Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2006-26.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.427
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.10.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305453

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 13-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Անասունների հաշվառման հանրագումարները» Ձև թիվ 6 (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 146-Ն որոշումը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 13-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական և քաղաքային համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

2. Հրահանգը կազմված է ձև թիվ 6-ԳՏ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:

3. «Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը»՝ տող 3-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ տողեր 3-9-ում՝ ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

4. «Արտադրող ցուլեր»` տող 5-ում ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

5. «Բանող եզներ»` տող 6-ում ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

6. «Երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 7-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

7. «Երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 8-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

8. «Խոզեր, ընդամենը»` տող 10-ում ներառվում է խոզերի գլխաքանակը:

9. «Մայր խոզեր հիմնական հոտի»` տող 11-ում ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

10. «Էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 12-ում ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

11. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 13-ում ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

12. «Մաքիներ»` տող 14-ում ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

13. «Շիշակներ»` տող 15-ում ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

14. «Այծեր, ընդամենը»՝ 16, 17, «Ձիեր»՝ 18, 19, «Ճագարներ»՝ 20, 21, «Մորթատու գազաններ»՝ 24, 25 տողերում ներառվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»՝ տող 22-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 23- ում՝ ածան հավերի գլխաքանակը:

15. «Մեղվաընտանիքներ»՝ տող 26-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»՝ 27, «Ջորիներ»՝ 28, «Գոմեշներ»՝ 29 տողերում ներառվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_47

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

 գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները)

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 17-ը


Ով է ներկայացնում___________________________
                                            (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________ 
 

Գտնվելու վայրը
______________________ 
_____________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը_____________ 
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
6-ԳՏ
 (տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 13-Ն որոշմամբ

ß

 Չլրացնել

ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌ 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 200 Թ.

 

(գլուխ)

 

Հ/հ

Ցուցանիշի անվանումը

Գյուղացիական տնտեսություններ

Բնակչության օժանդակ տնտեսություններ

Ընդամենը համայնքում

Ա

Բ

1

2

3

1

Տնտեսությունների թիվը
անասուն ունեցող և չունեցող,
ընդամենը

 

 

 

2

Բացակայող տնտեսությունների թիվը

 

 

 

3

Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

 

 

 

4

որից`  կովեր

 

 

 

5

արտադրող ցուլեր

 

 

 

6

բանող եզներ

 

 

 

7

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան

 

 

 

8

երինջներ 2 տարեկանից բարձր

 

 

 

9

չսերմնավորված էգ
մոզիներ՝ 2 տարեկանից բարձր

 

 

 

10

Խոզեր, ընդամենը

 

 

 

11

որից` մայր խոզեր

հիմնական հոտի

 

 

 

12

էգ խոզեր կազմալրման համար՝
4 -12 ամսական

 

 

 

13

Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը

 

 

 

14

որից` մաքիներ

 

 

 

15

շիշակներ

 

 

 

16

Այծեր, ընդամենը

 

 

 

17

որից՝ մայր այծեր

 

 

 

18

Ձիեր, ընդամենը

 

 

 

19

որից՝ զամբիկներ

3 տարեկան և ավելի

 

 

 

20

     Ճագարներ, ընդամենը

 

 

 

21

որից՝ մայր ճագարներ

 

 

 

22

Թռչուններ, ընդամենը

 

 

 

23

որից՝ ածան հավեր

 

 

 

24

Մորթատու գազաններ

 

 

 

25

որից՝ մայրեր

 

 

 

26

Մեղվաընտանիքներ
(հատ) 

 

 

 

27

Ավանակներ

 

 

 

28

Ջորիներ

 

 

 

29

Գոմեշներ

 

 

 

 

Ղեկավար _____________________ _____________________
զգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող

_____________________

_____________________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

զգանուն, անուն)

(Պաշտոն)

_____________________

__  ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)

(լրացման ամսաթիվը)