Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.31/28(552) Հոդ.677
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 561-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանելու մասին» N 1914-Ն որոշմամբ սահմանված` ոստիկանությունում ծառայության անցնելու համար առանձին մասնագիտությունների և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.

«

 8. 

Իրավագիտություն (քննչական գլխավոր վարչության պետ, քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, քննչական վարչության պետ, քննչական վարչության պետի տեղակալ, քննչական բաժնի պետ, քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական բաժանմունքի պետ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ավագ քննիչ, քննիչ)  

մինչև 42 տարեկան

»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 21
Երևան