ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2012 թվականի N 166-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:
4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. փետրվարի 24 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 24-ի N 166-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ
| Ծ. Համբարձումյան | 
 - ՀՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու (համաձայնությամբ)  | |
| Ս. Մարգարյան | 
 - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի վարիչի օգնական (համաձայնությամբ)  | |
| Տ. Գևորգյան | 
 - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի կրտսեր մասնագետ (համաձայնությամբ)  | |
| Ռ. Սաֆրաստյան | 
 - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)  | |
| Ա. Գրիգորյան | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական  | |
| Ա. Աղամալյան | 
 - Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ  | |
| Մ. Սարգսյան | 
 - «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)  | |
| Հ. Ազգալդյան | 
 - «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)  | |
| Մ. Սահակյան | 
 - «Նաիրի» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)  | |
| Ն. Զանգիլյան | 
 - «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)  | |
| Գ. Արսենյան | 
 - «Հայաստանի Ակտուարական Միություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)  | |
| Ա. Մկրտչյան | 
 - ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 24-ի N 166-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ
| 
 Գործունեության/տեղափոխման ծախսերը  | 
 Եվրո  | 
| 
 Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր) 
 Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ) 
 Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) 
 Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) 
 Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)  | 
 70 
 10 
 
 450 
 
 15 
 280  | 
| 
 Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո  | 
 825 եվրո  | 
| 
 Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 
 Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 
 Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 
 Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից 
 Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 175 Եվրո/գիշեր) 
 Սնունդ և մանր ծախսեր (60 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր) 
 Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից) 
 Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)  | 
 200 
 80 
 200 
 
 10 
 1225 
 480 
 180 
 
 180  | 
| 
 Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից  | 
 2555 եվրո  | 
| 
 Ընդհամենը ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար  | 
 3380 եվրո  | 
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3380 եվրո, որից`
● Յուրաքանչյուր դիտորդի համար հախատեսված 2555 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ:
● Յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 825 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:
Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:
| 
 Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս  | |
| 
 Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը  | 
 200.000 դրամ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |