ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2005 թ. |
N 374-Ա |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 61 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ռուստամ Մովսիսյանի 2005 թվականի հուլիսի 18-ի միջնորդագիրը ք. Հոկտեմբերյան, «Շուկա» հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 61) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ռուստամ Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 61 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուստամ Մովսիսյանին հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|