Basic information
Number
N 145-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
27.03.2012
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
27.03.2012
Effective date
28.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

27 մարտի 2012 թ.
ք. Երևան

 N 145-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը` «ՌՈԲԵՐՏ ԵՎ ՄԱՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի մարտի 23-ի N 10/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ՌՈԲԵՐՏ ԵՎ ՄԱՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00271 լիցենզիան և N 00004 ներդիրը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation