Գլխավոր տեղեկություն
Համար
N 1914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2007-02.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.07.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1914-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը խմբ. 25.08.05 N 1353-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները` համաձայն հավելվածի:

(Նախաբանը խմբ. 25.08.05 N 1353-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1914-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
(Վերնագիրը խմբ. 25.08.05 N 1353-Ն)

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիքային սահմանափակումներ պահանջող մասնագիտություններն են`

 

NN
ը/կ

Մասնագիտությունը

Առավելագույն տարիքային սահմանափակումը

1.

Բուժական գործ, բժշկականխարգելամն գործ, ստոմոտոլոգիա, դեղագործություն (բժիշկներ, ոստիկանության բժշկական հաստատության բժշկական անձնակազմ)

մինչև 42 տարեկան

2.

Ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ (ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմ)

մինչև 42 տարեկան

3.

Ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ֆինանսական ծառայության աուդիտ, հաշվապահություն)

մինչև 42 տարեկան

4.

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա (ոստիկանության տեղեկատվական կենտրոնի ծրագրավորման, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, ինֆորմացիոն համակարգերի շահագործման բաժնի պետ, պետի տեղակալ, բաժանմունքի պետ, ավագ ինժեներ-ծրագրավորող, ավագ ինժեներ-սիստեմատեխնիկ, ինժեներ-ծրագրավորող, ինժեներ-սիստեմատեխնիկ)

մինչև 42 տարեկան

5.

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում ու շահագործում, տրանսպորտում փոխադրումների կազմակերպում և կառավարում (ոստիկանության փորձագիտական ծառայության ավտոտեխնիկական հետազոտությունների փոձագետ)

մինչև 42 տարեկան

6.

Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, տնտեսագիտություն, քիմիա (ոստիկանության փորձագիտական ծառայության ապրանքագիտական և տեխնոլոգիական հետազոտությունների փորձագետ)

մինչև 42 տարեկան

7. Կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական
համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային
սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական
մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային
հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտո-
րավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և
ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում,
տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և
տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակար-
գեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա,
ռադիոէլեկտրոնային համակարգեր (օպերատիվ տեխնիկա-
կան ծառայության վերոնշված գործառույթներ իրականաց-
նող օպերատիվ ծառայողներ)

մինչև 42 տարեկան

8.

Իրավագիտություն (քննչական գլխավոր վարչության պետ, քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, քննչական վարչության պետ, քննչական վարչության պետի տեղակալ, քննչական բաժնի պետ, քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական բաժանմունքի պետ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ավագ քննիչ, քննիչ)

մինչև 42 տարեկան

 

(Հավելվածը խմբ. 25.08.05 N 1353-Ն, լրաց. 01.03.07 N 212-Ն, 17.05.07 N 561-Ն)

(Որոշումը խմբ. 25.08.05 N 1353-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան