Գլխավոր տեղեկություն
Համար
N 702-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.02/33(557) Հոդ.770
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2007 թվականի N 702-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի «ա» ենթակետում, որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների վերնագրում, կանոնների 1-ին կետում «օգտագործվող» բառից հետո դրված ստորակետը և «գերազանցող» բառից հետո «ու» բառը փոխարինել «կամ» բառով.

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում, որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների 1-ին կետում, 2-րդ կետի «ե», «զ», «է» ենթակետերում, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 23-րդ, 25-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ կետերում և 33-րդ կետի «զ» ենթակետում, 4-րդ և 7-րդ գլուխների, NN 1 և 2 ձևերի ու N 2 հավելվածի վերնագրերում, N 2 ձևի տեքստում «ծանրաքաշ» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով.

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների`

ա. 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ծանրաքաշ տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի զանգվածը բեռով կամ առանց բեռի կամ սռնիի (կամրջակի) բեռնվածքը գերազանցում է սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը»,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով`

«թ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի եզրաչափերը բեռով կամ առանց բեռի` ըստ բարձրության, լայնության կամ երկարության գերազանցում են սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում նշված չափորոշիչներից թեկուզ մեկը»,

գ. 2-րդ կետի «զ» և «ը» ենթակետերում, 12-րդ և 18-րդ կետերում, 18-րդ կետի «բ» ենթակետում, 20-րդ և 22-րդ կետերում, N 2 ձևի տեքստում, N 3 ձևի վերնագրում «պետավտոտեսչության», «պետավտոտեսչություն», «պետավտոտեսչության վարչություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ճանապարհային ոստիկանության», «ճանապարհային ոստիկանություն» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մեծ եզրաչափով են համարվում երկու և ավելի կցորդներով ավտոգնացքները` անկախ երկարությունից, և այն տրանսպորտային միջոցները, որոնց չափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են`

լայնությունը` 2,55 մ-ը (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար` 2,6 մ),

երկարությունը` 12 մ-ը,

բարձրությունը` երթևեկելի մասի մակերևույթից` 4,0 մ-ը,

մեկ կցորդով (կիսակցորդով) ավտոգնացքի երկարությունը` 20 մ-ը,

եթե բեռը տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից դուրս է ցցված 2,0 մ-ից ավելի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 22
Երևան