«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
31 մայիսի 2007 թվականի N 693-Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մարտի 2007 թվականի ՀՕ-87-Ն) 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սույն որոշման ընդունման պահից մեկ ամսվա ընթացքում հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված կարգը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|