Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 1 դեկտեմբերի 2011 թվականի N 47

8. ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանությանը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

դեկտեմբերի 1-ի նիստի N 47

արձանագրային որոշման

 

Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությունը մշակվել են` օգտագործելով նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանի Դաշնությունում կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման գիտականորեն հիմնավորված դրույթները: Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության (այսուհետ` ԱՆ) արդյունավետության գնահատման մեթոդներն իրենց մեջ ներառում են.

 1) կարկտային և կարկտավտանգավոր պրոցեսների վրա ներգործության ընթացքում, նրանց վրա ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման (радиолокационный) մեթոդը, նպատակ ունենալով որոշելու դադարեցնել կամ շարունակել աշխատանքները,

 2) հակակարկտային պաշտպանության (այսուհետ` ՀԿՊ) մեկ սեզոնի կամ պաշտպանության ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ ֆիզիկական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշել, թե որքան են կրճատվել կորուստները պաշտպանության շնորհիվ,

 3) մեկ սեզոնի կամ ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշելու տնտեսական օգուտը, շահավետությունը և փոխհատուցումը:

Կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մթերքների կորուստը գնահատելու նպատակով ստեծղվում է միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ մարզպետարաններից և՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

 2. Ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման եղանակները տարբերակվում են ըստ ներգործության օբյեկտների (այսուհետ` ՆՕ) կարգերի: Նրանք հիմնվում են ՆՕ-ի յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող տարբեր չափանիշների վրա և կիրառվում են ներգործության ընթացքում:

 3. ՀԿՊ աշխատանքների ֆիզիկական և տնտեսական արդյունավետության գնահատումը կատարվում է սեզոնի ավարտից հետո:

 4. ՀԿՊ աշխատանքների վիճակագրական գնահատումը կատարվում է մի շարք տվյալների հիման վրա, որոնք բնութագրվում են կարկտի հասցրած վնասի չափով մինչև պաշտպանությունը և պաշտպանության ժամանակ, ընդգրկելով նվազագույնը 3 տարի:

 

II. ՏԱՐԲԵՐ ԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ


 

5. ԱՆ - արդյունավետության ցուցանիշներ են.

 1) ներգործվող օբյեկտների զարգացման միտումի փոփոխությունը,

 2) կարկտահարության դադարումը, կարկտային օջախի այսուհետ` (ԿՕ) ծավալի, կարկտի կինետիկ էներգիայի և չափերի նվազումը,

6. Ներգործված կոնվեկտիվ օջախների զարգացման միտումի փոփոխությունը որոշվում է ռադիոարձագանքի կառուցվածքի ձևափոխմամբ և պրոցեսի կարկտավտանգավորության աստիճանը բնորոշող ռադիոլոկացիոն բնութագրիչների արժեքների ժամանակային ընթացքով: Բնութագրիչները չափվում են λ=10 սմ ալիքի երկարության համար: Դրանք են.

 1) - H15 , H45 , H55 , H65 ( Hհ =H հ- H0), որտեղ

 2) - H0-ն ծովի մակերևույթից 00 C – իզոթերմի բարձրությունն է (կմ),

 3) – Hո–ը ծովի մակերևույթից Zո- ռադիոլոկացիոն անդրադարձելիության իզոգծի բարձրությունն է (կմ),

 4) -Z(abz)10max - ռադիոտեղորոշման անդրադարձելիության մեծագույն արժեքն է,

 5) -Zs(abzկմ3) – պրոցեսի ծավալի գումարային անդրադարձելիությունն է

 Z10  ≥ 45dbz-ի համար,

7. Կարկտահարության ավարտը, կարկտային օջախի ծավալի, կարկտի չափերի և կինետիկ էներգիայի նվազումը որոշվում են հետևյալ բնութագրիչների ժամանակային փոփոխություններով.

 1) -V45, V55, V65 (կմ3) – ռադիոարձագանքի ծավալներ, Z10 > 45, 55 և 65 dbz- ին համապատասխան,

 2) -d(սմ)max- օջախի մեջ կարկտի առավելագույն չափ,

 3)  -E1(Ջոուլ.մ-2 վ-1) – կարկտի կինետիկ էներգիայի հոսք:

 8. Սույն մեթոդական ցուցումների 7-րդ կետում թվարկված ռադիոտեղորոշման բնութագրիչները չափվում են АСУ ,,Антиград,, ավտոմատացված համակարգի միջոցով:

 9. Ներգործության արդյունավետության գնահատումը կատարվում է ՆՕ-երի տարբեր կարգերի բնութագրող հատկանիշներով: Ներգործության օբյեկտները հիմնականում բաժանվում են 4 կարգերի:

 1) I կարգ- Զարգացող կոնվեկտիվ օջախ, որի առաջին ռադիոարձագանքը հայտնվում է կարկտավտանգավոր պրոցեսների մոտակայքում և որն ունի հետևյալ բնութագրիչները.

 

1կմ < Hm < 4կմ

15dbz < Z10 < 35dbz , որտեղ

Hm = Hm -Ho  (կմ)

 

 2) II կարգ- Կարկտավտանգավոր ԿՕ, հետևյալ բնութագրիչներով

 

 H∆z  > 2.5 կմ, որտեղ H∆z =(H∆z-Ho)-ը զրոյական իզոթերմից

 

առավելագույն անդրադարձելիության բարձրությունն է, երբ

 

 35 < Z10 < 55 dbz

 

 0.1 < P < 0.4

 

 3) III կարգ –կարկտային ԿՕ, որից ըստ ռադիոտեղորոշման տվյալների կարկուտ է տեղում

  

H45> 3կմ, երբ Z10 > 55 dbz

 

4) IV կարգ – գերհզոր կարկտային ամպեր

 

 H45 ≥ 4կմ, երբ Z10 > 65 dbz

 

 10. I կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե դիտվում է հետևյալ արդյունքներից որևէ մեկը.

 

 1) օբյեկտի ռադիոարձագանքի վերացում,

 

 2) ԿՕ-ի զարգացման դադարում և առավելագույն ռադիոարձագանքի մակերեսի փոքրացում,

 

 3) Hm -ի նվազում, մինչև Hm  < 1.0կմ, երբ Z10< 35dbz

 

 11. II կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե հետևյալ պարամետրերն ընդունում են այսպիսի արժեքներ,

 

 H35  ≤ 1.0 կմ , երբ Z10< 45dbz ; P ≤ 0.01

 

 12. III և IV կարգերի ԿՕ-ների վրա ներգործությունը հաջողված է, եթե

 1) վերանում է ռադիոարձագանքի ճակատային մասի կախված մասը (навес), ներքին սահմանի մինչև գետին հասնելու հաշվին,

 2) ձևափոխվում է գերհզոր ԿՕ-ին կամ բազմօջախ պրոցեսի կարկտաբեր ԿՕ-ներին հատուկ կարգավորված կառուցվածքը և վերածվում չկարգավորված համակարգի, որի արդյունքում առաջանում են մի քանի օջախներ Z10<50dbz- ով,

 3) նվազում են հետևյալ հարաչափերի շեմային արժեքները մինչև

H45  ≤ 1 կմ, Z10 <45dbz, E1 ≤ 0.1 ջոուլ.մ-2  վ-1 ,

 4) անհետանում են կարկտի կուտակման գոտիները, կամ նվազում են հետևյալ բնութագրիչների արժեքները.

 V45, V55, V65 և dmax

 

13. Ներգործության հաջողվածության գործակիցը հաշվում են հետևյալ բանաձևով.

 

  Ke

 =

 Xi(t),

 Xi(kp)

(1)

 

 որտեղ`

 -Xi(t) -ն օգտագործվող բնութագրիչների ընթացիկ, իսկ Xi(kp)-ն` շեմային արժեքներն են:

 

 Ներգործությունը հաջողված է, երբ Ke < 1:

 

III. ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (ՀԿՊ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

 14. ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետության ցուցանիշներ են համարվում կարկտային տեղումների հետևյալ բնութագրերը.

 1) կարկտային տեղումների հաճախականությունը (F),

 2) կարկտային տեղումների մակերեսը (SN հա),

 3) կարկտային տեղումների E կինետիկ էներգիան և EZ գումարային կինետիկ էներգիան (ջոուլ.մ-2  վ-1),

 4) կարկտահարությունից վնասված գյուղատնտեսական մշակաբույսերի Sո(հա) մակերեսը,

 5)կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի վնասվածության աստիճանը (K%) ,

 6) կարկտահարությունից վնասված մակերեսը (S100, հա) բերված 100% վնասվածության,

 7) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը (N,%) :

15. Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության փորձարարական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումն իրականացվում է կարկտային տեղումների նշված բնութագրիչների արժեքների համեմատությամբ: Համեմատվում են տվյալ տարում պաշտպանվող տարածքի այսուհետ` (ՊՏ) վրա XS բնութագրիչների արժեքները և մինչև պաշտպանությունը նրանց միջին բազմամյա արժեքները (պատմական շարժի եղանակ) կամ XS –ն` ստուգիչ տարածության (ՍS) վրա այդ նույն բնութագրիչների արժեքները (XC )`

 

  Eƒ 

 = (1-

 Xs

)  .100%
 Cs Xc
(2)

 

  Eƒ 

 = (1-Ki

Xs

)  .100%

 Xc

(3)

 

որտեղ`

 1) Eƒ – կարկտային պրոցեսների վրա ԱՆ ֆիզիկական արդյունավետությունն է, որը ցույց է տալիս, թե քանի %-ով է կրճատվել արդյունավետության ցուցանիշի օգտագործվող արժեքը (F, SN , E, K, SN , S100 ) ,

 2) Gs  - ՊՏ-ում տվյալ տարվա ընթացքում կարկտավտանգավորության գործակից,

3)

Ki

 =

Xs

 Xc

– արդյունավետության i-րդ ցուցանիշի հարաբերակցության գործակից ՊՏ-ում և ՍS-ում,

  

16. Արտադրական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումը կատարվում է հետևյալ բանաձևերի միջոցով.

 

  Eƒ 

 = (1-

Ns

)

 .100%

 GsNc

(4)

 

 որտեղ`

 1) Eƒ  – ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետություն

 2) NS – պաշտպանության տարում ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի կորուստը (%),

 3) Nc- մինչև պաշտպանությունը ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի բազմամյա միջին կորուստը (%),

 17. NS և  Nc-ի հաշվարկը.

 

NS

=

S100

 .100%

 Sk

(5),

 

Nc

=

1 mi=1

S100i

 .100%
m

 Ski

(5ա),

 

 որտեղ`

 - Sk  - ն ՊՏ-ի մշակվող մակերեսն է, իսկ m-ը դիտարկվող տարիների քանակը,

 18. S100 –ի հաշվարկի բանաձև

S100

=

mi=1

Ki SNi

 100%

(6),

 

 որտեղ`

 1) i -ն ՊՏ-ի 1%-ից ոչ պակաս մակերես ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի քանակն է,

 2) Ki -ն և SNi -ն i-րդ մշակաբույսի վնասի աստիճանն է (%) և մակերեսը (հա):

 19. Կարկտավտանգավորության գործակցի հաշվարկ.

 1) մինչև պաշտպանությունը

 

 GC 

 =

 Nci

 Nc

(7)

 որտեղ`

 ա.  Nci -ն մինչև պաշտպանությունը i-րդ տարում կարկտահարությունից մշակաբույսերի կրած վնասն է (%),

 բ. Nc -դիտարկվող տարիների ընթացքում միջին կորուստը

 2) պաշտպանության տարիներին

 

 Gs

 =

4i=1 AiNi
____________

4i=1AiNi

(8)

 

 որտեղ`

 ա. Ai-ն կշռային գործակիցն է ըստ ՆՕ-ների կարգերի,

 - I կ. ՆՕ           A1= 0.1

 - II կ. ՆՕ          A2= 0.3

 - III կ. ՆՕ         A3= 1

 - IV կ. ՆՕ        A4= 5

 բ. Ni - ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների քանակն է,

 գ. Ni-ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների բազմամյա միջինն է:

 

IV. ՀԿՊ-ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

20. ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության ցուցանիշներն են.

1) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը մինչև պաշտպանությունը` Nc և պաշտպանության տարում` Ns (կամ ՍՏ- ում և ՊՏ-ում) (%),

2) պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտահարության պատճառած կորուստների կրճատման աստիճանը` Es (%),

3) գործառնական (գ) և կապիտալ (կ) ծախսերը ՀԿՊ իրականացնելու համար (դրամ),

4) ՊՏ-ի մշակվող մակերեսը` Sk (հա):

 21. ՀԿՊ-ի տարեկան տնտեսական արդյունավետությունը` Ee, հաշվարկվում է, որպես կարկտի հասցրած պոտենցիալ` Yc  և իրական` Ys – կորուստների տարբերություն, հետևյալ բանաձևով.

 

1)

Ee

=

 Yc-Ys

1

 (Nc . Gs -Ns) Sk. C

 100

(9)
  

 որտեղ `

ա. Yc= Nc . Gs  .S .C - ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած պոտենցիալ կորուստներն են, եթե ՀՏՊ չի իրականացվում (դրամ),

բ. Yc= Nc . S .C– ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած փաստացի կորուստն է (դրամ),

գ. C- ՊՏ-ի 1 հա-ից ստացած բերքի միջին արժեքն է (դրամ/հա),

 

2)


C


=

mi=1Bi Ci Si
___________

 Sk

(10)

 

 որտեղ`

 ա. Bi-  հաշվետու տարում ՊՏ-ի -րդ մշակաբույսի միջին բերքատվությունն է (տոննա/հա),

 բ.  Ci- i-րդ մշակաբույսի մեկ տոննայի արժեքն է շուկայական գներով (դրամ/տոննա),

 գ. Si- i-րդ մշակաբույսի զբաղեցրած մակերեսն է (հա),

 դ. Sk- ՊՏ-ի մշակվող մակերեսն է (հա):

 

 22. ՀԿՊ իրականացնելու հետևանքով պայմանական մաքուր եկամուտը` d (դրամ) հաշվվում է հետևյալ բանաձևով.

 

d

=

 Ee-U  =(Yc -Ys) -(G+0,15Կ)
(11)

 որտեղ`

 1) U- ն ՀԿՊ-ի վրա կատարված տարեկան ծախսերն են (դրամ) ,

 2) Գ - ն ՀԿՊ-ի վրա կատարված գործառնական ծախսերն են (դրամ),

 3) Կ–ն կապիտալ ներդրումները, ներառյալ հակակարկտային կենտրոնների և հակակարկտային կայանների հիմնական սարքավորումների սկզբնական արժեքը,

 4) 0,15 - ն նորմատիվային գործակիցն է, որը հաշվի է առնում կապիտալ ներդրումների մաշվածությունը:

 23. ՀԿՊ փոխհատուցելիությունը և շահութաբերությունը` R (рентабельность) հաշվվում է հետևյալ բանաձևով .

 

 

R

=

Ee

U

(12)

 

 24. Gs ,Ns,Nc , Ee և d մեծությունների արժեքների հաշվարկը կատարվում է նախորդ տարիների համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների և Հակակարկտային կենտրոնների հաշվետվությունների հիման վրա համաձայն աղյուսակներ 1-ից 7-ի:

Աղյուսակ 1

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Կարկտահարության օրերը

Վնասված գյուղ.մշակաբույսերի մակերեսը Sոi (հա)

Վնասվածության աստիճանը Ki (%)

S100 =Sոi . Ki/100% (հա)

18.06.90

200

100

200

 

400

>50

300

 

300

>20

105

 

450

0-20

45


 S100 = 650

օրինակ


Sk = 20000 հա, ապա Ns=

S100
___


100%=

650
____

 
=3,25%

Sk

20000

 

Աղյուսակ 2

 

 

ՏԱՐՎԱ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

Պաշտպանության տարի

Ներգործված ՆՕ-ների թիվն ըստ կատեգորիաների

I

I I

I I I

IV

1979

5

33

40

6

1980

7

42

50

4

1981

6

80

25

5

1982

10

85

30

7

1983

16

60

35

3

միջին

9

60

36

5

1984

13

75

34

9

Տեղադրելով այս տվյալները (8)-ի մեջ կստանանք 1984թ-ի կարկտավտանգավորության գործակիցը

Gs=

0,1.13+03.75+34+5.9

=

82,55

 =1,3

0,1. 9+0,3.60+36+5.5 

63,7

 

Աղյուսակ 3

ՀԿՊ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Պաշտպանության տարի

Գործառնական ծախսերը (դրամ)

Կապիտալ ներդրումների ծավալը (դրամ)

Վնասված գյուղ.մշակաբույսերի մակերեսը վնասված 100% վնասի S100 (հա)

Պաշտպանության տարում կարկտի հասցրած վնասը (դրամ)

   

 

Աղյուսակ 4

 

ԿԱՐԿՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՈՒՍՏ

 

Վնասված գյուղատնտեսական մշակաբույսի անվանումը

Բերքատվությունն Bi  (տոննա/հա)

Գյուղատնտեսական մթերքի արժեքը Ci  (դրամ/ տոննա)

Վնասված գյուղմշակաբույսի մակերեսը վերածված 100% վնասի S100 (հա)

Փաստացի կորուստը
Ys (դրամ)

         
         
         

Ընդամենը

       

 

 Տվյալները ստացվում են միջգերատեսչական հանձնաժողովից` համաձայն կազմված արձանագրությունների:

 

Աղյուսակ 5

 

1 ՀԱ-Ի ՍՏԱՑՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ

 

Գյուղ. մշակաբույսի անվանումը

Ցանկատարածության Si մակերեսը (հա)

Միջին բերքատվությունը Bi (տ/հա)

Գյուղ. մթերքի արժեքը Ci (դրամ/տոննա)

1 հա-ից ստացված բերքի արժեքը C (դրամ/հա)

         
         
         
         

Ընդամենը

       

ՊՏ-ի 1 հա-ից ստացված բերքի միջին արժեքը (դրամ/հա)

       

 

 Տվյալները ստացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Աղյուսակ 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 _____ ________ 201 թ.

 

Պաշտպանվող տարածություն հազ. հա

Մշակված օջախների քանակը

Կատարած կրակոցների քանակը

Կարկտահարությունից տուժած մարզը և համայնքը

Գյուղատնտեսական մշակաբույսերի
վնասված տարածությունները, հա

Ծանոթություն

Պաշտպանվող տարածությունում

ընդհանուր

այդ թվում գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցրած տարածություններ

Վնասված տարածությունը (հա)

Վնասվածության %

Ընդհանուր վնասված տարածությունը (հա)

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Աղյուսակ 7

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_________________ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներգործման
ամսաթիվը

Օջախների քանակը

Դիտարկ ման ժամանակը

Նեգործությունից 20 րոպե առաջ և ներգործության ընթացքում

Ներգործման ժամանակը

Կրակոցների քանակը

Ներգործությունից հետո

Հատուկ նշումներ

Կարկտահարություն

սկիզբ

ավարտ

HB

tB

H45

t45

 Z10max

սկիզբ

ավարտ

HB

TB

H45

t45

 Z10max

Պաշտպանվող տարածքում

Չպաշտպանվող տարածքում

Հանրապետության տարածքում

   
                                       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան