Գլխավոր տեղեկություն
Համար
N 1106-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.07.2007-23.07.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.23/45.1 Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1106-Ն

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժզ» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԿԱՄ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը (այսուհետ` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):

(1-ին կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ա) ծանրաքաշ տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի զանգվածը բեռով կամ առանց բեռի կամ սռնիի (կամրջակի) բեռնվածքը գերազանցում է սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը

բ) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

գ) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

դ) ներմարզային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական սահմանների տարածքում.

ե) բեռնափոխադրող` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռ փոխադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Բեռնափոխադրող կարող են լինել Հայաստանի Հանրապետության կազմակերպություններն ու քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև այլ պետությունների իրավաբանական անձինք ու քաղաքացիները.

զ) փոխադրումը համաձայնեցնող կազմակերպություն` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և այդտեղ գտնվող արհեստական կառույցների կամ հաղորդակցուղիների (կամուրջներ, ուղեանցներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն).

է) պաշտպանական տրանսպորտային միջոց` բեռնափոխադրողի կամ բեռն առաքողի կողմից տրամադրվող ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.

ը) պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղում երթևեկության անվտանգությունն ապահովող` ուղեկցող ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոց.

թ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը բեռով կամ առանց բեռի` ըստ բարձրության, լայնության կամ երկարության գերազանցում են սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը:

(2-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 14.06.07 N 702-Ն)

3. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները կարող են փոխադրվել սույն կանոններով նախատեսված կարգով տրվող թույլտվության (այսուհետ` թույլտվություն) (N 2 ձև) առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

4. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները պետք է փոխադրվեն «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում գործող ճանապարհային երթևեկության կանոնների, բեռների փոխադրման և սույն կանոնների, ինչպես նաև թույլտվությունում նշված պահանջների համաձայն:

(4-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

5. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով ավտոմոբիլային տրանսպորտին ներկայացվող կանոնների և պահանջների համաձայն:

(5-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման համար թույլտվություն ստանալու մասին դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (այսուհետ` լիազոր պետական մարմին):

(6-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

7. Դիմումները ներկայացվում են N 1 ձևով: Դիմումում պետք է նշված լինի նաև թույլտվության տեսակը` միանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով): Դիմումում նշված բոլոր տեղեկությունները վավերացվում են կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, կամ փոխադրումն իրականացնող ֆիզիկական անձի կողմից:

8. Բեռնափոխադրողները կարող են ստանալ միանգամյա կամ որոշակի ժամկետով թույլտվություններ:

Միանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար:

Որոշակի ժամկետով թույլտվությունները տրվում են տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնելու համար` 1-3 ամիս ժամկետով կամ որոշակի թվով փոխադրումների համար դիմումում նշված ժամանակահատվածում, բայց 3 ամսվանից ոչ ավելի:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Թույլտվություն տալու լիազորություններ ունեցող լիազոր պետական մարմինները պարտավոր են ստացված դիմումը գրանցել ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման հաշվառման մատյանում, ստուգել ներկայացված դիմումի համապատասխանությունը սույն կանոնների 8-րդ կետի պահանջներին, քարշակի և կցորդի տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար, և որոշում ընդունելու համար ներկայացված տվյալների բավարար լինելը:

(9-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

10. Թույլտվություն տվող լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել և գնահատել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու եզրաչափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը:

(10-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

11. Երբ դիմողի առաջարկած երթուղով փոխադրումն իրականացնել հնարավոր չէ, ապա լիազոր պետական մարմինը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի:
Եթե դիմողը համաձայն չէ դիմումը քննարկող մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

12. Լիազոր պետական մարմինը բեռի փոխադրումը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Այս համաձայնեցման արդյունքում դիմողին տրվում է փոխադրումն իրականացնելու համար նախատեսված ձևի հատուկ անցագիր (N 3 ձև): Համաձայնեցման ընթացքում որոշվում են բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման հատուկ պայմանները:

Անցագրի ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` ճանապարհային ոստիկանության պատվերով: Տրված անցագրերը գրանցվում են հատուկ մատյանում, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Անցագիրը փակցվում է տրանսպորտային միջոցի կառավարման խցիկի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում:

(12-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

13. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման որոշակի ժամկետով տրված թույլտվությունն իրավունք է տալիս նշված ժամկետում տվյալ երթուղով իրականացնելու բազմակի (որոշակի ժամկետով) փոխադրումներ: Միանգամյա թույլտվությունն իրավունք է տալիս իրականացնելու միայն մեկ փոխադրում:

(13-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

14. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե դիմողը ներկայացնում է ճանապարհային վճարի մուծումը հավաստող փաստաթուղթը:

(14-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

15. Թույլտվության ձևերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` թույլտվություն տալու լիազորություն ունեցող մարմնի պատվերով: Ներկայացված բոլոր դիմումները և տրված թույլտվությունները գրանցվում են հատուկ մատյաններում:

16. Համաձայն գործադիր իշխանությունների որոշման` մեծ վթարների, արտակարգ իրավիճակների հետազդեցության վերացմանն ուղղված` ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման մասին դիմումները քննարկվում են առաջնահերթ:

(16-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

 

IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

 

17. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին: Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:

(17-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

18. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ ճանապարհային ոստիկանությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Ուղեկցումը կարող է իրականացվել`

ա) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.

բ) ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով:

(18-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

19. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`

ա) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.

բ) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.

գ) այլ դեպքերում, երբ թույլտվության «Երթևեկության հատուկ պայմանները» տողում գրված է, որ անցումն ինչ-որ մի արհեստական կառույցով թույլատրվում է մեկական կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:

Պաշտպանական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև քարշակները տրամադրում է բեռը փոխադրողը կամ առաքողը:

20. Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`

ա) տրանսպորտային միջոցների լայնությունը մեծ է 4 մետրից,

բ) ավտոգնացքի երկարությունը 30 մետրից ավելի է,

գ) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցն ստիպված է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին,

դ) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն:

Մնացած դեպքերում ուղեկցման անհրաժեշտությունը որոշում է ճանապարհային ոստիկանությունը` ելնելով ճանապարհի պայմաններից, երթևեկության ինտենսիվությունից և տրանսպորտային հոսքի կազմից:

Ճանապարհային ոստիկանության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն իրականացվում է պայմանագրային կարգով:

(20-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

21. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` քիչ շեղված դեպի ձախ, այնպես, որպեսզի դրա եզրաչափերն ըստ լայնության փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:

22. Երթևեկության արագությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը` հաշվի առնելով մյուս համաձայնեցնողների պահանջները:

(22-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ը, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ը: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է տարբեր լինել:

23. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`

ա) շեղվել նախատեսված երթուղուց,

բ) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը,

գ) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում,

դ) երթևեկել կողնակով, եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով,

ե) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում,

զ) շարունակել փոխադրումը` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգությանն սպառնացող անսարքություն առաջանալու դեպքում,

է) դուրս գալ երթուղի` առանց թույլտվության կամ ժամկետանց թույլտվությամբ:

(23-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

24. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողը պետք է ստանա նոր երթուղով փոխադրման թույլտվություն` սույն կանոններով նախատեսված կարգով:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցների համար կատարելագործված ծածկ ունեցող բոլոր ավտոճանապարհներին արգելվում է որպես քարշակ օգտագործել թրթուրավոր տրակտորներ:

(25-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

26. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցով (քարշակով) չի թույլատրվում փոխադրում իրականացնել, եթե քարշակվող կցորդի (կիսակցորդի) զանգվածը բեռի հետ միասին գերազանցում է թողարկող գործարանի կողմից սահմանված տեխնիկական նորմերը:

27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:

28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն 2 հակագլորման նեցուկներ:

29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն 2 հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեսադաշտ:

30. Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ծանրաքաշ կամ մեծ եզրաչափեր ունեցող` բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն «Ավտոգնացք», «Մեծ եզրաչափերով բեռ» և «Երկարաչափ տրանսպորտային միջոց» ճանաչման նշանները:

(30-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

31. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև պաշտպանական տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն նարնջագույն կամ դեղին (առկայծող) գույնի լուսային ազդանշաններով (թարթող փարոսիկներով):

(31-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

32. Տրանսպորտային միջոցի բարձրությունը 4 մետրից ավելի լինելու դեպքում բեռնափոխադրողը պարտավոր է երթուղում ստուգողական կարգով չափել ուղեանցների, կամուրջների և այլ արհեստական կառույցների ու հաղորդակցուղիների բարձրությունը:

 

VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվություն տվող մարմինները պարտավոր են`

ա) ղեկավարվել սույն կանոններով և Հայաստանի Հանրապետությունում փոխադրումների կազմակերպումն ու անվտանգությունը կարգավորող այլ ակտերով.

բ) նախատեսված ժամկետներում ձևակերպել թույլտվությունները.

գ) պահպանել սույն կանոններով սահմանված շարժման երթուղին` շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված կարգով.

դ) հսկողություն սահմանել դիմումների ճիշտ ձևակերպման վրա և սահմանված կարգով որոշել երթևեկության վճարի չափը.

ե) կատարել տրվող թույլտվությունների գրանցում և դրա համար վճարման դրամական միջոցների հաշվառում.

զ) բեռնափոխադրողներին ծանոթացնել ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման կանոնների և ճանապարհավճարի հաշվարկման կարգին.

է) դիմողներից պահանջել ներկայացնել փոխադրումների թույլտվության և անցագիր տալու համար անհրաժեշտ տեղեկությունները:

(33-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

34. Թույլտվությունը տվող մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում առաջարկված երթուղով երթևեկության անվտանգության թույլտվությունների ճիշտ ձևակերպման և վճարի որոշման, երթուղու` ժամանակին նախապատրաստման համար:

35. Ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումը համաձայնեցնող, երթուղու զննության և կառույցների բեռնակրողության մասին եզրակացություն ձևակերպող կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(35-րդ կետը փոփ. 14.06.07 N 702-Ն)

36. Հսկողություն իրականացնող մարմինների անօրինական գործողությունները բողոքարկվում են սահմանված կարգով:

 

VII. ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

 

37. Բեռնափոխադրողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնների պահանջները.

բ) տրանսպորտային միջոցը քաշային հսկողության ներկայացնել` հսկողություն իրականացնող մարմնի աշխատողի պահանջով.

գ) հսկողություն իրականացնող մարմինների պահանջով ներկայացնել փոխադրման թույլտվությունը և այլ փաստաթղթեր, իսկ միջազգային փոխադրման մասնակիցները` ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված փաստաթղթերը.

դ) խստորեն ղեկավարվել թույլտվության մեջ նշված լրացուցիչ պահանջներով և շարժման երթուղով.

ե) չվնասել ճանապարհները, դրանց կահավորանքը և կառույցները.

զ) կատարել սույն կանոններով և օրենքով սահմանված` իրենց իրավասությունների սահմաններում հսկողություն իրականացնող մարմինների պահանջները:

38. Տրանսպորտային միջոցի սեփականատերը և դրանից օգտվողները, վարորդներն ու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի կողմից շահագործման և սույն կանոններով սահմանված բեռի փոխադրման կարգը խախտելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Դ Ի Մ ՈՒ Մ

ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

Բեռնափոխադրողի անվանումը, բնակության վայրը, հաշվարկային հաշիվը և հեռախոսահամարը ___
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

Երթևեկության երթուղին (նշել կետերի անվանումները, որոնցով անցնում է երթուղին)______
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

Անհրաժեշտ թւյլտվության տեսակը`
միանգամյա`_____________ -ից մինչև ____________________________________
որոշակի ժամկետով` _______________ -ից մինչև ____________________________
փոխադրումների թիվը ________________________________________________
բեռի կարգը _________________ բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)
_________________________________________________________________
_________________________________________________________________

Ավտոգնացքի ցուցանիշները`
կազմը (տրանսպորտային միջոցի և կցորդի մակնիշը, մոդելը) _______________________
_________________________________________________________________

սռնիների միջև եղած հեռավորությունը`
1____ 2 ____ 3 ____ 4 ____ 5 ____ 6 ____ 7 ____ 8 ____ 9 ____ 10 ____ մետր,

սռնիների բեռնվածությունը`
___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ տոննա,

ընդհանուր զանգվածը __________________________ տոննա
եզրաչափերը` երկարությունը` _______________ մ, լայնությունը` _________________ մ,
բարձրությունը` ________________ մ, բեռով շրջադարձի շառավիղը` ______________ մ:
Ավտոգնացքի շարժման սահմանվող արագությունը ___________ կմ/ժամ:
Ուղեկցման տեսակը ___________________________________________________

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   _____________________  200 թ.

 


Կ. Տ.

Ձև N 2


Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

 

Փոխադրման տեսակը (միջպետական, միջմարզային, տեղական)__________________

Թույլտվության տեսակը (միանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) _____________

Թույլատրված է կատարել __________ երթ` _______ -ից մինչև ____________

ժամանակահատվածում` հետևյալ երթուղով` ______________________________



Տրանսպորտային միջոցը (մակնիշը, տիպը, քարշակի և կցորդի (կիսակցորդի) գրանցման համարանիշը) ________________________________________________

Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ______________


Բեռն ստացողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ________________

Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը) ____________________


Տրանսպորտային միջոցի չափորոշիչները`
ընդհանուր զանգվածը` բեռով ________________ տոննա, այդ թվում` քարշակի
զանգվածը` ___________ տոննա,
սռնիների միջև հեռավորությունը`
1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր,
սռնիների բեռնվածությունը`
___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ տոննա,
եզրաչափերը` երկարությունը` ____________ մ, լայնությունը` _____________ մ,
բարձրությունը` ________________ մ:

Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, գրանցման համարանիշը) _____



Երթևեկության հատուկ պայմանները ___________________________________



Թույլտվությունը տրված է ____________________________________ կողմից:

(կազմակերպության անվանումը)

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   ___________________  200 թ.

 


Կ. Տ.

 

Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ համաձայնեցվել է փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`

1. ______________________________________________________


2. ______________________________________________________


3. ______________________________________________________


4. ______________________________________________________


Ա. Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին ծանոթացել ենք`

հիմնական քարշակի վարորդ (վարորդներ) ___________

(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)


 

բեռն ուղեկցող անձը (անձինք) ___________

(ստորագրությունը)



__________________
(անունը, ազգանունը)

Բ. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   ___________________  200 թ.

 


Կ. Տ.

 

Առանց ճանապարհային ոստիկանության կողմից տրված անցագրի և Ա ու Բ կետերը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:

(Ձևը փոփ. 14.06.07 N 702-Ն)

Ձև N 3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

Ա Ն Ց Ա Գ Ի Ր


Ս Ե Ր Ի Ա..............00

 


N 0000

 


I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ
               
______________

 

Քարշակ ____________
(մակնիշը)
Գրանցման համարանիշը _____________
Կցորդ _____________
(մակնիշը)
Գրանցման համարանիշը _____________

(Անցագրի հակառակ երեսը)
Երթևեկության երթուղին _____________________________________________

 



Բեռնափոխադրողը _________________________________________________

(անվանումը կամ անունը, ազգանունը)


Փոխադրման ժամերը _______________________________________________
Երթևեկության թույլատրված առավելագույն արագությունը` _________________ կմ/ժամ,
կամուրջներով և ուղեանցներով` _________________________ կմ/ժամ:
Սահմանափակումներ եղանակային պայմաններից ______________________________


Ուղեկցում ______________________________________________________

(առանց ուղեկցման, պաշտպանական տրանսպորտային միջոց)


(պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոց)

Կապի ձևը ______________________________________________________

 

Երթևեկության ժամանակավոր կամ օպերատիվ փոփոխությունը _____________________

Փոխադրումը համաձայնեցնող պետավտոտեսչության աշխատողի _____________________

(պաշտոնը)


(անունը, ազգանունը)


(հեռախոսահամրը)

_______________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԾԱՆՐԱՔԱՇ ԿԱՄ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԻՋՈՑՆԵՐԻ
(Վերնագիրը փոփ. 14.06.07 N 702-Ն)

1. Ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ԱՏՄ) դասակարգումը

Սռնիների բեռնվածքից կախված՝ ԱՏՄ-ները բաժանվում են 2 խմբի`

Ա խումբ՝ 10 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ` հիմնական տեսակի ծածկով I-IV կարգի ճանապարհներով երթևեկելու համար.

Բ խումբ` 6 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ՝ թեթևացված և անցումային տեսակի ծածկերով ճանապարհներով երթևեկելու համար։

1.1. Ընդհանուր զանգվածից (բեռով կամ առանց բեռի) կախված, անկախ ճանապարհի կարգից և ծածկի տեսակից՝ ծանրաքաշ են համարվում այն ԱՏՄ-ները, որոնց՝

ընդհանուր գանգվածը գերազանցում Է 36 տ,

մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տ,

երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տ,

երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տ։

Երկու կամ երեք սռնիով են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունր միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը։

1.2. Կամուրջներով (ուղեանցներով) երթևեկության համար ծանրաքաշ են համարվում N 1 աղյուսակում ներկայացված ցուցանիշները գերազանցող բեռները։
      

Աղյուսակ N 1
Կամրջի
(ուղեանցի)
կառուցման
տարեթիվը
Նորմատիվային
բեռը
ԱՏՄ-ի ցուցանիշները
ընդհանուր
զանգվածը`
մեծ (տ)
Սռնիի
բեռնվածքը`
մեծ (տ)
ԱՏՄ-ի
բազան`
փոքր (մ)
1960թ.
հետո
AK-11, H-30, H-18,
HK-80
80 20 3.6
մինչև
1960թ.
H-13, H-10, Hթ-60 60 16 5

 

2. Մեծ եզրաչափով են համարվում երկու և ավելի կցորդներով ավտոգնացքները` անկախ երկարությունից, և այն տրանսպորտային միջոցները, որոնց չափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են`

լայնությունը` 2,55 մ-ը (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար` 2,6 մ),

երկարությունը` 12 մ-ը,

բարձրությունը` երթևեկելի մասի մակերևույթից` 4,0 մ-ը,

մեկ կցորդով (կիսակցորդով) ավտոգնացքի երկարությունը` 20 մ-ը,

եթե բեռը տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից դուրս է ցցված 2,0 մ-ից ավելի:

(Ձևը փոփ. 14.06.07 N 702-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան