«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2003 թվականի N 666-Ն
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
էլեկտրամոնտաժման աշխատանքներ,
սանիտարատեխնիկական աշխատանքներ,
հարդարման աշխատանքներ,
կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում:
(2-րդ կետը խմբ. 08.04.04 N 469-Ն, լրաց. 20.01.05 N 10-Ն)
3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության NN 2 և 3 կառավարական տները` համապատասխանաբար 741487665 դրամ և 197454289 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(5-րդ կետը փոփ. 08.08.03 N 998-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`
ա) ապահովել համապատասխան տարածքների անհատույց օգտագործման տրամադրումը պետական մարմիններին` համաձայն հավելվածի.
բ) տարածքներ օգտագործողների հետ համատեղ ապահովել համապատասխան պայմանագրերի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
7. Սահմանել, որ մինչև պետական կազմակերպության սահմանված կարգով պետական գրանցումը NN 2 և 3 կառավարական տների սպասարկումը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
N 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN Պետական մարմնի անվանումը Անհատույց օգտագործման
ը/կ
տրամադրվող տարածքի նկարագիգրը
1.
ՀՀ առողջապահության
նախարարություննորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը
(31 սենյակ)
2.
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարությունգործող մասնաշենքի 2-րդ հարկի
ձախակողմյան թևը (13 սենյակ)
3.
ՀՀ բնապահպանության
նախարարություննորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 5-րդ
հարկը (27 սենյակ)
8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը
4.
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություննորակառույց մասնաշենքի 1-ին հարկը
(31 սենյակ)
5.
ՀՀ կրթության և գիտության
նախարարություննորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը
(31 սենյակ) և 7-րդ հարկից 4 սենյակ
8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը
6.
ՀՀ մշակույթի, երիտասարդության
հարցերի ևսպորտի նախարարություն նորակառույց մասնաշենքի 7-րդ
հարկից 27 սենյակ
8-րդ հարկի կենտրոնական հատվածի 170 քառ. մետր տարածքը
7.
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարություննորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 3-րդ
հարկի ձախակողմյան թևը (13 սենյակ)
8.
ՀՀ քաղաքաշինության
նախարարություննորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 4-րդ
հարկը (27 սենյակ)
9.
ՀՀ ազգային վիճակագրական
ծառայությունգործող մասնաշենքի 6-րդ և 7-րդ հարկերը
(54 սենյակ)
8-րդ հարկից 120 քառ. մետր օժանդակ տարածքը
(Ցանկը լրաց. 25.03.04 N 410-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2019, N 1639-Ն | 14.12.2019, N 666-Ն | |
04.07.2018, N 744-Ն | 19.07.2018, N 666-Ն | |
03.05.2007, N 573-Ն | 01.06.2007, N 666-Ն | |
20.01.2005, N 10-Ն | 05.02.2005, N 666-Ն | |
08.04.2004, N 469-Ն | 29.04.2004, N 666-Ն | |
25.03.2004, N 410-Ն | 22.04.2004, N 666-Ն | |
08.08.2003, N 998-Ն | 04.09.2003, N 666-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|