«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2007 թվականի N 641-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 154-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետը «վերապատրաստումն» բառից հետո լրացնել «ու հատուկ ուսուցումն» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
3) 3-րդ բաժնի վերնագիրը «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ» բառերով.
4) 7-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «և հատուկ ուսուցում անցնելու» բառերով, ինչպես նաև հանել «վերապատրաստվող խմբերի» և «վերապատրաստվողի» բառերը,
բ. երկրորդ նախադասությունը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «և հատուկ ուսուցման» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|