Basic information
Number
N 293-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (31.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հատուկ բաժին
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
30.03.2012
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
30.03.2012
Effective date
31.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2012 թ.
 ք. Երևան

N 293-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆՈՒՇ ԵՎ ԳՈՌ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ի 2012 թ. մարտի 28-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի մարտի 30-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի փետրվարի 7-ի N 53-Ա հրամանով ք. Դիլիջան, Մյասնիկյան 76 հասցեում գործող «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան (լիցենզիա՝ 000098, 07.02.2011թ.)՝ սույն թվականի մարտի 28-ից։

2. Առաջարկել՝ «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ին միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 2012 թվականի մարտի 28-ի դրությամբ առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

 

Տ. Դավթյան