Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.745
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2007 թվականի N 390-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 942-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2007 թ.
հունիսի 13-ի N 390-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Կատարողները

Իրականացվելիք աշխատանքները

Փաստաթղթերն ստացող մարմինները

Աշխատանքների կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

 

 

ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄ

 

 

1.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և (ուղարկում) տրամադրում

ՀՀ պետական
կառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի հունիսի
26-ը

2.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

բյուջետային եկամուտների առանձին տեսակների գծով ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների կանխատեսումների կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում

ՀՀ պետական
կառավարման
մարմիններ


ՀՀ կենտրոնական բանկ

մինչև 2007
թվականի հունիսի
26-ը

3.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
(յուրաքանչյուրն իր կողմից վերահսկվող վճարների մասով)

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից
2004-2006 թվականների արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված
բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը՝
ըստ նշված վճարների առանձին տեսակների

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի հունիսի
26-ը

4.

ՀՀ բնապահպանության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տարածքային
կառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի հունիսի
26-ը

5.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների, 2006 թվականի ելակետային տվյալների տարածքային կառավարման մարմիններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի հունիսի
26-ը

6.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ ազգային
վիճակագրական
ծառայություն

ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական
ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ
ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առևտրի և
տնտեսական
զարգացման
նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

մինչև 2007
թվականի հունիսի
30-ը

7.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի համայնքների բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային
կառավարման
մարմինների միջոցով
տեղական
ինքնակառավարման
մարմիններ

մինչև 2007
թվականի հունիսի
30-ը

8.

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում

նշված
նախարարություններ բնապահպանական
ծրագրեր ներկայացրած
ՀՀ համապատասխան
համայնքներ

մինչև 2007
թվականի հուլիսի
17-ը

9.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների` սույն ժամանակացույցի 2-րդ կետին համապատասխան տրված մեթոդական ցուցումների համաձայն կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

10.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի գումարների` սույն ժամանակացույցի 2-րդ կետին համապատասխան տրված մեթոդական ցուցումների համաձայն կանխատեսումների կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

11.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ցանկի` ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարության
կողմից տրված ցանկում նշված
պարբերականության

12.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2008-2010 թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և անհրաժեշտության դեպքում դրանց ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

13.

ՀՀ բնապահպանության նախարարություն

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2008 թվականի տարեկան ծրագրի նախագծի մշակում և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

14.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող` ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
8-ը

15.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով ներկայացնելը` ՀՀ կառավարության հավանությունն ստանալու համար, այդ թվում`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարություն`
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2008 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական, պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
8-ը

 

 

2. ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2008 թվականի ծրագրի նախագիծը.
3. ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական նպատակային 2008 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա) «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2008 թվականի ծրագիրը,
բ) «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2008 թվականի ծրագրի նախագիծը.
5. ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված`
ա) «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2008 թվականի ծրագրի նախագիծը,
բ) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2008 թվականի ծրագրի նախագիծը.

 

 

16.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

իրենց` 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի` մեթոդական ցուցումների համաձայն կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

17.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մարզի (Երևան քաղաքի) տարածքում տեղաբաշխված համայնքներից ստացված՝ մեթոդական ցուցումների համաձայն կազմված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

18.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ՝ համագործակցում վերջիններիս համակարգին վերաբերող՝ մարզպետների (Երևանի քաղաքապետի)՝
ա) կողմից իրականացվող ծրագրերի գծով և,
բ) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում

ՀՀ պետական կառավարման
մարմիններ

 

19.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

20.

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2008 թվականի բյուջեի ծախսերի նախագծի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

21.

ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՀՀ կենտրոնական բանկ

մեթոդական ցուցումների համաձայն օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2008 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

22.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
1-ը

23.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ առանձին համայնքների, մշտական բնակչության թվի գծով ելակետային տվյալների տրամադրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
10-ը

24.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով ըստ առանձին համայնքների, 2006 թվականի ելակետային տվյալների տրամադրում` մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության կողմից
սահմանված ժամկետներում

25.

ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ

ՀՀ կառավարության 2008 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող՝ 2008 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
16-ը

26.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

2008 թվականի բյուջետային տարում ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
16-ը

27.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցումների ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով

տեղական
ինքնակառավարման
մարմիններ

նշված տվյալներն
ամբողջական ձևով
ստանալու օրվանից`
10-օրյա ժամկետում

28.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

1. Հարկային եկամուտների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և պետական տուրքի (յուրաքանչյուրն իր մասով) 2008 թվականի մուտքերի գնահատականների տրամադրում` ըստ առանձին հարկատեսակների (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող բյուջետային եկամուտների գումարները)
2. ՀՀ 2008-2010 թթ. ՄԺԾԾ-ով 2008 թվականին իրականացվելիք հարկային վարչարարության միջոցառումների ծրագրի փոփոխությունների (եթե այդպիսիք նախատեսվում են) և դրանց գնահատականի տրամադրում (ըստ առանձին հարկատեսակների)

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

մինչև 2007
թվականի օգոստոսի
22-ը

29.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2008 թվականի բյուջետային տարում ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկի վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2007
թվականի սեպտեմբերի
4-ը

30.

ՀՀ պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով)

պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող 2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարության
կողմից սահմանված
ժամկետներում

31.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն

«Համայնքի բյուջեի
եկամուտները նվազեցնող`
Հայաստանի
Հանրապետության
օրենքների կիրարկման
արդյունքում համայնքի
բյուջեի եկամուտների
կորուստները պետության
կողմից փոխհատուցելու
կարգի մասին» ՀՀ օրենքով
և ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարության կողմից
սահմանված
ժամկետներում

32.

 

ՀՀ պետական կառավարման մարմինների 2008 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսումների և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2008 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի կանխատեսումների քննարկում ՀՀ վարչապետի մոտ

 

մինչև 2007 թվականի սեպտեմբերի 15-ը

33.

 

ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2008 թվականի բյուջեի նախնական քննարկում և այն ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում

 

մինչև 2007 թվականի սեպտեմբերի 21-ը

34.

Հանրապետական գործադիր մարմիններ

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում` ՀՀ կառավարությունում

 

մինչև 2007 թվականի սեպտեմբերի 21-ը

35.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2007 թվականի սեպտեմբերի 25-ը

36.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում

 

մինչև 2007 թվականի սեպտեմբերի 29-ը

37.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2007 թվականի հոկտեմբերի 3-ը

38.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

«ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում

ԶԼՄ

ՀՀ 2008 թվականի
պետական բյուջեի
նախագիծը ՀՀ Ազգային
ժողով ներկայացնելու
օրվանից եռօրյա
ժամկետում

39.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների ուղարկում

ՀՀ տարածքային
կառավարման մարմինների միջոցով` տեղական
ինքնակառավարման
մարմիններ

«ՀՀ 2008 թվականի
պետական բյուջեի
մասին» ՀՀ օրենքն
ընդունվելուց հետո
10-օրյա ժամկետում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան