Գլխավոր տեղեկություն
Համար
N 642-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2007 թվականի N 642-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2007 թվականի առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 13,871,181 դրամ, 7864.8 եվրոյին և 1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` 3,458,321 դրամ, «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը` 10,412,860 դրամ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 7864.8 եվրոյին համարժեք դրամ, և «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` օդանավակայաններում մատուցած ծառայությունների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 8
Երևան