ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2007 թվականի N 697-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 2007 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած բնական աղետների (ուժեղ քամի, կարկտահարություն) հետևանքով շենք-շինություններին պատճառված վնասները վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար 2007 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 2.5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|