Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.2007-06.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.270
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2003 թվականի N 192-Ն

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 19.04.07 N 547-Ն)

 

Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքային հարկերի հաշվարկման և գույքային հարկեր վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 19.04.07 N 547-Ն)

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:

ե) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 7 հավելվածի.

ը) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 08.04.04 N 648-Ն, լրաց. 19.04.07 N 547-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվարկման հայտերը ներկայացվելու համար սահմանված ժամկետների յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տվյալ համայնքների և միջհամայնքային կառույցների անվանական ցանկը:

(2-րդ կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար գույքահարկի ելակետային ցուցանիշների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման գործընթացը.

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ներկայացնելու կարգերը.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)

(4-րդ կետը փոփ. 25.09.03 N 1251-Ն, 08.04.04 N 648-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝

ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տեղեկությունները ներկայացնելու կարգը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները՝ 2003 թվականի մարտի առաջին տասնօրյակում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակված՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկերը՝ օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 11.12.03 N 1615-Ն)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության շինությունների ցանկի վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 3
Երևան

  
      
 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ֆիզիկական անձանց ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

(Վերնագիրը լրաց. 08.04.04 N 648-Ն)

 

1. Սույն կարգով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան՝ կանոնակարգվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ՝ տեղական ինքնակառավարման մարմին) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ՝ հարկային մարմին) ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի (այսուհետ՝ հայտ) համաձայնեցման գործընթացը:

(1-ին կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտը հարկային մարմին ներկայացվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում է որոշում հայտը ներկայացնելու մասին:

(2-րդ կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

21. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերի հիման վրա կարող են ստեղծել համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այդ թվում՝ միջհամայնքային միավորումներ): Համայնքների ղեկավարները միջհամայնքային կառույցների (այսուհետ՝ կառույցներ) ստեղծման պայմանագրերի հաստատման մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների ընդունմանը հաջորդող եռօրյա ժամկետում դրանց մասին տեղեկացնում են համապատասխան մարզպետին, որն ամփոփում է կառույց ստեղծած գյուղական համայնքների ավագանիների որոշումները և դրանց մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և սույն որոշման N 3 հավելվածի I բաժնի 1-4-րդ կետերով սահմանված միջոցառումներն իր մասով մինչև հայտը ներկայացնելն իրականացրած գյուղական համայնքի ավագանու կողմից` համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունվում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

(21 կետը լրաց. 08.04.04 N 648-Ն)

3. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետին (Երևանում՝ Երևանի քաղաքապետին):

(3-րդ կետը փոփ. 08.04.04 N 648-Ն)

4. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը համայնքի ավագանու կողմից որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում՝ 2 օրինակից լրացված հայտը (N 1 ձևը կցվում է) և ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հայտը ներկայացնելու վերաբերյալ կառույցի համայնքների ավագանիների որոշումների ընդունումից հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 2 օրինակից լրացված առանձին հայտեր (N 1 ձևը կցվում է)` միասնական ձևով՝ կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի, այդ պայմանագրերի հաստատման և հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

(4-րդ կետը փոփ., լրաց. 08.04.04 N 648-Ն)

5. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի պետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)՝ գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

6. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ՝ հայտ ներկայացրած տեղական ինքնակառավարման մարմնին գույքահարկի հաշվարկման համար սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

7. Հարկային տեսչությունը հայտի ստացումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է տրամադրում՝

ա) ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար գույքահարկ վճարողների՝ հարկային ծառայության տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև գույքահարկ վճարողների և գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները, որոնք անցկացվում են մագնիսական կրիչների վրա՝ 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

(7-րդ կետն փոփ. 08.04.04 N 648-Ն)

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի ղեկավարը:

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնի գծով՝ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկ չի իրականացնում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ

Տեղական ինքնակառավարման մարմինը

Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց մասով

Գույքահարկ վճարող կազմակերպությունների մասով

1.

Երևանի թաղային համայնքներ

հաշվառող մարմին՝ 2003 թվականի 1-ին կիսամյակից սկսած

հաշվառող մարմին՝ 2004 թվականի 1-ին եռամսյակից սկսած (2004 թվականի ընթացքում հարկային մարմինների հետ համատեղ)

2.

Քաղաքային համայնքներ

հաշվառող մարմին՝ 2003 թվականի 2-րդ կիսամյակից սկսած

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

3.

Գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքներ

հաշվառող մարմին՝ 2004 և 2005 թվականների ընթացքում

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

4.

Գույքահարկի հաշվարկները միջհամայնքային կառույցների միջոցով ավտոմատացնող գյուղական համայնքներ

գույքահարկի հաշվարկման միջհամայնքային կառույցների ձևավորում՝ 2004 թվականի ընթացքում

հաշվառող մարմին՝ օրենքով սահմանված ժամկետներում

հաշվառող մարմին՝ 2005 թվականի ընթացքում


 

(Հավելվածը խմբ. 08.04.04 N 648-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողները

Ժամկետները

1

2

3

4

Բաժին I. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումը

1.

Գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով գյուղական համայնքների կողմից միջհամայնքային կառույցի (այսուհետ՝ կառույց) ստեղծում

կառույց ստեղծող գյուղական համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

2.

Գույքահարկի հաշվարկման համար տեխնիկական համապատասխան միջոցների ապահովում՝
ա) գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքների կողմից (այդ թվում՝ կառույցների համար) հարկային մարմնում վարվող տեղեկատվական ավտոմատացված համակարգի պահանջներին համապատասխանող համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, դրա ներդրում, շահագործման և սպասարկման հարակից աշխատանքների կազմակերպում,
բ) կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից անձնական հաշվի քարտերի և հաշվառման այլ միջոցների ապահովում

համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

3.

Գույքահարկի հաշվարկման, վճարումների ընդունման, ինչպես նաև տեղեկատվական ավտոմատացված համակարգի վարման համար համայնքի (այդ թվում՝ կառույցների համար) համապատասխան ստորաբաժանման ձևավորում կամ համապատասխան մասնագետների ապահովում

համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

4.

Համայնքների կողմից՝
ա) սույն հավելվածի 1-3-րդ կետերով սահմանված միջոցառումների իրականացման մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարություն և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելը,

համայնքներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
մինչև հարկային մարմին գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը
 

բ) ներկայացված տեղեկատվության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, նշված միջոցառումների իրականացման դիտարկումներ,
գ) գույքահարկի հաշվարկման հայտը ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն  

5.

Համայնքների և կառույցների աշխատողների համար գույքահարկի մասին օրենսդրության, անձնական հաշվի քարտերի վարման և գույքահարկի համակարգչային ծրագրի վերաբերյալ սեմինարների կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

մինչև հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումը

6.

Շինությունների համար գույքահարկ վճարողների և նրանց շինությունների տվյալների ճշտում՝ ստացված տեղեկությունների համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում համապատասխան հարկային տեսչություն

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` եռամսյա ժամկետում

7.

Փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների և նրանց փոխադրամիջոցների տվյալների ճշտում՝ ստացված տեղեկությունների համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն համապատասխան հարկային տեսչություն

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` եռամսյա ժամկետում

8.

Գույքահարկի հաշվարկման համար լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա գույքահարկ վճարողներին, նրանց շինություններին ու փոխադրամիջոցներին վերաբերող ճշտված տվյալների հիման վրա գույքահարկի տեղեկատվական բազայի ճշտման աշխատանքներ

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից հետո` 6-ամսյա ժամկետում՝ բացառապես լիազոր մարմինների տեղեկությունների հիման վրա

9.

Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների իրականացում, գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

10.

Համակարգչային ծրագրով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառում՝ գույքահարկի հաշվարկների իրականացում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների հիման վրա

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

11.

Գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի շահագործում (այդ թվում՝ ըստ համայնքների առանձնացված) և տեղեկությունների տրամադրում գույքահարկի տեղեկատվական տվյալների համապատասխան շտեմարաններին

համայնքներ
կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

12.

Ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկի վճարման ծանուցագրերի տրամադրում

համայնքներ
կառույցներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

13.

Գույքահարկի եկամուտների հաշվառում ու վճարումների ընդունման կազմակերպում

համայնքներ

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

14.

Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքի տրամադրում

համայնքներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով

15.

Ֆիզիկական անձանց պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտի օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի վճարումների մասին տեղեկանքի տրամադրում

համայնքներ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից  սահմանված կարգով

Բաժին II. Գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը

1.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած կազմակերպությունների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով 

համայնքներ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային մարմին

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

2.

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնից գույքահարկ վճարող կազմակերպությունների մասին տեղեկությունների ստացում

համայնքներ

համապատասխան հարկային տեսչություն

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

3.

Համայնքի վարչական տարածքում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինություններ ունեցող կազմակերպությունների և դրանց շինությունների ցանկի (անկախ կազմակերպությունների գտնվելու՝ պետական գրանցում ստանալու վայրից) ճշտում` համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

4.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած և  գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցներ ունեցող կազմակերպությունների ու դրանց պատկանող փոխադրամիջոցների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով 

համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանում

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

5.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ջրային փոխադրամիջոցներ ունեցող կազմակերպությունների ու դրանց պատկանող ջրային փոխադրամիջոցների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով

համայնքներ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության համապատասխան տարածքային մարմին

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

6.

Գույքահարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի վարման, գույքահարկի համակարգչային ծրագրի, գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորող օրենսդրության, ինչպես նաև վարչական պատասխանատվության կիրառման վերաբերյալ սեմինարների կազմակերպում` համայնքների ու կառույցների աշխատողների համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 2 ամսվա ընթացքում

7.

Համայնքի վարչական տարածքում հարկվող օբյեկտ համարվող շինություն ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող (պետական գրանցում ստացած) և հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոց ունեցող կազմակերպությունների համար անձնական հաշվի քարտերի բացում

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու երկրորդ ամսվա ընթացքում

8.

Գույքահարկի տարեկան արդյունքների ամփոփումից հետո հարկային մարմնում վարվող անձնական հաշվի քարտերի կրկնօրինակների կամ քարտերից քաղվածքների տրամադրում համայնքին՝ համայնքի միջոցների հաշվին

համապատասխան հարկային տեսչություն

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

9.

Գույքահարկ վճարող կազմակերպություններին զանգվածային լրատվության միջոցներով, հիշեցման թերթիկներով կամ ծանուցումներով տեղեկացում գույքահարկի հաշվարկները համայնքներ ներկայացնելու մասին

համայնքներ

համապատասխան հարկային տեսչություն

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

10.

Կազմակերպությունների կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

համայնքներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

11.

Կազմակերպությունների գույքահարկի համակարգչային ծրագրով գույքահարկի հաշվառում

համայնքներ
կառույցներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած

12.

Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի շահագործում (այդ թվում՝ ըստ համայնքների առանձնացված) և տեղեկությունների տրամադրում գույքահարկի տեղեկատվական տվյալների համապատասխան շտեմարաններին

համայնքներ
կառույցներ

կազմակերպությունները հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով


 

(Հավելվածը խմբ. 08.04.04 N 648-Ն, փոփ. 22.12.05 N 2240-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ համայնքներ) կողմից գույքահարկ վճարողների հաշվառման, այդ թվում՝ գույքահարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված՝ հարկ վճարողների անհատական հաշվառման համարների, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներից սկսած՝ սոցիալական քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

3. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և գույքահարկի հաշվարկների ավտոմատացման նպատակով գյուղական համայնքների կողմից ստեղծված միջհամայնքային կառույցների (այսուհետ՝ կառույցներ) կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

4. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների և գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարվում է նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով: Սույն կետում նշված համայնքները կարող են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները կատարել նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

5. Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են գույքահարկի հաշվառման թղթային եղանակով՝ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին՝ գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

6. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են՝

ա) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված՝ ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած լիազոր մարմիններից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների մասին գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) կատարող լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները,

գ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կամ ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվարկված գույքահարկի գումարները,

դ) գույքահարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ գույքահարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

ե) գույքահարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

7. Կազմակերպությունների գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած՝ գույքահարկ վճարող կազմակերպությունների, դրանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) կազմակերպության կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

գ) կազմակերպության կողմից հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարվելու (մասնակի վճարվելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացվելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

8. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում մագնիսական կրիչներով տրամադրվում են`

ա) Երևանի թաղային համայնքների կողմից՝ Երևանի քաղաքապետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին,

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից՝ համապատասխան մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

9. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին յուրաքանչյուր եռամսյակի համար՝ տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություններ) կողմից:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ կնքած գնման պայմանագրերի հիման վրա՝ պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման, վճարման և այլ հարցերը կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

11. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների մասին ներկայացված տեղեկությունները՝ համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա 3 տարվա և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները, իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում ֆիզիկական անձանց գույքահարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

12. Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների սեփականատերերին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչ հանդիսացող սեփականատերերի համար՝ համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից:

13. Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին տվյալ տարվա գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների համար` համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից տրամադրվում է հետևյալ դեպքերում և կարգով`

ա) փոխադրամիջոցի գծով նախորդ տարիների գույքահարկի վճարումները կատարված են համարվում վճարումները հաստատող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) կամ տվյալ տարվան նախորդող տարվա տեխնիկական զննության կտրոնի հիման վրա: Դրանց բացակայության դեպքում համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկի տվյալ տարվա հաշվարկ կամ վճարումների ընդունում և տեղեկանքի տրամադրում չի կատարվում,

բ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի տվյալներից ելնելով՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու դրույքաչափերով,

գ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկի գումարն օրենքով սահմանված կարգով վճարվում է սեփականատիրոջ անվամբ և սեփականատիրոջ հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե,

դ) փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը տրամադրվում է փոխադրամիջոցի սեփականատիրոջ անվամբ:

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքի տրամադրումից հետո 15-օրյա ժամկետում տեղեկանք տրամադրող համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան համայնք կամ հարկային տեսչություն են ներկայացվում տեղեկություններ:

Գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող համայնքի կողմից գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող այլ համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում տվյալ համայնքին, իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում՝ գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գումարը պարտադիր կարգով վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով:

Համապատասխան հարկային տեսչության կողմից դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

15. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում գույքն օտարող ֆիզիկական անձին հաշվառող համայնքի կամ հարկային տեսչության կողմից նոր սեփականատիրոջը տրամադրվում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար կատարված վճարումների մասին տեղեկանք, որտեղ նշվում են գնորդ և օտարող ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), համապատասխան հաշվառման համարները, գույքահարկի վճարման ամսաթիվը, անդորրագրի և գանձապետական հաշվի համարները, վճարված գումարը, գույքահարկի մարված պարտավորության ժամանակաշրջանը, գույքի տեսակը (շինություն, փոխադրամիջոց), շինության դեպքում՝ գտնվելու վայրը և կադաստրային արժեքը, իսկ փոխադրամիջոցի դեպքում՝ մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը և թողարկման տարեթիվը:

Սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է օտարված գույքի նոր սեփականատիրոջը հաշվառող համայնք կամ հարկային տեսչություն՝ տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունը մարված ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից հաշվարկելու նպատակով:

16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(Հավելվածը լրաց. 08.04.04 N 648-Ն)

 

Ձև N 1

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայություն 
___________________________

__  _______ 200__թ.

Կ.Տ.

Գույքահարկի հաշվարկման
հայտի ծածկագիրը _____
(լրացվում է ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության  կողմից)

Հ  Ա  Յ  Տ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

     Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ _____________________ մարզի (Երևան քաղաքի) ___________ համայնքը պատրաստ է իրականացնել գույքահարկի հաշվարկման աշխատանքները և, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման, Ձեր համաձայնեցմանն եմ ներկայացնում գույքահարկի հաշվարկման հայտը:

              Համայնքի ղեկավար՝ ___________             _________________
                                             (ստորագրությունը)                                (անունը, ազգանունը)

                                                                            __  _______ 200__թ.

              Կ. Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(Ձևն ուժը կորցրել է 08.04.04 N 648-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

1. Սույն կարգով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կանոնակարգվում է 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ` համայնքներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ` հարկային մարմին) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի (այսուհետ` հայտ) համաձայնեցման գործընթացը:

(1-ին կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

2. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այսուհետ` կառույցներ) ստեղծած յուրաքանչյուր համայնք հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու համար ներկայացնում է մեկ հայտ:

(2-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

3. Կառույցներ ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը ևս պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցների միջոցով:

(3-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին.

2) կառույց ստեղծած համայնքների ղեկավարները ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկները կառույցի միջոցով ավտոմատացնելու մասով կատարում են համապատասխան լրացումներ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերում ու ներկայացնում համայնքների ավագանիների հաստատմանը: Համայնքների ղեկավարների առաջարկությամբ համայնքների ավագանիներն ընդունում են որոշումներ հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

(4-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված համայնքները մինչև հայտը ներկայացնելը պարտադիր կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման N 7 հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը 3 օրինակից լրացված հայտը` համաձայն ձևի, և համայնքի ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը.

2) կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 3 օրինակից լրացված առանձին հայտերը` համաձայն ձևի, միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի (փոփոխությունների) և դրանց հաստատման ու հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

(5-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված միջոցառումների իրականացման դիտարկումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշմամբ սահմանված կարգով երաշխավորված մասնակից կազմակերպությանը: Դիտարկումների դրական արդյունքների հիման վրա, հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)` հողի հարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

(6-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

7. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ` հայտ ներկայացրած համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

(7-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

8. Հարկային մարմինը հայտի ստացումից հետո 30-օրյա ժամկետում համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին է տրամադրում ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համար հողի հարկ վճարողների` հարկային մարմնի տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը (այդ թվում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները), որն անցկացվում է նաև մագնիսական կրիչների վրա` 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է համայնքի (կամ համայնքների) ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի (համայնքների) ղեկավարը (ղեկավարները):

Համապատասխան հարկային տեսչությունը համայնքի հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում համայնքին է տրամադրում տեսչությունում վարվող հողի հարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի կրկնօրինակները կամ քարտերից քաղվածքները:

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

(8-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած համայնքի մասով ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկ, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվառում չի իրականացնում (չեն իրականացնում)։

(9-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

(Կարգը լրաց. 19.04.07 N 547-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայություն

________________________________
___ _____________ 200   թ.
Կ. Տ.

Հողի հարկի հաշվարկման
հայտի ծածկագիրը _______

(լրացվում է ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության կողմից)

Հ Ա Յ Տ

ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ ________________________________________
մարզի (Երևան քաղաքի) ________________________________________ համայնքը
պատրաստ է իրականացնելու հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հաշվառման աշխատանքները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշմանը համապատասխան` Ձեր համաձայնեցմանն եմ ներկայացնում հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու հայտը:

Միաժամանակ հայտնում եմ, որ համայնքը ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն իրականացնում է*

*կատարել նշում համապատասխան վանդակում, իսկ կառույցի դեպքում` լրացնել պահանջվող տվյալները

Համայնքի ղեկավար

_________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)


ինքնուրույն  
միջհամայնքային համատեղ կամավոր կառույցի միջոցով

կառույցի անվանումը ____________________________________

տեղակայման համայնքի անվանումը ___________________________
 

___ _______________ 200 թ.

 

Կ. Տ.

 

(Ձևը լրաց. 19.04.07 N 547-Ն)

(Հավելվածը լրաց. 19.04.07 N 547-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ


NN
ը/կ
Տեղական ինքնակառավարման մարմինը Հայտերի ներկայացման
ժամկետները
1. Երևանի թաղային համայնքներ և քաղաքային
համայնքներ
2007 թվականի հուլիսի 1-ից
սկսած
2. Հաշվարկները միջհամայնքային կառույցների
միջոցով ավտոմատացնող գյուղական համայնքներ
2007 թվականի սեպտեմբերի
1-ից սկսած
3. Հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող
գյուղական համայնքներ
2007 թվականի նոյեմբերի
1-ից սկսած

 

(Հավելվածը լրաց. 19.04.07 N 547-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

N/N
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողները

Ժամկետները

1

2

3

4

1.

Հողի հարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքում կամ կառույցում առկա համակարգչային տեխնիկայի համապատասխանեցում հարկային մարմնում վարվող տեղեկատվական ավտոմատացված համակարգի պահանջներին, անհրաժեշտության դեպքում համակարգչային տեխնիկայի թարմացում, ձեռքբերում, ներդրում, շահագործման և սպասարկման հարակից աշխատանքների կազմակերպում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը
ներկայացվելու մասին որոշման ընդունումը

2.

Հողի հարկի հաշվարկման, վճարումների ընդունման, ինչպես նաև տեղեկատվական ավտոմատացված համակարգի վարման համար համայնքի (այդ թվում՝ կառույցների համար) համապատասխան ստորաբաժանման ձևավորում կամ համապատասխան մասնագետների ապահովում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

մինչև համայնքի ավագանու կողմից հայտը ներկայացվելու մասին որոշման ընդունումը

3.

Հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքների և կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից սույն ծրագրի 1-ին և 2-րդ կետերում նշված միջոցառումների իրականացման դիտարկումներ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

անհրաժեշտության դեպքում ներգրավելով երաշխավորված մասնակից կազմակերպությանը

մինչև հարկային մարմնի կողմից հայտերի համաձայնեցումը

4.

Սույն ծրագրի 3-րդ կետով սահմանված դիտարկումների ամփոփման արդյունքում համայնքների հայտերի
համաձայնեցում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

մինչև հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումը

5.

Համայնքների և կառույցների աշխատողների համար հողի հարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորող օրենսդրության և հողի հարկի համակարգչային ծրագրի սեմինարների կազմակերպում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

անհրաժեշտության դեպքում ներգրավելով երաշխավորված մասնակից կազմակերպությանը

հայտերի համաձայնեցումից հետո` մինչև հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումը

6.

Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համակարգչային ծրագրի և հարկային մարմնում առկա տեղեկատվական տվյալների տեղադրում համայնքների համակարգիչներում  

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

անհրաժեշտության դեպքում ներգրավելով երաշխավորված մասնակից կազմակերպությանը

սեմինարների կազմակերպումից հետո մինչև համայնքների` հաշվառող մարմին հանդիսանալը

7.

Համապատասխան հարկային տեսչությունում վարվող հողի հարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի կրկնօրինակների կամ քարտերից քաղվածքների տրամադրում համայնքին՝ համայնքի միջոցների հաշվին

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

համապատասխան հարկային տեսչություն

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

8.

Համայնքի վարչական տարածքում պետական գրանցում ստացած կազմակերպությունների ցանկի ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային մարմին

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

9.

Համայնքի վարչական տարածքում հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասեր ունեցող կազմակերպությունների և դրանց հողամասերի ցանկի (անկախ կազմակերպությունների գտնվելու՝ պետական գրանցում ստանալու վայրից) ճշտում՝ համադրման և համեմատման միջոցով

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում

10.

Համայնքի վարչական տարածքում հարկվող օբյեկտ համարվող հողամաս ունեցող կազմակերպությունների համար անձնական հաշվի քարտերի բացում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հաշվառող մարմին հանդիսանալու երկրորդ ամսվա ընթացքում

11.

Հողի հարկ վճարող կազմակերպություններին զանգվածային լրատվության միջոցներով, հիշեցման թերթիկներով կամ ծանուցումներով տեղեկացում հողի հարկի հաշվարկները համայնքներ ներկայացնելու մասին

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին երեք ամսվա ընթացքում

12.

Կազմակերպությունների կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

13.

Կազմակերպությունների հողի հարկի համակարգչային ծրագրով հողի հարկի հաշվառում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

 

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին եռամսյակից սկսած` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

14.

Հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և նրանց հողամասերի տվյալների ճշտում՝ ստացված տեղեկությունների համադրման և համեմատման միջոցով

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

15.

Հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և նրանց հողամասերին վերաբերող ճշտված տվյալների հիման վրա հողի
հարկի տեղեկատվական բազայի ճշտման աշխատանքներ

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

անհրաժեշտության դեպքում ներգրավելով մասնակից կազմակերպությանը

հաշվառող մարմին հանդիսանալու առաջին 3 ամսվա ընթացքում

16.

Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների իրականացում, հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալների գրանցում անձնական հաշվի քարտերում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով

17.

Համակարգչային ծրագրով ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվառում՝ հողի հարկի հաշվարկների իրականացում, կատարված վճարումների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա՝ հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալների հիման վրա

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույցներ

հարկային մարմնի կողմից տեղեկատվական տվյալների տրամադրումից սկսած՝ ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով

18.

Ֆիզիկական անձանց հողամասերի հողի հարկի վճարման ծանուցագրերի տրամադրում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

կառույցներ

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

19.

Ֆիզիկական անձանցից հողի հարկի եկամուտների հաշվառում
ու վճարումների ընդունման կազմակերպում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

20.

Հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի շահագործում (այդ թվում՝ կառույցներում ըստ համայնքների առանձնացված) և տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկման կազմակերպում

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

21.

Հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունների տրամադրում տեղեկատվական տվյալների համապատասխան շտեմարաններին

հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներ

կառույց ստեղծած գյուղական համայնքներ

ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով

(Հավելվածը լրաց. 19.04.07 N 547-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից հողի հարկ վճարողների հաշվառման, այդ թվում` հողի հարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

(1-ին կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

2. Համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) և կազմակերպությունների հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների և սոցիալական ապահովության քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

(2-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց (այսուհետ` կառույց) ստեղծած գյուղական համայնքները հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու նպատակով ներկայացված հայտի հիման վրա հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`

1) ֆիզիկական անձանց մասով` հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից.

2) կազմակերպությունների մասով` հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից:

(3-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

4. Կառույց ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցի միջոցով:

(4-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

5. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

Սույն կետում նշված համայնքները հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Սույն կետում նշված համայնքները կարող են հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները կատարել նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

(5-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

6. Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

(6-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

7. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

1) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի ու դրանց գնահատությունների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները.

3) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կողմից ինքնուրույն հաշվարկված հողի հարկի գումարները.

4) հողի հարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հողի հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.

5) հողի հարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

(7-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

8. Կազմակերպությունների հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` հողի հարկ վճարող կազմակերպությունների, դրանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) կազմակերպության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.

3) կազմակերպության կողմից հողի հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացնելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

(8-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

9. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, մագնիսական կրիչներով տրամադրվում են`

1) Երևանի թաղային համայնքների կողմից Երևանի քաղաքապետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին.

2) Սույն կետի 1-ին ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

(9-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

10. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

11. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված` գույքահարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգն սպասարկող կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպությունների) կողմից: Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների միջև կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև հողի հարկի հաշվարկման, վճարման և այլ հարցեր կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

(11-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

12. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հողի հարկով հարկվող օբյեկտների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտի հետագա 3 տարվա հողի հարկի գումարները և իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա`

1) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում են ֆիզիկական անձանց հողի հարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

(12-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

13. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

(13-րդ կետը լրաց. 19.04.07 N 547-Ն)

(Հավելվածը լրաց. 19.04.07 N 547-Ն)