Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.24/14(254) Հոդ.228
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 208-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների մասին» N 15 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի «Կենսաբանական զանգվածից արտադրվող էլեկտրական էներգիայի առավելագույն սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանելու մասին» N 52-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 20-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի սահմանման մասին» N 21-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 20-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 167-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի մարտի 11-ի N 15 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 80-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի N 52-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 81-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 20-Ն և N 21-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 86-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 167-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի N 21-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 207-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի N 166-Ն որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» N 175 որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 246-Ն որոշումը:

2. (կետն ուժը կորցրել է 15.06.07 N 272-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 4-ից։

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.2007, N 272-Ն 26.07.2007, N 208-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան