ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերը.
2) 6-րդ կետում`
ա. առաջին նախադասությունում «ուսումնասիրում է ներկայացված» բառերը փոխարինել «ուսումնասիրում է ապրանքների ներմուծմանը և վերաարտահանմանը վերաբերվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առկա» բառերով,
բ. առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության կամ պարտավորությունների մարման արդյունքում դրական տարբերության առաջացման դեպքում` դիմումում նշված` հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող, հարկային և այլ պարտավորությունների մարմանն ուղղվելու դեպքում` եզրակացություն (N 3 ձև).»,
դ. «գ» ենթակետից հանել «ու հարկային» բառերը և «տարբերության» բառը փոխարինել «տարբերությունը վերադարձնելու» բառերով.
3) 7-րդ կետի «բ» ենթակետում`
ա. «եզրակացություններն ուղարկում է» բառերը փոխարինել «եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների դեպքում` եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքն ուղարկում է» բառերով,
բ. «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
4) 11-րդ և 12-րդ կետերում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե դիմումով պահանջված գումարը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ենթակա չէ վերադարձման:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունները (N 2 և (կամ) N 3 ձևեր) կամ կատարված հաշվանցումների կամ վերադարձների մասին ամփոփ տեղեկանքները (N 5 և (կամ) N 6 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`
1) կատարում է հաշվանցում N 3 ձևի եզրակացությանը համապատասխան և (կամ)`
2) կատարում է փոխանցում` N 4 ձևի եզրակացությանը համապատասխան:».
7) NN 1, 2, 3, 4, 5 և 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. ապրիլի 10 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 404-Ն որոշման  | 
«Ձև N 1
_________________________________ մաքսատուն (մաքսային կետ)
| (մաքսատան (մաքսային կետի) անվանումը) | 
Դ Ի Մ ՈՒ Մ
«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով մաքսային վճարների վերադարձման
| 
 1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը  | 
||||||||||||||||||
| 
 2. Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը)  | 
||||||||||||||||||
| 
 3. Հարկ վճարողի հաշվառման համարը  | 
||||||||||||||||||
| 
 4. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը  | 
||||||||||||||||||
5. Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերադարձնել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերաարտահանման հետևյալ գործարքների մասով օրենքով սահմանված մաքսային վճարները` հետևյալ գումարներով`
| 
 «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի  | 
 «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մաքսային հայտարարագրի  | 
 Վերադարձման ենթակա գումարը  | ||
| 
 համարը  | 
 ամիսը, ամսաթիվը  | 
 համարը  | 
 օրը, ամիսը. ամսաթիվը  | |
| 
 Ընդամենը  | 
||||
6. Խնդրում եմ վերադարձման ենթակա գումարի հաշվին`
| 
 1) մարել մաքսային վճարների մասով հետևյալ պարտավորությունները  | ||
| 
 մաքսային պարտավորության անվանումը  | 
 մարման ենթակա գումարը (դրամ)  | |
| 
 Ընդամենը  | 
||
| 
 2) ուղղել հարկային մարմնին կողմից հաշվառվող հետևյալ պարտավորությունների հաշվանցմանը  | ||
| 
 հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորության անվանումը  | 
 մարման ենթակա գումարը (դրամ)  | |
| 
 Ընդամենը  | 
||
| 
 3) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին`  | ||
| 
 բանկի անվանումը  | 
 բանկային հաշվի համարը  | 
 գումարը (դրամ)  | 
| 
 Ընդամենը  | 
||
7. Տեղեկացնում եմ, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան «Վերաարտահանման» գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկով կատարվել է հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների պակասեցում:
__________ _______________________________ 20 թ.
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
| 
 Կազմակերպության տնօրեն (ֆիզիկական անձ)  | 
 _______________________  | 
| 
 Հաշվապահ  | 
 ______________________  | 
Ձև N 2
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
| 
 _____________________________________________  | 
 ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը  | ||
| 
 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)  | 
 | ||
| 
 _____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա  | |||
| 
 ____________________________________________________________________ դրամ  | |||
| 
 (մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)  | |||
| 
 ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  | |||
| 
 _______________________________________________ հաշվից: (հաշվի համարը)  | |||
Վերադարձման ենթակա գումարը մաքսային մարմիններում հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման`
| 
 Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը  | 
 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշիվը  | 
 Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (դրամ)  | |
| 
 Մաքսատուրք  | 
|||
| 
 Ավելացված արժեքի հարկ  | 
|||
| 
 Ակցիզային հարկ  | 
|||
| 
 Հաստատագրված վճար  | 
|||
| 
 Այլ մաքսային վճարներ, այդ թվում՝  | 
|||
| 
 Մաքսավճար  | 
|||
| 
 Բնապահպանական վճար  | 
|||
| 
 Ճանապարհային վճար  | 
|||
| 
 Ընդամենը  | 
|||
| 
 ________________________ պետ  | 
 _____________  | 
 _________________  | 
| 
 մաքսատան (մաքսային կետի)  | 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | 
_________________________ 20 թ.
Ձև N 3
________________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
| 
 _________________________________  | 
 ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը  | ||
| 
 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)  | 
 | ||
| 
 _____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա  | |||
| 
 ______________________________________________________________ դրամ  | |||
| 
 (մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)  | |||
| 
 ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  | |||
| 
 ________________________________________________ հաշվից: (հաշվի համարը)  | |||
| 
 Վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման _________________________________ (հարկային տեսչության անվանումը) 
  | |||
| 
 Հարկի կամ այլ պարտադիր վճարի անվանումը  | 
 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշիվը  | 
 Ամբողջ գումարը (ներառյալ հաշվարկված տույժերը) (դրամ)  | |
| 
 Ընդամենը  | 
|||
| 
 ____________________________ պետ  | 
 _______________  | 
 _______________  | 
| 
 մաքսատան (մաքսային կետի)  | 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | 
_________________________ 20 թ.
Ձև N 4
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
| (մաքսատան (մաքսային կետի) անվանումը) | 
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N………………
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Փոխանցման մասին
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
| 
 ______________________________________  | 
 ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը  | ||
| 
 (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)  | 
 | ||
| 
 _____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա  | |||
| 
 _________________________________________________________________ դրամ  | |||
| 
 (մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)  | |||
| 
 ենթակա է հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  | |||
| 
 ______________________________________ հաշվից: (հաշվի համարը)  | |||
| 
 Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին կատարվել է հաշվանցում (վերադարձ)` 1) ձև N 2 եզրակացությամբ _______________________________________ դրամ գումարով. (գումարը` թվերով) 2) ձև N 3 եզրակացությամբ _______________________________________ դրամ գումարով: (գումարը` թվերով) 
 Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի և մաքսային ու հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերությունը կազմել է _____________________________________________________________ դրամ, (գումարը` թվերով և տառերով) որը ենթակա է փոխանցման: 
  | |||
| 
 Հաշվարկային հաշվի համարը  | 
 Բանկի անվանումը  | 
 Գումարը  | |
| 
 Ընդամենը  | 
|||
| 
 ___________________________ պետ  | 
 _______________  | 
 _______________  | 
| 
 մաքսատան (մաքսային կետի)  | 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | 
_________________________ 20 թ.
Ձև N 5
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N __________
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները NN 2 ԵՎ 3 եզրակացություններԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ կատարվող վերադարձների (Հաշվանցումների) մաՍին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _______________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են հաշվանցման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներին.
| 
 NN  | 
 Հաշիվը, որից հաշվանցվում է  | 
 Հաշիվը, որին հաշվեգրվում է  | 
 Գումարը  | 
| 
 Ընդամենը  | 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ`
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ _______________ 20____ թ.
Ձև N 6
Ա Մ Փ Ո Փ Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N __________
Նախկինում վճարված մաքսային վճարների գումարները N 4 եզրակացությԱն ՀԻՄԱՆ ՎՐԱ կատարվող Փոխանցումների (վերադարձների) մաՍին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _________________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.
| 
 NN  | 
 Հաշիվը, որից կատարվում է վերադարձ  | 
 Հաշիվը, որին հաշվեգրվում է  | 
 Բանկի անվանումը  | 
 Հաշվարկային հաշվի համարը  | 
 Գումարը  | 
| 
 Ընդամենը  | 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ`
________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ _______________ 20____ թ.»:
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|