Գլխավոր տեղեկություն
Համար
N 551-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2007-23.04.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.671
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 551-Ն

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 551-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը:

2. Փոխպատվաստման նպատակով ներմուծման են ենթակա միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված դոնորական օրգանները և (կամ) հյուսվածքները:

3. Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են ներմուծել միայն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

4. Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծող առողջապահական կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` ներմուծող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) մինչև Հայաստանի Հանրապետության տարածք դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելը պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն)` համաձայն NN 1 և 2 ձևերի:

5. Թույլտվություն ստանալու համար ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 3 ձևի, դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելու վերաբերյալ, որտեղ`

ա. ներմուծող կազմակերպության դեպքում նշվում են անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, դրա գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները,

բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, դրա գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները.

2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ու դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը.

3) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը.

4) տեղեկանք համապատասխան մասնագիտացում և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում ունեցող համապատասխան մասնագետների առկայության մասին.

5) արտահանող երկրի իրավասու մարմնի թույլտվության պատճենը (առկայության դեպքում):

6. Ներկայացված փաստաթղթերի պատճենները կնքվում և ստորագրվում են ներմուծող կազմակերպության իրավասու անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

7. Եթե ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա պետական կառավարման լիազոր մարմինն առաջարկում է 5-օրյա ժամկետում լրացնել այն:

8. Թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չներկայացվելու դեպքում կամ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Թույլտվության մերժման դեպքում պետական կառավարման լիազոր մարմնի որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը:

10. Թույլտվություն տալու հայտը բավարարելու դեպքում պետական կառավարման լիազոր մարմինը 2-օրյա ժամկետում տրամադրում է թույլտվություն` 3 օրինակից: Պետական կառավարման լիազոր մարմնի կողմից 2-օրյա ժամկետում թույլտվություն չտրամադրվելու դեպքում թույլտվությունը համարվում է ստացված:

11. Թույլտվությունը գործում է թույլտվության տրամադրման օրվանից` 5 տարի ժամկետով:

12. Թույլտվության մեկ օրինակը մնում է պետական կառավարման լիազոր մարմնում, երկրորդ օրինակը ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվում է մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմին, իսկ երրորդ օրինակը պահվում է ներմուծող կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ:

13. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնին ներկայացնում է թույլտվությունը, ինչից հետո մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինն անմիջապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների բացթողում, եթե ներմուծելիս առկա է դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման բժշկական հայտարարագիրը, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) օրգաններ և (կամ) հյուսվածքներ տեղափոխող ավիաընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը.

2) ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները.

3) դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները հաստատելու մասին բժշկական հաստատության իրավասու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը.

4) բժշկական հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

14. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լիազոր անձն ստորագրում է տեղափոխող (հանձնող) կազմակերպությունից դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտը` համաձայն N 4 ձևի:

15. Թույլտվությունը չի կարող վերաձևակերպվել այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:

16. Թույլտվության կորստի դեպքում ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հազար և ավելի տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տպագրում է հայտարարություն: Տպագրված հայտարարության և դիմողի գրավոր դիմումի հիման վրա պետական կառավարման լիազոր մարմինը ներմուծողին է տրամադրում թույլտվություն` վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը:

17. Ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը դոնորական օրգանները և (կամ) հյուսվածքներն ստանալու պահից 5-օրյա ժամկետում պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հաշվետվություն` համաձայն N 5 ձևի, դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման և օգտագործման մասին, որին կից ներկայացվում են նաև`

1) դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի պատճենը.

2) դիակի դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս` տեղեկություններ դիակային դոնորի մասին: Տեղեկությունների ցանկը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.

3) տեղեկանք դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների որակի մասին: Տեղեկանքի ձևը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

18. Պետական կառավարման լիազոր մարմինը յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում է ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հաշվետվությունները դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման և օգտագործման վերաբերյալ:

19. Թույտվության գործողությունը կարող է դադարեցվել, եթե ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը խախտել է սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերի պահանջները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ______

Տրված ______ ___________ 20  թ.


Ներմուծող կազմակերպության անվանումը __________________________


Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը _______________________


Ներմուծող կազմակերպության գործունեության իրականացման վայրը _________


Ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները _____


_____________________________________________________



Գործողության ժամկետը ___________________

ՀՀ առողջապահության նախարար

_____________________
(ստորագրությունը)

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ______

Տրված ______ ___________ 20  թ.


Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________


Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը __________________________


Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը ______________


Ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ______


______________________________________________________



Գործողության ժամկետը ___________________

ՀՀ առողջապահության նախարար

_____________________
(ստորագրությունը)

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
_______________ - ին
(անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ներմուծող կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ___________________________________
2. Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը), հեռախոսահամարը, ֆաքսի համարը ___________________________________
3. Ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման վայրը ______________________________________________________________
_______________________________________________________________
4. Արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման և գտնվելու վայրը (հեռախոսահամարը, ֆաքսի համարը) __________________________________________
_______________________________________________________________
5. Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները _____________________
_______________________________________________________________

 

 

Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) պայմանագիր` կնքված ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության միջև.


2) ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) համապատասխան բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը.

3) տեղեկանք համապատասխան մասնագիտացում և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում ունեցող համապատասխան մասնագետների առկայության մասին.

4) արտահանող երկրի իրավասու մարմնի թույլտվության պատճենը (առկայության դեպքում):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ


__________________
(ներմուծող կազմակերպության

_______________________________________________________________

տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

______ __________ 20  թ.

 

Կ. Տ.

Ձև N 4

Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ
ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ

___ ________  20  թ.

ժամը ____________


1. Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ____________________
______________________________________________________________
2. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ պարունակող արկղերի քանակը ____________
______________________________________________________________
3. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գտնվելու
և գործունության իրականացման վայրը _____________________________________
_______________________________________________________________
4. Ներմուծող կազմակերպության անվանումը, գործունության իրականացման վայրը (անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը) ___________________________
_______________________________________________________________
5. Հատուկ նշումներ ___________________________________________________
_______________________________________________________________
    

Հանձնեցի

________________
(դոնորական օրգաններ և (կամ)
հյուսվածքներ տրամադրող
կազմակերպության լիազոր անձի
կամ դրանց տեղափոխումն
իրականացնող անձի կամ
կազմակերպության
ներկայացուցչի
ստորագրությունը,
անունը, ազգանունը)
Ստացա ________________
(դոնորական օրգաններ և (կամ)
հյուսվածքներ ներմուծող
կազմակերպության լիազոր անձի
կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը,
անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N  5

 

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
_______________ - ին
(անունը, ազգանունը)

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

1. Ներմուծող կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ___________________________________
2. Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը), հեռախոսահամարը ________________________________________________
3. Ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման վայրը ______________________________________________________________
4. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ____________
_______________________________________________________________
5. Արտահանող պետությունը, դոնորներ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը _____________________________________________
6. Ներմուծման օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________
7. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների փաթեթների քանակը __________
_______________________________________________________________
8. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների օգտագործման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, նպատակը, միջամտության տեսակը, տեղեկություն հիվանդի վերաբերյալ ______
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
9. Այլ նշումներ ______________________________________________________
_______________________________________________________________
10. Փոխպատվաստմանը մասնակցող մասնագետներ

____________
(ստորագրությունը)

____________
(ստորագրությունը)

____________
(ստորագրությունը)

____________
(ստորագրությունը)


Կից ներկայացվում են`

1) դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի պատճենը.
2) դիակի դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս դիակային դոնորի մասին տեղեկությունների ցանկի պատճենը.
3) տեղեկանք դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների որակի վերաբերյալ:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ


__________________
(ներմուծող կազմակերպության

_______________________________________________________________

տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)


______ __________ 20  թ.

 

Կ. Տ.