ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մայիսի 2007 թ. |
թիվ 162-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՇԻՐԱԿ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Շիրակ Հանրախանութ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի մայիսի 4-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի մայիսի 17-ի թիվ 22 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Շիրակ Հանրախանութ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` գործունեությունը քաղաք Երևան, Լենինականի 4 հասցեում իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|