Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2001

040.0050.27.01.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2001 թվականի N 50

քաղ. Երևան

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով նախագծային ինստիտուտների դասակարգման և դրանց մասնավորեցման հայեցակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին (համաձայն հավելվածի) վարձակալության տրամադրվող տարածքների նորմատիվները և դրանք, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունները 2001 թվականի հունվարի 1-ից 5 (հինգ) տարի ժամկետով ազատվում են հաստատված նորմատիվներին համապատասխան զբաղեցրած տարածքների համար սահմանված կարգով հաշվարկված վարձակալական վճարի վճարումից, բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.

բ) սահմանված նորմատիվներից ավելի տարածքներ զբաղեցնելու դեպքում նորմատիվները գերազանցող տարածքների վարձակալական վճարը, որը հաշվարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, վճարում են ընկերությունները.

գ) սույն որոշման հավելվածի ցանցում ընդգրկված նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների մասնավորեցումից հետո այդ ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, սակայն չմասնավորեցված տարածքները նրանց կողմից կարող են զբաղեցվել վարձակալությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը լրաց. 06.11.03 N 1695-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 27-ից:


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 27-ի N 50 որոշման


Ց Ա Ն Կ

 

նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների


«Երքաղնորոգնախագիծ» ՓԲԸ

«Հայատոմ» ՓԲԸ

«Գեոդեզիայի և քարտեզագիտության կենտրոն» ՓԲԸ

«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ

«Հայպետտրանսնախագիծ» ՓԲԸ

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ

«Երևաննախագիծ» ՓԲԸ

«Հայպետհողշիննախագիծ» ՓԲԸ

«Հայէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ

(հավելվածը փոփ. 06.11.03 N 1695-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2003, N 1695-Ն 22.01.2004, N 50
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան