ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 6 մարտի 2012 թ.   | 
N 103-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ» ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-158-Ն օրենքի 3-րդ հոդվածների պահանջներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2011 թվականի հունիսի 3-ին «ՕԼԼ ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՋԻՍՏԻԿՍ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ» տրամադրված Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում N ՓԿ-015 լիցենզիան վերաձևակերպել և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության N ՓԿ-015 լիցենզիան և փոստային կապի ծառայությունների գործունեության N 01 ներդիր:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  | 
 Մ. Վարդանյան  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|