Basic information
Number
N 128-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.02.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
16.02.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.02.2012
Effective date
17.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 128-Ա

 

Հ. ԱԴԱՄՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Վրաստան-ՆԱՏՕ 2012» վարժանքի նախնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ծառայության կազմակերպման վարչության պետի տեղակալ, բաժնի պետ Հ. Ադամյանի՝ 2012 թվականի հունվարի 24-27-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Ադամյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հ. Ադամյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 16

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation