«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2007 թվականի N 609-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 15-րդ կետի`
ա. «ա», «գ», «ե» և «ը» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է հիմնադրին, ընտրում է խորհրդի նախագահ (որը հաստիքային աշխատող չէ)` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.»,
«գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրությունները.»,
«ե) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.»,
«ը) լսում և գնահատում է ռեկտորի հաշվետվությունը համալսարանի տարեկան գործունեության մասին.»,
բ. «դ» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 23-րդ կետի առաջին պարբերության մեջ «գիտությունների թեկնածու կամ դոկտոր» բառերը փոխարինել «դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը» բառերով.
3) 59-րդ կետում «Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «և պետական կրթաթոշակների հավելավճարներ» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|