Գլխավոր տեղեկություն
Համար
N 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2004-25.02.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.21/18.1 Հոդ.83
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2002
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2002

---.0009.08.05.02

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 մայիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ---02081

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 մայիսի 2002 թ.

ք. Երևան 

N 9

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը (կցվում է):

 

ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հաստատված է
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թվականի մայիսի 8-ի ՔԾԽՈ-9 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին Խորհրդի մասնակցությունը:

2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Խորհրդի որոշումներով, Խորհրդի նախագահի հրամաններով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների առավելագույն թիվն ու հաստիքացուցակը հաստատում է Խորհուրդը:

4. Աշխատակազմի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև ինքնուրույն հաշվեկշիռ:

6. Աշխատակազմն իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

7. Աշխատակազմը Խորհրդի կողմից սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն հանձնված գույքը` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

8. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

9. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Խորհուրդը, ինչպես նաև Խորհրդի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

10. Աշխատակազմի վերակազմակերպումն ու գործունեության դադարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

11. Աշխատակազմի գործունեությունը դադարելու դեպքում իրեն ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է Աշխատակազմի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

12. Աշխատակազմի լրիվ անվանումն է` հայերեն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ.

ռուսերեն` Аппарат совета гражданской службы Республики Армения

անգլերեն` Staff of Civil Service Council of the Republic of Armenia:

13. Աշխատակազմի գտնվելու վայրն է` 375009, քաղաք Երևան, Տերյան 89:

 

II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

14. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`

ա) Աշխատակազմի ղեկավարը.

բ) Աշխատակազմի ղեկավարի տեղակալը.

գ) Խորհրդի նախագահի գրասենյակը.

դ) իրավաբանական վարչությունը.

ե) անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչությունը.

զ) մրցութային և ատեստավորման վարչությունը.

է) վերահսկողության և վերլուծության վարչությունը.

ը) գիտակրթական վարչությունը.

թ) արտաքին կապերի բաժինը.

ժ) («ժ» ենթակետն ուժը կորցրել է 31.05.04 N 426-Ն)

ժա) կադրային գործի վարման բաժինը.

ժբ) ընդհանուր բաժինը.

ժգ) հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը.

ժդ) («ժդ» ենթակետն ուժը կորցրել է 30.09.03 N 469-Ն)

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ:

Խորհրդի որոշմամբ Աշխատակազմի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(14-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, փոփ. 30.09.03 N 469-Ն, փոփ., խմբ. 31.05.04 N 426-Ն, փոփ. 15.10.04 N 903-Ն)

 

III. ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

15. Խորհուրդը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է Աշխատակազմի գործունեությունը.

բ) իրականացնում է Աշխատակազմի կառավարումը.

գ) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) սահմանում է Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

է) վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ը) օրենքով սահմանված կարգով որոշում է Աշխատակազմին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

թ) հաստատում է Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

(Վերնագիրը լրաց. 31.07.02 N 27-Ն)

 

16. Աշխատակազմի ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն)

17. Աշխատակազմի ղեկավարը`

ա) ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

բ) իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների անմիջական ղեկավարումը.

գ) Խորհրդին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին.

դ) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

ե) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.

զ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել`

- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը` մինչև 1 տարի ժամկետով գործուղման դեպքում.

- քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը` մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում` համաձայնեցնելով Խորհրդի հետ.

է) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.

ը) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

թ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ` ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում.

ժ) իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.

ժ1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

ժա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.

ժբ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.

ժգ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.

ժդ) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր.

ժե) օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.

ժզ) առանց լիազորագրի իր լիազորությունների շրջանակներում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.

ժէ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագիր.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ժթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար.

ի) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

իա) Խորհրդի նախագահին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.

իբ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.

իգ) ապահովում է Խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.

իդ) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար.

իե) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարականներ.

իզ) կատարում է Խորհրդի անդամների հանձնարարականները.

իէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի ղեկավարն անմիջականորեն ենթակա է Խորհրդի նախագահին:

(17-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 31.07.02 N 27-Ն, լրաց., փոփ. 31.05.04 N 426-Ն)

171. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն անմիջականորեն ենթարկվում է Աշխատակազմի ղեկավարին:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը փոխարինում է Աշխատակազմի ղեկավարին` նրա բացակայության ժամանակ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

(171 կետը լրաց. 31.07.02 N 27-Ն)

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

18. Խորհրդի նախագահի գրասենյակի աշխատողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Խորհրդի նախագահը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(18-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, 31.05.04 N 426-Ն)

19. Խորհրդի նախագահի գրասենյակի աշխատողների ենթակայությունը և լիազորությունները սահմանում է Խորհրդի նախագահը:

(19-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, 31.05.04 N 426-Ն)

20. (20-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, ուժը կորցրել է 31.05.04 N 426-Ն):

21. (21-րդ կետը խմբ. 31.07.02 N 27-Ն, ուժը կորցրել է 31.05.04 N 426-Ն):

 

(V-րդ գլուխը խմբ. 31.07.02 N 27-Ն)

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

22. Աշխատակազմի իրավաբանական վարչությունը`

ա) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի իրավական աջակցությունը.

բ) Խորհուրդ ներկայացվող որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական-փորձագիտական եզրակացություններ.

գ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի նորմատիվ հրամանների նախագծերը.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու նպատակով դատարան դիմելու համար.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների ուսումնասիրումը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).

է) Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններից ստանալով համապատասխան նյութեր նախապատրաստում է Խորհրդի գործունեության մասին ամենամյա հաղորդումները` դրանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար.

ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստում է քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

ժ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ.

ժ1) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և որոշում կայացնելու կարգի ու ժամկետների վերաբերյալ.

ժ2) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և ընդունվող որոշման վերաբերյալ.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(22-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն, լրաց. 31.05.04 N 426-Ն)

23. Աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչությունը`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` անվանացանկի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` յուրաքանչյուր խմբում ընդգրկվող, պաշտոնների անվանացանկի վերաբերյալ.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի վերաբերյալ.

ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգի վերաբերյալ.

զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ.

է) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի երեք տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում թույլտվություն տալու համար.

ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողների մեկից մինչև երեք տարի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը պահպանելու համաձայնություն տալու համար.

ը1) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու համաձայնություն տալու համար.

թ) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը.

ժ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի վերաբերյալ.

ժա) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.09.03 N 469-Ն)

24. Աշխատակազմի մրցութային և ատեստավորման վարչությունը`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմելու կարգի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ անցկացնելու կարգի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի վերաբերյալ.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի վերաբերյալ.

ե) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման ենթակա բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցուցակը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.

ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու հարցաշարերի և հարցատոմսերի վերաբերյալ.

թ) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար ստեղծված մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նրանց բնականոն աշխատանքները.

ժ) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է մրցութային և ատեստավորման փաթեթների պահպանությունը և արխիվացումը.

ժա) ստանում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ընդունած որոշումների պատճենները և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ժա1) ապահովում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանումը.

ժա2) ապահովում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխումն ու շահագործման պայմանները.

ժա3) ապահովում է Աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլեկտրոնային գործավարության կազմակերպումը և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումը և պահպանումը.

ժա4) ապահովում է նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկումը, կարգաբերումը և ներդրումը Աշխատակազմում.

ժա5) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացների հետ կապված համակարգչային սպասարկման աշխատանքները.

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(24-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն, լրաց., փոփ. 31.05.04 N 426-Ն)

25. Աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչությունը`

ա) ապահովում է Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը.

բ) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց` կադրային գործի վարման աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, չկատարելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները վերազանցելու դեպքերում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին միջնորդություններ կատարելու համար.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելու կարգի վերաբերյալ.

ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելուց հետո Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու կարգի և դեպքերի վերաբերյալ.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն).

է) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է ծառայողական քննություն.

ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.

ը1) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման (այդ թվում` մրցույթի և ատեստավորման նախապատրաստական աշխատանքների) Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման ուսումնասիրություններ (այդ թվում` ընտրանքային) և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ը2) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների Խորհրդի կողմից քննության առնելու արդյունքում արձանագրված թերացումների, խոչընդոտների, բացթողումների և այլ խախտումների հետ կապված ուսումնասիրություններ և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ը3) պարբերաբար համապատասխան առաջարկություններով Խորհուրդ է ներկայացնում զեկուցագրեր` իր լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության և ուսումնասիրությունների արդյունքում Խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.

ը4) պարբերաբար իրականացնում է քաղաքացիական ծառայության կազմակերպման, ղեկավարման, Խորհրդի կողմից համապատասխան մարմիններին ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների, քաղաքացիական ծառայության համակարգի այլ գործընթացների վերլուծություններ և դրանց հիման վրա Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(25-րդ կետը փոփ., խմբ. 31.07.02 N 27-Ն, խմբ. 30.09.03 N 469-Ն, լրաց. 31.05.04 N 426-Ն)

26. Աշխատակազմի գիտակրթական վարչությունը`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստում անցկացնելու ծրագրերի վերաբերյալ.

դ) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ե) վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատություններից ստանում է տեղեկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ե1) ապահովում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման լիազորությունների արդյունավետ իրականացումը.

ե2) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(26-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն, փոփ. 31.05.04 N 426-Ն)

261. Աշխատակազմի արտաքին կապերի բաժինը`

ա) իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

բ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.

գ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.

դ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(261 կետը լրաց. 31.07.02 N 27-Ն, փոփ. 15.10.04 N 903-Ն)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 31.05.04 N 426-Ն)

28. Աշխատակազմի կադրային գործի վարման բաժինը`

ա) նախապատրաստում է Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կադրային գործի վարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում է ստորագրման.

բ) իրականացնում է Խորհրդի որոշումների և Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած հրամանների հաշվառումը և դրանք հանձնում առաքման.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.

դ) պահպանում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները, ինչպես նաև Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած ոչ գաղտնի այլ ակտերի և փաստաթղթերի պատճենները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում է Աշխատակազմի ընդհանուր բաժին.

դ1) Խորհրդի որոշումներով սահմանված կարգով կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման և վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.

դ2) ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ստանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվությունը ձևակերպելու աշխատանքները.

դ3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.

դ4) իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի կնիքների և դրոշմակնիքների պատվիրման, ոչնչացման, ինչպես նաև ընդունման-հանձնման հետ կապված աշխատանքները.

դ5) կազմակերպում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի բազմացման, հաշվառման, պահպանման և օգտագործման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջների կատարումը.

դ6) կատարում է գաղտնապահարանների, մետաղյա պահարանների, հատուկ պահեստարանների, ինչպես նաև դրանց բանալիների հաշվառումը.

դ7) ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(28-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)

30. Աշխատակազմի ընդհանուր բաժինը`

ա) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.

բ) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը.

գ) իրականացնում է Խորհրդի նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.

դ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմից առաքվող ոչ գաղտնի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.

ե) կազմում է Աշխատակազմի գործերի ամփոփ անվանակարգը.

զ) նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում ըստ պատկանելության ուղարկվող ոչ գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ ուղեկցական գրությունները.

է) Աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.

է1) ապահովում է բաժին հանձնված փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը.

է2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.

է3) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի պատասխանատու աշխատողներին տեղեկացնում է փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստում է վերլուծական և տեղեկատվական նյութեր.

է4) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.

է5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ.

է6) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.

է7) իրականացնում է գրադարան ստացվող գրականության գույքային գրանցումը և մշակումը.

է8) սպասարկում է Աշխատակազմի աշխատողներին, ընդունում և վերաբաշխում է մամուլը.

է9) ապահովում է գրադարանի գրքային ունեցվածքի պատշաճ պահպանումը.

է10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է միջազգային գրադարանային համագործակցությանը, ապահովում է միջգրադարանային կապը.

է11) առաջարկություններ է ներկայացնում բաժանորդագրությունների, գրքափոխանակության և գնումներ կատարելու վերաբերյալ.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(30-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)

32. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժինը`

ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.

բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում` ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում` բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում.

գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում` հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսատնտեսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.

ե) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.

զ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գնման գործի, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.

է) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ը) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.

ժ) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(32-րդ կետը փոփ. 31.07.02 N 27-Ն, խմբ. 30.09.03 N 469-Ն)

33. (33-րդ կետը փոփ., լրաց. 31.07.02 N 27-Ն, ուժը կորցրել է 30.09.03 N 469-Ն)

 

VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

35. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`

ա) իրականացնում է համապատասխան ստորաբաժանման աշխատանքների կազմակերպումը և անմիջական ղեկավարումը.

բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման կողմից նախապատրաստված Խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը.

գ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ` իր ղեկավարած ստորաբաժանման աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

դ) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

զ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքային ծրագրերը.

է) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ը) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.

թ) ստորագրում է իր ղեկավարած ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.

ժ) իր ղեկավարած ստորաբաժանման լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժա) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

ժբ) իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

ժդ) իր լիազորությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

ժե) Խորհրդի նիստը վարողի հրավերով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.

ժզ) իր լիազորությունների շրջանակներում տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.

ժէ) պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

ժը) կատարում է Խորհրդի կողմից վարվող քաղաքականության մասով` Խորհրդի անդամների, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.

ժթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

(35-րդ կետը խմբ., լրաց. 31.07.02 N 27-Ն)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 31.07.02 N 27-Ն)

39. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը և պատասխանատվություն կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար:

(40-րդ կետը լրաց. 31.07.02 N 27-Ն)

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում:

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան