Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մայիսի 2007 թ.

N 157-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը,  «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգում» (այսուհետ` կարգ)  կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգը 3-րդ կետից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ  3.1  և 3.2 կետերով.

 «3.1. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաշվարկվում են յուրաքանչյուր ամիս` հեռակա վերահսկողության արդյունքում:

3.2. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է հաշվարկվել (ճշգրտվել) նաև բանկերում ստուգումների արդյունքներով:».

2) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «9. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը բացասական է, ապա «Ք», «Ա», «Ե», «Լ», «Ս» տարրերի այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալը, գնահատվում են 1 (մեկ):».

3) կարգի 10-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը. 

4) հավելված 3-ի 5-րդ հարցադրման «վերստուգիչ հանձնաժողովի» բառերը փոխարինել «ներքին աուդիտի» բառերով.

5) կարգով հաստատված հավելված 1-ը շարադրել  նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

6) կարգով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 1
Երևան


 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 29-ի
թիվ 157-Ն որոշմամբ

                                       

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի
ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»

Ք - Կապիտալի համարժեքություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և բանկի ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունները:

Հարաբե-րակցու-
թյուն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ք1

(Նորմատիվային ընդհանուր կապիտալ + հատուկ
պահուստ - չաշխատող ակտիվներ)/Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափ

 Ք1 ≥ 250% = 5
250% > Ք1 ≥ 150% = 4
150% > Ք1 ≥ 125% = 3
125% > Ք1 ≥ 100% = 2
Ք1 < 100% = 1

Գնահատվում է բանկի կողմից սահմանված նվազագույն կապիտալի գերազանցման չափը` դասակարգված ակտիվները դիտարկելով հավանական կորուստ:
Հարաբերակցության համարիչը հաշվարկվում է որպես ամսվա վերջին օրվա դրությամբ նորմատիվային ընդհանուր կապիտալի և ակտիվների հնարավոր կորուստների հատուկ պահուստի (ներառյալ նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով պահուստները) գումարի և չաշխատող ակտիվների` ներառյալ ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի տարբերությունը:
Հաշվարկում հսկվող ակտիվները և ռիսկային արժեթղթերը ներառվում են 20, ոչ ստանդարտ ակտիվները` 50, միջին ռիսկային արժեթղթերը` 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս կշիռներով: Նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշը վերցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնակարգ 3-ի (այսուհետ` Կանոնակարգ 3) թիվ 3 հաշվետվությունից, իսկ հատուկ պահուստի և չաշխատող ակտիվների հաշվարկը` թիվ 6 հաշվետվությունից:  

Ք2

Ընդհանուր կապիտալ/Ռիսկով կշռված ակտիվներ

 Ք2 ≥ 20% = 5
20% > Ք2 ≥ 16% = 4
16% > Ք2 ≥ 12% = 3
12% > Ք2 ≥ 8% = 2
Ք2 < 8% = 1

Ն11 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք3

Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

30% ≥ Ք3 > 20% = 2
Ք3 > 30% = 1

Ն31 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 20%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և 14 հաշվետվությունների:

Ք4

Բոլոր խոշոր փոխառուների պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

600% ≥ Ք4 > 500% = 2
Ք4 > 600% = 1

Ն32 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 500%-ը: Հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և 14 հաշվետվությունների տվյալների:

Ք5

Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

30% ≥ Ք5 > 20% = 2
Ք5 > 30% = 1

Ն42 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 20%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Ք6

Բանկի հետ կապված մեկ անձի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ

7% ≥ Ք6 > 5% = 2
Ք6 > 7% = 1

Ն41 տնտեսական նորմատիվն է: Հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային կապիտալի 5%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:  

Ա - Ակտիվների որակ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, ինչպես նաև կենտրոնացվածության և այլ ռիսկերով պայմանավորված դրանց արժեքի կորստի հնարավորության տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցությունները:

Հարաբե-րակցու-թյուն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ա1

Չաշխատող ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ

 Ա1 ≤ 2% = 5
2% < Ա1 ≤ 4% = 4
4% < Ա1 ≤ 6% = 3
6% < Ա1 ≤ 8% = 2
Ա1 > 8% = 1

Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները և համաձայն ակտիվների դասակարգման կարգի վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները, գումարած ակտիվների դասակարգման կարգի իմաստով` ակտիվների հնարավոր կորուստների պահուստները: Չաշխատող ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության:

Ա2

Չաշխատող վարկեր/ Վարկային ներդրումներ

 Ա2 ≤ 3% = 5
3% < Ա2 ≤ 6% = 4
6% < Ա2 ≤ 10% = 3
10% < Ա2 ≤ 15% = 2
Ա2 > 15% = 1

Չաշխատող վարկերը և վարկային ներդրումները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության (միայն վարկերի մասով):

Ա3

Ոչ եկամտաբեր ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ

 Ա3 ≤ 20% = 5
20% < Ա3 ≤ 30% = 4
30% < Ա3 ≤ 40% = 3
40% < Ա3 ≤ 50% = 2
Ա3 > 50% = 1

Ոչ եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է որպես հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների (առանց ակտիվների հնարավոր կորստի պահուստով նվազեցման) և եկամտաբեր ակտիվների տարբերություն:
Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության հիման վրա:

Ա4

Պահուստ/Չաշխատող ակտիվներ

20% < Ա4 ≤ 50% = 2
Ա4 > 50% = 1

«Պահուստի» ցուցանիշը հաշվարկվում է որպես վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի, ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի գծով ձևավորված հատուկ պահուստների հանրագումար: Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության տվյալների:
«Ա4» ցուցանիշը չի մասնակցում «Ա» տարրի գնահատմանը, եթե «Ա1» և «Ա2» հարաբերակցությունների գնահատականները հավասար են 5-ի կամ Ա4-ը փոքր կամ հավասար է 20%:

Ա5

Խոշոր ներդրումների հանրագումար/Ընդհանուր ներդրումներ

 Ա5 ≤ 30% = 5
30% < Ա5 ≤ 40% = 4
40% < Ա5 ≤ 50% = 3
50% < Ա5 ≤ 60% = 2
Ա5 > 60% = 1

Խոշոր ներդրումների հաշվարկը կատարվում է որպես փոխառուի, նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների և ստացվելիք այլ գումարների հանրագումար: Սույն գործակցի իմաստով` ընդհանուր ներդրումները ներառում են հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային ակրեդիտիվները և տրամադրված երաշխիքները, բացառությամբ կանխիկ դրամական միջոցների, ոչ եկամտաբեր թղթակցային հաշիվների, հիմնական միջոցների, արագամաշ առարկաների և ոչ նյութական ակտիվների:

Ա6

Ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ճյուղերի և գործիքների

 Ա6 ≤ 0.15 = 5
0.15 < Ա6 ≤ 0.25 = 4
0.25 < Ա6 ≤ 0.4 = 3
0.4 < Ա6 ≤ 0.6 = 2
Ա6 > 0.6 = 1

Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը:

Ե - Եկամտաբերություն

 

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի կողմից ներգրավված և սեփական միջոցների արդյունավետ կառավարելու ունակությունը եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին բանկի ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ինչպես բանկի եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:

Հարաբե-րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ե1

Զուտ շահույթ/Ընդհանուր ակտիվներ

 Ե1 ≥ 5% = 5
5% > Ե1 ≥ 3% = 4
3% > Ե1 ≥ 1% = 3
1% > Ե1 ≥ 0% = 2
Ե1 < 0% = 1

Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է:
Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե2

Զուտ շահույթ/Ընդհանուր կապիտալ

 Ե2 ≥ 20% = 5
20% > Ե2 ≥ 13% = 4
13% > Ե2 ≥ 6% = 3
6% > Ե2 ≥ 0% = 2
Ե2 < 0% = 1

Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակած զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր կապիտալը միջինացվում է տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե3

Զուտ տոկոսային եկամուտ/ եկամտաբեր ակտիվներ

 Ե3 ≥ 12% = 5
12% > Ե3 ≥ 8% = 4
8% > Ե3 ≥ 4% = 3
4% > Ե3 ≥ 0% = 2
Ե3 < 0% = 1

Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ տոկոսային եկամուտ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Եկամտաբեր ակտիվները միջինացվում են տարեսկզբից: Եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության հիման վրա:

Ե4

Զուտ տոկոսային և ոչ տոկոսային եկամուտ/ Ընդհանուր ակտիվներ

 Ե4 ≥ 6% = 5
6% > Ե4 ≥ 4% = 4
4% > Ե4 ≥ 2% = 3
2% > Ե4 ≥0% = 2
Ե4 < 0% = 1

Զուտ գործառնական եկամուտը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակած զուտ տոկոսային և զուտ ոչ տոկոսային եկամուտների գումար` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե5

(Զուտ տոկոսային եկամուտ + ոչ տոկոսային եկամուտ)/ոչ տոկոսային ծախսեր

Ե5 ≥ 175% = 5
175% > Ե5 ≥ 150% = 4
150% > Ե5 ≥ 125% = 3
125% > Ե5 ≥ 100% = 2
Ե5 < 100% = 1

Համարիչը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային զուտ տոկոսային եկամուտների և ոչ տոկոսային եկամուտների (բացառությամբ վերագնահատման արդյունքում և հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտների) հանրագումար: Հայտարարը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային ոչ տոկոսային ծախսեր: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:

Լ - Իրացվելիություն

 

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի ունակությունը` առանց կորուստների և ժամանակին բավարարելու իր հաճախորդների, նախ և առաջ փոխատուների պահանջները, պատշաճ ձևով կառավարելու իրացվելիության հնարավոր տատանումները: Լ տարրի գնահատման համար հաշվարկում են Լ1-Լ4 բաղադրիչ հարաբերակցությունները: Եթե բանկը խախտել է պարտադիր պահուստավորման նորմատիվը,  յուրաքանչյուր խախտման համար Լ տարրի գնահատականը նվազեցվում է  0,5 միավորով: Լ տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:

Հարաբե-րակցու-թյուն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Լ1

Բարձր իրացվելի ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ

 Լ1 ≥ 30% = 5
30% > Լ1 ≥ 25% = 4
25% > Լ1 ≥ 20% = 3
20% > Լ1 ≥ 15% = 2
Լ1 < 15% = 1

Ն21 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

Լ2

Բարձր իրացվելի ակտիվներ/ (Ցպահանջ պարտավորություններ + խոշոր պարտավորություններ)

 Լ2 ≥ 100% = 5
100% > Լ2 ≥ 80% = 4
80% > Լ2 ≥ 60% = 3
60% > Լ2 ≥ 50% = 2
Լ2 < 50% = 1

Բարձր իրացվելի ակտիվները և ցպահանջ պարտավորությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության, իսկ խոշոր պարտավորությունները` համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության` 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պատավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:

Լ3

Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով ակտիվներ/Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով պարտավորություններ

 Լ3 ≥ 100% = 5
100% > Լ3 ≥ 95% = 4
95% > Լ3 ≥ 90% = 3
90% > Լ3 ≥ 80% = 2
Լ3 < 80% = 1

Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են 20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:
Ակտիվների հաշվարկում ընդգրկվում են բոլոր ժամկետայնության պետական արժեթղթերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները:

Լ4

31-ից 180 օր մարման ժամկետով ակտիվներ/31-ից 180 օր մարման ժամկետով պարտավորություններ

 Լ4 ≥ 100% = 5
100% > Լ4 ≥ 90% = 4
90% > Լ4 ≥ 80% = 3
80% > Լ4 ≥ 70% = 2
Լ4 < 70% = 1

31-ից 180 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են 20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:
Ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում պետական արժեթղթերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները: Այն դեպքում, երբ L3-ը բարձր է 100%-ից, ապա L3 ցուցանիշի համարիչի և հայտարարի դրական տարբերությունը գումարվում է Լ4 ցուցանիշի համարիչին:

Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունություն

 

Այս բաժնի հարաբերակցությունների հիման վրա գնահատվում է բանկի շուկայական ռիսկերին ենթարկվածությունը: Ս տարրի գնահատման համար հաշվարկում են 3 բաղադրիչ հարաբերակցությունները:

Հարաբե-րակցու-թյուն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

I արտարժութային խմբի համախառն դիրք/Ընդհանուր կապիտալ

 Ս1 ≤ 5% = 5
5% < Ս1 ≤ 10% = 4
10% < Ս1 ≤ 15% = 3
15% < Ս1 ≤ 20% = 2
Ս1 >20% = 1

Որպես Ս1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի:

Ս2

II արտարժութային խմբի համախառն դիրք/Ընդհանուր կապիտալ

 Ս2 ≤ 3% = 5
3% < Ս2 ≤ 5% = 4
5% < Ս2 ≤ 7% = 3
7% < Ս2 ≤ 10% = 2
Ս2 > 10% = 1

Որպես Ս2 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի:

Ս3

Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն` ակտիվների և պարտավորությունների տարբերություն/Ընդհանուր կապիտալ

 Ս3 ≤ 20% = 5
40% ≤ Ս3 < 20% = 4
60% ≤ Ս3 < 40% = 3
80% ≤ Ս3 < 60% = 2
Ս3 > 80% =1

Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:

 

Հավելված 2


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 29-ի
թիվ 157-Ն որոշմամբ


Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի
ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման,
հաստատման և հրապարակման կարգի»

Ք - Կապիտալի  համարժեքությունը  ճշգրտող գործոններ

Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ

«Ք» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների) բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա:

Ք1-Ք6 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով հետևյալը`

1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ,

2. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի մեծության վրա,

3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված ակտիվներում ունեցած տեսակարար կշիռների միտումները,

4. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ կապված հնարավոր կորուստները,

5. վարկային, գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար իր առանձնահատկություններից ելնելով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից,

6. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ,

7. խոշոր փոխառուների և/կամ բանկի հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը կապիտալի վրա,

8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս չարտացոլված, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները,

9. եթե բանկը խմբի անդամ է, ապա այդ խմբի ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը:

Ա-Ակտիվների որակը ճշգրտող գործոններ

Ակտիվների որակը ճշգրտող գործոններ

«Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա6 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի ակտիվների` այդ թվում` վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների, վարկային և այլ ներդրումների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատել`

1. ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող փոփոխությունները և միտումները,

2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը բանկի ակտիվների որակի վրա,

3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա,

4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի, դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի ակտիվների որակի վրա,

5. ակտիվների վերաձևակերպումների հնարավորությունը, դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն դեպքում, երբ վերաձևակերպման արդյունքում ակտիվները չեն դասակարգվում` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»,

6. ակտիվների կենտրոնացվածությունը` հաշվի առնելով թղթակցային հաշիվերի միջոցների, ինչպես նաև այլ ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը,

7. ակտիվների կառուցվածքի` բանկի ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար կշիռների փոփոխության միտումները,

8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները,

9. ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները,

10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել բանկի ակտիվների որակի վրա,

11. իրական արժեքով չափվող ակտիվների հաշվառման ճիշտ մոտեցումների կիրառումը:

Ե- Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

Եկամտաբերության` «Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով հետևյալը`

1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը, մասնավորապես մասհանումների ազդեցությունը,

2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնների և բնույթի բացահայտումը,

3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության ճյուղերի, երկրի և փոխառուի և գնահատելով եկամուտների վրա որևէ բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության ազդեցությունը` պայմանավորված այդ կենտրոնացումներով,

4. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա,

5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունները եկամուտների վրա,

6. զուտ մասհանումների միտումները և դրանց տեսակարար կշիռը եկամուտներում և ծախսերում, դրանց փոփոխության միտումները,

7. գործառնական եկամուտների և մինչև գործառնական ակտիվների և պարտավորությունների փոփոխությունը, դրամական հոսքերի հարաբերությունը և միտումները,

8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության վրա,

9. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է անդրադառնալ բանկի կողմից ներգրավվող միջոցների (այդ թվում` փոխառությունների) գնի վրա,

10. տարեկանացման արդյունքում ստացվող ցուցանիշների գնահատականները կարող են ճշգրտվել` հաշվի առնելով բանկի ռազմավարական ծրագրով նախատեսված ցուցանիշները, օրինակ` եթե շահույթի ցածր մակարդակը պայմանավորված է սեզոնային տատանումներով (կամ նոր ծառայությունների ներդրմամբ) և կանխատեսված է ռազմավարական ծրագրով, ապա այն կարող է չդիտարկվել որպես բացասական երևույթ,

11. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից:

Լ- Իրացվելիությունը ճշգրտող գործոններ

Իրացվելիությունը ճշգրտող գործոններ

«Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ4 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում բանկի` ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, վերլուծողը պետք է գնահատի`

1. բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին մոտ են,

2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները, ցպահանջ պարտավորությունների ամբողջ պարտավորություններում տեսակարար կշռի և դրան բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը,

3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում բանկն իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ` չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ,

4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել որևէ հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,

5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ պարտատերերի, որևէ խոշոր պարտատիրոջ ավանդը հետ պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի իրացվելիության մակարդակի վրա,

6. ակտիվների որակի` ակտիվների դասերի սպասվող խստացումների և դուրսգրումների ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,

7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով բանկի իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները,

8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու դեպքերում,

9. բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը` բանկի իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում,

10. բանկի հեղինակության ռիսկի արդյունքում ավանդների խոշոր արտահոսք,

11. վճարման հանձնարարականներով բանկի վճարումների կանոնավորությունը և հետաձգումների առկայությունը,

12. բանկի վարկունակության անկում, ինչը կարող է անդրադառնալ բանկի կողմից միջոցների (այդ թվում` փոխառությունների) ներգրավման վրա,

13. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում` ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից:

Ս- Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ

Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ

«Ս» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ս1-Ս3 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` հաշվի առնելով վերահսկողի կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ` կապված բանկի գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունն ընդհանուր առմամբ հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով հետևյալը`

1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և միտումները. ակտիվների դուրսգրումների հետևանքով գրավի տնօրինման արդյունքում սեփականացված հիմնական միջոցների, ապրանքանյութական պաշարների և այն ակտիվների տեսակարար կշիռների փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում գների փոփոխությունից,

2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով` դրանք պարունակում են արտարժութային ռիսկ,

3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը,

4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների սպասվող փոփոխությունները և միտումները, դրանց փոփոխության հետևանքով տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքի իրական մեծությունը,

5. ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը (այդ թվում` հաշվարկված տվյալ բանկի համար, իր առանձնահատկություններից ելնելով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողների կողմից մշակված ստրես-տեստերի հիման վրա): Ճշգրտման համար ստրես-տեստերի արդյունքները կարող են օգտագործվել միայն բարձր հավանականություն ունեցող սցենարների դեպքում, ինչը պետք է հիմնավորվի վերահսկողի կողմից: