Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2006-01.01.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.27/6(69) Հոդ.433
Ընդունող մարմին
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.10.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշումը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 19-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների թվաքանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

2.1. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

2.2. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

2.3. 110 տողում՝ «Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը» լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար, ներառյալ «Իսկրա» ցանցի կայանները:

2.4. «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը

- մոնտաժված» (տող 113) և «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը-օգտագործված» (տող 114) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:

Մոնտաժված և օգտագործված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը, ինչպես նաև «Իսկրա» բաժանորդային ցանցի համարները:

Օգտագործված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

2.5. 120 տողում լրացվում է այլ կազմակերպությունների կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց, իսկ 121 և 122 տողերում՝ համապատասխանաբար վերը նշված կայանների մոնտաժված և օգտագործված ունակությունը:

2.6. 2-րդ բաժնի 210 տողում՝ «Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների)» արտացոլվում է հեռախոսային բաժանորդների թվաքանակը:

2.7. 220 տողում լրացվում է քարտֆոնների ընդհանուր քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 221) և տեղականների, իսկ 230 տողում՝ «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

2.8. 260 տողում լրացվում է տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը, իսկ 270 տողում՝ տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդների թվաքանակը:

2.9. Հաշվետվության 5-րդ բաժնի 510 և 520 տողերի ցուցանիշները բնութագրում են միջազգային և միջքաղաքային հեռախոսակայանների աշխատանքը: Այս տողերում արտացոլվում է վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը:

2.10. 530 տողում՝ արտացոլվում են միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):

2.11. 540 տողում՝ արտացոլվում են միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):

2.12. Հաշվետվության 550 տողը բնութագրում է հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 560 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 551 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:

 

Ներմուծեք նկարագրությունը_618

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

 Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի
20-ը


Ով է ներկայացնում___________________________
                                            (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________ 
 

Գտնվելու վայրը
______________________ 
_____________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը_____________ 
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
42-ԿԱՊ
 (տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 19-Ն որոշմամբ

«Տպագրված է»

 

 Չլրացնել ß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ
200____ թ.   համար

 

1. Կայանները, ենթակայանները ԵՎ դրանց ունակությունը
 

 

Տողի համարը

Չափի միավորը

 Ընդա-մենը

այդ թվում`

քաղա-քային

գյուղա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը

110

հատ

 

 

 

դրանից` «Իսկրա» ցանցի

111

-''-

 

 

 

110 տողից` էլեկտրոնային

112

-''-

 

 

 

110 տողից` հեռախոսային կայանների,

ենթակայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված

113

համար

 

 

 

օգտագործված

114

-"-

 

 

 

113 տողից` էլեկտրոնային հեռախոսային

կայանների ունակությունը

113.1

-"-

 

 

 

114 տողից` էլեկտրոնային հեռախոսային

կայանների ունակությունը

114.1

-"-

 

 

 

113 տողից` ավտոմատ միջքաղաքային

հեռախոսային ցանց ելք ունեցող

իջազգային

113.2

-"-

 

 

 

միջքաղաքային

113.3

-"-

 

 

 

113.2 և 113.3 տողերից սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

115

-"-

 

 

 

Այլ իրավաբանական անձանց հեռախոսային կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց

120

հատ

 

 

 

120 տողից` հեռախոսային կայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված

121

համար

 

 

 

օգտագործված

122

-''-

 

 

 

120 տողից, որոնք ելք ունեն ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց

123

-"-

 

 

 

123 տողից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

124

-"-

 

 

 

Բջջային կապի կայանների քանակը

130

հատ

 

 

 

Բջջային կայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված

131

համար

 

 

 

օգտագործված

132

-"-

 

 

 

 

2. Ապարատների ԵՎ բաժանորդների թվաքանակը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

   Ընդա-մենը

այդ թվում`

քաղա-քային

գյուղա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների)

210

հատ

 

 

 

դրանից՝  բնակարանային

211

-"-

 

 

 

Քարտֆոնների քանակը

220

-''-

 

 

 

դրանից` ունիվերսալ

221

-"-

 

 

 

220 տողից`  հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը

222

-''-

 

 

 

«Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը

230

-''-

 

 

 

Շարժական կապի բաժանորդների թվաքանակը

240

-''-

 

 

 

այդ թվում` ռադիոորոնման (փեյջերային)

241

-''-

 

 

 

ռադիալ գործողության

242

-''-

 

 

 

բջջային

243

-''-

 

 

 

Գործող կապուղիների քանակը

250

-''-

 

 

 

Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը

260

-"-

 

 

 

Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդների թվաքանակը

270

-"-

 

 

 

 

3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Չափի միավորը

   Ընդա-մենը

այդ թվում`

քաղա-քային

գյուղա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

Օդային գծերի երկարությունը

310

կմ

 

 

 

Խողովակաշարի երկարությունը

320

կանալ-կմ

 

 

 

Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը

330

կանալ- վերջ

 

 

 

դրանցից` թվային կապուղիների

(կանալներ) քանակը

331

-"-

 

 

 

Մալուխների ընդհանուր երկարությունը

340

կմ

 

 

 

դրանցից` օպտիկամանրաթելային

341

-''-

 

 

 

 

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

   Ընդա-մենը

այդ թվում`

քաղա-քային

գյուղա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված դիմումների քանակը

410

հատ

 

 

 

Տեղադրված հեռախոսային ապարատների քանակը տարվա վերջի դրությամբ

420

-''-

 

 

 

 

5. Կապի աշխատանքի որակը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ընդա-մենը

այդ թվում`

քաղա-քային

գյուղա-կան

Ա

Բ

Գ

1

2

3

Միջազգային հեռախոսակայանների չաշխատած ժամերը

510

կապուղի/
ժամ

 

X

X

Միջքաղաքային հեռախոսակայանների չաշխատած ժամերը

520

-''-

 

 

 

Միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները)

530

-''-

 

X

X

Միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները)

540

 

 

 

 

Ընդունվել են հայտեր հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ

550

հատ

 

 

 

Հայտնաբերվել են խափանումներ հեռախոսակայաններում

560

-''-

 

 

 

դրանցից՝ վերացվել են մեկ օրվա

ընթացքում

551

-''-

 

 

 

 

Ղեկավար _____________________ _____________________
զգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող

_____________________

_____________________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

զգանուն, անուն)

(Ստորագրություն, պաշտոն)

_____________________

__  ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

 ______________________@____________________