Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.01.28/1(43)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.12.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1999 թվականի N 39

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՈԼՈՐՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի «դ» կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1.1. Բնական գազի փոխադրում իրականացնելու պայմանագրի օրինակելի ձևը (հավելված 1):

1.2. Բնական գազի բաշխում իրականացնելու պայմանագրի օրինակելի ձևը (հավելված 2):

1.3. (կետն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)

2. Բնական գազի ոլորտում ներկրման, փոխադրման և բաշխման գործունեությունների լիցենզիա ունեցող անձանց.

2.1. Մինչև 2000 թվականի հունվարի 30-ը վերակնքել ներհամակարգային պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված ձևերին և սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:

2.2. Մինչև 2000 թվականի փետրվարի 15-ը վերակնքել սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևերին և էներգետիկայի բնագավառում բնական գազի օգտագործմամբ էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա արտադրող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

Հավելված 1


Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի 29-ի
N 39 որոշմամբ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N_____

 

Երևան - 1999 թ.

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N_____

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«___» _______________ 20  թ.                                 ք. ___________

 

__________________________________________________

(գազ առաքող ընկերության անվանումը)

 

(այսուհետև` Առաքող), ի դեմս տնօրեն (նախագահ) __________________

 

_______________________________________________ , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն ______________________________________և

                                               (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի անվանումը)

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N _____ գործունեության

 

լիցենզիայի, մի կողմից, և ___________________________________

                                                          (գազ փոխադրող ընկերության անվանումը)

 

(այսուհետև` Փոխադրող), ի դեմս տնօրեն (նախագահ) _________________

 

________________________________________________, որը

                                (տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն _____________________________________ և

                                             (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության լիցենզիայի,

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

Հոդված 1
Պայմանագրի առարկան

 

1.1 Առաքողը պարտավորվում է Բնական գազի որոշակի քանակություն առաքել և վճարել, իսկ Փոխադրողը` առաքման կետում (կետերում) Առաքողից ընդունել և համապատասխան գազաբաշխիչ կայաններ ու գազի ստորգետնյա պահեստ-կայան հասցնել և հանձնել Առաքողին կամ բաշխման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությանը` Բաշխողին սույն պայմանագրի պայմաններին համապատասխան:

1.2 Առաքման տարեկան քանակությունը (լրացվում է բոլոր գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) համար) կազմում է ____________ մլն խմ, այդ թվում ըստ եռամսյակների (կամ ամիսների` ըստ Կողմերի համաձայնության):

 (գազի քանակությունը)

1.3 Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են սույն պայմանագրով, «Բնական գազից օգտվելու կանոններով», ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 2.
Սահմանումներ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում մեծատառով գրված հասկացությունները նշանակում են.

 

Բնական գազ կամ
Գազ
բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:
Նորմալ խորանարդ մետր
կամ նխմ
չոր գազի քանակություն, որը Ցելսիուսի 20 աստիճան  ջերմաստիճանի և 101.325 կՊա ճնշման պայմաններում գրավում է մեկ խորանարդ մետր ծավալ:
Կոնդենսացման աստիճան
կամ
Ցողի կետ
Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը:
Գազի ճնշում գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն` արտահայտված կՊա:
Օր 24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է տվյալ օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Ամիս Ժամանակահատված, որը սկսվում է տվյալ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Տարի ժամանակաշրջան, որը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին:


Հոդված 3
Գազի որակը և ճնշումը

 

3.1 Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

3.2 Գազի Ցողի կետն, ըստ ջրի, առաքման կետում պետք է լինի ոչ ավելի, քան`

ձմռան շրջանում` __________-ից մինչև _________-ը ______օC

ամռան շրջանում` __________-ից մինչև _________-ը ______օC

առաքման փաստացի ճնշման պայմաններում:

3.3 Առաքման կետում Գազի ճնշումը պետք է լինի ոչ պակաս, քան ______ կՊա և ոչ ավելի, քան _____ կՊա:

3.4 Փոխադրողը գազաբաշխիչ կայաններում Գազը հանձնելիս պարտավոր է ապահովել նրա մաքրումը մեխանիկական խառնուրդներից և խոնավությունից` համաձայն գազաբաշխիչ կայանի համապատասխան սարքավորումների շահագործման կանոնների:

3.5 Փոխադրողը պարտավոր է գազ ընդունող (Բաշխող) ընկերության հիմնավորված պահանջով կատարել Գազի օդորիզացումը:

3.6 Գազաբաշխիչ կայաններում (ԳԲԿ) Գազը հանձնելիս Փոխադրողը կայանների ելքում պետք է ապահովի Գազի հետևյալ ճնշումները`

____________________  _________  ____________կՊա

(հաշվարկի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)

 (լրացվում է բոլոր ԳԲԿ-ների համար):

 

Հոդված 4
Հանձնվող Գազի քանակությունները

 

4.1 Փոխադրողը պարտավոր է ապահովել գազաբաշխիչ կայաններից Գազի հանձնումը Բաշխողին համաձայն Առաքողի կողմից ներկայացված բաշխման ժամանակացույցի: Գազի բաշխումը ամսվա ընթացքում կատարվում է հավասարաչափ: Օրական բաշխման Գազի քանակի շեղումը օրական միջին քանակությունից չպետք է գերազանցի ______ %:

Բաշխման ժամանակացույցի այն փոփոխությունների մասին, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջանում շահագործել մինչ այդ շահագործման մեջ չգտնվող գազատարներ կամ գազաբաշխիչ կայաններ, Առաքողը տեղեկացնում է Փոխադրողին ոչ ուշ, քան փոփոխությունից մեկ ամիս առաջ:

4.2 Գազի ներմղումը գազի ստորգետնյա պահեստ-կայան Փոխադրողն իրականացնում է

______________________________________ ժամանակահատվածում:

(ներմղումն սկսելու ամսաթիվը) (ներմղման ավարտի ամսաթիվը)

 

Նշված ժամանակահատվածում Փոխադրողը պարտավոր է գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղել _____________________ մլն խմ Բնական գազ:

Ներմղման ժամանակացույցի և ներմղվող Գազի քանակության փոփոխությունը իրականացվում է միայն Առաքողի գրավոր թույլտվությամբ:

4.3 Փոխադրողն ազատվում է գազի ստորգետնյա պահեստ-կայան Գազ ներմղելու պարտավորությունից, եթե Գազի ճնշումը ստորգետնյա պահեստ-կայանի հաշվառքի կայանի մուտքում ցածր է ________ կՊա:

4.4 Գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղված Գազը հանդիսանում է Առաքողի սեփականությունը:

4.5 Փոխադրողն Առաքողի պահանջով պարտավոր է ապահովել ստորգետնյա պահեստ-կայանից Գազի բացթողումը ցանց և նրա բաշխումն ըստ ԳԲԿ-ների:

 

Հոդված 5
Չափումներ և ստուգումներ

 

5.1 Գազի առաքումն Առաքողի կողմից և նրա ընդունումը Փոխադրողի կողմից կատարվում են ՀՀ տարածքում գտնվող` Առաքողի «Կողբ» հաշվառքի կայանում:

5.2 «Կողբ» հաշվառքի կայանը, ինչպես նաև Փոխադրողի կողմից սպասարկվող բոլոր հաշվառքի կայանները պետք է ապահովված լինեն Գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են ՀՀ-ում կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված են ստանդարտացման իրավասու պետական մարմինների կողմից:

5.3 Կողմերը շահագործվող բոլոր հաշվառքի կայաններում իրավունք ունեն`

 ունենալ մշտական ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).

 մասնակցել Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշտական գործընթացին և ստորագրել ընդունված-հանձնված Գազի մասին կազմված փաստաթղթերը.

 պահանջել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացում.

 կապարակնքել հաշվառքի սարքերը, իմպուլսային գծերը և փականները:

5.4 Հաշվառքի սարքերի յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգման ժամանակ հաշվառքի սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի նրանց չափումների սխալանքը:

5.5 Հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացման մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում այդ ստուգումներն անցկացվելուց առնվազն ______ ժամ առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, անկախ իրավասու կազմակերպության փորձագետների մասնակցությունը:

5.6 Եթե Կողմերը կամ անկախ իրավասու կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ հաշվառքի սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար:

5.7 Եթե Փոխադրողի (Առաքողի) հաշվառքի կայանի արտապլանային ստուգումները կատարվում են Առաքողի (Փոխադրողի) նախաձեռնությամբ և արդյունքում չի ապացուցվում այդ հաշվառքի կայանի սխալ աշխատանքի փաստ, ապա այդ ստուգումների հետ կապված ծախսերը փոխհատուցում է Առաքողը (Փոխադրողը):

5.8 Առաքման կետ առաքված Գազի ծախսի, ճնշման և ջերմաստիճանի մասին օպերատիվ տեղեկությունները հաղորդվում են երկու ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա առաքված Գազի քանակության մասին տեղեկատվությունը հաղորդվում է Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղական ժամանակով ժամը ____ -ը:

5.9 Փոխադրված և հանձնված Գազի քանակության և ճնշման մասին օպերատիվ տեղեկությունները Փոխադրողը հաղորդում է Առաքողին յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, իսկ արտակարգ իրավիճակներում` Առաքողի կողմից որոշված պարբերականությամբ: Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 11.00-ին-12.00-ն ընկած ժամանակահատվածում Փոխադրողը Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում հանձնված Գազի օրական քանակության վերաբերյալ:

 

Հոդված 6
 Գազի փոխադրման սակագինը

 

6.1* Սույն պայմանագրով գազի փոխադրման ծառայություն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի փոխադրած յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Փոխադրողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված _____ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով:

6.2** Սույն պայմանագրով գազի փոխադրումն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի փոխադրած յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Փոխադրողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով: Վճարի նշված մեծությունը ներառում է փոխադրման ծառայության վճարը` ______ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և գազի փոխադրման ցանկի սեփականության իրավունքից ծագող վճարը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնաբաժինը)`________ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

______

* Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը և փոխադրման ցանցի սեփականատերը միևնույն անձն է:

** Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը փոխադրման ցանցի սեփականատեր չէ:

 

Հոդված 7
 Վճարման կարգը (սահմանում են կողմերը)

 

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

(Սույն հոդվածում նշվում են վճարման ժամկետները և պարբերականությունը, պարտքերի

վճարման պայմանները, վճարման երաշխիքները (գույքի գրավ, կանխավճար, բանկային

երաշխիք կամ այլ երաշխիքներ` համաձայն ՀՀ օրենսդրության), հաշվեհամարները,

ուր պետք է կատարվեն վճարումները գնված գազի դիմաց և այլն)

 

Հոդված 8
Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը

 

8.1 Փոխադրողը իր պարտավորությունները կատարելիս ղեկավարվում է գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Նախավթարային և վթարային իրավիճակներում Փոխադրողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Առաքողին և սահմանված կարգով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները:

8.2 Եթե Գազի Ցողի կետն, ըստ ջրի, առաքման կետում չի համապատասխանում սույն պայմանագրի 3.2 կետի պահանջներին, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այդպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարում է Առաքողը:

8.3 Սույն պայմանագրի 7-րդ հոդվածում սահմանված վճարումների կատարման ժամկետները խախտելու դեպքում Առաքողը Փոխադրողին վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների _____%-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի ____ %-ի չափով:

8.4 Սույն պայմանագրի 4.1 կետի պահանջներն իր կողմից խախտելու դեպքում Փոխադրողը Առաքողին վճարում է տույժ` չհանձնված Գազի արժեքի ____% չափով:

8.5 Սույն պայմանագրի 4.2 կետի պահանջները իր կողմից խախտելու դեպքում Փոխադրողը Առաքողին վճարում է տույժ` չներմղված Գազի արժեքի ____%-ի չափով:

 

Հոդված 9
Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

9.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված մատակարարումների սահմանափակումներ), տվյալ պայմաններում Կողմերից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք մասամբ կամ ամբողջությամբ անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների պահպանումը:

9.2 Կողմերը պարտավոր են 9.1 կետում նշված իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանք վերացման հնարավոր ժամկետները:

9.3 Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար:

9.4 Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը պետք է հայտարարի այդ պայմանների առկայությունը հավաստող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:


Հոդված 10
Վեճերի լուծումը

 

Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:


Հոդված 11
Հատուկ պայմաններ

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի

մյուս հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

Հոդված 12
Պայմանագրի գործողության ժամկետը

 

 

12.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած ___  _________20  թ. և գործում է մինչև «_____» _________ 20  թ.:

(ամսաթիվ)                                                                   (ամսաթիվ)          

 

12.2 Առաքումները սկսելու մասին Առաքողը Փոխադրողին տեղյակ է պահում առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս, քան _____  օր առաջ:

 

Հոդված 13
Կողմերի իրավաբանական հասցեները

 

ԱՌԱՔՈՂ

ՓՈԽԱԴՐՈՂ

Փոստային կարգաթիվը ___________
Հասցեն ____________________

Հաշվարկային հաշիվ

 N _____________________
Հեռ. _________________
Ֆաքս ____________________
Էլեկտրոնային փոստ _____________
Ա. Ա. Հ._____________________
«____»  __________ 20  թ.

Կ.Տ.

Փոստային կարգաթիվը ___________
Հասցեն _____________________

Հաշվարկային հաշիվ

N _____________________
Հեռ. _________________
Ֆաքս ____________________
Էլեկտրոնային փոստ _____________
Ա. Ա. Հ._____________________ 
«____»  __________ 20  թ.

Կ.Տ.

   

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

Գրանցված է «___» ______ 20  թ.

Գրանցման N ________________

Պատասխանատու _____________

                                    (ստորագրություն)

 

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի 29-ի
N 39 որոշմամբ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

Երևան - 1999 թ.

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N ____

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«____» _______________ 20  թ.                ք. ___________

-------------------------------------------------------------------------
                  (գազ առաքող ընկերության անվանումը)

(այսուհետև` Առաքող), ի դեմս տնօրեն (նախագահ) ______________________________________________, որը
                   (տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

գործում է համաձայն______________________________________________և
               (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության

լիցենզիայի, մի կողմից, և_______________________________
                                                    (գազ բաշխող ընկերության անվանումը)

(այսուհետև` Բաշխող), ի դեմս տնօրեն (նախագահ) _________________________

 ________________________________________________, որը
                             (տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

գործում է համաձայն ____________________________________ և
                                           (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության լիցենզիայի,
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին:


Հոդված 1
Պայմանագրի առարկան

 

1.1 Առաքողը պարտավորվում է առաքել և վճարել, իսկ Բաշխողն` առաքման կետում Առաքողից կամ փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունից` Փոխադրողից ընդունել և սպառողներին բաշխել Բնական գազի որոշակի քանակություն` սույն պայմանագրի պայմաններին համապատասխան:

1.2 Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են սույն պայմանագրով, «Բնական գազից օգտվելու կանոններով», ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով:


Հոդված 2
Սահմանումներ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում մեծատառով գրված հասկացությունները նշանակում են.

 

Բնական գազ կամ
Գազ

բնական գազ, որի որակական ցուցանիշները  համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:
Նորմալ խորանարդ մետր
կամ նխմ
չոր գազի քանակություն, որը Ցելսիուսի 20 աստիճան  ջերմաստիճանի և 101.325 կՊա ճնշման պայմաններում գրավում է մեկ խորանարդ մետր ծավալ:
Կոնդենսացման աստիճան
կամ Ցողի կետ
Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի  ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող  բաղադրիչների կոնդենսացումը:
Գազի ճնշում գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն` արտահայտված կՊա:
Օր 24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է տվյալ օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Ամիս ժամանակահատված, որը սկսվում է տվյալ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին:
Տարի ժամանակաշրջան, որը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին:
Հաշվառքի կայան կայան, որտեղ չափվում է առաքվող գազի քանակը:

 

Հոդված 3
Առաքման կետը

 

3.1 Առաքման կետեր են համարվում Փոխադրողի հետևյալ Հաշվառքի կայանների`

 

-------------------------------------------------------------------------

(հաշվառքի կայանների անվանումները և գտնվելու վայրը)

ելքային փականները:

3.2 Որպես առաքման ճնշում ընդունվում է Հաշվառքի կայանների ելքային փականի ելքում Գազի ճնշումը:

3.3 Բնական գազի առաքումը մինչև առաքման կետեր և հանձնումը Բաշխողին` իրականացնում է Առաքողի կողմից լիազորված ընկերությունը` Փոխադրողը («Տրանսգազ ՍՊԸ»), որի փոխհարաբերությունները Բաշխողի հետ կարգավորվում են առանձին տեխնիկական պայմանագրով, որը ուժի մեջ է մտնում Առաքողի կողմից այն վավերացվելուց և էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո:


Հոդված 4
Գազի որակը և առաքման ճնշումը

 

4.1 Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

4.2 Գազի Ցողի կետն, ըստ ջրի պետք է լինի`

ձմռան շրջանում` ________-ից մինչև ___________-ը ____օC

ամռան շրջանում` ________-ից մինչև ___________-ը ____օC

 

առաքման փաստացի ճնշումների պայմաններում (կետ 4.3):

4.3 Առաքման կետերում Գազի ճնշումը պետք է լինի`

____________________________________________կՊա

(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)

____________________________________________կՊա

(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)

____________________________________________կՊա

(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)

 

4.4 Գազի առաքման կամ ընդունման դադարեցումից հետո առաքումները վերսկսելիս, Առաքողը պարտավոր է սույն պայմանագրով որոշված Գազի օրական քանակությունը և առաքման ճնշումներն ապահովել առաքումները սկսելուց հետո առնվազն ______ ժամվա ընթացքում:

 

Հոդված 5
Առաքման քանակը

 

5.1 Սույն պայմանագրով բաշխվող Գազի տարեկան քանակությունը կազմում է ____ մլն նխմ: Նշված քանակության բաշխումը ըստ եռամսյակների, ամիսների և օրերի կատարվում է համաձայն Կողմերի հաստատած ժամանակացույցի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է կազմում:

 

Հոդված 6
Չափումներ և ստուգումներ

 

6.1 Առաքողի և Բաշխողի միջև Բնական գազի ընդունման և հանձնման չափաքանակների հաշվառումը կատարվում է համաձայն Փոխադրողի ԳԲԿ-ների Հաշվառքի կայանների չափով սարքավորումների ցուցմունքների:

6.2 Հաշվառքի կայանները պետք է ապահովված լինեն Գազի ծախսը և քանակությունը հաշվառքի սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը պետք է համապատասխանեն գործող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված պետք է լինեն ստանդարտացման իրավասու մարմինների կողմից:

6.3 Հաշվառքի կայանը պետք է պարունակի`

ա) Գազի ծախսը և քանակությունը չափող սարքեր` մեկ կամ մեկից ավելի չափով խողովակներ, հանդերձված չափով տափօղակներով (մեկ տափօղակ` մեկ չափող խողովակի համար), չափող տափօղակի վրա առաջացած ճնշման անկումը գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքերով (ծախսաչափեր կամ ծավալային գազահաշվիչներ (ռոտացիոն, տուրբինային) և այլն).

բ) Գազի ավելցուկային կամ բացարձակ ճնշումն անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (տեղադրվում է տափօղակից առաջ).

գ) Գազի ջերմաստիճանը չափող գրանցող սարքեր.

դ) էլեկտրոնային (համակարգչային) հաշվիչ, եթե օգտագործվում են էլեկտրոնային հաշվառքի սարքեր:

Այլ սարքավորումների կիրառումը պետք է նախապես համաձայնեցվի Բաշխողի հետ:

6.4 Բաշխողն իրավունք ունի`

ա) ունենալ մշտական ներկայացուցիչներ Փոխադրողի Հաշվառքի կայաններում.

բ) մասնակցել Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակման գործընթացին և ստորագրել առաքված Գազի վերաբերյալ կազմված ամսական (կամ օրական) փաստաթղթերը.

գ) իր ծախսերով Փոխադրողի Հաշվառքի կայանում տեղադրել զուգահեռ հաշվառքի սարքեր (բացառությամբ չափող տափօղակի).

դ) մասնակցել Բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկանիշների որոշման գործընթացին.

ե) ցանկացած ժամանակ իր ներկայացուցչին ուղարկել Փոխադրողի Հաշվառքի կայան` օպերատիվ տեղեկություններ ստանալու համար.

զ) անհրաժեշտության դեպքում պահանջել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացում.

է) կապարակնքել Փոխադրողի հաշվառքի սարքերի իմպուլսային գծերը և փականները:

6.5 Չափման այն կամ այն եղանակն ընտրելիս Կողմերը պետք է նախապատվություն տան այն եղանակին, որն ապահովում է չափման ավելի բարձր դաս, և որի օգտագործումը բացառում է Կողմերի ազդեցությունը հաշվառքի սարքերի աշխատանքի վրա:

6.6 Հաշվառքի սարքերի յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգման ժամանակ հաշվառքի սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի նրանց սխալանքը:

6.7 Հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացման մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում առնվազն _________ ժամ առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, անկախ իրավասու կազմակերպության փորձագետների մասնակցությունը:

6.8 Եթե Կողմերը կամ անկախ իրավասու կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ հաշվառքի սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար:

6.9 Եթե Առաքողի (Փոխադրողի) Հաշվառքի կայանի արտապլանային ստուգումները կատարվում են Բաշխողի նախաձեռնությամբ, ապա այդ ստուգումների հետ կապված ծախսերը փոխհատուցում է Բաշխողը, եթե ստուգումների արդյունքում չի ապացուցվում այդ Հաշվառքի կայանի սխալ աշխատանքի փաստը:

6.10 Համաձայն Բաշխողի կողմից ներկայացված հայտի Առաքողը (Փոխադրողը) պարտավոր է այնպիսի հաշվառքի սարքեր ընտրել, որ չափումն ապահովվի գրանցող սարքերի սանդղակի 30-100 % տիրույթում: Սպառման քանակության հնարավոր փոփոխության դեպքում Բաշխողն այդ մասին գրավոր տեղեկացնում է Առաքողին (Փոխադրողին), և եթե պահանջվում է հաշվառքի սարքերի փոխարինում կամ Հաշվառքի կայանի վերափոխում, ապա նաև փոխհատուցում է այդ փոխարինման կամ վերափոխման հետ կապված Առաքողի (Փոխադրողի) ծախսերը: Նշված աշխատանքը կատարվում է Կողմերի փոխհամաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

6.11 Եթե սպառման համաձայնեցված քանակության փոփոխության պատճառով Առաքողի (Փոխադրողի) ծախսաչափի գրանցումը կատարվում է սանդղակի 30%-ից ցածր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար, իսկ եթե նշված պատճառով գրանցումը կատարվում է սանդղակի 100 %-ից բարձր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար:

6.12 Եթե Առաքողի (Փոխադրողի) մեղքով (հաշվառքի սարքի և տափօղակի ոչ ճիշտ ընտրություն կամ փոխարինում և այլն) գրանցումը կատարվում է սանդղակի 30 %-ից ցածր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար: Եթե նույն պատճառով ծախսաչափի գրանցումը գերազանցում է սանդղակի 100 %-ը, ապա ծախսն ընդունվում է սանդղակի 100 %-ին հավասար:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 6.10, 6.11 և 6.12 կետերում նշված չափման տիրույթի ստորին սահմանը (30 %) բարձր ճշտության հաշվառքի սարքերի կիրառման դեպքում կարող է փոխվել: Չափման տիրույթի նոր ստորին սահման է հանդիսանում այն կետը, որից ցածր չափման սխալանքը գերազանցում է 5 %-ը:

 

6.13 Գազաբաշխիչ կայաններից առաքվող Գազի քանակի, ճնշման և ջերմաստիճանի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն Առաքողը (Փոխադրողը) Բաշխողին է հաղորդում երկու ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա առաքված Գազի քանակության մասին տեղեկությունները հաղորդվում են Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերը մշակելուց հետո, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրվա ժամը 12.00-ն:

6.14 Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում Բաշխողն Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում նախորդ օրվա առաքումների մասին` ըստ առանձին գազաբաշխիչ կայանների:

6.15 Առաքված Գազի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները Բաշխողին հաղորդվում են փոխհամաձայնեցված պարբերականությամբ, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կազմվում և Բաշխողին է տրամադրվում Գազի որակը բնութագրող փաստաթուղթ (կամ Գազի որակի սերտիֆիկատ, եթե Առաքողի չափումները վավերացվում են ստանդարտացման մարմինների կողմից):

6.16 Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, երեք օրվա ընթացքում, Առաքողը (Փոխադրողը) և Բաշխողը կազմում են Գազի առաքման-ընդունման ակտ:

6.17 Առաքված Գազի քանակի և (կամ) որակի որոշման վերաբերյալ Առաքողի և Բաշխողի միջև որևէ տարաձայնության առկայության դեպքում նույն ամսաթվով կազմվում է առաքման-ընդունման ամսական պայմանական ակտ, որում ընդունված Գազի քանակը և (կամ) որակական ցուցանիշները հաշվվում են Առաքողի (Փոխադրողի) տվյալների հիման վրա: Տարաձայնությունը սույն պայմանագրի 6.18 կետով նախատեսված կարգով լուծելուց հետո ճշտվում է տարբերությունը:

6.18 Եթե կողմերը համաձայնության չեն գալիս Գազի քանակի և (կամ) որակի որոշման հարցում ծագած տարաձայնությունների վերաբերյալ, ապա վեճը լուծվում է երկկողմանի ընտրված անկախ իրավասու կազմակերպության կողմից: Այն դեպքում, երբ Կողմերը համաձայնության չեն գալիս անկախ իրավասու կազմակերպության ընտրության հարցում, ապա այդ տարաձայնությունները լուծվում են սույն պայմանագրի 12 հոդվածի համաձայն:


Հոդված 7
Գազի մատակարարման կարգը

 

7.1 Գազի պայմանագրային քանակի բաշխումն ըստ ամիսների, որպես կանոն, կատարվում է հավասարաչափ, ելնելով առաքման ամսվա միջին օրական քանակությունից: Կողմերի համաձայնությամբ հնարավոր է փոփոխել ամսական քանակությունը: Բնական գազի ամսական առաքման քանակության վերաբերյալ առաջարկները Բաշխողն Առաքողին ներկայացնում է առաքման ամսից առնվազն 10 օր առաջ:

7.2 Բաշխողի խնդրանքով հնարավոր է Գազի ոչ հավասարաչափ առաքում` ըստ Կողմերի փոխհամաձայնեցված գրաֆիկի:

7.3 Չնախատեսված հանգամանքների պատճառով (ֆորս-մաժոր, փոխհամաձայնեցված նորոգում) Գազի առաքման կամ ընդունման քանակության փոփոխման դեպքում Կողմերը պարտավորվում են օպերատիվ կարգով դիտարկել գազամատակարարման աշխատանքներին վերաբերող հարցերը:

Հոդված 8
Գազի բաշխման սակագինը

8.1* ա) Սույն պայմանագրով գազի բաշխման ծառայություն իրականացնելու և Առաքողի անունից Առաքողի սեփականությունը հանդիսացող Գազի վաճառքը սպառողներին իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի բաշխված յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Բաշխողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով:

8.1** բ) Սույն պայմանագրով գազի բաշխումն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի բաշխված յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Բաշխողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով: Վճարի նշված մեծությունը ներառում է բաշխման ծառայության վճարը` ______ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և գազի բաշխման ցանցի սեփականության իրավունքից ծագող վճարը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնաբաժինը)`________ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

______

* Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը և փոխադրման ցանցի սեփականատերը միևնույն անձն է:

** Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը փոխադրման ցանցի սեփականատերը չէ:

 

Հոդված 9
Վճարման կարգը (սահմանում են կողմերը)

 

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

(Սույն հոդվածում նշվում են վճարման ժամկետները և պարբերականությունը,

պարտքերի վճարման պայմանները, վճարման երաշխիքները (գույքի գրավ,

կանխավճար, բանկային երաշխիք կամ այլ երաշխիքներ` համաձայն ՀՀ օրենսդրության),

հաշվեհամարները, ուր պետք է կատարվեն վճարումները գնված գազի դիմաց և այլն)

 

Հոդված 10
Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը

 

10.1 Բաշխողն իր պարտավորությունները կատարելիս ղեկավարվում է գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Վթարի վտանգի կան նրա առաջացման դեպքում Բաշխողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Առաքողին, որը պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը:

10.2 Եթե Գազի Ցողի կետն առաքման կետերում չի համապատասխանում սույն պայմանագրի 4.2 կետի պահանջներին, ապա Բաշխողը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այդպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարում է Առաքողը:

10.3 Սույն պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման ժամկետները խախտելու դեպքում Առաքողը Բաշխողին տույժ է վճարում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների _____ %-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի _____ %-ի չափով:

10.4 Սույն պայմանագրի 5.1 կետի պայմաններն իր կողմից խախտելու դեպքում Բաշխողը Առաքողին վճարում է տույժ` չբաշխված Գազի արժեքի _____% չափով:

 

Հոդված 11
Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

11.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված մատակարարումների սահմանափակումներ), տվյալ պայմաններում Կողմերից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք մասամբ կամ ամբողջությամբ անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների պահպանումը:

11.2 Կողմերը պարտավոր են 11.1 կետում նշված իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց վերացման հնարավոր ժամկետները:

11.3 Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար:

11.4 Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը պետք է հայտարարի այդ պայմանների առկայությունը հավաստող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:

 

Հոդված 12
Վեճերի լուծումը

 

Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:

Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

Հոդված 13
Հատուկ պայմաններ

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի

մյուս հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

Հոդված 14
Պայմանագրի գործողության ժամկետը

 

 

14.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած ___ _______20  թ. և գործում է մինչև  «___» _______ 20  թ.:

(ամսաթիվ)                              (ամսաթիվ)

 

14.2 Առաքումները սկսելու մասին Առաքողը Բաշխողին տեղյակ է պահում առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս, քան _________ օր առաջ:

 

Հոդված 15.
Կողմերի իրավաբանական հասցեները

 

ԱՌԱՔՈՂ

ԲԱՇԽՈՂ

Փոստային կարգաթիվը ___________
Հասցեն ____________________

Հաշվարկային հաշիվ

N _____________________
Հեռ. _________________
Ֆաքս ____________________
Էլեկտրոնային փոստ _____________
Ա. Ա. Հ._____________________
«____»  __________ 20  թ.

Կ.Տ.

Փոստային կարգաթիվը ___________
Հասցեն _____________________

Հաշվարկային հաշիվ

N _____________________
Հեռ. _________________
Ֆաքս ____________________
Էլեկտրոնային փոստ _____________
Ա. Ա. Հ._____________________ 
«____»  __________ 20  թ.

Կ.Տ.

   

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

Գրանցված է  «___» ______ 20  թ.

Գրանցման N ________________

Պատասխանատու _____________

                                    (ստորագրություն)

 

Հավելված 3


Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի 29-ի
N 39 որոշմամբ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N_____

 

(հավելվածն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)

 

Հավելված 4

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999 թ. դեկտեմբերի 29-ի
N 39 որոշմամբ

 

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N_____

 

            (հավելվածն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)