ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2007 թ. |
թիվ 177-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) 2007 թվականի մայիսի 15-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հունիսի 7-ի թիվ 25 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Տիգրան Մեծի 10 հասցեում իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|