Basic information
Number
N 187-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.02.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.02.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.02.2012
Effective date
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 187-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ կնքված ենթահամաձայնագրերով իրականացվելիք ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով հատկացվող գումարներն օգտագործելու համար:

2. Արտաբյուջետային բանկային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան