտելու նպատակով`

ա) թույլատրել Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան հատվածի շինարարական և նախագծային աշխատանքներն իրականացնել զուգընթաց` ուժի մեջ թողնելով պետական կապալի «Դորոժնիկ» և «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3, 2005 թվականի մայիսի 17-ի N ԱՇՁԲ-05/70 և 2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրերը,

բ) կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները կատարել նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա,

գ) նախագծային աշխատանքների ավարտից հետո` սույն կետում նշված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարել փոփոխություններ` միավոր գները թողնելով անփոփոխ:

(3-րդ կետը փոփ. 13.10.05 N 1641-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշումը:

4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին։

(4.1-ին կետը լրաց. 13.10.05 N 1641-Ն)

4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ 7 կմ հեռավորության վրա գտնվող կետը:

(4.2-րդ կետը լրաց. 13.10.05 N 1641-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 874-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ծ

ԿԱՊԱՆ - ԾԱՎ - ՇՎԱՆԻՁՈՐ - ՄԵՂՐԻ
(հավելվածը խմբ. 13.10.05 N 1641-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան